
Հրատարակված է Հուլիս 04, 2008
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԸ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐՎԱԾ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՐևԱՆՈՒՄ
- Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները Երևանում արժանացել են ընդդիմության և առնվազն մեկ իշխանամետ կուսակցության բացասական գնահատականին: Անցյալ շաբաթվա սկզբին Մոսկվայում հանդիպելով հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ` Սարգսյանը, մասնավորապես, հայտնել է, որ մտադիր է հրավիրել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երևան` ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում երկու երկրների հավաքականների սեպտեմբերին կայանալիք հանդիպումը միասին դիտելու: Այդ քայլը խանդավառությամբ է ընդունել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, որը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն է: Առաջարկը դրական է գնահատել նաև Բրայզայի կինը` ծագումով թրքուհի Զեյնո Բարանը, որը ներկայումս ղեկավարում է Հադսոնի ինստիտուտի եվրասիական քաղաքականության կենտրոնը: Թուրքիայի առաջատար օրաթերթերից մեկը` «Հյուրրիեթը», գրել է «Անկարայի դրական արձագանքի» մասին, սակայն նշել է, որ Թուրքիան դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել: Սակայն ամենից շատ դժգոհություն է առաջացրել Սարգսյանի հայտարարությունը, որում նա սկզբունքորեն ընդունել է Թուրքիայի առաջարկը անցյալ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունները քննելու նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին: «Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջև»,- ասել է Սարգսյանը: Թուրքիայի իշխանությունների 2005 թ. արված առաջարկը` ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կքններ Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբի իրադարձությունների համապատասխանությունը «ցեղասպանություն» հասկացությանը, մերժվել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից որպես անընդունելի: Իսկ այժմ Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժերը մեղադրում են պետության ղեկավարին, որ ընդունելով թուրքական առաջարկը` նա հարցականի տակ է դնում ցեղասպանության բուն փաստը: Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), որը Սարգսյանի Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկերն է, նույնպես անդրադարձել է Սարգսյանի հայտարարություններին` վերահաստատելով իր կոշտ դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: «Կարծում եմ` եթե Թուրքիայի նախագահն այցելի Երևան, մեր հասարակության առնվազն մի մասը կարտահայտի իր վերաբերմունքը»,- երկուշաբթի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը: Նա նաև ասել է, որ նախագահից արդեն ստացել են «անհրաժեշտ բացատրություն և պարզաբանում» հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու իր հայտարարության մասին: «Մեր մոտեցումն այն է, որ, ամեն դեպքում, նման հայտարարության կարիք չկար, որպեսզի այս շփոթը չառաջանա»,- ասել է Մանոյանը: Ավելի վաղ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ Սարգսյանի հայտարարությունը «չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ցեղասպանության հարցը արտաքին քաղաքականության օրակարգ մտցնելու դիրքորոշումից»: Իսկ Սարգսյանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանն ասել է, թե նախագահի խոսքերը հստակ են և տարըմբռնման տեղիք չեն թողնում: «Թուրքիայի կողմից հնչեցվել է առաջարկ ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստերն ուսումնասիրելու նպատակով փորձագետներից կազմված հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ: Մենք դեմ չենք որևէ ուսումնասիրության, անգամ ակնհայտ փաստերի և լայնորեն ընդունված իրողությունների: Սակայն նման հանձնաժողովի ստեղծումը տրամաբանական կլիներ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և սահմանները բացելուց հետո միայն»:

- Արիս Ղազինյան
Վերջին լուրերը, Հուլիս 04, 2008
ՆՈՐԻՑ ՈՏՔԻ. ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ «ԱՐՏՈՆՎԱԾ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒՄ
Անի Հակոբյան
Լևոն Տեր-Պետրոսյանի հազարավոր աջակիցներ, անտեսելով անձրևոտ եղանակը և կառավարության` շաբաթը «աշխատանքային օր» հայտարարելը, Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում անցկացրեցին ընդդիմության` Երևանից դուրս առաջին ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԸ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐՎԱԾ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՐևԱՆՈՒՄ
Արիս Ղազինյան 3
Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները Երևանում արժանացել են ընդդիմության և առնվազն մեկ իշխանամետ կուսակցության ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԻ ՕՐԱԿԱՐԳՈ՞ՒՄ
Արիս Ղազինյան 2
Չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սկսում է իր այցը Թուրքիա, և պաշտոնական աղբյուրների հավաստմամբ` դրա օրակարգում է իրավիճակը Հարավային Կովկասում: Ըստ ոչ պաշտոնական հաղորդագրությունների` ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԲՈԼՈՐ ՀԱՅԱՑՔՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻՆ, ՄԻՆՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում քննություն կհանձնի ևս մեկ գործող չեմպիոնի: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ անցյալ կիրակի Եվրո-2008-ի եզրափակչում Իսպանիան ...ՄԱՔՐՈ՞ՒՄ ԵՆ ՏՈՒՆԸ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Արփի Հարությունյան
Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ նշանակված Տիգրան Սարգսյանը, ով երկար տարիներ Կենտրոնական բանկի նախագահն էր, Հայաստանում անկախության 17 տարիների ընթացքում աննախադեպ դարձած մի երևույթի առաջամարտիկը դարձավ. սկսեց ...ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆ ԱԿՆՀԱ՞ՅՏ Է. ԵԽԽՎ ՈՐՈՇՈՒՄԸ «Ա1+»-Ի ՀԱՄԱՐ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ
Գայանե Մկրտչյան
Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ նոր` 1620 բանաձևի 6-րդ կետը վերաբերում է «Ա1+» հեռուստաընկերությանը, ըստ որի` ՀՀ իշխանությունները պետք է անհապաղ հեռարձակման արտոնագիր տրամադրեն ընդդիմադիր հեռուստաընկերությանը: ...ՀԱՐՄԱՐ ԹԻՐԱԽ. ՀԱԿԱՍԵՄԻՏՈՒԹՅԱՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ` ՈՐՊԵՍ ՍԱԴՐԱՆՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
Հայաստանում հակասեմիտությունը որպես այդպիսին չկա, սակայն երբեմն մամուլում հակասեմիտական հրապարակումներ են լինում, և վերջերս դրանք շատացել են` ասում է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: ...ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՄՔ Է ԴՐՍևՈՐՈՒՄ
Սառա Խոջոյան
Վերջին երկու ամիսներին մաքսային պետական կոմիտեն (ՄՊԿ) հայտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում` կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի շրջանակներում: Շատ հայաստանցիներ ասում են, որ արդեն տեսնում ...ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ, ԱՂՔԱՏ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
Նաիրա Բուլղադարյան
2006 թվականից Հայաստանի կառավարությունը խրախուսում է բազմազավակությունը: Այժմ երեխայի ծննդի համար տրվող միանվագ գումարը 100.000 դրամ է (323$): Երբ ընտանիքում լույս աշխարհ է գալիս երրորդ երեխան, պետությունը, ...ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. ՄԻ ԽՈՒՄԲ ԷՆՏՈՒԶԻԱՍՏՆԵՐ ԿԵՆԴԱՆԻ ԵՆ ՊԱՀՈՒՄ ԳԱՂԱՓԱՐԸ
Արմինե Ավագյան
Կապանում տիկնիկային թատրոն է գործում, բայց նրա ճակատագիրը անորոշ վիճակում է: Թատերախմբի յոթ անդամները ներկայացումներ են տալիս առիթից առիթ, երբ իրենց հրավիրում են: Նրանք չունեն հիմնական տարածք և որևէ ...ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ ՀԱՄԸՆԹԱՑ
Արիս Ղազինյան
Անցնող շաբաթը նշանավորվեց Հարավային Կովկասի շուրջ որոշ տարածաշրջանային գործընթացների կտրուկ աշխուժացմամբ, մասնավորապես Երևան-Մոսկվա, Երևան-Անկարա, Բաքու-Մոսկվա, Բաքու-Անկարա, Մոսկվա-Անկարա քաղաքական առանցքներում: ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԿԱՐԾԻՔՆԵՐՆ ԵՆ ԿԻՍՈՒՄ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Նաիրա Հայրումյան
Հայերի անվտանգությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առանցքային խնդիրներից մեկն է: 1988 թ. փետրվարին ԼՂԻՄ-ի հայերը հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու իրենց մտադրության մասին` ...AZERIS TO ADD DRONES TO THEIR MILITARY ARSENAL
Internet has carried headlines from Baku and Yerevan on the latest in military buildup . . . “Azeris May Buy Drones From Israel” “Azerbaijan to Buy UAVs to Watch Over Occupied Areas” “Armenia Takes ...ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ
Մարիաննա Գրիգորյան
Ներքաղաքական շարունակական հեղհեղուկ վիճակում գտնվող Հայաստանում կրքերն էլ ավելի թեժացան այս շաբաթ, երբ արմատական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց մի փաստաթուղթ` որակելով այն «հրեշավոր»: ...ON THE MOVE: TER-PETROSYAN-LED OPPOSITION ANNOUNCES LENGTHY SIT-IN BEFORE ITS NEXT RALLY
Գայանե Աբրահամյան
Armenia’s opposition on Friday signaled the start of a 28-day sit-in of about 50 of its supporters in Northern Avenue as a heavy cordon of police and water cannons was raised to surround the nearby Opera ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԻ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԸ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐՎԱԾ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՐևԱՆՈՒՄ
Արիս Ղազինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏՐԻԳ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԻ ՕՐԱԿԱՐԳՈ՞ՒՄ
Արիս Ղազինյան
«ՀՐԱՏԱՊ ԲԱՆԱՎԵՃ». ՍՏՐԱՍԲՈՒՐԳՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ «ԱՐԴԱՐԱՑՎԱԾ» Է
Գայանե Աբրահամյան«ՖՐԻԴՈՄ ՀԱՈՒՍ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 1999 ԹՎԱԿԱՆԻՑ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ
Սուրեն Մուսայելյան
ՎԻՃԱՐԿՎՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԵՆ
Վահան ԻշխանյանՆՈՐԻՑ ՈՏՔԻ. ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ «ԱՐՏՈՆՎԱԾ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒՄ
Անի ՀակոբյանՄԱՔՐՈ՞ՒՄ ԵՆ ՏՈՒՆԸ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Արփի ՀարությունյանՀԱՐՄԱՐ ԹԻՐԱԽ. ՀԱԿԱՍԵՄԻՏՈՒԹՅԱՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ` ՈՐՊԵՍ ՍԱԴՐԱՆՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
Վահան ԻշխանյանՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ. ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԻՔ ԵՆ ՏԱԼԻՍ
Արիս ՂազինյանՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԸՍՏ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

