
Հրատարակված է Մայիս 09, 2008
ԳԵՐԱԿԱ ՇԱ՞Հ, ԹԵ՞ ԳԵՐԱԿԱ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔԸ ՈՐՊԵՍ ԿՌՎԱԽՆՁՈՐ ԻՏԱԼԱՑԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ և ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋև
- Կողբացի 22 հասցեում 1898 թ. կառուցված «Գեղամ Մնացականյանի բնակելի տուն» պատմամշակութային հուշարձանը կարող է քանդվել, որպեսզի տեղը կառուցվի Երևանի պատմամշակութային միջավայր (Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած հատվածը` «Սիլ Պլազայից» մինչև «Մնացականյանի տուն», 20 հազար քմ-ում նախագծվում է որպես Հին Երևանի պատմամշակութային թաղամաս)։ Իսկ մինչև շենքի ճակատագիրը որոշվելը կառավարությունը վերցրել է այն սեփականատիրոջից և հանձնել մեկ ուրիշին։ 1999 թվականին շենքը գնել է Գյումրում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն (նա այդ կոչմանն է արժանացել 17 տարի Հայաստանում առողջապահական և կրթական ծրագրեր իրականացնելու համար)։ Այդ շենքում են Մոնտալտոյի ղեկավարած հայ-իտալական մշակութային կենտրոնը, առողջապահական և կրթական ծրագրեր իրականացնող «Family Care» հասարակական կազմակերպությունը, B&B (Bread and Breakfast) 6 սենյակներով հյուրանոցը, որի եկամուտները հատկացվում են Գյումրում և Սպիտակում Մոնտալտոյի հիմնած արվեստի դպրոցներին, որոնց արտադրած խեցեղենը վաճառվում է նկուղային հարկի հուշանվերների սրահում (www.villadelenda.com)։ Սակայն այժմ այդ ամբողջ ծրագիրը վտանգված է, քանի որ շենքը ցանկանում են քանդել` դրա տեղում առևտրային թաղամաս կառուցելու նպատակով: Անցյալ տարվա մարտի 1-ի կառավարության որոշմամբ` Երևանի կենտրոնի մի շարք հատվածներ, որոնց մեջ նաև Կողբացի փողոցի այդ հատվածը, ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ, և մեկ այլ որոշմամբ Կողբացի 22-ը օտարվել է սեփականատիրոջից ու տրվել մրցույթով հաղթող ճանաչված «ԻԷմՍի» փակ բաժնետիրական ընկերությանը, որը այդտեղ պետք է անշարժ գույքի բիզնես իրականացնի, ինչը հազիվ թե հնարավոր է հանրային գերակա շահ համարել: Մինչև 2009 թվականը նոր սեփականատերը պետք է իրացնի տարածքը, իսկ մինչև 2012 թվականը ավարտի տարածքի կառուցապատումը։ Հայաստանի «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքով «Բացառիկ գերակա հանրային շահ» ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթ օրվա ընթացքում այն ուղարկվում է օտարվող գույքի սեփականատիրոջը։ Սակայն Մոնտալտոն ասում է, որ միայն անցյալ տարվա նոյեմբերին Երևանի ծրագրերի իրագործման գրասենյակից ստացված նամակից է իմացել, որ իր շենքը վերցվել է իրենից և մրցույթով տրվել մեկ ուրիշին։ Կառավարության 2004 թ. մարտի 4-ի 399 որոշմամբ թույլատրվում է գերակա շահ ճանաչված գոտիներում սեփականատիրոջը տրամադրել կառուցապատման իրավունք առանց մրցույթի, ինչը, սակայն, երբեք չի կատարվել։ Մոնտալտոն հարցերի մի շարան է տալիս, թե ինչո՞ւ իրեն չեն տեղեկացրել, որ իր շենքը ներգրավվելու է կառավարության ծրագրերում և հնարավորություն չեն տվել իրեն իրականացնել այդ ծրագիրը։ Եթե այդ տարածքում կառուցում են Հին Երևանի պատմամշակութային համալիր, ապա ինչո՞ւ են պատմամշակութային շենքը քանդում: «Պետության հարգը բարձրանում է, երբ իր որոշումների կատարման մեջ ներգրավում է բնակիչներին, տեղեկացնում է նրանց, թե իրենց բնակեցրած տարածքում ինչ է ուզում կառուցել, հարցնում է նրանց կարծիքը։ Շվեյցարիայում նման որոշումները հանրաքվեով են ընդունվում»,- ասում է Մոնտալտոն։ Նա ասում է, որ պատրաստ է պայքարել իր սեփականության իրավունքի համար մինչև վերջ, բոլոր օրինական միջոցներով։ Սակայն նրա հարևանները` շարքային երևանցիները, այդ պայքարում տանուլ են տվել: Մոնտալտոյի «Villa Delende» առանձնատան պատին ամրացված է ցուցանակ` «Պահպանվում է պետության կողմից»: Սակայն Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի խոսքերով` ցուցանակը ոչինչ չի նշանակում: Նա ասաց «ԱրմենիաՆաուին», որ Կողբացի 22-ը հուշարձան չէ և կքանդվի: Իսկ հետո ենթադրություն արեց, որ կարող է լինել տեղափոխման ենթակա հուշարձան, սակայն երբ նրան ներկայացվեց կառավարության 2004 թվականի որոշումը, որով շենքը մտնում է չտեղափոխվող հուշարձանների ցուցակի մեջ, ասաց` ուրեմն կմնա իր տեղում: Դանիելյանը քննադատեց իտալացուն առանց քաղաքապետարանի թույլտվության շենքի տանիքը 60 սմ-ով բարձրացնելու համար: Մոնտալտոն ասում է, որ կքանդի իր ավելացրածը, եթե կառավարությունը սկսի քանդել քաղաքի բոլոր անօրինական կառույցները։ Հին շենքի ապագայի շուրջ ծագած վեճում մի բան է միայն հստակ` ՀԿ-ն, արվեստի դպրոցներին սատարող ծրագրերը և B&B հյուրանոցն այստեղ այլևս չեն լինի:

- Վահան Իշխանյան
Վերջին լուրերը, Մայիս 09, 2008
ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻ ՎՐԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ԼՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Գայանե Աբրահամյան 18
Ուրբաթ կառավարության նիստերի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը: Հազարից ավելի մարդ էր կուտակվել Մելիք-Ադամյան փողոցում, իսկ նախասրահում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արփի ՀարությունյանԱնցյալ շաբաթվա սկզբին Հայաստանի մի խումբ քաղաքացիներ պատահաբար անցել են Ադրբեջանի սահմանը և առ այսօր գտնվում են գերության մեջ Նախիջևանում: ՀՀ չորս քաղաքացիներ Վանիկ Զմբոյանը, Արտյոմ Զոհրաբյանը, Կարեն ...ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԸ
12
Նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի ստորագրել է հրամանագիր` նախկինում իրեն խիստ քննադատության ենթարկած ԱԺ նախկին խոսնակին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին` հաղորդում է նախագահի մամուլի ...ԳՆԱՅԻՆ ՍԱՐՍԱՓ. ԳԱԶԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՈՒՂԵՎԱՐՁԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
Արփի Հարությունյան
Երեկվանից տաքսիների ուղեվարձը թանկացել է 50 տոկոսով. տարիներ շարունակ 1 կմ-ը հիմնականում 100 դրամ և նվազագույն արժեքը 500-600 դրամ սահմանած տաքսի ծառայությունները, ելնելով գազի թանկացումից, բարձրացրել ...ՀՈՂ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ. ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արիս Ղազինյան
Միջազգային բանակցողներն այս շաբաթվա սկզբին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ երկու հարևան երկրների միջև ընթացող ընդհատված բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով: ԵԱՀԿ Մինսկի ...ՏԱՆԸ և ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԿՐԻՉԸ
Արփի Հարությունյան2010 թվականից նախատեսվում է Հայաստանում ներդնել անձնագրային նոր համակարգ, ըստ որի` քաղաքացիներն ունենալու են 2 փաստաթուղթ` անհատական քարտ` երկրի տարածքում օգտագործելու նպատակով և կենսաչափական տվյալներով ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉև 19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՍԱՎ ԻՏԱԼԱՑԻ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարզիչ Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ հաջող մեկնարկեց Իտալիայի միջազգային ընկերական մրցաշարում: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` բացման ...ՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
Ջոն Հյուզ 3
Հիմա այլևս երեկ չէ… «Թոքինգ ...ԱՌևՏՈՒՐ և ՀԱՄՈԶՄՈՒՆՔ. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏՔ, ՑՆԾՈՒԹՅՈՒՆ և ԲԻԶՆԵՍ Է
Սառա Խոջոյան
Ամեն տարի Հայաստանի Կոտայքի մարզի գյուղերից մեկը վերածվում է հավատատեղիի, խնդության վայրի և տոնավաճառի: Մարդիկ շարք կազմած մտնում են փոքր գետնափոր սենյակ, որտեղ այլ սրբապատկերներից բացի Սուրբ Հովհաննեսի ...ՀՈՒՅՍ և ՀԱՎԱՏ. ԿԱՊԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ
Արմինե Ավագյան
Կապանի «Հույսի և հավատի օջախ» բարեգործական ՀԿ-ի հաշմանդամ երեխաներն այլևս հնարավորություն ունեն «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության հովանավորությամբ հաճախելու կենտրոնի հարևանությամբ գործող վճարովի ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Նաիրա Բուլղադարյան 4
Դատարանի վճռով Վանաձորի բնակիչ Դավիթ Պետրոսյանը առաջիկա երկուսուկես տարին կանցկացնի բանտում` այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 18-ամյա Եհովայի ...ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿՐՆԿԻ ՏԱԿ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԳՐՈՂԻ ՀԱՄԲԱՎ
