
Հրատարակված է Մայիս 16, 2008
ՇՌԱՅԼՈՒՄ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ՋՈՒՐ Է ՀԱՍՆՈՒՄ, ՔԱՆ ՎԱՏՆՎՈՒՄ Է
- Շուտով Գերմանիայի կառավարության օգնությամբ Լոռու մարզի բնակիչներն ավելի որակյալ խմելու ջուր կունենան: Հայ-գերմանական ծրագիրը Լոռում կիրականացվի մինչև 2012 թ. գերմանական «Վերականգնման վարկային բանկի» (KWF) հատկացրած շուրջ 10 միլիոն եվրո ($13,4 միլիոն) վարկի և դրամաշնորհի միջոցներով: Լոռու (ինչպես նաև Շիրակի) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի մասին պայմանագիրը երկու կառավարությունների միջև կնքվել է 2002-ին: Վերջին տասնամյակում Վանաձորի ջրամատակարարման ոլորտի մասնագետներն ահազանգում են ջրագծերի մաշվածության հետևանքով խմելու ջրի որակի նվազման, ինչպես նաև ջրի կորուստների մասին: Վանաձորն ու հարակից 16 գյուղերը խմելու ջուր են ստանում 6 ջրաղբյուրներից: Ջուրը բաժանորդին է հասնում 4 հիմնական ջրագծերով, որոնք կառուցվել են 1930-60-ականներին, և մաշվածության պատճառով ջրի միայն 30 տոկոսն է հասնում բնակչությանը: Ջրի կորուստներն են պատճառը, որ վանաձորցիները ջրի երես են տեսնում օրումեջ՝ առավելագույնը 7 ժամ: «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն խմելու ջուր է մատակարարում Վանաձորին ու հարակից 16 գյուղերին: Ընկերությունն ունի ավելի քան 38.000 բաժանորդ: Վանաձորից 24 կիլոմետր հեռու՝ Լեռնապատ գյուղի աղբյուրներից ջուրը Վանաձոր հասցնող ջրատարը քաղաքը ջրով ապահովող 4 հիմնական ջրագծերից է: Այն կառուցվել է խորհրդային իշխանության տարիներին՝ 1960-ականներին, և այնքան քայքայված է, որ դա անդրադառնում է ինչպես ջրի որակի, այնպես էլ քանակի վրա: Առաջինը շուրջօրյա ջրամատակարարում կապահովվի Վանաձորի Տարոն թաղամասում` այս տարեվերջին: Տարոն թաղամասի 50-ամյա բնակչուհի Մարինեն հիշում է, թե երկու տարի առաջ ինչեր էին դուրս գալիս ջրի ծորակից. «Տիղմ, կեղտ, մանր որդեր: Ֆիլտր էինք դրել, որ կարողանանք օգտագործել»: Տիկին Մարինեն հիմա մանր որդեր ու կեղտ չի նկատում: Փոխարենը բողոքում է ջրի գրաֆիկից: Օրումեջ՝ առավոտյան ժամը 8-ից մինչև 15-ը ջուր են տալիս: Թաղամասի` աշխատանքի շտապող բնակիչները չեն հասցնում ջուր հավաքել: «Ստիպված ջրի հետ կապված գործերը շաբաթ-կիրակի են տեղափոխում»,- ասում է նա: Ջրմուղը նախատեսում է Լեռնապատ գյուղի ջրատարը մի քանի հատվածներում ամբողջությամբ փոխել, մի քանի հատվածներ էլ մասնակի նորոգել: Ջրատարը նորոգելուց հետո ներկայիս 15-20 լիտրի փոխարեն ջրատարով վայրկյանում կհոսի 50 լիտր ջուր: Մինչև տարեվերջ կնորոգվի նաև ջրի մաքրման քլորատունը, կկառուցվի երկու ջրամբար: Սա ջրատարից ջուր ստացող բաժանորդներին մշտական ջուր ունենալու հնարավորություն կընձեռի: «Ակունքից վերցված ջրի միայն 30 տոկոսն է հասնում բնակչին»,- «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արարատ Գինոսյանը կորուստների հիմնական պատճառը համարում է մաշված ջրագծերը: Գերմանացի ինժեներ Օլաֆ Ռոխոցկին հայ-գերմանական ծրագրի ղեկավարն է: Նա ջրամատակարարման ցանցի կյանքի օպտիմալ տևողությունը գնահատում է 50 տարի, ինչի կարևոր նախապայման է համարում ընթացիկ նորոգումները: Ուսումնասիրելով Լոռու և Շիրակի ջրամատակարարման ոլորտի խնդիրները՝ նա եզրահանգել է, որ ոլորտի ցանցերի մաշվածության պատճառը եղել է խորհրդային տարիների վատ կառավարումը: «Համակարգը շահագործվել է, բայց ոչ ոք չի մտածել ընթացիկ նորոգումների մասին: Դա արվել է միայն վթարների դեպքում»: Գերմանիայից մի քանի տարի առաջ Վանաձոր տեղափոխված ինժեները գերմանական ու հայկական ջրամատակարարման համակարգերի միջև որևէ համեմատություն անել չի կարող: Իր հայրենիքում վերջին 20 տարում նա չի հիշում մի օր, երբ ջուր չի եղել: Թեև գերմանացի ինժեներին ավելի շատ դուր է գալիս Լոռու ջրի համը, որակի մասին խոսելը նա դեռևս վաղ է համարում: «Ես չեմ վախենում այստեղ ծորակից ջուր խմել, բայց այն դեռ 100 տոկոսով մաքուր չէ»,- ասում է նա` չնայած «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն իր հաշվետվություններում արձանագրում է, որ խմելու ջուրը համապատասխանում է մշակված չափանիշներին:

