
Հրատարակված է Մայիս 16, 2008
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»
- Երկրապահ կամավորական միության նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ Մանվել Գրիգորյանը անցյալ շաբաթ Երկրապահի օրվա առթիվ իր տարածած ուղերձում հայտարարեց, որ երկրապահը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, չի զբաղվելու, և ոչ ոք չպետք է շահարկի երկրապահի անունը: Ի հակադրություն գեներալի հայտարարության` այլ բան է վկայում իրականությունը: Այսօր Հայաստանում նախնական կալանքի տակ գտնվող 86 բանտարկյալներից (որոնցից 28 նկատմամբ ընտրվել է խափանման այլ միջոց) 20-ը ԵԿՄ անդամներ են, նախկին ազատամարտիկներ: Գեներալի այս հայտարարությունը հակասում է նաև Հանրային հեռուստատեսությամբ Սերժ Սարգսյանի արված մեկ այլ հայտարությանը, որ ինքը երբեք չի փորձել Մանվել Գրիգորյանին ներքաշել քաղաքականություն: «Ես շատ-շատ ափսոսում եմ և ցավում, որ նա, չգիտեմ ինչից ելնելով, փորձեց մտնել քաղաքականություն և չենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին: Ես կարծում եմ, որ պետք է մանրամասները պարզվեն, և խնդիրը պետք է լուծում ստանա»,- ասել էր Սարգսյանը: Այդուհանդերձ, անհասկանալի համարելով Մանվել Գրիգորյանի պահվածքը` Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասում է, որ ԵԿՄ շատ անդամներ այսօր ավելի ինքնուրույն են, քան իրենց նախագահը: «Փառք ու պատիվ այն երկրապահներին, որոնք հասկացան, որ նախևառաջ Հայաստանի քաղաքացի են, իսկ հետո նոր` երկրապահ: Իսկ թույլ իշխանությունը երբեք չի կարող իր կողքին ուժեղ մարդուն պահել: Երկրապահներն ուժեղ, կայացած անհատականություններ են, որոնք մտահոգ են երկրով և ընդունակ հերոսական կեցվածք ընդունելու»,- ասում է Սարգսյանը: Հանրապետության տարբեր բնակավայրերում մարտիմեկյան դեպքերի առիթով կալանավորվածներին սատարելու նպատակով հացադուլի են նստում նրանց մարտական ընկերներն ու հարազատները, որոնք ձերբակալվածներին համարում են քաղբանտարկյալ: Այս շաբաթ Շիրակի մարզի ազատամարտիկները տարածել էին հաղորդագրություն, որում նշում էին, որ Արցախյան ազատամարտի հերոսներին այսօր պատժում են շինծու և անհիմն մեղադրանքներով, իրենց քաղաքական հայացքների համար: Դաշտային հրամանատարների խորհուրդը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ այսպիսի իրավիճակում երկիրը չի կարող զարգանալ բնականոն հունով, ավելին`կարող են կորցնել այն, ինչ ձեռք են բերել ծանր կորուստների գնով: «Զովունի» ջոկատի հրամանատար, ԵԿՄ անդամ Խաչիկ Սիմոնյանը 50 օր անցկացրել է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում: Նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Նաիրիի շրջանի Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավարը: Փոխվել է նրա խափանման միջոցը, և նրան պայմանականորեն ազատ են արձակել: «Այն տղաները, որոնք պատերազմի ծանրությունն իրենց ուսերին տարան, այսօր նստած են: Իշխանությունների կատարած քայլերը որակելու համար բառեր չեմ գտնում: Սա ամենամեծ սխալն է, որ նրանք արեցին ազատամարտիկների հրամանատարական կազմի հանդեպ,- ասում է Սիմոնյանը:- Վերջապես, երկրապահի պարտականությունը միայն մարտի դաշտում չէ. այս երկրի ապագան էլ է նրան անհանգստացնում»: «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ձերբակալվել և 46 օր կալանքի տակ պահվելուց հետո ազատ է արձակվել: «Միթե՞ դա է շնորհակալությունն այն բանի համար, որ մենք կյանք ենք դրել այս հայրենիքի պաշտպանության համար»- ասում է Առաքելյանը: Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով` իշխանություններն անհեռանկար քաղաքականություն են վարում: «Արցախյան հերոսամարտին մասնակցած տղաներին բանտարկելով և պատանդ պահելով` ջարդում