
Հրատարակված է Մայիս 16, 2008
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ. ՀԵՌԱՑՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
- Արտգործնախարարության պնդմամբ` հետընտրական թեժ շրջանում իրենց քաղաքական հայտարարությամբ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը խախտած և աշխատանքից անհապաղ հեռացված դիվանագետները լի են վճռականությամբ և վստահ են, որ իրենց բողոքի մասով ընթացող դատաքննությունը հնարավորություն կտա վերականգնվելու իրենց պաշտոններում: Փետրվարի 24-ին ԱԳՆ վեց աշխատակիցների արված հայտարարությունը, որում նրանք մտավախություն էին հայտնել Հայաստանում ներքին և արտաքին անցանկալի մարտահրավերներով հղի իրավիճակի կապակցությամբ, պատճառ էր դարձել, որ փետրվարի 25-ին նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը աշխատանքից հեռացման հրաման ստորագրեր: Դատարան դիմած 4 դիվանագետների՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի, Ամերիկայի և Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյանի, ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանի և Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ այս գործը սխալ է ներկայացվել հասարակությանը և ՀՀ պետական այրերին, այդ թվում` Օսկանյանին: «Դրա արդյունքում սխալ պատկերացում է ձևավորվել, որ դիվանագետները ծառայողական դիրքը կամ աշխատանքային միջոցները օգտագործելով քաղաքական կամ կրոնական գործունեություն են իրականացրել: Իրականում նախնական դատական նիստին ոչ մի ապացույց չի ներկայացվել, որ դիվանագետները իրենց աշխատանքային միջոցները օգտագործել են կուսակցությունների համար, այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու»,- ասաց Բաղդասարյանը: Նրան ու նրա պաշտպանյալներին այս փաստը թույլ է տալիս մտածելու, որ հայցը բավարարվելու է: «Ես վստահ եմ, որ դատարանը ճանաչելու է, որ մենք որևէ օրենք չենք խախտել, և որ այդ նախադեպը կարող է շատ օգտակար լինել հասարակության համար»,- ասաց ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Ես պատրաստվում եմ մայիսի 14-ին (դատական նիստի օրը) ելույթով հանդես գալ, որտեղ կապացուցեմ, որ այդ հայտարարության յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր տող համապատասխանում է արտաքին գործերի նախարարի (Վարդան Օսկանյան) մոտեցումներին, ավելին` երկրի բարձրագույն իշխանության մոտեցումներին»,- հավելեց Կարապետյանը: Հայտարարությունը, որի հիման վրա հեռացվել են դատարան դիմած 4 դիվանագետները, հաջորդել էր Հայաստանի մի քանի դեսպանների և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանի (ովքեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից և զրկվել դիվանագիտական աստիճաններից) հայտարարությանը, որում նրանք աջակցություն էին հայտնում ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Մինչ ԱԳՆ-ից հեռացրած վեց աշխատակիցներից չորսը պնդում են, որ իրենց նամակը քաղաքական հայտարարություն չէր պարունակում, այլ հայտնում էր քաղաքացիական դիրքորոշում և մտավախություն, ԱԳՆ-ն պնդում է, որ նամակի հենց սկզբում վերոհիշյալ չորս բարձրաստիճան դիվանագետներին միանալը չի կարող այլ կերպ դիտվել և խոսում է հայտարարության քաղաքական բնույթի մասին: Սա նկատի ունենալով` 4 դիվանագետներից Առաքել Սեմիրջյանը նշեց, որ իրենք որևէ անուն չեն նշել, որ ԱԳՆ-ում աշխատում են շուրջ 500 դիվանագետներ, ու հայտարարության այն նախադասությունը, որում նշված է, որ իրենք «միանում են իրենց գործընկերներին», չի կարող ապացույց լինել: Բաղդասարյանը նշեց, որ անհաջողության դեպքում չեն ընկրկելու և դիմելու են հայաստանյան ու եվրոպական դատական մյուս ատյաններին:

- Սառա Խոջոյան
Քննարկում
narek գրել է:
Ete baiburtiannere ev ail sionakan gortsakalnere mi or "keverakangneven" et ore es geluxes kexuzem- MMMM գրել է:
- narek
Ete baiburtiannere ev ail sionakan gortsakalnere mi or "keverakangneven" et ore es geluxes kexuzem
- narek
Վերջին լուրերը, Մայիս 16, 2008
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ. ՀԵՌԱՑՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Սառա Խոջոյան 2
Արտգործնախարարության պնդմամբ` հետընտրական թեժ շրջանում իրենց քաղաքական հայտարարությամբ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը խախտած և աշխատանքից անհապաղ հեռացված դիվանագետները լի են վճռականությամբ ...ԸՆԴԵՐՔՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԼԻԲԴԵՆԻ ՀԱՄԱՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ
Սառա Խոջոյան 5
Բնապահպանական ու հասարակական այլ կազմակերպություններ վճռական պայքար են սկսել Թեղուտի հանքերի շահագործումը ու Հայաստանում ընդերքուսումնասիրությունները դադարեցնելու համար, ինչը միայն, ըստ նրանց, կարող է ...ՎՏԱՆԳՎԱԾ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԵՐՆ ԱՆՎՆԱՍ ՄՆԱՑԻՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԱՀԱԳՆԱՑՈՂ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Սառա ԽոջոյանՎերջին շաբաթներին Լիբանանում շարունակվող ընդհարումների ժամանակ ոչ մի հայ չի զոհվել` այսօր հայտարարեց ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչը: ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Արմեն Մելքոնյանը ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՔԻԼԵՐ ԹԱԳՈՒՀԻՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐՔԸ, ՏԱՊԱԼՎԱԾ 2007-Ի ՄՐՑԱՇՐՋԱՆԻՑ ՀԵՏՈ «ԱՐԱՐԱՏԸ» ՎԵՐԵԼՔ Է ԱՊՐՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Երևանի «Արարատը» շարունակեց իր հաղթական ելույթների շարքը ազգային առաջնությունում` այս շաբաթ 2:1 հաշվով հաղթելով երկրորդ տեղում ընթացող Աշտարակի «Միկային»: Հինգ խաղում «Արարատը» տոնել է հինգ հաղթանակ: ...ՀԻՄԱԼԱՅՆԵՐԻՑ` ԱՐԱՐԱՏ. ՆԵՊԱԼՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՆՈՅԻ ԵՐԿԻՐԸ` ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
Սառա Խոջոյան
Չորս տարի առաջ նեպալցի Բիր Տամանգը առաջին անգամ ոտք դրեց հայոց հողի վրա «Զվարթնոց» օդակայանում: Նրա ունեցածը գրպանի 200 դոլարն էր և Երևանում գործ սկսելու հեռանկարը (ինչպես նրան խոստացել էին): Սակայն ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԸ. ԿԱՊԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ԲԱՅՑ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂ ՉՈՒՆԻ
Արմինե Ավագյան
Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ը, այս տարի Կապանի երկրագիտական թանգարանը կդիմավորի իբրև կիսակառույց պատերով, քարուքանդ տարածքով և ներսում ցուցադրություն չունեցող մի շինություն: Թանգարանը քաղաքի ...ՄԻ ՔԻՉ ՄԱՔՈՒՐ ՕԴ. ՆՈՐՈԳՎԱԾ ԶԲՈՍԱՅԳԻՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՕԱԶԻՍ ԵՐևԱՆԻ ԲԵՏՈՆԵ ՋՈՒՆԳԼԻՆԵՐՈՒՄ
Վահան Իշխանյան
Պուշկինի այգին Երևանի այն հազվագյուտ կանաչապատ տարածքներից է, որ փրկվել է սրճարանային ներխուժումից ու գազոնների ցեմենտապատումից, և բարեկարգման աշխատանքներից հետո կդառնա հրապուրիչ հանգստյան գոտի։ Բաղրամյան ...ՍԵԽԱՊԱՏՈ՞ՒՄ. ՕՐԻՈՐԴԸ ՄԵԿ ՕՐՈՎ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑՈՒ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
Տարիներ շարունակ ապրելով գյուղում` երբեք չեմ պատկերացրել, թե որքան ծանր է գյուղացու աշխատանքը… Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի մեր ազգականները սեխի սածիլ էին տնկում: Մատղաշ սածիլները հողի մեջ դնելն ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»
Գայանե Մկրտչյան