- Նաիրա Բուլղադարյան
Վերջին լուրերը, Մայիս 16, 2008
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ. ՀԵՌԱՑՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Սառա Խոջոյան 2
Արտգործնախարարության պնդմամբ` հետընտրական թեժ շրջանում իրենց քաղաքական հայտարարությամբ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը խախտած և աշխատանքից անհապաղ հեռացված դիվանագետները լի են վճռականությամբ ...ԸՆԴԵՐՔՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԼԻԲԴԵՆԻ ՀԱՄԱՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ
Սառա Խոջոյան 5
Բնապահպանական ու հասարակական այլ կազմակերպություններ վճռական պայքար են սկսել Թեղուտի հանքերի շահագործումը ու Հայաստանում ընդերքուսումնասիրությունները դադարեցնելու համար, ինչը միայն, ըստ նրանց, կարող է ...ՎՏԱՆԳՎԱԾ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԵՐՆ ԱՆՎՆԱՍ ՄՆԱՑԻՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԱՀԱԳՆԱՑՈՂ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Սառա ԽոջոյանՎերջին շաբաթներին Լիբանանում շարունակվող ընդհարումների ժամանակ ոչ մի հայ չի զոհվել` այսօր հայտարարեց ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչը: ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Արմեն Մելքոնյանը ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՔԻԼԵՐ ԹԱԳՈՒՀԻՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐՔԸ, ՏԱՊԱԼՎԱԾ 2007-Ի ՄՐՑԱՇՐՋԱՆԻՑ ՀԵՏՈ «ԱՐԱՐԱՏԸ» ՎԵՐԵԼՔ Է ԱՊՐՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Երևանի «Արարատը» շարունակեց իր հաղթական ելույթների շարքը ազգային առաջնությունում` այս շաբաթ 2:1 հաշվով հաղթելով երկրորդ տեղում ընթացող Աշտարակի «Միկային»: Հինգ խաղում «Արարատը» տոնել է հինգ հաղթանակ: ...ՀԻՄԱԼԱՅՆԵՐԻՑ` ԱՐԱՐԱՏ. ՆԵՊԱԼՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՆՈՅԻ ԵՐԿԻՐԸ` ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
Սառա Խոջոյան
Չորս տարի առաջ նեպալցի Բիր Տամանգը առաջին անգամ ոտք դրեց հայոց հողի վրա «Զվարթնոց» օդակայանում: Նրա ունեցածը գրպանի 200 դոլարն էր և Երևանում գործ սկսելու հեռանկարը (ինչպես նրան խոստացել էին): Սակայն ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԸ. ԿԱՊԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ԲԱՅՑ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂ ՉՈՒՆԻ
Արմինե Ավագյան
Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ը, այս տարի Կապանի երկրագիտական թանգարանը կդիմավորի իբրև կիսակառույց պատերով, քարուքանդ տարածքով և ներսում ցուցադրություն չունեցող մի շինություն: Թանգարանը քաղաքի ...ՄԻ ՔԻՉ ՄԱՔՈՒՐ ՕԴ. ՆՈՐՈԳՎԱԾ ԶԲՈՍԱՅԳԻՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՕԱԶԻՍ ԵՐևԱՆԻ ԲԵՏՈՆԵ ՋՈՒՆԳԼԻՆԵՐՈՒՄ
Վահան Իշխանյան
Պուշկինի այգին Երևանի այն հազվագյուտ կանաչապատ տարածքներից է, որ փրկվել է սրճարանային ներխուժումից ու գազոնների ցեմենտապատումից, և բարեկարգման աշխատանքներից հետո կդառնա հրապուրիչ հանգստյան գոտի։ Բաղրամյան ...ՍԵԽԱՊԱՏՈ՞ՒՄ. ՕՐԻՈՐԴԸ ՄԵԿ ՕՐՈՎ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑՈՒ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
Տարիներ շարունակ ապրելով գյուղում` երբեք չեմ պատկերացրել, թե որքան ծանր է գյուղացու աշխատանքը… Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի մեր ազգականները սեխի սածիլ էին տնկում: Մատղաշ սածիլները հողի մեջ դնելն ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»
Գայանե Մկրտչյան