են Ղարաբաղյան ազատագրական պայքարի գաղափարախոսության ամբողջ ողնաշարը»,- ասում է Ենոքյանը: Այս շաբաթ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Վարդան Խաչատրյանն ու Զարուհի Փոստանջյանն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել են 17 կալանավորվածների: Ըստ Վարդան Խաչատրյանի` կալանավորվածները կոտրված չեն, տրամադրությունը մարտական է: Ասել են, որ պատրաստ են նստել որքան պետք է: «Ինձ շատ հուզում է այն հանգամանքը որ ԵԿՄ անդամներ են հայտնվում ճաղավանդակների հետևում: Նրանք այն մարդիկ են, որոնք իրենց առողջությունը, իրենց մտերիմների ու իրենց անձնական բարեկեցությունը դրել են պետականության և ազգի զոհասեղանին: Նրանք փաստորեն կանգնած են մեր երրորդ հանրապետության պետականության հիմքերում,- ասում է Խաչատրյանը: -Կոչ եմ անում մեր իշխանություններին` հնարավորինս արագ խափանման միջոցը փոխել կամ համաներում հայտարարել: Նրանցից շատերն իրենց ընտանիքների միակ կերակրողն են, մտածե՞լ են, թե ինչպես են ապրում այսօր նրանց ընտանիքները»: Հետևելով այս օրերին Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ընթացող (մարտիմեկյան դեպքերի առիթով) դատավարություններին, ներկա լինելով մի շարք դատավարությունների` Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանն ասում է, որ իշխանությունները ժամանակ են ձգում` երկրում ստեղծված մթնոլորտը մեղմելու և Եվրոպայի աչքին լավ երևալու համար: «ՀՀ իշխանություններն ազատ կարձակեն մարտի 1-ի դեպքերից առաջ և հետո կալանավորվածներին, համաներման նման մի բան կհայտարարեն: Կարծում եմ` դա պետք է տեղի ունենա մինչև հունիս, այն պարզ պատճառով, որ ԵԽԽՎ-ն այդ ժամկետն է նշել Հայաստանին վերաբերող բանաձևի մեջ, սակայն այդ ամենը ձևական բնույթ է կրելու, և Հայաստանում տեռորն ու բռնատիրությունը շարունակվելու են»,- ասում է նա: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ համաներում շնորհելու քայլին կգնա` միայն այդ քայլի նպատակահարմարությունից ելնելով: «Համաներումը հասարակության գնահատականը ստանալու համար արված զուտ քաղաքական քայլ չի լինի: Բոլոր իմ քայլերն ուղղված կլինեն երկրի զարգացմանը»,-ասել է երկրի նախագահը: Զարուհի Փոստանջյանը բացատրում է, որ համաներումը կարող է նաև անդրադառնալ այն անձանց վրա, որոնք չեն ընդունի իրենց մեղքը, անգամ եթե բացակայում են դատավճիռները: «Եթե հայտարարվեց համաներման ակտը, և մեղադրյալը նորից չընդունեց իր մեղքը, վարույթն իրականացնող մարմինը կաշկանդված է լինելու նրանց պահել անազատության մեջ: Ստիպված պետք է փոխի նրանց խափանման միջոցը,- ասում է Փոստանջյանը: - Այսինքն` նրանք ազատ կարձակվեն: Հետագայում դատավարությունը կընթանա, եթե դատաքննությամբ «հիմնավորվի», որ իրոք մեղավոր են, և լինի մեղադրական դատավճիռ, միևնույն է, նրանք համաներման ակտով ազատվելու են պատասխանատվությունից»: Փոստանջյանը կարծում է, որ համաներումը լավ գաղափար է, այն ինչ-որ չափով կլինի հարմար գործիք «պատանդ» դատավորների ձեռքին` խափանման միջոցը փոխելու համար: «Հակառակ դեպքում պետք է փոխվեն կալանավորվածների խափանման միջոցները, դադարեցվեն քրեական հետապնդումները, նույնիսկ մարդիկ կան, որոնց նկատմամբ պետք է արդարացման դատավճիռներ ներկայացնեն և տան համապատասխան փոխհատուցում կրած վնասների համար: Սրանք կլինեն լավագույն քայլերը, որոնք կհամապատասխանեն ժողովրդավարական պետության չափանիշներին»,- ասում է Փոստանջյանը:

- Գայանե Մկրտչյան
Վերջին լուրերը, Մայիս 16, 2008
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ. ՀԵՌԱՑՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Սառա Խոջոյան 2
