
Հրատարակված է Մայիս 16, 2008
ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՈՒԺԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏԻ ԿԻՐԱՌՈՒՄ
- Ընդդիմության կողմից քաղբանտարկյալ բնորոշվող կալանավորվածների գործերից «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը «ամենայուրահատուկն ու ֆանտաստիկը» համարում է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի ձերբակալությունը` բնորոշելով այն այսպես. «Կալանավորվել է հարց տալու և քննադատելու համար»: 4 ամիս անազատության մեջ գտնվող Կարապետյանը մեղադրվում է Քր. օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասով՝ «սուտ մատնություն անելու համար»: Սուտ մատնության մեղադրանքի հիմք են հանդիսացել նախկին նախագահին, վարչապետին և գլխավոր դատախազին դեկտեմբերի 20-ին (2007 թ.) և փետրվարի 13-ին (2008 թ.) ուղղված նամակներն ու տեսաերիզները, որոնցում Կարապետյանը մի քանի հարցեր է ուղղում ներքաքաղաքական իրավիճակի, սեփականաշնորհման գործընթացների և դրանցում հնարավոր կոռուպցիայի դեպքերի մասին: Մեղադրականում նշված է. «… Ձեր ներկայացրած հարցերի ենթատեքստում առկա է ՀՀ ղեկավար այրերի նկատմամբ մեղադրանք»: Կալանավորման հիմնական պատճառը Մեղրիի (Լաչինի դիմաց) հնարավոր հանձնման մասին հարցն է, որը, ըստ քաղաքագետ, նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի` չարչրկված և բազում հրապարակումների արժանացած հարց է, բայց պատճառ է դարձել քաղաքական գործչին կալանավորելու համար: Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակը անվանում է «սյուրռեալիստական, որում ոչ միայն իրավունք չունես քննադատելու, այլև անգամ հարց տալու»: Կարապետյանը` հղում կատարելով «Հայկական ժամանակ» օրաթերթի 2008 թ. փետրվարի 9-ի համարում տպագրված հայտնի հոդվածին, որում խոսվում է Մեղրին Լաչինի փոխարեն Ադրբեջանին զիջելու վերաբերյալ նախագծի մասին, հարց է ուղղել նշված երեք պետական այրերին. «Ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ պատրաստ է եղել համապարփակ ծրագիր` Մեղրիի բնակչությանը այլ տարածքներ տեղափոխելու մասին, որ մշակված են եղել համապատասխան ավտոբուսային երթուղիներ, մշակվել են համապատասխան իրավական, սոցիալական, քաղաքական և տնտեսական հիմքեր ունեցող փաստաթղթեր, որպեսզի այդ տեղահանումն ու տեղափոխումն իրագործվեր: Ճի՞շտ է արդյոք, որ կատարվել են համապատասխան հաշվարկներ, և հայկական կողմը ցանկություն է ունեցել այդ ամենը կատարելու համար ստանալ միջազգային դոնորներից 4 միլիարդ 328 միլիոն 629 հազար դոլար: Ճի՞շտ է, որ դա եղել է Մեղրիի գինը: 1998-ի սեպտեմբերին կայացած ԱԱԾ նիստում քննարկվել՞ են արդյոք այս հարցերը, որոնց իրավամբ դեմ են եղել Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը` որակելով դա որպես ազգային դավաճանություն»: Փետրվարի 24-ին Կարապետյանը ձերբակալվում է իրավապահ մարմինների դիմակավոր աշխատակիցների կողմից, ովքեր նրան և նրան ուղեկցող 5 հոգուն պառկեցնում են գետնին և, ուժ կիրառելով, նստեցնում մեքենան ու տանում Ազգային անվտանգության ծառայություն: «Մի՞թե գիտությունների թեկնածուն այդքան վտանգավոր հանցագործ էր, որին ձերբակալելու համար պետք էր հասարակական վայրում պառկեցնել գետնին, կոտրել ակնոցը, ձեռքերը ոլորել ու խցկել մեքենան և կալանքի տակ պահել 3 ամիս` առանց հաշվի առնելու առողջական խնդիրները»,- ասում է Կարապետյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Կալանքի մասին որոշման մեջ նշված է, որ «ընտրությունների բնականոն գործընթացը խաթարելու, երկրում անվստահության մթնոլորտ ստեղծելու և դրանով անուղղակիորեն մյուս թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանին աջակցելու ակնկալիքով Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելուն հասնելու նպատակով կատարել է սուտ մատնություն` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են»: Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանն ասում է, որ այս գործում քաղաքական հետապնդումն ակնհայտ է, քանի որ Մեղրիի գործընթացի մասին շատերն են խոսել, բայց չեն դատապարտվել: «Այդ մասին ես խոսել եմ ԱԺ ամբիոնից 8 տարի առաջ, այդ հարցը հուզում է բնակչության առնվազն 80 