
Հրատարակված է Մայիս 16, 2008
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՅՈՒՂ. ԵՐևԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՄԲ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
- Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի Հարավարևմտյան թաղամասում արձանագրված որովայնային տիֆի մի քանի դեպքերը խուճապային իրավիճակ են ստեղծել համայնքի բնակչության շրջանում: Ըստ մայիսի 13-ին Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության` ջերմությամբ ուղեկցվող, անհայտ ծագում ունեցող հիվանդությամբ 7 մարդ հոսպիտալացվել է, երկու հիվանդի մոտ հաստատվել է որովայնային տիֆ: «Մյուս երկու հիվանդների ախտորոշման նպատակով հետազոտությունները դեռևս ավարտված չեն: Ձեռնարկվում են կանխարգելիչ համալիր միջոցառումներ վարակի աղբյուրը հայտնաբերելու և մեկուսացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: Թեև առողջապահության նախարարությունն իր տարածած հաղորդագրության մեջ նշում է, թե «իրավիճակը վերահսկելի է», այնուամենայնիվ, դեռևս պաշտոնապես չհայտնաբերված վարակի աղբյուրն արագ տարածվող ասեկոսեների և ավելորդ խուճապի պատճառ է դարձել, իսկ շշալցված ջրի վաճառքի ծավալները սկսել են աննախադեպ մեծանալ: «Բուժաշխատողներն այցելեցին մեզ և ասացին որ ջուրը եռացրած խմենք, իսկ սննդի հանդեպ ուշադիր լինենք, եթե ջերմություն կամ կասկածելի ինչ-որ ախտանշան նկատենք, սակայն այդպես էլ չհասկացանք, թե որն է հիվանդության բռնկման պատճառը»,- «ԱրմենիաՆաուին» ասաց ՀԱԹ բնակիչ Մարիամ Գալստյանը: Ըստ ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետ Լիլիթ Ավետիսյանի` որովայնային տիֆը աղիքային ինֆեկցիա է, որն օրգանիզմ է թափանցում բերանի խոռոչով: «Հիվանդությունն ուղեկցվում է երկարատև բարձր ջերմությամբ, փորկապությամբ կամ փորլուծությամբ, ախորժակի անկումով, ինչպես նաև ցանով որովայնի շրջանում»,- ասում է Լիլիթ Ավետիսյանը: Թաղամասի դեղատներում բարձր ջերմության դեմ միջոցներ փնտրողներին խորհուրդ են տալիս անպայման դիմել բժշկի: «Սա ինչ պատուհաս է,- բողոքում է բնակիչներից մեկը: - Չգիտես վաղը ինչ նոր հիվանդություն կտարածվի: Աղբահանությունն ահավոր է կատարվում, իսկ հին ու մաշված ջրագծերի մասին էլ չենք խոսում: Սա առաջին դեպքը չէ այս թաղամասում»: «Խուճապային իրավիճակում» թաղամասի խանութներում սկսել է մեծ քանակությամբ խմելու ջուր սպառվել՝ ի հակազդեցություն այն խոսակցությունների, թե վարակը տարածվել է խմելու ջրի և կոյուղաջրերի խառնվելու պատճառով: Այնուամենայնիվ օրերս թե «Երևանջուր» փբը-ի, և թե առողջապահության նախարարության մասնագետները հավատացրել են, թե «խնդիրը ջրի մեջ չէ»՝ վկայակոչելով մանրէաբանական և կենսաբանական զննության արդյունքները: «Բայց ամեն դեպքում մենք սկսել ենք ուժեղ հսկողության տակ պահել այդ շրջանը, թեկուզև վարակի համար ջրի գործոնը անալիզների արդյունքում բացառվել է»,- ասել է «Երևանջուր» ընկերության գլխավոր քարտուղար Մանե Մամյանը: Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը «ԱրմենիաՆաուին» հավատացնում է, որ ջուրն այս դեպքում չի կարող պատճառ լինել: «Եթե պատճառը ջուրը լիներ, մենք կունենայինք 200-300 հիվանդ այսօրվա դրությամբ,- «ԱրմենիաՆաուին» ասում է Արա Ասոյանը:- Այս պահին մեր հիվանդանոցում բուժվում է մեկ հիվանդ, և նրա վիճակն անհամեմատ լավ է»: Նա ասում է, որ ստեղծված խուճապային իրավիճակը նաև այն պատճառով է, որ մարդիկ տարրական պատկերացում չունեն հիվանդության մասին: «Կա բծավոր տիֆ, որը խիստ վտանգավոր է, և մարդիկ վախեցած են, քանի որ մտածում են, թե սա այդ տիֆն է,- ասում է Ասոյանը:- Խոսքը վերաբերում է որովայնային տիֆին, որը բուժվում է առանց կողմնակի հետևանքների»: Ըստ առողջապահության նախարարության` «Ուժեղացվել է հսկողությունը թաղամասի ջրամատակարարման և կոյուղու համակարգի սանիտարատեխնիկական վիճակի նկատմամբ», իսկ հետազոտությունները շարունակվում են: «Անցյալ տարի ամռանը այդ թաղամասում կրկին նման վիճակ էր արձանագրվել, հազար անգամ գնացինք-եկանք,- ասում է Արա Ասոյանը:- Էլի որովայնային տիֆի դեպքեր արձանագրվեցին: Մի բան կա, որ գլուխ չեն հանում, ու պիտի պատճառը հայտնաբերվի»:

- Մարիաննա Գրիգորյան
Քննարկում
Lilit գրել է:
Ambwxj hamakarge nexac a jreri, axbahanutyunn el sarsapeli, tifn inch a jantaxt el kardzanagrvi. tesnes inchov en zbaxvac patasxanatuenere? erevi amboxj ore kompov xax en anum es mec xndirenere lucelu hamar. amot.
