
Հրատարակված է Մայիս 23, 2008
ԱՐՎԵՍՏԸ ՔԱՂԱՔՈՒՄ. ՆՈՐ ԱՐՁԱՆԱԽՈՒՄԲԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԿԴԱՐՁՆԻ ԴԻՏԱՐԺԱՆ
- Գյումրու կենտրոնական հրապարակը շուտով նոր տեսք կստանա` արձաններով, շատրվաններով և խաղահրապարակով: Քաղաքապետարանը 100 մլն (333.000 $) դրամ է հատկացրել այս նախագծի համար, որը պետք է ավարտվի սեպտեմբերին: Գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանի «Վարդանանք» արձանախումբը հրապարակի հետաքրքիր բաղադրիչներից մեկը կլինի: Արտուշ Պապոյանն միակ քանդակագործն էր, ով նախանշված ժամկետում Գյումրու քաղաքապետին և քաղաքաշինության խորհրդուրդ ներկայացրեց արձանի նախագիծ, որն էլ արժանացավ նրանց հավանությանը: Ամբողջովին բրոնզաձույլ արձանը լինելու է բազմաֆիգուր և, ըստ Պապոյանի` յուրօրինակ: «Վերևում Վարդան Մամիկոնյանն է` մոտ 5.5 մետր բարձրությամբ պատվանդանի վրա` ամպերի մեջ, մի ձեռքին խաչ և դրոշ, մյուսին` թուր: Սա ոգեկոչող Վարդանն է,- ասում է Պապոյանը: Մյուս պատվանդանի վրա այդ շրջանի հայոց կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցին է, Ղևոնդ Երեցը, Վարդանի մայրը և Կամսարականը: Սա իմ վեցերորդ մոնումենտալ գործն է, բայց որպես բազմաֆիգուր քանդակ` առաջինը»: Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանն ասում է, որ կենտրոնական հրապարակի մեջտեղում կլինի 3-4 քարատեսակներով և համապատասխան գունային լուծումներով քարե գորգ 3600 քառակուսի մետրի վրա` համահունչ հրապարակի դիմագծին: Միաժամանակ կփոխվի նաև հրապարակի շատրվանների աշխատանքը. նոր շատրվաններն աշխատելու են 6 տարբեր ձևերով: «Դեռ չի երևում` ինչ տեսք է ունենալու հրապարակը, բայց ինձ այս գաղափարը դուր է գալիս, շուրջը շենքերի կառուցումն էլ որ ավարտվի, կարգին հրապարակ կլինի: Միայն թե 1-2 տարի հետո այդ գունավոր քարերը չպոկվեն»,- ասում է Գյումրու բնակիչ Աշոտ Մանուկյանը: Գյումրու կենտրոնական հրապարակում վերջին 20 տարվա ընթացքում հիմնանորոգում երբևէ չի եղել: Մասնակի փոսային նորոգումներ իրականացվում են ամեն տարի` հաշվի առնելով այն փաստը, որ հրապարակի տակ անցնում են քահրիզներ (ստորգետնյա ջրատար ուղիներ): Լիլիթ Աղեկյանի հավաստմամբ, հրապարակի այն հատվածում, որտեղ կառուցվում է քարե գորգը, այլ ջրագծեր և կոյուղագծեր, բացի քահրիզներից, չեն անցնում: Հրապարակի բարեկարգման աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել մինչև սեպտեմբեր` քաղաքի օրվա տոնակատարությունների մեկնարկը: «Վարդանանք» արձանախմբի տեղադրումից հետո Գյումրու կենտրոնական հրապարակը կանվանակոչվի Վարդանանց հրապարակ: Մինչ այդ, հրապարակում գտնվող Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքը շահագործման դեռ չի հանձնվել:

- Անի Հակոբյան
Վերջին լուրերը, Մայիս 23, 2008
ԱՌԱՆՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ԵՐևԱՆԻ ՉՈՐՍ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան 1
Չնայած ընդդիմության՝ բոլոր կայանալիք ընտրություններին մասնակցելու հավաստիացումներին, կիրակի՝ մայիսի 18-ին, Երևանի չորս համայնքներում կայացած ընտրություններում ընդդիմությունը որևէ թեկնածու չէր առաջադրել: ...ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎ. 56 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՏՆՏԵՍԱԳԵՏԸ
Մարիաննա Գրիգորյան 1
Երեկ երեկոյան` ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում գտնվող «Կոզիրյոկ» սրճարանում հանկարծամահ է եղել հայտնի տնտեսագետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդուարդ Աղաջանովը: 56-ամյա Աղաջանովը, ով թերևս ...ԵՎՐԱԵԼՈՒՅԹ. ՍԻՐՈՒՇՈՆ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՏԵՂԻ
Մարիաննա Գրիգորյան 2
Երեկ երեկոյան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Սիրուշոն իր «Քելե, քելե» երգով նվաճեց շաբաթավերջին կայանալիք եզրափակիչ փուլին մասնակցելու ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒՑ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Հայաստանի ազգային պատանեկան հավաքականը ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարի առաջին տուրում սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտություն կրեց Թուրքիայի ընտրանուց: ...ԶԱՎԵՇՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ. ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏՎԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ջոն ՀյուզԴա շատ լավ միտք էր, Այն ժամանակ… Էլվիս Կոստելլո «Փայլուն սխալ» Ինձ բախտ է վիճակվել ապրելու նույն բնակարանում մի հնգամյա փիլիսոփայի հետ: Մեկ տարի առաջ, երբ ...ԾԱՆՈԹ ՄԻՏՈՒՄՆԵ՞Ր. «ԹՈՒՐՔԻ ՊԵՍ ԾԽԵԼ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ` ՆՈՐ ՇՐՋԱԴԱՐՁ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Ջուլյա Հակոբյան