տոկոսին. ի՞նչ է` բոլորին պետք է ձերբակալե՞ն»,- հարցնում է Հարությունյանը: Մինչ իշխանությունները համառորեն պնդում են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը, հարցնում է. «Իսկ այլ կերպ ինչպե՞ս կարելի է անվանել այն մարդուն, ով քաղաքական չարչրկված հարց հնչեցնելու համար կալանավորվում է, եթե ոչ քաղբանտարկյալ»: Դանիելյանն ասում է, որ այդ «Մեղրիի տարբերակը» բուռն շրջանառվում է դեռ 2000 թվականից, երբ «Առավոտ» օրաթերթը «Շպիգել» ամսագրից արտատպեց այդ հարցին վերաբերող մի հոդված: «Բայց այն ժամանակ էլ, հիմա էլ դա չհերքվեց, նախկին արտգործնախարարը վերջին հարցազրույցում ասաց, որ նման տարբերակ եղել է»,- ասում է Դանիելյանը`շեշտելով, որ Հայաստանում օրենքը գործում է երկակի ստանդարտներով և ոչ թե պաշտպանիչ, այլ պատժիչ գործառույթ է կատարում: «Ինչո՞ւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին սուտ մատնության մեղադրանք չեն ներկայացնում. անցյալ տարի նա հրապարակայնորեն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ: Դատախազությունն այս հայտարարությունը հիմք չընդունեց, Արթուր Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ չհարուցեց, մինչդեռ նա մեղադրվել էր պետական դավաճանության մեջ: Ավելին, Արթուր Բաղդասարյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար: Այդ դեպքում, ուրեմն Քոչարյանին պիտի ձերբակալեին՝ սուտ մատնության համար»,- ասում է Դանիելյանը: Փաստաբան Բաղդասարյանն ասում է, որ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործն այնքան շինծու է, որ քննիչները չեն կարողանում առաջ տանել, 3 ամսվա ընթացքում միայն երկու անգամ են հանդիպել Կարապետյանի հետ: «Մեր բոլոր միջնորդությունները` խափանման միջոցը փոխելու և մինչև նախաքննության ավարտը, այսպես ասած, մեղադրյալին ազատ արձակելու մասին, մերժվել են, սա մարդու իրավունքների խախտում է: Եթե նա վտանգավոր չէ հասարակության համար, չկան վկաներ, որոնց կարող է վնասել, ինչո՞ւ պետք է մարդը կալանքի տակ պահվի»,- ասում է Բաղդասարյանը: Մինչ Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանում էր, խուզարկվել է նրա կուսակցության գրասենյակը, առգրավվել են համակարգիչները և, կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանի հավաստմամբ, չեն վերադարձվել առայսօր: Փետրվարի 24-ին, ըստ Կարապետյանի կնոջ` Գայանե Հայրապետյանի, գիշերվա 12-5-ը վեց զինված դիմակավորներ խուզարկել են նաև նրա բնակարանը, որից հետո նրա մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է: «Այդ նվաստացնող խուզարկությունից, տղայի ձերբակալությունից հետո սկեսուրս անկողնուց չի վեր կացել, բավական ծանր է վիճակը, իսկ ես խառը զգացումներ ունեմ` ցավ և հպարտություն, բայց հուսով եմ, որ, ի վերջո, արդար որոշում կկայացնեն»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Կարապետյանի կինը: «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը երեկ գիշերը տեղափողվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սրտանոթային անբավարարության ախտանիշով: Դեռ նախորդ օրը, նրան հետազոտած բժիշկ-սրտաբան, դոցենտ Արմեն Գասպարյանը Արամ Կարապետյանի վիճակը գնահատել էր բավական մտահոգիչ` չբացառելով ինֆարկտի կամ ինսուլտի հնարավորությունը: Բժշկի փոխանցմամբ` վերջին մի քանի շաբաթների ընթացքում Կարապետյանի մոտ նկատվում է բավական բարձր արյան ճնշում, որն ըստ բժշկի` կարող է հանգեցնել ինֆարկտի կամ ինսուլտի: Սակայն, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո քարտուղար Արսեն Բաբայանը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, թե միտումնավոր ու կազմակերպված կերպով խեղաթյուրվում է Արամ Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ իրական տեղեկատվությունը: Ըստ Բաբայանի` կալանավայր այցելած մասնագիտական հանձնաժողովը, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լյուսյա Միքայելյանի գլխավորությամբ հետազոտել է Արամ Կարապետյանին և եզրակացրել, որ անհրաժեշտություն չկա հիվանդին տեղափոխել ստացիոնար բուժման: Մինչ Կարապետյանը բուժում է ստանում հիվանդանոցում, նախաքննական մարմինը երեկ դիմել է դատարան` Կարապետյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու հարցով:

- Գայանե Աբրահամյան
Քննարկում
Արման գրել է:
<բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լյուսյա Միքայելյան>
չէ մի չէ քյալամի գլոխ
Վերջին լուրերը, Մայիս 16, 2008
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ. ՀԵՌԱՑՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Սառա Խոջոյան 2
Արտգործնախարարության պնդմամբ` հետընտրական թեժ շրջանում իրենց քաղաքական հայտարարությամբ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը խախտած և աշխատանքից անհապաղ հեռացված դիվանագետները լի են վճռականությամբ ...ԸՆԴԵՐՔՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԼԻԲԴԵՆԻ ՀԱՄԱՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ
Սառա Խոջոյան 5
Բնապահպանական ու հասարակական այլ կազմակերպություններ վճռական պայքար են սկսել Թեղուտի հանքերի շահագործումը ու Հայաստանում ընդերքուսումնասիրությունները դադարեցնելու համար, ինչը միայն, ըստ նրանց, կարող է ...ՎՏԱՆԳՎԱԾ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԵՐՆ ԱՆՎՆԱՍ ՄՆԱՑԻՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԱՀԱԳՆԱՑՈՂ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Սառա ԽոջոյանՎերջին շաբաթներին Լիբանանում շարունակվող ընդհարումների ժամանակ ոչ մի հայ չի զոհվել` այսօր հայտարարեց ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչը: ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Արմեն Մելքոնյանը ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՔԻԼԵՐ ԹԱԳՈՒՀԻՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐՔԸ, ՏԱՊԱԼՎԱԾ 2007-Ի ՄՐՑԱՇՐՋԱՆԻՑ ՀԵՏՈ «ԱՐԱՐԱՏԸ» ՎԵՐԵԼՔ Է ԱՊՐՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Երևանի «Արարատը» շարունակեց իր հաղթական ելույթների շարքը ազգային առաջնությունում` այս շաբաթ 2:1 հաշվով հաղթելով երկրորդ տեղում ընթացող Աշտարակի «Միկային»: Հինգ խաղում «Արարատը» տոնել է հինգ հաղթանակ: ...ՀԻՄԱԼԱՅՆԵՐԻՑ` ԱՐԱՐԱՏ. ՆԵՊԱԼՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՆՈՅԻ ԵՐԿԻՐԸ` ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
Սառա Խոջոյան
Չորս տարի առաջ նեպալցի Բիր Տամանգը առաջին անգամ ոտք դրեց հայոց հողի վրա «Զվարթնոց» օդակայանում: Նրա ունեցածը գրպանի 200 դոլարն էր և Երևանում գործ սկսելու հեռանկարը (ինչպես նրան խոստացել էին): Սակայն ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԸ. ԿԱՊԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ԲԱՅՑ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂ ՉՈՒՆԻ
Արմինե Ավագյան
Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ը, այս տարի Կապանի երկրագիտական թանգարանը կդիմավորի իբրև կիսակառույց պատերով, քարուքանդ տարածքով և ներսում ցուցադրություն չունեցող մի շինություն: Թանգարանը քաղաքի ...ՄԻ ՔԻՉ ՄԱՔՈՒՐ ՕԴ. ՆՈՐՈԳՎԱԾ ԶԲՈՍԱՅԳԻՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՕԱԶԻՍ ԵՐևԱՆԻ ԲԵՏՈՆԵ ՋՈՒՆԳԼԻՆԵՐՈՒՄ
Վահան Իշխանյան
Պուշկինի այգին Երևանի այն հազվագյուտ կանաչապատ տարածքներից է, որ փրկվել է սրճարանային ներխուժումից ու գազոնների ցեմենտապատումից, և բարեկարգման աշխատանքներից հետո կդառնա հրապուրիչ հանգստյան գոտի։ Բաղրամյան ...ՍԵԽԱՊԱՏՈ՞ՒՄ. ՕՐԻՈՐԴԸ ՄԵԿ ՕՐՈՎ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑՈՒ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
Տարիներ շարունակ ապրելով գյուղում` երբեք չեմ պատկերացրել, թե որքան ծանր է գյուղացու աշխատանքը… Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի մեր ազգականները սեխի սածիլ էին տնկում: Մատղաշ սածիլները հողի մեջ դնելն ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»
Գայանե Մկրտչյան
Երկրապահ կամավորական միության նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ Մանվել Գրիգորյանը անցյալ շաբաթ Երկրապահի օրվա առթիվ իր տարածած ուղերձում հայտարարեց, որ երկրապահը երբեք քաղաքականությամբ ...ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՈՒԺԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏԻ ԿԻՐԱՌՈՒՄ
Գայանե Աբրահամյան 1
