
Հրատարակված է Մայիս 16, 2008
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻՆ. 14 ՏԱՐՎԱ ԶԻՆԱԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
- Մայիսի 12-ին լրացավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 14-րդ տարին: 1993-1994 թթ. կրած ծանր պարտությունները Ադրբեջանին ստիպեցին ընդունել 1994 թ. մայիսի 5 Ղրղըստանի մայրաքաղաք Բիշքեկում Ռուսաստանի նախաձեռնությունը զինադադարի առնչությամբ: Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրեցին մի արձանագրություն, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ մտավ որպես Բիշքեկյան արձանագրություն: Փաստաթուղթը, որը կոչվեց «Պայմանավորվածություն` 1994 թ. փետրվարի 14-ից արձանագրության իրականացման կարգի վերաբերյալ», նախատեսում էր ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի հետքաշում, կողմերի միջև բուֆերային գոտու ստեղծում և այնտեղ խաղաղարար ուժերի մտցնում: Փաստաթուղթը ստորագրեցին Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Պավել Գրաչովը և Սերժ Սարգսյանը, Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆֆի Մամեդովը չստորագրեց փաստաթուղթը. նրան շտապ հետ կանչեցին Բաքու: Չնայած դրան, հակամարտության գոտում տևական զինադադար հաստատվեց: Սակայն, մինչև այժմ զինադադարի ռեժիմը չի վերածվել հակամարտության համընդգրկուն կարգավորման քաղաքական որոշման: Այս 14 տարիների ընթացքում զինադադարը պահպանվում է հիմնականում ուժերի հավասարակշռության շնորհիվ: Ի տարբերություն հետխորհրդային տարածքի այլ հակամարտությունների` ղարաբաղյան հարցի շուրջ երկկողմ շփումները վերականգնվել են: Դա տեղի ունեցավ Հայաստանում փետրվարի նախագահական ընտրություններից և վարչակազմի փոփոխությունից հետո: Մայիսի 6-ին Ստրասբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմակերպեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Թեպետ նրանց առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում, սակայն միտված էր նախապատրաստել երկու նախագահների` Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը: Երկու նախարարներն էլ շոշափեցին նախագահների հանդիպման հնարավորությունը հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում: Անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանձնվեց մի փաստաթուղթ` «Հակամարտության խաղաղ կարգավորման արդար և հավասարակշռված հիմնարար սկզբունքներ»: Հակամարտող կողմերի ղեկավարները բավարար չափով չեն հրապարակում այդ փաստաթղթի սկզբունքները, որպեսզի հնարավոր լինի որոշակի ենթադրություններ անել: Դրա տակ հասկացվում է միասնական բանակցային առանցքի շուրջ երկու հակադիր բևեռները իրար միացնող զանազան տարբերակներ` ազգերի ինքնորոշման իրավունքը և պետության տարածքային ամբողջականության սկզբունքը: Վերջին տարիներին ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումները ուղեկցվում են մեծ մասամբ նախկին ԼՂԻՄ-ին հարակից և ԼՂՀ պաշտպանության բանակի հսկողության տակ գտնվող տարածքների ճակատագրի շուրջ ընթացող բանակցություններով: Տպավորություն էր ստեղծվել, թե ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը ընդհանուր գծերով համաձայնեցված էր, ընդ որում` հենց ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Անուղղակիորեն հօգուտ սրա են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առանձին հայտարարությունները, որոնցում Լեռնային Ղարաբաղը երբեք չի նույնացվել «հարակից տարածքների» հետ, և որոնց առնչությամբ արդեն գործում էր «տարածքային ամբողջականության» մասին կետը: Միջնորդ երկրներին ներկայացնող առանձին բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում Լեռնային Ղարաբաղը համարվել է լիիրավ քաղաքական սուբյեկտ և չի կապվել հետխորհրդային այլ վիճելի տարածքների հետ: Լեռնային Ղարաբաղի` որպես տարածաշրջանային քաղաքականության իրական խաղացողի առանձնահատկությունը այսպիսով հանդիսանում է երկու դրույթների յուրօրինակ սինթեզ` ա) Ազգերի ինքնորոշման իրավունքը կիրառելի է ԼՂՀ-ի նկատմամբ (նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, Լաչինի