«Շականակագույն ուղտը», որը 95 տարի շարունակ գրավել է ծխողներին և թուրքական ապրանքանիշի խորհրդանիշն է եղել, երես է թեքել Թուրքիայից, որտեղ հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը երկուշաբթի օրվանից ...ԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՔԱՓՈՐՈՒՄ. ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ
Արմինե Ավագյան
Սյունիքում ուրանի հանքավայրերի հետախուզական աշխատանքները, որ պիտի սկսվեն առաջիկայում, մտահոգություններ են առաջացրել բնակչության շրջանում: Այս տարվա ապրիլի 22-ին ՀՀ բնապահպանության նախարարության և Ռուսաստանի ...ԱՐՎԵՍՏԸ ՔԱՂԱՔՈՒՄ. ՆՈՐ ԱՐՁԱՆԱԽՈՒՄԲԸ ԳՅՈՒՄՐՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԿԴԱՐՁՆԻ ԴԻՏԱՐԺԱՆ
Անի Հակոբյան
Գյումրու կենտրոնական հրապարակը շուտով նոր տեսք կստանա` արձաններով, շատրվաններով և խաղահրապարակով: Քաղաքապետարանը 100 մլն (333.000 $) դրամ է հատկացրել այս նախագծի համար, որը պետք է ավարտվի սեպտեմբերին: ...ՍՈՎԵՏԱԿԱՆ ՊԱՑԻԵՆՏԸ. «ՍԻՐՏՍ ՆԵԳՐ Է ԱՌԱՆՑ ԳՐԻՄԻ»
Վահան Իշխանյան
Սևանի հոգեբուժարանում երկու բան կենդանի է պահում Սովետը. պատի ծեփի տակից բացված գերմանացի գերիների քանդակած աստղը և ԿԳԲ-ի շենք հրկիզած Ռաֆիկ Ժամկոչյանը, որ գուցե դուրս չգրված միակ սովետական քաղբանտարկյալն ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ՕԳՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻՆ. ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏԸ ՄԱԿ-Ի ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Արփի Հարությունյան
2008 թ. մարտին թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի միջազգային փորձագետ Գյուլնարա Շահինյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստանձնեց «Ստրկության ժամանակակից ձևերի, դրա արմատների ու հետևանքների» հատուկ ...ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ և ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԻՋև. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է
Արփի Հարությունյան
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տվյալներով` Հայաստանի բնաշխարհի կենդանիների մոտ 60 տոկոսը վտանգված է: «Կենսաբազմազանությանը սպառնացող հիմնական վտանգները ուղղակիորեն կամ միջնորդավորված ...ՎԵՐԱԴԱՐՁ. ՎԱՆԱՁՈՐՑԻ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՆՈՐ ԸՆՏԱՆԻՔ ԵՆ ԳՏՆՈՒՄ
Նաիրա Բուլղադարյան
Կարապետ Մալումյանն իր ծնողներին չի ճանաչում: Քառասուն օրական առաջնեկին մանկատուն հանձնելուց հետո մայրը երբեք չի այցելել նրան: Ժամանակի ընթացքում պետությունը զրկել է նրան մայրական իրավունքից: Վանաձորի ...ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԳՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐ, ԻՍԿ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
Սառա Խոջոյան 2
Երևանի բնակիչ Արմինե Մելքոնյանը արդեն 6-րդ ամիսն է` փորձում է վաճառել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իրենց երկու սենյականոց բնակարանը, բայց ապարդյուն: Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում երկու սենյականոց բնակարանը ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲևԵՌԱՑՈՒՄԻՑ ԱՆԴԻՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՀԱՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ
Դեռևս Հայաստանի վերջին հետընտրական ճգնաժամից առաջ քաղաքականությունը Հայաստանում բնորոշվում էր հստակ բևեռացմամբ, ինչը մեծապես պայմանավորված էր փոքրաթիվ քաղաքական գործիչների ու կուսակցությունների քաղաքական ...ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ. ԹՈՂ ԱՊԱՔԻՆՈՒՄԸ ՍԿՍՎԻ