Ընդդիմության կողմից քաղբանտարկյալ բնորոշվող կալանավորվածների գործերից «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը «ամենայուրահատուկն ու ֆանտաստիկը» համարում է «Նոր ժամանակներ» կուսակցության ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՂՑ. ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ
Անի Հակոբյան
Անցյալ շաբաթ Շիրակի մարզում 19 մարդ հայտարարել է, որ հացադուլ է սկսում` ի պաշտպանություն հետընտրական բռնությունների առնչությամբ ձերբակալվածների, որոնց նրանք քաղբանտարկյալ են համարում: Մայիսի 9-ին Շիրակի ...Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻՆ. 14 ՏԱՐՎԱ ԶԻՆԱԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Արիս Ղազինյան
Մայիսի 12-ին լրացավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 14-րդ տարին: 1993-1994 թթ. կրած ծանր պարտությունները Ադրբեջանին ստիպեցին ընդունել 1994 թ. մայիսի 5 Ղրղըստանի մայրաքաղաք Բիշքեկում ...ՇՌԱՅԼՈՒՄ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ՋՈՒՐ Է ՀԱՍՆՈՒՄ, ՔԱՆ ՎԱՏՆՎՈՒՄ Է
Նաիրա Բուլղադարյան
Շուտով Գերմանիայի կառավարության օգնությամբ Լոռու մարզի բնակիչներն ավելի որակյալ խմելու ջուր կունենան: Հայ-գերմանական ծրագիրը Լոռում կիրականացվի մինչև 2012 թ. գերմանական «Վերականգնման վարկային բանկի» ...ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՅՈՒՂ. ԵՐևԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՄԲ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Մարիաննա Գրիգորյան 1
Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի Հարավարևմտյան թաղամասում արձանագրված որովայնային տիֆի մի քանի դեպքերը խուճապային իրավիճակ են ստեղծել համայնքի բնակչության շրջանում: Ըստ մայիսի 13-ին Առողջապահության նախարարության ...ԱՂԲՅՈՒՐԻՑ` ԾՈՐԱԿ. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ
Նաիրա Հայրումյան
Մայիսի սկզբին Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարել էր քաղաքի ջրամատակարարման համակարգի նորոգման մրցույթ` խոստանալով, որ անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ կլինեն առաջիկա ամիսներին: Ստեփանակերտի ջրամատակարարման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԿԱՐԳԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
Գայանե ԱբրահամյանՍԻՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ». ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԱԺ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Գայանե ՄկրտչյանԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԿԱՐևՈՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ, ՍԱԿԱՅՆ ԱՌՋևՈՒՄ ՆՐԱՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Արիս Ղազինյան«ԿԵՆԴԱՆՈՒ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԻՊՈԹԵՐԱՊԻԱՆ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ
Վահան ԻշխանյանՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 100 ՕՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ
Գայանե Մկրտչյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻ ՎՐԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ԼՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Գայանե Աբրահամյան
ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԸ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»
Գայանե ՄկրտչյանԸՆԴԵՐՔՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԼԻԲԴԵՆԻ ՀԱՄԱՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ
Սառա Խոջոյան
ՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
Ջոն Հյուզ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Նաիրա Բուլղադարյան
ՏԱՆԸ և ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԿՐԻՉԸ
Արփի ՀարությունյանԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ. ՀԵՌԱՑՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Սառա Խոջոյան
ՀԻՄԱԼԱՅՆԵՐԻՑ` ԱՐԱՐԱՏ. ՆԵՊԱԼՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՆՈՅԻ ԵՐԿԻՐԸ` ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
Սառա ԽոջոյանՆՅՈՒԹ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓՈՐՁԱՌՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