շրջանում (միջանցքում) և լավագույն դեպքում` նախկին Շահումյանի ու Քելբաջարի շրջաններում). բ) պետության տարածքային ամբողջականությունը կիրառելի է հարակից տարածքների նկատմամբ: 2001-2003 թթ. (Փարիզ, ՔԻ-Վեսթ) սկսեցին շոշափել ԼՂՀ պաշտպանության բանակի հսկողության տակ գտնվող տարածքների փոխանակման միջոցով Լեռնային Ղարաբաղի քաղաքական անկախության հեռանկարը, ինչը միանշանակ չընդունվեց հայ հասարակության կողմից: Սակայն արդեն 2004-2005 թթ. (Ադրբեջանում Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո) կուրսի փոփոխություն նկատվեց, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կրկին դարձավ «նոր տարբերակների» պատանդ: Նույն` 2005 թ. տարածաշրջան այցելեց Հակամարտությունները կանխող միջազգային խումբը, որը բարձրաձայնեց կարգավորման առաջին փուլի նկատմամբ մոտեցումների հիմնական վեկտորը` «Հայկական կողմը պետք է անհապաղ ազատի Ադրբեջանի վերահսկվող տարածքները և դադարեցնի այնտեղ իրականացվող ծրագրերը: Առաջինը պետք է ազատվեն ադրբեջանական 7 օկուպացված շրջաններ, վերադարձվեն փախստականները, և միայն այդ ժամանակ կարելի է խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչը կարող է որոշվել 10-15 տարվա ընթացքում: Հակամարտության գոտում անվտանգության ապահովումը նպատակահարմար է հանձնել միջազգային խաղաղարար ուժերին: Միջազգային առումով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է»: 2005 թ. ՀՀ ԱԺ-ում Լեռնային Ղարաբաղի շուրջ խորհրդարանական լսումները դարձան կարևորագույն իրադարձություն: Առանձին ելույթներ, առաջին հերթին` պաշտպանության և արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների, հեռանկարային արժեք ունեցան, քանի որ դրանք որոշակիորեն ուրվագծում էին ԼՂՀ-ի նկատմամբ պաշտոնական Երևանի քաղաքական կուրսի գլխավոր վեկտորը: Բացեիբաց հայտարարվեց, որ առաջին փուլով ենթադրվում է Ադրբեջանին հանձնել ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող նախկին ԼՂԻՄ-ի հարակից տարածքների մի մասը: Լսումները չհստակեցրին` կոնկրետ որ տարածքներն են դրանք լինելու և սահմանափակվեցին` փաստաթղթի տեսքով զիջումների գնալու ՀՀ պաշտոնական պատրաստակամությունը հայտնելով: Հայտարարվեց, որ փոխարենը Երևանը համաշխարհային հանրությունից ակնկալում է անվտանգության հստակ երաշխիքներ հայ-ադրբեջանական ռազմաճակատի ամբողջ երկայնքով և միայն այդ դեպքում պատրաստ կլինի միջազգային խաղաղարար զորախմբին հանձնել շփման հսկողությունը: Դրա հետ մեկտեղ Հայաստանի իշխանությունները բարձրաձայնեցին 3 գլխավոր կետ, որոնց հարցում չեն կարող թույլ տալ զիջումներ` ա) Լեռնային Ղարաբաղը ոչ մի դեպքում չի կարող կազմել Ադրբեջանի մաս. բ) Լեռնային Ղարաբաղը ոչ մի դեպքում չի կարող անկլավ լինել և պետք է Հայաստանի հետ անմիջական ցամաքային կապ ունենա. գ) Հայաստանին և Ղարաբաղին պետք է անվտանգության միջազգային երաշխիքներ տրվեն: ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային կազմակերպությունները «Լեռնային Ղարաբաղ» հասկացության տակ միանշանակ նկատի ունեն նախկին ԼՂԻՄ-ի տարածքը: Ըստ «Հակամարտության խաղաղ կարգավորման արդար և հավասարակշռված հիմնարար սկզբունքները» փաստաթղթի` Խնդրի կարգավորման ճանապարհին առաջին քայլը, ըստ երևույթին, նշանակում է հայկական զինվորական ստորաբաժանումների հեռացում գրրաված դիրքերից: Ի պատասխան նման զիջումներին` Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը հավանաբար հնարավորություն կտրվի պլեբիսցիտ անցկացնել: Քաղաքագետները հանրաքվեի երկու տեսակ են նշում` պարտադիր և կամընտիր, սակայն գործում է նաև անմիջական ժողովրդավարության մեկ այլ ձև` պլեբիսցիտ: Որոշ երկրներում, օրինակ` Ֆրանսիայում, այն հանրաքվեի հոմանիշն է, բայց շատ դեպքերում ունի իր առանձնահատկությունները. 