Վերջին լուրերը, Մայիս 16, 2008
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ. ՀԵՌԱՑՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Սառա Խոջոյան 2
Արտգործնախարարության պնդմամբ` հետընտրական թեժ շրջանում իրենց քաղաքական հայտարարությամբ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը խախտած և աշխատանքից անհապաղ հեռացված դիվանագետները լի են վճռականությամբ ...ԸՆԴԵՐՔՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԼԻԲԴԵՆԻ ՀԱՄԱՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ
Սառա Խոջոյան 5
Բնապահպանական ու հասարակական այլ կազմակերպություններ վճռական պայքար են սկսել Թեղուտի հանքերի շահագործումը ու Հայաստանում ընդերքուսումնասիրությունները դադարեցնելու համար, ինչը միայն, ըստ նրանց, կարող է ...ՎՏԱՆԳՎԱԾ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԵՐՆ ԱՆՎՆԱՍ ՄՆԱՑԻՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԱՀԱԳՆԱՑՈՂ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Սառա ԽոջոյանՎերջին շաբաթներին Լիբանանում շարունակվող ընդհարումների ժամանակ ոչ մի հայ չի զոհվել` այսօր հայտարարեց ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչը: ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Արմեն Մելքոնյանը ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՔԻԼԵՐ ԹԱԳՈՒՀԻՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐՔԸ, ՏԱՊԱԼՎԱԾ 2007-Ի ՄՐՑԱՇՐՋԱՆԻՑ ՀԵՏՈ «ԱՐԱՐԱՏԸ» ՎԵՐԵԼՔ Է ԱՊՐՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Երևանի «Արարատը» շարունակեց իր հաղթական ելույթների շարքը ազգային առաջնությունում` այս շաբաթ 2:1 հաշվով հաղթելով երկրորդ տեղում ընթացող Աշտարակի «Միկային»: Հինգ խաղում «Արարատը» տոնել է հինգ հաղթանակ: ...ՀԻՄԱԼԱՅՆԵՐԻՑ` ԱՐԱՐԱՏ. ՆԵՊԱԼՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՆՈՅԻ ԵՐԿԻՐԸ` ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
Սառա Խոջոյան
Չորս տարի առաջ նեպալցի Բիր Տամանգը առաջին անգամ ոտք դրեց հայոց հողի վրա «Զվարթնոց» օդակայանում: Նրա ունեցածը գրպանի 200 դոլարն էր և Երևանում գործ սկսելու հեռանկարը (ինչպես նրան խոստացել էին): Սակայն ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԸ. ԿԱՊԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ԲԱՅՑ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂ ՉՈՒՆԻ
Արմինե Ավագյան
Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ը, այս տարի Կապանի երկրագիտական թանգարանը կդիմավորի իբրև կիսակառույց պատերով, քարուքանդ տարածքով և ներսում ցուցադրություն չունեցող մի շինություն: Թանգարանը քաղաքի ...ՄԻ ՔԻՉ ՄԱՔՈՒՐ ՕԴ. ՆՈՐՈԳՎԱԾ ԶԲՈՍԱՅԳԻՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՕԱԶԻՍ ԵՐևԱՆԻ ԲԵՏՈՆԵ ՋՈՒՆԳԼԻՆԵՐՈՒՄ
Վահան Իշխանյան
Պուշկինի այգին Երևանի այն հազվագյուտ կանաչապատ տարածքներից է, որ փրկվել է սրճարանային ներխուժումից ու գազոնների ցեմենտապատումից, և բարեկարգման աշխատանքներից հետո կդառնա հրապուրիչ հանգստյան գոտի։ Բաղրամյան ...ՍԵԽԱՊԱՏՈ՞ՒՄ. ՕՐԻՈՐԴԸ ՄԵԿ ՕՐՈՎ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑՈՒ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
Տարիներ շարունակ ապրելով գյուղում` երբեք չեմ պատկերացրել, թե որքան ծանր է գյուղացու աշխատանքը… Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի մեր ազգականները սեխի սածիլ էին տնկում: Մատղաշ սածիլները հողի մեջ դնելն ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»
Գայանե Մկրտչյան
Երկրապահ կամավորական միության նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ Մանվել Գրիգորյանը անցյալ շաբաթ Երկրապահի օրվա առթիվ իր տարածած ուղերձում հայտարարեց, որ երկրապահը երբեք քաղաքականությամբ ...ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՈՒԺԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏԻ ԿԻՐԱՌՈՒՄ
Գայանե Աբրահամյան 1
Ընդդիմության կողմից քաղբանտարկյալ բնորոշվող կալանավորվածների գործերից «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը «ամենայուրահատուկն ու ֆանտաստիկը» համարում է «Նոր ժամանակներ» կուսակցության ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՂՑ. ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ
Անի Հակոբյան
Անցյալ շաբաթ Շիրակի մարզում 19 մարդ հայտարարել է, որ հացադուլ է սկսում` ի պաշտպանություն հետընտրական բռնությունների առնչությամբ ձերբակալվածների, որոնց նրանք քաղբանտարկյալ են համարում: Մայիսի 9-ին Շիրակի ...Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻՆ. 14 ՏԱՐՎԱ ԶԻՆԱԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Արիս Ղազինյան
Մայիսի 12-ին լրացավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 14-րդ տարին: 1993-1994 թթ. կրած ծանր պարտությունները Ադրբեջանին ստիպեցին ընդունել 1994 թ. մայիսի 5 Ղրղըստանի մայրաքաղաք Բիշքեկում ...ՇՌԱՅԼՈՒՄ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ՋՈՒՐ Է ՀԱՍՆՈՒՄ, ՔԱՆ ՎԱՏՆՎՈՒՄ Է
Նաիրա Բուլղադարյան
Շուտով Գերմանիայի կառավարության օգնությամբ Լոռու մարզի բնակիչներն ավելի որակյալ խմելու ջուր կունենան: Հայ-գերմանական ծրագիրը Լոռում կիրականացվի մինչև 2012 թ. գերմանական «Վերականգնման վարկային բանկի» ...ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՅՈՒՂ. ԵՐևԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՄԲ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Մարիաննա Գրիգորյան 1
Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի Հարավարևմտյան թաղամասում արձանագրված որովայնային տիֆի մի քանի դեպքերը խուճապային իրավիճակ են ստեղծել համայնքի բնակչության շրջանում: Ըստ մայիսի 13-ին Առողջապահության նախարարության ...ԱՂԲՅՈՒՐԻՑ` ԾՈՐԱԿ. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ
Նաիրա Հայրումյան
Մայիսի սկզբին Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարել էր քաղաքի ջրամատակարարման համակարգի նորոգման մրցույթ` խոստանալով, որ անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ կլինեն առաջիկա ամիսներին: Ստեփանակերտի ջրամատակարարման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆՕԹևԱՆՆԵՐԻ. ԿԱՊԱՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ` ԿՌՎԱԽՆՁՈՐ ԵՐԿՈՒ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԻ ՄԻՋև
Արմինե ԱվագյանՍԵՐ ՃԱԽՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ԱՂԱՎՆԻ ՊԱՀԵԼԸ ՇԱՏԵՐԻ ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔՆ Է, ԻՍԿ ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԻԶՆԵՍ
ԱԶԱՏԱԳՐՎԱԾ, ԲԱՅՑ ՉՎԵՐԱԾՆՎԱԾ. ՇՈՒՇԻԻ ՓԱՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ
Արիս ՂազինյանՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՓՅՈՒՆԻԿԸ» ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ ԱՐՏԱԳՆԱ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ
Սուրեն ՄուսայելյանՍԻՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ». ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԱԺ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Գայանե Մկրտչյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻ ՎՐԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ԼՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Գայանե Աբրահամյան
ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԸ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»
Գայանե ՄկրտչյանԸՆԴԵՐՔՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԼԻԲԴԵՆԻ ՀԱՄԱՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ
Սառա Խոջոյան
ՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
Ջոն Հյուզ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Նաիրա Բուլղադարյան
ՏԱՆԸ և ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԿՐԻՉԸ
Արփի ՀարությունյանԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ. ՀԵՌԱՑՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Սառա Խոջոյան
ՀԻՄԱԼԱՅՆԵՐԻՑ` ԱՐԱՐԱՏ. ՆԵՊԱԼՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՆՈՅԻ ԵՐԿԻՐԸ` ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
Սառա ԽոջոյանՆՅՈՒԹ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓՈՐՁԱՌՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