Արտգործնախարարության պնդմամբ` հետընտրական թեժ շրջանում իրենց քաղաքական հայտարարությամբ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը խախտած և աշխատանքից անհապաղ հեռացված դիվանագետները լի են վճռականությամբ ...ԸՆԴԵՐՔՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԼԻԲԴԵՆԻ ՀԱՄԱՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ
Սառա Խոջոյան 5
Բնապահպանական ու հասարակական այլ կազմակերպություններ վճռական պայքար են սկսել Թեղուտի հանքերի շահագործումը ու Հայաստանում ընդերքուսումնասիրությունները դադարեցնելու համար, ինչը միայն, ըստ նրանց, կարող է ...ՎՏԱՆԳՎԱԾ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԵՐՆ ԱՆՎՆԱՍ ՄՆԱՑԻՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԱՀԱԳՆԱՑՈՂ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Սառա ԽոջոյանՎերջին շաբաթներին Լիբանանում շարունակվող ընդհարումների ժամանակ ոչ մի հայ չի զոհվել` այսօր հայտարարեց ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչը: ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Արմեն Մելքոնյանը ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՔԻԼԵՐ ԹԱԳՈՒՀԻՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐՔԸ, ՏԱՊԱԼՎԱԾ 2007-Ի ՄՐՑԱՇՐՋԱՆԻՑ ՀԵՏՈ «ԱՐԱՐԱՏԸ» ՎԵՐԵԼՔ Է ԱՊՐՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Երևանի «Արարատը» շարունակեց իր հաղթական ելույթների շարքը ազգային առաջնությունում` այս շաբաթ 2:1 հաշվով հաղթելով երկրորդ տեղում ընթացող Աշտարակի «Միկային»: Հինգ խաղում «Արարատը» տոնել է հինգ հաղթանակ: ...ՀԻՄԱԼԱՅՆԵՐԻՑ` ԱՐԱՐԱՏ. ՆԵՊԱԼՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՆՈՅԻ ԵՐԿԻՐԸ` ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
Սառա Խոջոյան
Չորս տարի առաջ նեպալցի Բիր Տամանգը առաջին անգամ ոտք դրեց հայոց հողի վրա «Զվարթնոց» օդակայանում: Նրա ունեցածը գրպանի 200 դոլարն էր և Երևանում գործ սկսելու հեռանկարը (ինչպես նրան խոստացել էին): Սակայն ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԸ. ԿԱՊԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ԲԱՅՑ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂ ՉՈՒՆԻ
Արմինե Ավագյան
Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ը, այս տարի Կապանի երկրագիտական թանգարանը կդիմավորի իբրև կիսակառույց պատերով, քարուքանդ տարածքով և ներսում ցուցադրություն չունեցող մի շինություն: Թանգարանը քաղաքի ...ՄԻ ՔԻՉ ՄԱՔՈՒՐ ՕԴ. ՆՈՐՈԳՎԱԾ ԶԲՈՍԱՅԳԻՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՕԱԶԻՍ ԵՐևԱՆԻ ԲԵՏՈՆԵ ՋՈՒՆԳԼԻՆԵՐՈՒՄ
Վահան Իշխանյան
Պուշկինի այգին Երևանի այն հազվագյուտ կանաչապատ տարածքներից է, որ փրկվել է սրճարանային ներխուժումից ու գազոնների ցեմենտապատումից, և բարեկարգման աշխատանքներից հետո կդառնա հրապուրիչ հանգստյան գոտի։ Բաղրամյան ...ՍԵԽԱՊԱՏՈ՞ՒՄ. ՕՐԻՈՐԴԸ ՄԵԿ ՕՐՈՎ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑՈՒ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
Տարիներ շարունակ ապրելով գյուղում` երբեք չեմ պատկերացրել, թե որքան ծանր է գյուղացու աշխատանքը… Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի մեր ազգականները սեխի սածիլ էին տնկում: Մատղաշ սածիլները հողի մեջ դնելն ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»
Գայանե Մկրտչյան
Երկրապահ կամավորական միության նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ Մանվել Գրիգորյանը անցյալ շաբաթ Երկրապահի օրվա առթիվ իր տարածած ուղերձում հայտարարեց, որ երկրապահը երբեք քաղաքականությամբ ...ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՈՒԺԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏԻ ԿԻՐԱՌՈՒՄ
Գայանե Աբրահամյան 1