Երկրապահ կամավորական միության նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ Մանվել Գրիգորյանը անցյալ շաբաթ Երկրապահի օրվա առթիվ իր տարածած ուղերձում հայտարարեց, որ երկրապահը երբեք քաղաքականությամբ ...ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՈՒԺԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏԻ ԿԻՐԱՌՈՒՄ
Գայանե Աբրահամյան 1
Ընդդիմության կողմից քաղբանտարկյալ բնորոշվող կալանավորվածների գործերից «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը «ամենայուրահատուկն ու ֆանտաստիկը» համարում է «Նոր ժամանակներ» կուսակցության ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՂՑ. ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ
Անի Հակոբյան
Անցյալ շաբաթ Շիրակի մարզում 19 մարդ հայտարարել է, որ հացադուլ է սկսում` ի պաշտպանություն հետընտրական բռնությունների առնչությամբ ձերբակալվածների, որոնց նրանք քաղբանտարկյալ են համարում: Մայիսի 9-ին Շիրակի ...Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻՆ. 14 ՏԱՐՎԱ ԶԻՆԱԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Արիս Ղազինյան
Մայիսի 12-ին լրացավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 14-րդ տարին: 1993-1994 թթ. կրած ծանր պարտությունները Ադրբեջանին ստիպեցին ընդունել 1994 թ. մայիսի 5 Ղրղըստանի մայրաքաղաք Բիշքեկում ...ՇՌԱՅԼՈՒՄ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ՋՈՒՐ Է ՀԱՍՆՈՒՄ, ՔԱՆ ՎԱՏՆՎՈՒՄ Է
Նաիրա Բուլղադարյան
Շուտով Գերմանիայի կառավարության օգնությամբ Լոռու մարզի բնակիչներն ավելի որակյալ խմելու ջուր կունենան: Հայ-գերմանական ծրագիրը Լոռում կիրականացվի մինչև 2012 թ. գերմանական «Վերականգնման վարկային բանկի» ...ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՅՈՒՂ. ԵՐևԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՄԲ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Մարիաննա Գրիգորյան 1
Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի Հարավարևմտյան թաղամասում արձանագրված որովայնային տիֆի մի քանի դեպքերը խուճապային իրավիճակ են ստեղծել համայնքի բնակչության շրջանում: Ըստ մայիսի 13-ին Առողջապահության նախարարության ...ԱՂԲՅՈՒՐԻՑ` ԾՈՐԱԿ. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ
Նաիրա Հայրումյան
Մայիսի սկզբին Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարել էր քաղաքի ջրամատակարարման համակարգի նորոգման մրցույթ` խոստանալով, որ անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ կլինեն առաջիկա ամիսներին: Ստեփանակերտի ջրամատակարարման ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻ ՎՐԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ԼՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Գայանե Աբրահամյան
ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԸ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»
Գայանե ՄկրտչյանԸՆԴԵՐՔՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԼԻԲԴԵՆԻ ՀԱՄԱՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ
Սառա Խոջոյան
ՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
Ջոն Հյուզ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Նաիրա Բուլղադարյան
ՏԱՆԸ և ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԿՐԻՉԸ
Արփի ՀարությունյանԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ. ՀԵՌԱՑՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Սառա Խոջոյան
ՀԻՄԱԼԱՅՆԵՐԻՑ` ԱՐԱՐԱՏ. ՆԵՊԱԼՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՆՈՅԻ ԵՐԿԻՐԸ` ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
Սառա ԽոջոյանՆՅՈՒԹ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓՈՐՁԱՌՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