1. հանրաքվեն տարբերվում է պլեբիսցիտից նրանով, որ քվեարկությունն անցկացվում է հասարակության ակտիվ հատվածի պահանջով, որի մասին շարադրված է համապատասխան խնդրագրում: Ինքնակառավարման մարմինների դերը միայն այն կազմակերպելն է: Պլեբիսցիտը իրականացվում է ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ. ժողովրդին պասիվ դերակատարություն է տրվում: 2. Հանրաքվեի առանձնահատկությունը ժողովրդի ներկայացուցիչների կողմից քվեարկության դրված որևէ խնդրի կամ օրենսդրական կարգի այս կամ այն միջոցի նախնական քննարկումն է, որը նրանց պաշտոնական թույլտվությամբ հանձնվում է ժողովրդի հավանությանը: Այլ կերպ ասած` պլեբիսցիտը տարբերվում է հանրաքվեից նրանով, որ նրա արդյունքները օրենքի ընդունման համար հիմք չեն կարող ծառայել, մինչդեռ հանրաքվեն ենթադրում է ըստ նրա արդյունքների պարտադիր օրենսդրական որոշում: Ամենայն հավանականությամբ, «Հակամարտության խաղաղ կարգավորման արդար և հավասարակշռված հիմնարար սկզբունքները» ենթադրում են Լեռնային Ղարաբաղում հենց պլեբիսցիտի անցկացում:

- Արիս Ղազինյան
Վերջին լուրերը, Մայիս 16, 2008
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ. ՀԵՌԱՑՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Սառա Խոջոյան 2
Արտգործնախարարության պնդմամբ` հետընտրական թեժ շրջանում իրենց քաղաքական հայտարարությամբ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը խախտած և աշխատանքից անհապաղ հեռացված դիվանագետները լի են վճռականությամբ ...ԸՆԴԵՐՔՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԼԻԲԴԵՆԻ ՀԱՄԱՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ
Սառա Խոջոյան 5
Բնապահպանական ու հասարակական այլ կազմակերպություններ վճռական պայքար են սկսել Թեղուտի հանքերի շահագործումը ու Հայաստանում ընդերքուսումնասիրությունները դադարեցնելու համար, ինչը միայն, ըստ նրանց, կարող է ...ՎՏԱՆԳՎԱԾ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԵՐՆ ԱՆՎՆԱՍ ՄՆԱՑԻՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԱՀԱԳՆԱՑՈՂ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Սառա ԽոջոյանՎերջին շաբաթներին Լիբանանում շարունակվող ընդհարումների ժամանակ ոչ մի հայ չի զոհվել` այսօր հայտարարեց ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչը: ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Արմեն Մելքոնյանը ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՔԻԼԵՐ ԹԱԳՈՒՀԻՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐՔԸ, ՏԱՊԱԼՎԱԾ 2007-Ի ՄՐՑԱՇՐՋԱՆԻՑ ՀԵՏՈ «ԱՐԱՐԱՏԸ» ՎԵՐԵԼՔ Է ԱՊՐՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Երևանի «Արարատը» շարունակեց իր հաղթական ելույթների շարքը ազգային առաջնությունում` այս շաբաթ 2:1 հաշվով հաղթելով երկրորդ տեղում ընթացող Աշտարակի «Միկային»: Հինգ խաղում «Արարատը» տոնել է հինգ հաղթանակ: ...ՀԻՄԱԼԱՅՆԵՐԻՑ` ԱՐԱՐԱՏ. ՆԵՊԱԼՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՆՈՅԻ ԵՐԿԻՐԸ` ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
Սառա Խոջոյան
Չորս տարի առաջ նեպալցի Բիր Տամանգը առաջին անգամ ոտք դրեց հայոց հողի վրա «Զվարթնոց» օդակայանում: Նրա ունեցածը գրպանի 200 դոլարն էր և Երևանում գործ սկսելու հեռանկարը (ինչպես նրան խոստացել էին): Սակայն ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԸ. ԿԱՊԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ԲԱՅՑ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂ ՉՈՒՆԻ
Արմինե Ավագյան
Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ը, այս տարի Կապանի երկրագիտական թանգարանը կդիմավորի իբրև կիսակառույց պատերով, քարուքանդ տարածքով և ներսում ցուցադրություն չունեցող մի շինություն: Թանգարանը քաղաքի ...ՄԻ ՔԻՉ ՄԱՔՈՒՐ ՕԴ. ՆՈՐՈԳՎԱԾ ԶԲՈՍԱՅԳԻՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՕԱԶԻՍ ԵՐևԱՆԻ ԲԵՏՈՆԵ ՋՈՒՆԳԼԻՆԵՐՈՒՄ
Վահան Իշխանյան
Պուշկինի այգին Երևանի այն հազվագյուտ կանաչապատ տարածքներից է, որ փրկվել է սրճարանային ներխուժումից ու գազոնների ցեմենտապատումից, և բարեկարգման աշխատանքներից հետո կդառնա հրապուրիչ հանգստյան գոտի։ Բաղրամյան ...ՍԵԽԱՊԱՏՈ՞ՒՄ. ՕՐԻՈՐԴԸ ՄԵԿ ՕՐՈՎ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑՈՒ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