Ընդդիմության կողմից քաղբանտարկյալ բնորոշվող կալանավորվածների գործերից «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը «ամենայուրահատուկն ու ֆանտաստիկը» համարում է «Նոր ժամանակներ» կուսակցության ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՂՑ. ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ
Անի Հակոբյան
Անցյալ շաբաթ Շիրակի մարզում 19 մարդ հայտարարել է, որ հացադուլ է սկսում` ի պաշտպանություն հետընտրական բռնությունների առնչությամբ ձերբակալվածների, որոնց նրանք քաղբանտարկյալ են համարում: Մայիսի 9-ին Շիրակի ...Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻՆ. 14 ՏԱՐՎԱ ԶԻՆԱԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Արիս Ղազինյան
Մայիսի 12-ին լրացավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 14-րդ տարին: 1993-1994 թթ. կրած ծանր պարտությունները Ադրբեջանին ստիպեցին ընդունել 1994 թ. մայիսի 5 Ղրղըստանի մայրաքաղաք Բիշքեկում ...ՇՌԱՅԼՈՒՄ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ՋՈՒՐ Է ՀԱՍՆՈՒՄ, ՔԱՆ ՎԱՏՆՎՈՒՄ Է
Նաիրա Բուլղադարյան
Շուտով Գերմանիայի կառավարության օգնությամբ Լոռու մարզի բնակիչներն ավելի որակյալ խմելու ջուր կունենան: Հայ-գերմանական ծրագիրը Լոռում կիրականացվի մինչև 2012 թ. գերմանական «Վերականգնման վարկային բանկի» ...ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՅՈՒՂ. ԵՐևԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՄԲ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Մարիաննա Գրիգորյան 1
Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի Հարավարևմտյան թաղամասում արձանագրված որովայնային տիֆի մի քանի դեպքերը խուճապային իրավիճակ են ստեղծել համայնքի բնակչության շրջանում: Ըստ մայիսի 13-ին Առողջապահության նախարարության ...ԱՂԲՅՈՒՐԻՑ` ԾՈՐԱԿ. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ
Նաիրա Հայրումյան
Մայիսի սկզբին Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարել էր քաղաքի ջրամատակարարման համակարգի նորոգման մրցույթ` խոստանալով, որ անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ կլինեն առաջիկա ամիսներին: Ստեփանակերտի ջրամատակարարման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱԶԱՏԱԳՐՎԱԾ, ԲԱՅՑ ՉՎԵՐԱԾՆՎԱԾ. ՇՈՒՇԻԻ ՓԱՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ
Արիս ՂազինյանՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 100 ՕՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ
Գայանե ՄկրտչյանՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՄԲԱԳԻՐՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻ ՎՐԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ԼՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Գայանե Աբրահամյան
ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԸ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»
Գայանե ՄկրտչյանԸՆԴԵՐՔՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԼԻԲԴԵՆԻ ՀԱՄԱՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ
Սառա Խոջոյան
ՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
Ջոն Հյուզ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Նաիրա Բուլղադարյան
ՏԱՆԸ և ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԿՐԻՉԸ
Արփի ՀարությունյանԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ. ՀԵՌԱՑՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Սառա Խոջոյան
ՀԻՄԱԼԱՅՆԵՐԻՑ` ԱՐԱՐԱՏ. ՆԵՊԱԼՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՆՈՅԻ ԵՐԿԻՐԸ` ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
Սառա ԽոջոյանՆՅՈՒԹ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓՈՐՁԱՌՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

