
Հրատարակված է Հուլիս 04, 2008
ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆ ԱԿՆՀԱ՞ՅՏ Է. ԵԽԽՎ ՈՐՈՇՈՒՄԸ «Ա1+»-Ի ՀԱՄԱՐ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ
- Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ նոր` 1620 բանաձևի 6-րդ կետը վերաբերում է «Ա1+» հեռուստաընկերությանը, ըստ որի` ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հեռարձակման արտոնագիր տրամադրեն ընդդիմադիր հեռուստաընկերությանը: Այդուհանդերձ վերջնական տարբերակում բանաձևի 6-րդ կետը փոխվել է: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել է, որ, փոխվել է «Ա1+»-ին անհապաղ հեռարձակման արտոնագիր տրամադրելու մասին բանաձևի նախագծի 6-րդ կետը` հաշվի առնելով, որ ՀՀ-ում գործում է օրենք, ըստ որի` լիցենզիան ուղղակիորեն իշխանությունները չեն շնորհում: «Այսպիսով` պետք է լինի սովորական մրցութային կարգ, սակայն, այն այսուհետ պետք է այդ մրցույթի բոլոր մասնակիցների համար ապահովի արդար, բաց և թափանցիկ հնարավորություն»,- ասել է Հարությունյանը: Վեհաժողովն ի գիտություն է ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հունիսի 17-ի վճիռը: Ըստ այդ վճռի` ՀՀ իշխանությունների կողմից «Ա1+» հեռուստաընկերությանը հեռարձակման լիցենզիա չտալը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ (ազատ արտահայտվելու) կետի խախտում է: 2002 թ. ապրիլին նախագահի հրամանագրով ստեղծված Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմակերպած մրցույթում «Ա+»-ը, որը շատերի կարծիքով միակ անկախ հեռուստաընկերությունն էր Հայաստանում, վիճահարույց կերպով եթերից զրկվեց: «Ա1+»-ի` հաճախություն ձեռք բերելու հետագա բոլոր դիմումները վերահսկող մարմինը չբավարարեց` առանց հստակ բացատրությունների, թե ինչու են ազատ հաճախություններ տրվել այլ դիմողների: «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ նախագահ Մեսրոպ Մովսիսյանը «ակնհայտ սուտ» է որակում Դավիթ Հարությունյանի հայտարարությունը, թե ՀՀ-ում չկան ազատ հաճախություններ: «Միայն մի նամակով կարելի էր Ժնևից խնդրել Հայաստանին հատկացված բոլոր կապուղիների ցուցակը, և պարզ կլիներ, որ 60 ալիքանոց դիապազոնի մեջ, որտեղ աշխատում է ընդամենը 15 հեռուստաընկերություն, անհնար է, որ ազատ հաճախություններ չլինեն»,- ասում է Մեսրոպ Մովսիսյանը: Ստրասբուրգում գտնվող ՀՀՇ վարչության անդամ, Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը նշել է, որ Վեհաժողովում հասկանում էին, որ «Ա1+»-ի հարցը քաղաքական է, և «Ա1+»-ի մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում հղում էր արված խոսքի ազատության հոդվածին: «Ամեն դեպքում հեռուստաընկերության հարցը մնաց բանաձևում, և ՀՀ կառավարությունը պետք է խնդիրը լուծի, այլապես ԵԽԽՎ-ն հետագայում դրան կանդրադառնա ավելի խիստ»,- ասել է Իգիթյանը: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշում է, որ գործնականում «Ա1+»-ի համար լուծում գտնելը դժվար է: «Որպես առաջին քայլ առաջարկում ենք քննարկումներ կազմակերպել անկախ փորձագետների հետ և հարցում կատարել` արդյո՞ք ՀՀ-ում չկան ազատ հաճախություններ կամ որոշակի պետական ներդրումների միջոցով այդ հաճախությունները հնարավո՞ր չէ մրցույթի դնել»,- ասում է նա: Ըստ Նավասարդյանի` Եվրոպական դատարանի կողմից իբրև փոխհատուցում «Ա1+»-ին 20 հազար եվրո տրամադրելու