Տարիներ շարունակ ապրելով գյուղում` երբեք չեմ պատկերացրել, թե որքան ծանր է գյուղացու աշխատանքը… Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի մեր ազգականները սեխի սածիլ էին տնկում: Մատղաշ սածիլները հողի մեջ դնելն ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»
Գայանե Մկրտչյան
Երկրապահ կամավորական միության նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ Մանվել Գրիգորյանը անցյալ շաբաթ Երկրապահի օրվա առթիվ իր տարածած ուղերձում հայտարարեց, որ երկրապահը երբեք քաղաքականությամբ ...ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՈՒԺԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏԻ ԿԻՐԱՌՈՒՄ
Գայանե Աբրահամյան 1
Ընդդիմության կողմից քաղբանտարկյալ բնորոշվող կալանավորվածների գործերից «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը «ամենայուրահատուկն ու ֆանտաստիկը» համարում է «Նոր ժամանակներ» կուսակցության ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՂՑ. ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ
Անի Հակոբյան
Անցյալ շաբաթ Շիրակի մարզում 19 մարդ հայտարարել է, որ հացադուլ է սկսում` ի պաշտպանություն հետընտրական բռնությունների առնչությամբ ձերբակալվածների, որոնց նրանք քաղբանտարկյալ են համարում: Մայիսի 9-ին Շիրակի ...Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻՆ. 14 ՏԱՐՎԱ ԶԻՆԱԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Արիս Ղազինյան
Մայիսի 12-ին լրացավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 14-րդ տարին: 1993-1994 թթ. կրած ծանր պարտությունները Ադրբեջանին ստիպեցին ընդունել 1994 թ. մայիսի 5 Ղրղըստանի մայրաքաղաք Բիշքեկում ...ՇՌԱՅԼՈՒՄ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ՋՈՒՐ Է ՀԱՍՆՈՒՄ, ՔԱՆ ՎԱՏՆՎՈՒՄ Է
Նաիրա Բուլղադարյան
Շուտով Գերմանիայի կառավարության օգնությամբ Լոռու մարզի բնակիչներն ավելի որակյալ խմելու ջուր կունենան: Հայ-գերմանական ծրագիրը Լոռում կիրականացվի մինչև 2012 թ. գերմանական «Վերականգնման վարկային բանկի» ...ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՅՈՒՂ. ԵՐևԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՄԲ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Մարիաննա Գրիգորյան 1
Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի Հարավարևմտյան թաղամասում արձանագրված որովայնային տիֆի մի քանի դեպքերը խուճապային իրավիճակ են ստեղծել համայնքի բնակչության շրջանում: Ըստ մայիսի 13-ին Առողջապահության նախարարության ...ԱՂԲՅՈՒՐԻՑ` ԾՈՐԱԿ. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ
Նաիրա Հայրումյան
Մայիսի սկզբին Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարել էր քաղաքի ջրամատակարարման համակարգի նորոգման մրցույթ` խոստանալով, որ անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ կլինեն առաջիկա ամիսներին: Ստեփանակերտի ջրամատակարարման ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻ ՎՐԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ԼՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Գայանե Աբրահամյան
ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԸ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»
Գայանե ՄկրտչյանԸՆԴԵՐՔՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԼԻԲԴԵՆԻ ՀԱՄԱՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ
Սառա Խոջոյան
ՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
Ջոն Հյուզ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Նաիրա Բուլղադարյան
ՏԱՆԸ և ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԿՐԻՉԸ
Արփի ՀարությունյանԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ. ՀԵՌԱՑՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Սառա Խոջոյան
ՀԻՄԱԼԱՅՆԵՐԻՑ` ԱՐԱՐԱՏ. ՆԵՊԱԼՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՆՈՅԻ ԵՐԿԻՐԸ` ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
Սառա ԽոջոյանՆՅՈՒԹ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓՈՐՁԱՌՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

