
Հրատարակված է Հուլիս 04, 2008
ՀԱՐՄԱՐ ԹԻՐԱԽ. ՀԱԿԱՍԵՄԻՏՈՒԹՅԱՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ` ՈՐՊԵՍ ՍԱԴՐԱՆՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
- Հայաստանում հակասեմիտությունը որպես այդպիսին չկա, սակայն երբեմն մամուլում հակասեմիտական հրապարակումներ են լինում, և վերջերս դրանք շատացել են` ասում է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: Նրա այդ մեկնաբանությունը հետևել է անցյալ չորեքշաբթի Երևանում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեյվիդ Կրամերի հայտարարությանը, թե որոշ լրատվամիջոցներով հակասեմականություն է քարոզվում։ Նա ասել է. «Անթույլատրելի է, երբ Իսրայելի և հրեական համայնքի հետ պատմականորեն բարի հարաբերություններ ունեցող երկրում կա հակասեմիտություն»։ Վարժապետյանն ասում է, որ երկու հանգամանքով է պայմանավորված հակասեմիտության ճողփյունը. առաջին` որ հրեական աշխարհը, մասնավորապես` Իսրայելը, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և երկրորդ` նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշ հակառակորդներ նրա կնոջ հրեա լինելն օգտագործում են նրա դեմ պայքարում, և վերջին դրսևորումները դրա հետևանքն են: «Առաջինը ցեղասպանություն ապրած ժողովրդի բնական ռեակցիան է մի ժողովրդի կարծիքի նկատմամբ, որը ողջակիզում է (հոլոքոստ) ապրել։ Սակայն դա զանգվածային բնույթ չի կրում, և պետության մակարդակով նման բան չի արտահայտվում»,- ասում է Վարժապետյանը։ Այսուհանդերձ, ծագումով հրեա Վարժապետյանն ասում է, որ Հայաստանի ազգային փոքրամասնությունների ակտիվիստների մեջ ինքն առանձնանում է ցեղասպանության ճանաչման համար իր պայքարով, սակայն մամուլում հարձակումներն իր և համայնքի դեմ են ուղղվում («Հայոց աշխարհ» օրաթերթը մայիսի 7-ի համարում հրեական համայնքի ու անձամբ Վարժապետյանի հետ բարեկամությունը ստորաքարշություն էր անվանել)։ Երկրորդ դրսևորումը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ անհետացել էր և նրա վերադարձով` վերադարձել։ Վարժապետյանը հիշում է, որ «Գոլոս Արմենիի» թերթը մի շարք հրապարակումներում Հայաստանի ճգնաժամը բացատրում էր Տեր-Պետրոսյանի կնոջով և իբր նրա հետ կապված սիոնիստական դավադրությամբ։ «Մենք շատ վրդովված էինք` ապացուցելով, որ փորձանքները կապված են շրջափակման, վերակառուցման և այլ հանգամանքների հետ»։ Հրեական համայնքը, որ մթի ու ցրտի տարիներին նույնպես աղքատության մեջ էր, դիմել է Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին օգնության համար, սակայն Վարժապետյանն ասում է, որ մերժում է ստացել. «Նա ասաց` ես չունեմ նման հնարավորություն, ես օգնում եմ Հայաստանի բոլոր կանանց»։ Իշխանափոխությունից հետո մամուլի հետ համայնքը գրեթե խնդիր չի ունեցել։ Միայն «ԱԼՄ» հեռուստաընկերությունն է որոշ հակահրեական արտահայտություններ արել, սակայն դադարեցրել է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում հիշատակվելուց և, ըստ լուրերի, նախագահ Քոչարյանի սաստելուց հետո։ Իսկ 2005 թվականին հակահրեական և հակաեզդիական քարոզչության համար դատվեց և երկու ամիս բանտում անցկացրեց «Հայ արիների միաբանության» նախագահ Արմեն Ավետիսյանը: Տասը տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, այս անգամ որպես ընդդիմության, կրկին օգտագործվում է հակասեմիտիզմը, որի արտահայտությունն էր մայիսի 24-ին «Հայոց աշխարհում» հրապարակված «Լևոն Տեր-Պետրոսյա՞ն, թե՞ Լևոն Ֆրաիմի Պլիսկովսկի. Հայ ազգային կոնգրե՞ս, թե՞ հրեական կոնգրես» հոդվածը և մայիսի 27-ի «Գոլոս Արմենիի»-ում դրա վերատպությունը։ Հոդվածում ասվում է, թե իբր «հրեա-մասոնական լոբբին Տեր-Պետրոսյանի քարոզարշավի վրա ծախսել է 65-70 միլիոն դոլար և պատրաստվում