որոշումը (և 10,000 եվրո վնասների և դատական ծախսերի համար) չի նշանակում նրա խախտված իրավունքների վերականգնում: «Ա1+»-ը փորձել է իր իրավունքները վերականգնել 12 մրցույթներում և չի կարողացել: «Ա1+»-ին եթերազրկելով` խախտվել է խոսքի ազատության իրավունքը, ուստի ընկերությունը պետք է հնարավորություն ստանա արդար մրցույթի: Եթե մրցույթն ացկացվի ոչ ազատ հաճախության վրա, կարող է զրկվել մեկ այլ ընկերություն, որն արտոնագիր ունի: Իսկ արտոնագիր ունեցող հեռուստաընկերություններն արտոնություններ ունեն այն հաճախությունների նկատմամբ, որն իրենց է պատկանել»,- նշում է ԵՄԱ նախագահը: Անդրադառնալով այս հարցին` Մեսրոպ Մովսիսյանը հիշեցնում է, որ նույն ձևով վարվեցին իրենց հետ` խախտելով օրենքներն ու Սահմանադրությունը: «Սակայն ես հարգում եմ բոլորին, իմ կոլեգաները իրավունք ունեն աշխատելու: Բայց, դա չի նշանակում, որ ես այլևս իրավունք չունեմ վերադառնալ արտոնագրի պայքարի համար,- ասում է նա: - Իհարկե, կգերադասեի ազատ կապուղու մրցույթը»: ԵՄԱ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ասում է, որ իշխանությունների վերջին տարիների վարած քաղաքականությունը թույլ չի տալիս հավատալու, որ «Ա1+»-ին կտան հաճախություն կտրամադրեն: «Կարծում եմ` եթե խելոք լինեն, կգտնեն ազատ հաճախություն: Կհայտարարեն մրցույթ, ինչը գոնե այս անգամ օբյեկտիվ կանցկացնեն»,- ասում է Հարությունյանը: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում ԵՄԱ-ն առաջարկում է փոփոխություններ կատարել: Առաջարկություններն արդեն ներկայացվել են ԱԺ: «Փոփոխությունները հնարավորություն կտան թափանցիկ մրցույթներ անցկացնել: Ազգային հանձնաժողովը իրապես անկախ դառնա, չափանիշները հստակ լինեն, և յուրաքանչյուր չափանիշով վարկանիշային քվեարկություն կանցկացվի: Պետք է հստակ լինի, թե ինչու է տվյալ ընկերությունը հաղթում, իսկ մյուսը` պարտվում»,-ասում է Հարությունյանը: «Ա1+»-ի նախագահը ասում է, որ կշարունակեն պայքարել, և կարծում է` մինչև տարվեվերջ կլինեն եթերում: «Հեռուստադաշտում ռեանիմացիայի խնդիր կա: Չեմ ուզում ասել, թե բժիշկը ես եմ, մեր թիմն է: Պարզապես ուզում եմ, որ լինի մի քայլ առաջ, որը կստիպի սթափվել, և այդ քայլը լինելու է «Ա1+»-ի կողմից: Մեր ուղղվածությունը լրատվական է լինելու, դա է մեր հաղթաթուղթը»,- ասում է Մեսրոպ Մովսիսյանը: Անցյալ շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արդարադատության փոխնախարար Գևորգ Կոստանյանը ասել էր, որ «Ա1+»-ի շահերը Եվրադատարանում պաշտպանել է «ՔեյՋեԱրԲի» լոնդոնյան իրավապաշտպան կազմակերպությունը: «Այդ կազմակերպությունը ՀՀ-ի դեմ հայցեր է ներկայացնում Ադրբեջանի քաղաքացիների անունից և պաշտպանում Լաչինի նախկին քաղաքացիների շահերը»,- ասել էր փոխնախարարը: Հակադարձելով այս հայտարությանը` Մեսրոպ Մովսիսյանն ասում է. «Այդ մարդիկ կատարել են մեր գործը: Այսօր շարունակում են ադրբեջանցիներինը, վաղը կարող են թուրքերինը կատարել, սա ոչինչ չի նշանակում: Ասեմ, որ այդ նույն թիմը պաշտպանել է քրդերի առաջնորդ Օջալանի շահերը, և այսօր նրանց մուտքը Թուրքիա արգելված է: Նրանք համարվում են հակաթուրքական տարրեր»:

- Գայանե Մկրտչյան
Վերջին լուրերը, Հուլիս 04, 2008
ՆՈՐԻՑ ՈՏՔԻ. ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ «ԱՐՏՈՆՎԱԾ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒՄ
Անի Հակոբյան
Լևոն Տեր-Պետրոսյանի հազարավոր աջակիցներ, անտեսելով անձրևոտ եղանակը և կառավարության` շաբաթը «աշխատանքային օր» հայտարարելը, Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում անցկացրեցին ընդդիմության` Երևանից դուրս առաջին ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԸ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐՎԱԾ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՐևԱՆՈՒՄ
Արիս Ղազինյան 3
Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները Երևանում արժանացել են ընդդիմության և առնվազն մեկ իշխանամետ կուսակցության ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԻ ՕՐԱԿԱՐԳՈ՞ՒՄ
Արիս Ղազինյան 2
Չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սկսում է իր այցը Թուրքիա, և պաշտոնական աղբյուրների հավաստմամբ` դրա օրակարգում է իրավիճակը Հարավային Կովկասում: Ըստ ոչ պաշտոնական հաղորդագրությունների` ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԲՈԼՈՐ ՀԱՅԱՑՔՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻՆ, ՄԻՆՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում քննություն կհանձնի ևս մեկ գործող չեմպիոնի: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ անցյալ կիրակի Եվրո-2008-ի եզրափակչում Իսպանիան ...ՄԱՔՐՈ՞ՒՄ ԵՆ ՏՈՒՆԸ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Արփի Հարությունյան
Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ նշանակված Տիգրան Սարգսյանը, ով երկար տարիներ Կենտրոնական բանկի նախագահն էր, Հայաստանում անկախության 17 տարիների ընթացքում աննախադեպ դարձած մի երևույթի առաջամարտիկը դարձավ. սկսեց ...ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆ ԱԿՆՀԱ՞ՅՏ Է. ԵԽԽՎ ՈՐՈՇՈՒՄԸ «Ա1+»-Ի ՀԱՄԱՐ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ
Գայանե Մկրտչյան
Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ նոր` 1620 բանաձևի 6-րդ կետը վերաբերում է «Ա1+» հեռուստաընկերությանը, ըստ որի` ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հեռարձակման արտոնագիր տրամադրեն ընդդիմադիր հեռուստաընկերությանը: ...ՀԱՐՄԱՐ ԹԻՐԱԽ. ՀԱԿԱՍԵՄԻՏՈՒԹՅԱՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ` ՈՐՊԵՍ ՍԱԴՐԱՆՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
Հայաստանում հակասեմիտությունը որպես այդպիսին չկա, սակայն երբեմն մամուլում հակասեմիտական հրապարակումներ են լինում, և վերջերս դրանք շատացել են` ասում է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: ...ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՄՔ Է ԴՐՍևՈՐՈՒՄ
Սառա Խոջոյան
Վերջին երկու ամիսներին մաքսային պետական կոմիտեն (ՄՊԿ) հայտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում` կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի շրջանակներում: Շատ հայաստանցիներ ասում են, որ արդեն տեսնում ...ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ, ԱՂՔԱՏ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
Նաիրա Բուլղադարյան
2006 թվականից Հայաստանի կառավարությունը խրախուսում է բազմազավակությունը: Այժմ երեխայի ծննդի համար տրվող միանվագ գումարը 100.000 դրամ է (323$): Երբ ընտանիքում լույս աշխարհ է գալիս երրորդ երեխան, պետությունը, ...ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. ՄԻ ԽՈՒՄԲ ԷՆՏՈՒԶԻԱՍՏՆԵՐ ԿԵՆԴԱՆԻ ԵՆ ՊԱՀՈՒՄ ԳԱՂԱՓԱՐԸ