Նաիրա ՀայրումյանԳրքերի տպագրությունը, ինչը բիզնեսի տեսանկյունից այնքան էլ գրավիչ ոլորտ չէ, վերջերս դարձել է Ղարաբաղում քննարկվող խնդիրներից մեկը: Այստեղ ևս թափանցել է կաշառակերությունը: Խնդիրն այն է, որ որոշ ղարաբաղցի ...ՆՅՈՒԹ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓՈՐՁԱՌՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարիաննա Գրիգորյան
Ապրիլի կեսին, երբ խուզարկության նպատակով ոստիկանները մտան Լուսինե Հայրապետյանի տուն, խորհուրդ տվեցին եղած զենքը, թռուցիկները կամ հայտարարությունները ինքնակամ հանձնել: Բայց Լուսինեն խոհանոցից բերեց միայն ...ԵՐԿՆՔԻ ՄԱՀԱՑՈՒ «ՊԱՐՍԱՏԻԿՆԵՐԸ». ՆՈՐ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԸ
Անի Հակոբյան
Շիրակի մարզի գյուղացիները ցանկանում են իմանալ` արդյո՞ք հակակարկտային նոր կայանները արդյունավետ կկարողանան պաշտպանել բերքը այնպիսի վնասներից, ինչպիսին են մայիս ամսվա բնական աղետները: Առաջին նոր հակակարկտային ...ԳԵՐԱԿԱ ՇԱ՞Հ, ԹԵ՞ ԳԵՐԱԿԱ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔԸ ՈՐՊԵՍ ԿՌՎԱԽՆՁՈՐ ԻՏԱԼԱՑԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ և ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋև
Վահան Իշխանյան
Կողբացի 22 հասցեում 1898 թ. կառուցված «Գեղամ Մնացականյանի բնակելի տուն» պատմամշակութային հուշարձանը կարող է քանդվել, որպեսզի տեղը կառուցվի Երևանի պատմամշակութային միջավայր (Արամի և Բուզանդի փողոցների ...ՇԱՐԺՈՒՄ. ԼՂՀ-Ն ՆՈՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՆՈՒՄ, ԵՐԲ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
Արիս Ղազինյան
Վերջին ամիսներին Հայաստանում ղարաբաղյան հարցի նկատմամբ պաշտոնական ուշադրության ակնհայտ աշխուժացում է դիտվում: Նախկինում երբեք ՀՀ ԱԺ խոսնակը և արտաքին գերատեսչության ղեկավարը մեկը մյուսի հետևից չեն այցելել ...ԵԽԽՎ-ԻՆ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁևԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ԱՆՑԵԼ Է ԵՐԵՔ ՇԱԲԱԹ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄԻ ՏԵՂԱՇԱՐԺ ՉԿԱ
Գայանե Աբրահամյան
Քսան օր է անցել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 1609 բանաձևի ընդունումից, որը կոչ էր անում ազատ արձակել քաղբանտարկյալներին և ձեռնարկել Հայաստանում քաղաքական լարվածության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄԻ ՔԻՉ ՄԱՔՈՒՐ ՕԴ. ՆՈՐՈԳՎԱԾ ԶԲՈՍԱՅԳԻՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՕԱԶԻՍ ԵՐևԱՆԻ ԲԵՏՈՆԵ ՋՈՒՆԳԼԻՆԵՐՈՒՄ
Վահան ԻշխանյանՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՂՑ. ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ
Անի ՀակոբյանԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՅՈՒՂ. ԵՐևԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՄԲ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Մարիաննա ԳրիգորյանՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՔԻԼԵՐ ԹԱԳՈՒՀԻՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐՔԸ, ՏԱՊԱԼՎԱԾ 2007-Ի ՄՐՑԱՇՐՋԱՆԻՑ ՀԵՏՈ «ԱՐԱՐԱՏԸ» ՎԵՐԵԼՔ Է ԱՊՐՈՒՄ
Սուրեն ՄուսայելյանՇՌԱՅԼՈՒՄ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ՋՈՒՐ Է ՀԱՍՆՈՒՄ, ՔԱՆ ՎԱՏՆՎՈՒՄ Է
Նաիրա Բուլղադարյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻ ՎՐԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ԼՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Գայանե Աբրահամյան
ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԸ

ԴԱՏԱՎՈՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ» ԿԱՐՃՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահան ԻշխանյանՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ
Վահան ԻշխանյանՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
Ջոն Հյուզ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Նաիրա Բուլղադարյան
ՏԱՆԸ և ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԿՐԻՉԸ
Արփի ՀարությունյանՍՊՈՐՏ. ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ
Սուրեն ՄուսայելյանՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ և ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Մարիաննա ԳրիգորյանՀԱՎԱՏ և ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԻՑ ՄՈԼՈՐՎԱԾ ԱՆՃԱՐԱԿ ՍՊԻՏԱԿԱՄՈՐԹ ԱՄԵՐԻԿԱՑՈՒ ՄՏՔԵՐԸ
Ջոն Հյուզ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