է կրկնակի ու եռակի ծախսել»` նրան իշխանության բերելու համար։ Վարժապետյանն ասում է, որ ԱՄՆ դեսպանատանը ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ Կրամերն իր հետ զրույցում նշել է հենց այդ հոդվածն ու ասել, որ դա տիպիկ հակասեմիտություն է. «Երբ այդ հոդվածները տպվեցին, առաջին ռեակցիան պատասխանելն էր, բայց հետո չարեցինք, քանի որ այդ հոդվածի բուն նպատակն էր պայքարել ընդդիմության դեմ` հակասեմիտություն բորբոքելու ճանապարհով։ Բայց, հավանաբար, դեսպանատանը նա, ով պետք զբաղվի մոնիթորինգով, հայտնաբերել է այն, և Կրամերի ծրագրում մտել է հակասեմիտության խնդիրը։ Նա նույնպես հրեա է, և խորին շնորհակալություն եմ հայտնում նրան` կառավարության առաջ այս հարցը բարձրացնելու համար»։ Կրամերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարել լրատվամիջոցներում հակահրեական արտահայտություններ թույլ տալը` ասելով, որ իրականում Հայաստանում հակահրեական մթնոլորտ չկա: Վարժապետյանն ասում է, թե ընդդիմության դեմ պայքարելու համար բազմաթիվ ճշմարտացի փաստարկներ կարող են բերել, սակայն դա չեն անում. «Այնքան նյութ կա պայքարելու, ցույց տալու` ինչով է վատ նա, լավ սա, բայց այդ ուղղությամբ չեն գնում, գնում են հակասեմիտիզմ բորբոքելու ուղղությամբ, և սարսափելի է, եթե նման հոդվածները ատելություն առաջացնեն Լևոնի դեմ»։ Վարժապետյանն ասում է, որ չի կարող ասել, թե 800 հոգիանոց համայնքն ինչպես է քվեարկել ընտրություններում, քանի որ դա յուրաքանչյուրի անձնական խնդիրն է։ Իսկ ինքն ընտրել է Սերժ Սարգսյանին, քանի որ երկիրը Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնանկությունից հետո առաջընթաց է ապրում. «Ես հիշում եմ այն ծանր կյանքը, որ ապրեցինք Տեր-Պետրոսյանի օրոք, ես կարող եմ ներել, բայց չեմ մոռացել և վերադառնալ դրան չէի ուզենա»։ Նա ասում է նաև, որ նախորդ իշխանությունների օրոք ազգային փոքրամասնությունների խնդիրներն անտարբերության էին մատնված, իսկ Քոչարյանի օրոք դրանք լուրջ ուշադրության արժանացան, և բյուջեով սկսեցին իրենց գումար հատկացնել։ «Հայոց աշխարհի» հոդվածում ասվում է, թե մայիսի վերջին Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչ Պիտեր Ռոզենբլատը Հայաստան էր եկել` իբր Տեր- Պետրոսյանից հաշվետվություն ստանալու համար։ Հրեական համայնքի հետ մայիսի 27-ին հանդիպման ժամանակ Ռոզենբլատն ասել է, որ սուտ են այդ բոլոր հրապարակումները, և իր անունից հրեական համայնքին լիազորել է հերքել դրանք։ Ռոզենբլատը հանդիպել էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ, սակայն այս հանդիպումն էլ դարձել էր քաղաքական հակամարտության առարկա` այս անգամ ընդդիմության կողմից. լևոնական «Հայկական ժամանակը» հանդիպումը ծաղրել էր` ներկայացնելով, որ Սարգսյանը անկարևոր մարդկանց հետ է ստիպված հանդիպում։ Հետընտրական փետրվարյան հանրահավաքներից մեկի ժամանակ ծածանվել էր Իսրայելի դրոշը, որը «Հայոց աշխարհն» օգտագործել էր Տեր-Պետրոսյանին հրեաների հետ կապելու համար։ Հրեական համայնքն այն ժամանակ հայտարարեց, որ դրոշի հայտնվելը հանրահավաքում վրդովեցրել է իրեն։ «Այն ժամանակ մենք կարծեցինք, թե դա սադրանք է, բայց հետագայում պարզվեց, որ դա համայնքի հետ կապ չունեցող հայաստանաբնակ մի հրեա կին է արել` որպես աջակցություն Լյուդմիլային [Տեր-Պետրոսյան]: Նա դրա ոչ բարոյական, ոչ իրավական իրավունքը չուներ»։

- Վահան Իշխանյան
Վերջին լուրերը, Հուլիս 04, 2008
ՆՈՐԻՑ ՈՏՔԻ. ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ «ԱՐՏՈՆՎԱԾ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒՄ
Անի Հակոբյան