Դժվար է հազարավոր մղոն հեռավորությունից որևէ խորհուրդ տալ կուսակցությունների միջև ծագած հակամարտության շուրջ, որը հայաստանցիներին բաժանել է երկու մասի: Ինչևէ, մենք պետք է ողջունենք այն փաստը, որ հակամարտող ...ՁԵՐԲԱԼՎԱԾ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ «ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ և ԲՈՂՈՔՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
Գայանե Աբրահամյան 1
«Կոռուպցիայի դեմ պայքա՞ր, թե՞ պայքարի նմանակում. այս հարցը բարձրացրին որոշ մտավորականներ, երբ անցյալ շաբաթ Ազգային անվտանգության ծառայությունը հանրային հեռուստատեսությամբ ցուցադրեց, թե ինչպես է բռնում ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ԷԿՈՆՈՄԻԿԱ. ՂԱՐԱԲԱՂԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԱՌՆԱԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿԻՐ
Նաիրա Հայրումյան
Ղարաբաղի կառավարությունը մտադիր է վաճառքի հանել երկրի միակ`Սարսանգի հիդրոէլեկտրակայանի (հեկ) արժեթղթերը: Միևնույն ժամանակ նախատեսվում է 24-25 փոքր հեկերի կառուցում (որոնցից 3-ը` Տրղե, 2-ը`Թարթառ գետերի ...ՀԱՎԱՏՔԻ ՃԳՆԱԺԱՄ. ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Արիս ՂազինյանՄայր աթոռ Սուրբ Էջմիածնի գերագույն հոգևոր խորհուրդը մտադիր է արտահերթ ժողով հրավիրել Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու «վրացականացման» հարցով: Այդ մասին մայիսի 19-ին հայտարարել է Վրաստանի համագործակցության ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԲԱՐԵՓՈԽՎԵՑ. ՁևԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ՓՈԽՎԵՑԻՆ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑ ՆՈՒՅՆԸ
Գայանե Մկրտչյան
Այս շաբաթ Ազգային ժողովը 93 կողմ, 6 դեմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԵՐ ՉԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան 2
Չնայած իր հրատապությանը` ներքաղաքական դրամատիկ իրավիճակում հայտնված Հայաստանի համար ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը, այնուամենայնիվ, չի նյութականանում: ԵԽԽՎ ամառային նստաշրջանից հաշված օրեր ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՁԱՅՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
Գայանե ՄկրտչյանՍՊՈՐՏ. «ՓՅՈՒՆԻԿՆ» ՈՒ «ԱՐԱՐԱՏԸ» ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ
Սուրեն Մուսայելյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԵՎՐԱԵԼՈՒՅԹ. ՍԻՐՈՒՇՈՆ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՏԵՂԻ
Մարիաննա Գրիգորյան
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»
Գայանե ՄկրտչյանԸՆԴԵՐՔՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԼԻԲԴԵՆԻ ՀԱՄԱՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ
Սառա Խոջոյան
ԱՌԱՆՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ԵՐևԱՆԻ ՉՈՐՍ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ. ՀԵՌԱՑՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Սառա Խոջոյան
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԳՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐ, ԻՍԿ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
Սառա Խոջոյան
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎ. 56 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՏՆՏԵՍԱԳԵՏԸ
Մարիաննա Գրիգորյան
ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՈՒԺԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏԻ ԿԻՐԱՌՈՒՄ
Գայանե Աբրահամյան
ՍՈՎԵՏԱԿԱՆ ՊԱՑԻԵՆՏԸ. «ՍԻՐՏՍ ՆԵԳՐ Է ԱՌԱՆՑ ԳՐԻՄԻ»
Վահան ԻշխանյանՎՏԱՆԳՎԱԾ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԵՐՆ ԱՆՎՆԱՍ ՄՆԱՑԻՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԱՀԱԳՆԱՑՈՂ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Սառա Խոջոյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1878 Կնքվեց անգլո-թուրքական համաձայնագիրը, որով Անգլիան Թուրքիայից գրավեց Կիպրոս կղզին:
- 1916 Պետրոգրադում լույս տեսավ «Հայ գրականության Ժողովածուն» Մ.Գորկու խմբագրողթյամբ:
- 1960 Մահացավ ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանը: (Ծնվ. ապրիլի 2-ին 1896 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