Արմինե Ավագյան
Կապանում տիկնիկային թատրոն է գործում, բայց նրա ճակատագիրը անորոշ վիճակում է: Թատերախմբի յոթ անդամները ներկայացումներ են տալիս առիթից առիթ, երբ իրենց հրավիրում են: Նրանք չունեն հիմնական տարածք և որևէ ...ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ ՀԱՄԸՆԹԱՑ
Արիս Ղազինյան
Անցնող շաբաթը նշանավորվեց Հարավային Կովկասի շուրջ որոշ տարածաշրջանային գործընթացների կտրուկ աշխուժացմամբ, մասնավորապես Երևան-Մոսկվա, Երևան-Անկարա, Բաքու-Մոսկվա, Բաքու-Անկարա, Մոսկվա-Անկարա քաղաքական առանցքներում: ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԿԱՐԾԻՔՆԵՐՆ ԵՆ ԿԻՍՈՒՄ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Նաիրա Հայրումյան
Հայերի անվտանգությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առանցքային խնդիրներից մեկն է: 1988 թ. փետրվարին ԼՂԻՄ-ի հայերը հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու իրենց մտադրության մասին` ...AZERIS TO ADD DRONES TO THEIR MILITARY ARSENAL
Internet has carried headlines from Baku and Yerevan on the latest in military buildup . . . “Azeris May Buy Drones From Israel” “Azerbaijan to Buy UAVs to Watch Over Occupied Areas” “Armenia Takes ...ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ
Մարիաննա Գրիգորյան
Ներքաղաքական շարունակական հեղհեղուկ վիճակում գտնվող Հայաստանում կրքերն էլ ավելի թեժացան այս շաբաթ, երբ արմատական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց մի փաստաթուղթ` որակելով այն «հրեշավոր»: ...ON THE MOVE: TER-PETROSYAN-LED OPPOSITION ANNOUNCES LENGTHY SIT-IN BEFORE ITS NEXT RALLY
Գայանե Աբրահամյան
Armenia’s opposition on Friday signaled the start of a 28-day sit-in of about 50 of its supporters in Northern Avenue as a heavy cordon of police and water cannons was raised to surround the nearby Opera ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԸ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐՎԱԾ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՐևԱՆՈՒՄ
Արիս Ղազինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԻ ՕՐԱԿԱՐԳՈ՞ՒՄ
Արիս Ղազինյան
«ՖՐԻԴՈՄ ՀԱՈՒՍ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 1999 ԹՎԱԿԱՆԻՑ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ
Սուրեն Մուսայելյան
«ՀՐԱՏԱՊ ԲԱՆԱՎԵՃ». ՍՏՐԱՍԲՈՒՐԳՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ «ԱՐԴԱՐԱՑՎԱԾ» Է
Գայանե ԱբրահամյանՎԻՃԱՐԿՎՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԵՆ
Վահան ԻշխանյանՀԱՐՄԱՐ ԹԻՐԱԽ. ՀԱԿԱՍԵՄԻՏՈՒԹՅԱՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ` ՈՐՊԵՍ ՍԱԴՐԱՆՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
Վահան ԻշխանյանՆՈՐԻՑ ՈՏՔԻ. ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ «ԱՐՏՈՆՎԱԾ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒՄ
Անի ՀակոբյանՄԱՔՐՈ՞ՒՄ ԵՆ ՏՈՒՆԸ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Արփի ՀարությունյանՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ. ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԻՔ ԵՆ ՏԱԼԻՍ
Արիս ՂազինյանՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