Լևոն Տեր-Պետրոսյանի հազարավոր աջակիցներ, անտեսելով անձրևոտ եղանակը և կառավարության` շաբաթը «աշխատանքային օր» հայտարարելը, Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում անցկացրեցին ընդդիմության` Երևանից դուրս առաջին ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԸ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐՎԱԾ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՐևԱՆՈՒՄ
Արիս Ղազինյան 3
Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները Երևանում արժանացել են ընդդիմության և առնվազն մեկ իշխանամետ կուսակցության ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԻ ՕՐԱԿԱՐԳՈ՞ՒՄ
Արիս Ղազինյան 2
Չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սկսում է իր այցը Թուրքիա, և պաշտոնական աղբյուրների հավաստմամբ` դրա օրակարգում է իրավիճակը Հարավային Կովկասում: Ըստ ոչ պաշտոնական հաղորդագրությունների` ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԲՈԼՈՐ ՀԱՅԱՑՔՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻՆ, ՄԻՆՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում քննություն կհանձնի ևս մեկ գործող չեմպիոնի: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ անցյալ կիրակի Եվրո-2008-ի եզրափակչում Իսպանիան ...ՄԱՔՐՈ՞ՒՄ ԵՆ ՏՈՒՆԸ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Արփի Հարությունյան
Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ նշանակված Տիգրան Սարգսյանը, ով երկար տարիներ Կենտրոնական բանկի նախագահն էր, Հայաստանում անկախության 17 տարիների ընթացքում աննախադեպ դարձած մի երևույթի առաջամարտիկը դարձավ. սկսեց ...ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆ ԱԿՆՀԱ՞ՅՏ Է. ԵԽԽՎ ՈՐՈՇՈՒՄԸ «Ա1+»-Ի ՀԱՄԱՐ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ
Գայանե Մկրտչյան
Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ նոր` 1620 բանաձևի 6-րդ կետը վերաբերում է «Ա1+» հեռուստաընկերությանը, ըստ որի` ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հեռարձակման արտոնագիր տրամադրեն ընդդիմադիր հեռուստաընկերությանը: ...ՀԱՐՄԱՐ ԹԻՐԱԽ. ՀԱԿԱՍԵՄԻՏՈՒԹՅԱՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ` ՈՐՊԵՍ ՍԱԴՐԱՆՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
Հայաստանում հակասեմիտությունը որպես այդպիսին չկա, սակայն երբեմն մամուլում հակասեմիտական հրապարակումներ են լինում, և վերջերս դրանք շատացել են` ասում է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: ...ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՄՔ Է ԴՐՍևՈՐՈՒՄ
Սառա Խոջոյան
Վերջին երկու ամիսներին մաքսային պետական կոմիտեն (ՄՊԿ) հայտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում` կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի շրջանակներում: Շատ հայաստանցիներ ասում են, որ արդեն տեսնում ...ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ, ԱՂՔԱՏ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
Նաիրա Բուլղադարյան
2006 թվականից Հայաստանի կառավարությունը խրախուսում է բազմազավակությունը: Այժմ երեխայի ծննդի համար տրվող միանվագ գումարը 100.000 դրամ է (323$): Երբ ընտանիքում լույս աշխարհ է գալիս երրորդ երեխան, պետությունը, ...ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. ՄԻ ԽՈՒՄԲ ԷՆՏՈՒԶԻԱՍՏՆԵՐ ԿԵՆԴԱՆԻ ԵՆ ՊԱՀՈՒՄ ԳԱՂԱՓԱՐԸ
Արմինե Ավագյան
Կապանում տիկնիկային թատրոն է գործում, բայց նրա ճակատագիրը անորոշ վիճակում է: Թատերախմբի յոթ անդամները ներկայացումներ են տալիս առիթից առիթ, երբ իրենց հրավիրում են: Նրանք չունեն հիմնական տարածք և որևէ ...ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ ՀԱՄԸՆԹԱՑ
Արիս Ղազինյան