Երկրապահ կամավորական միության նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ Մանվել Գրիգորյանը անցյալ շաբաթ Երկրապահի օրվա առթիվ իր տարածած ուղերձում հայտարարեց, որ երկրապահը երբեք քաղաքականությամբ ...ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՈՒԺԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏԻ ԿԻՐԱՌՈՒՄ
Գայանե Աբրահամյան 1
Ընդդիմության կողմից քաղբանտարկյալ բնորոշվող կալանավորվածների գործերից «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը «ամենայուրահատուկն ու ֆանտաստիկը» համարում է «Նոր ժամանակներ» կուսակցության ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՂՑ. ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ
Անի Հակոբյան
Անցյալ շաբաթ Շիրակի մարզում 19 մարդ հայտարարել է, որ հացադուլ է սկսում` ի պաշտպանություն հետընտրական բռնությունների առնչությամբ ձերբակալվածների, որոնց նրանք քաղբանտարկյալ են համարում: Մայիսի 9-ին Շիրակի ...Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻՆ. 14 ՏԱՐՎԱ ԶԻՆԱԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Արիս Ղազինյան
Մայիսի 12-ին լրացավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 14-րդ տարին: 1993-1994 թթ. կրած ծանր պարտությունները Ադրբեջանին ստիպեցին ընդունել 1994 թ. մայիսի 5 Ղրղըստանի մայրաքաղաք Բիշքեկում ...ՇՌԱՅԼՈՒՄ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ՋՈՒՐ Է ՀԱՍՆՈՒՄ, ՔԱՆ ՎԱՏՆՎՈՒՄ Է
Նաիրա Բուլղադարյան
Շուտով Գերմանիայի կառավարության օգնությամբ Լոռու մարզի բնակիչներն ավելի որակյալ խմելու ջուր կունենան: Հայ-գերմանական ծրագիրը Լոռում կիրականացվի մինչև 2012 թ. գերմանական «Վերականգնման վարկային բանկի» ...ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՅՈՒՂ. ԵՐևԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՄԲ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Մարիաննա Գրիգորյան 1
Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի Հարավարևմտյան թաղամասում արձանագրված որովայնային տիֆի մի քանի դեպքերը խուճապային իրավիճակ են ստեղծել համայնքի բնակչության շրջանում: Ըստ մայիսի 13-ին Առողջապահության նախարարության ...ԱՂԲՅՈՒՐԻՑ` ԾՈՐԱԿ. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ
Նաիրա Հայրումյան
Մայիսի սկզբին Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարել էր քաղաքի ջրամատակարարման համակարգի նորոգման մրցույթ` խոստանալով, որ անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ կլինեն առաջիկա ամիսներին: Ստեփանակերտի ջրամատակարարման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆՕԹևԱՆՆԵՐԻ. ԿԱՊԱՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ` ԿՌՎԱԽՆՁՈՐ ԵՐԿՈՒ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԻ ՄԻՋև
Արմինե Ավագյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻ ՎՐԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ԼՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Գայանե Աբրահամյան
ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԸ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»
Գայանե ՄկրտչյանԸՆԴԵՐՔՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԼԻԲԴԵՆԻ ՀԱՄԱՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ
Սառա Խոջոյան
ՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
Ջոն Հյուզ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Նաիրա Բուլղադարյան
ՏԱՆԸ և ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԿՐԻՉԸ
Արփի ՀարությունյանԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ. ՀԵՌԱՑՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Սառա Խոջոյան
ՀԻՄԱԼԱՅՆԵՐԻՑ` ԱՐԱՐԱՏ. ՆԵՊԱԼՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՆՈՅԻ ԵՐԿԻՐԸ` ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
Սառա ԽոջոյանՆՅՈՒԹ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓՈՐՁԱՌՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