Անցնող շաբաթը նշանավորվեց Հարավային Կովկասի շուրջ որոշ տարածաշրջանային գործընթացների կտրուկ աշխուժացմամբ, մասնավորապես Երևան-Մոսկվա, Երևան-Անկարա, Բաքու-Մոսկվա, Բաքու-Անկարա, Մոսկվա-Անկարա քաղաքական առանցքներում: ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԿԱՐԾԻՔՆԵՐՆ ԵՆ ԿԻՍՈՒՄ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Նաիրա Հայրումյան
Հայերի անվտանգությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առանցքային խնդիրներից մեկն է: 1988 թ. փետրվարին ԼՂԻՄ-ի հայերը հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու իրենց մտադրության մասին` ...AZERIS TO ADD DRONES TO THEIR MILITARY ARSENAL
Internet has carried headlines from Baku and Yerevan on the latest in military buildup . . . “Azeris May Buy Drones From Israel” “Azerbaijan to Buy UAVs to Watch Over Occupied Areas” “Armenia Takes ...ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ
Մարիաննա Գրիգորյան
Ներքաղաքական շարունակական հեղհեղուկ վիճակում գտնվող Հայաստանում կրքերն էլ ավելի թեժացան այս շաբաթ, երբ արմատական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց մի փաստաթուղթ` որակելով այն «հրեշավոր»: ...ON THE MOVE: TER-PETROSYAN-LED OPPOSITION ANNOUNCES LENGTHY SIT-IN BEFORE ITS NEXT RALLY
Գայանե Աբրահամյան
Armenia’s opposition on Friday signaled the start of a 28-day sit-in of about 50 of its supporters in Northern Avenue as a heavy cordon of police and water cannons was raised to surround the nearby Opera ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄԱՐԶԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐԸ
Վահան ԻշխանյանԽԱՂԸ ՍԿՍՎՈՒՄ Է. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԽԱՂԻՆ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ
Գայանե ԱբրահամյանՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ. ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է, ԻՍԿ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է
Վահան Իշխանյան«ՎԱՅԵԼԵՆՔ ՄԻԱՍԻՆ». ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Սուրեն ՄուսայելյանՔԱՋ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ. ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆՆ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ` ԵՐևԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Վահան Իշխանյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԸ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐՎԱԾ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՐևԱՆՈՒՄ
Արիս Ղազինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԻ ՕՐԱԿԱՐԳՈ՞ՒՄ
Արիս Ղազինյան
«ՖՐԻԴՈՄ ՀԱՈՒՍ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 1999 ԹՎԱԿԱՆԻՑ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ
Սուրեն Մուսայելյան
«ՀՐԱՏԱՊ ԲԱՆԱՎԵՃ». ՍՏՐԱՍԲՈՒՐԳՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ «ԱՐԴԱՐԱՑՎԱԾ» Է
Գայանե ԱբրահամյանՎԻՃԱՐԿՎՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԵՆ
Վահան ԻշխանյանՀԱՐՄԱՐ ԹԻՐԱԽ. ՀԱԿԱՍԵՄԻՏՈՒԹՅԱՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ` ՈՐՊԵՍ ՍԱԴՐԱՆՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
Վահան ԻշխանյանՆՈՐԻՑ ՈՏՔԻ. ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ «ԱՐՏՈՆՎԱԾ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒՄ
Անի ՀակոբյանՄԱՔՐՈ՞ՒՄ ԵՆ ՏՈՒՆԸ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Արփի ՀարությունյանՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ. ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԻՔ ԵՆ ՏԱԼԻՍ
Արիս ՂազինյանՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

