
Հրատարակված է Մայիս 09, 2008
ԵՐԿՆՔԻ ՄԱՀԱՑՈՒ «ՊԱՐՍԱՏԻԿՆԵՐԸ». ՆՈՐ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԸ
- Շիրակի մարզի գյուղացիները ցանկանում են իմանալ` արդյո՞ք հակակարկտային նոր կայանները արդյունավետ կկարողանան պաշտպանել բերքը այնպիսի վնասներից, ինչպիսին են մայիս ամսվա բնական աղետները: Առաջին նոր հակակարկտային կայանները Շիրակի մարզում` առավել կարկտավտանգ գոտիներում, տեղադրվեցին անցյալ ձմեռ: Այդ համայնքներից երեքում` Ողջի, Մեղրաշատ և Հայկավան, տեղադրվել է երկուական հակակարկտային կայան: «Զենիթ» կոչվող հակակարկտային կայաններն արտադրվում են մեր հանրապետությունում և աշխատում են ացետիլեն գազի այրման միջոցով: «Դեպի երկինք ուղղորդված ացետիլենի այրման հզոր հարվածային ալիքները կանխում են կարկուտի գոյացումը ամպերում` այն վերածելով հալված ձյան կամ անձրևի: Մեկ կայանի պաշտպանության շառավիղը 80 հեկտար է, իսկ 1 հեկտարի տարեկան ծախսը` շուրջ 0.45$: Ացետիլեն գազը այրվում է 10 կմ բարձրության վրա և էկոլոգիապես անվնաս է մարդկանց և բնության համար»,- ասում է Սուրեն Ղազարյանը` Շիրակի մարզի հակակարկտային կայանների կառավարման կենտրոնի ղեկավարը: 2007-ին երեք շրջաններում (որտեղ տեղադրվել են կայանները) կարուտի պատճառած վնասը միայն երեք ամսում կազմել է13 մլն դրամ ($376.667), իսկ ամբողջ տարվանը` մեկ մլրդ դրամ ($3.3 մլն): Կայանները թեև ունեն տեղում սպասարկող մասնագետ, սակայն կառավարվում են Գյումրում ստեղծված կենտրոնից: Այստեղ համակարգչի միջոցով պարբերաբար ստուգվում են ջերմաստիճանի և ճնշման տատանումները, ստացվում են օդերևութաբանական կանխատեսումները, ու ղեկավարում բոլոր կայանների աշխատանքները: Նման կայաններ առաջին անգամ տեղադրվել և փորձարկվել են Թալինի շրջանում: Արտադրող «Բարվա» ՍՊԸ-ն հոգում է կայանների տեղադրման և 1 տարի ժամկետով երաշխիքային սպասարկման համար: Շիրակի մարզում առաջին 6 հակակարկտային կայանները տեղադրվել են Թուրքիայի հետ սահմանակից համայնքներում (խորհրդային տարիներին Ախուրյանի շրջանում 4 կայան էր գործում): «Մեր մարզ կարկտաբեր հոսանքները գրեթե 90%-ով թափանցում են Թուրքիայից, և ընդամենը 10%-ն է գոյանում մեր մարզի տարածքում, ինչը հիմնականում վնաս է տալիս հարևան Լոռու մարզին: Դրա համար, որոշեցինք ճակատային գծի վրա տեղադրել կայանները, որ կարողանանք ներթափանցող հոսանքները քայքայել և ցրել: Թուրքիայից ներթափանցող հոսանքների վտանգի առջև դեռ 1 տասնյակ գյուղեր կան, մենք այսօր ճակատի մի մասն ենք ապահովել, մյուս մասն անպաշտպան է»,- ասում է Մովսես Մանուկյանը` Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը: Թեև Շիրակի մարզը միշտ էլ եղել է բարձր ռիսկային գոտում, կարկտահարության դեմ ոչ մի միջոց չի ձեռնարկվել: Դրա անհրաժեշտությունը պարբերաբար բարձրաձայնվել է թե գյուղացիների և թե այս խնդրի պատասխանատու մարմինների կողմից: «Շուրջ 6-7 տարվա դիտարկումներից հետո որոշեցինք այդ հակակարկտային կայանները տեղադրել այն համայնքներում, որտեղ ունենում ենք ինտենսիվ կարկտահարություն,- ասում է Մանուկյանը: - Այստեղ ամեն տարի կրկնակի կարկտահարություն է լինում, բայց երբեմն այդ թիվը հասնում է 5-ի: Այս համայնքներում կարկտահարություններ լինում են մայիս, հունիս, հուլիս, նույնիսկ` օգոստոս ամիսներին: Եվ այս երեք համայնքները մշտապես փոխհատուցում ստացող տուժած համայնքների շարքում են, որտեղ կարկտահարություն պատճառած վնասը կազմում է 70-100%: Արդյունքները կունենանք մայիս, հունիս, հուլիս ամիսներին` կարկտահարության ինտենսիվ շրջանում: Այն, որ միանշանակ օգուտ է տալու, երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ավելացնում է նա: Վեց հակակարկտային կայանների տեղադրման համար Շիրակի մարզպետարանը տրամադրել է 60 մլն դրամ ($200,000) այն 1 մլրդ դրամից, որ ՀՀ կառավարության կողմից հատկացվել էր բոլոր մարզերին 2007 թ. աշնանը: «Շիրակի մարզպետարանում այս պահին մշակվում է առաջարկություն կառավարությանը ներկայացնելու համար, որտեղ գյուղատնտեսության զարգացման հիմնախնդիրներից մեկը մարզի սահմանային գոտին մինչև Բագրավան, մաս-մաս, մինչև 2012 թվականը տարեկան 10 հակակարկտային կայան տեղադրելն է: Անհրաժեշտ է տեղադրել ևս 30 կայան: Եվ հետագայում, եթե պետությունն ու համայնքները հնարավորություն ունենան, նաև անհրաժեշտ է երկրորդ գծով` շախմատային տեսքով տեղադրել հակակարկտային կայաններ»,- նշում է Մանուկյանը:

- Անի Հակոբյան
Վերջին լուրերը, Մայիս 09, 2008
ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻ ՎՐԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ԼՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Գայանե Աբրահամյան 18
Ուրբաթ կառավարության նիստերի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը: Հազարից ավելի մարդ էր կուտակվել Մելիք-Ադամյան փողոցում, իսկ նախասրահում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արփի ՀարությունյանԱնցյալ շաբաթվա սկզբին Հայաստանի մի խումբ քաղաքացիներ պատահաբար անցել են Ադրբեջանի սահմանը և առ այսօր գտնվում են գերության մեջ Նախիջևանում: ՀՀ չորս քաղաքացիներ Վանիկ Զմբոյանը, Արտյոմ Զոհրաբյանը, Կարեն ...ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԸ
12
Նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի ստորագրել է հրամանագիր` նախկինում իրեն խիստ քննադատության ենթարկած ԱԺ նախկին խոսնակին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին` հաղորդում է նախագահի մամուլի ...ԳՆԱՅԻՆ ՍԱՐՍԱՓ. ԳԱԶԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՈՒՂԵՎԱՐՁԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
Արփի Հարությունյան
Երեկվանից տաքսիների ուղեվարձը թանկացել է 50 տոկոսով. տարիներ շարունակ 1 կմ-ը հիմնականում 100 դրամ և նվազագույն արժեքը 500-600 դրամ սահմանած տաքսի ծառայությունները, ելնելով գազի թանկացումից, բարձրացրել ...ՀՈՂ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ. ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արիս Ղազինյան
Միջազգային բանակցողներն այս շաբաթվա սկզբին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ երկու հարևան երկրների միջև ընթացող ընդհատված բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով: ԵԱՀԿ Մինսկի ...ՏԱՆԸ և ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԿՐԻՉԸ
Արփի Հարությունյան2010 թվականից նախատեսվում է Հայաստանում ներդնել անձնագրային նոր համակարգ, ըստ որի` քաղաքացիներն ունենալու են 2 փաստաթուղթ` անհատական քարտ` երկրի տարածքում օգտագործելու նպատակով և կենսաչափական տվյալներով ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉև 19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՍԱՎ ԻՏԱԼԱՑԻ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարզիչ Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ հաջող մեկնարկեց Իտալիայի միջազգային ընկերական մրցաշարում: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` բացման ...ՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
Ջոն Հյուզ 3
Հիմա այլևս երեկ չէ… «Թոքինգ ...ԱՌևՏՈՒՐ և ՀԱՄՈԶՄՈՒՆՔ. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏՔ, ՑՆԾՈՒԹՅՈՒՆ և ԲԻԶՆԵՍ Է
Սառա Խոջոյան
Ամեն տարի Հայաստանի Կոտայքի մարզի գյուղերից մեկը վերածվում է հավատատեղիի, խնդության վայրի և տոնավաճառի: Մարդիկ շարք կազմած մտնում են փոքր գետնափոր սենյակ, որտեղ այլ սրբապատկերներից բացի Սուրբ Հովհաննեսի ...ՀՈՒՅՍ և ՀԱՎԱՏ. ԿԱՊԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ
Արմինե Ավագյան
Կապանի «Հույսի և հավատի օջախ» բարեգործական ՀԿ-ի հաշմանդամ երեխաներն այլևս հնարավորություն ունեն «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության հովանավորությամբ հաճախելու կենտրոնի հարևանությամբ գործող վճարովի ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Նաիրա Բուլղադարյան 4
Դատարանի վճռով Վանաձորի բնակիչ Դավիթ Պետրոսյանը առաջիկա երկուսուկես տարին կանցկացնի բանտում` այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 18-ամյա Եհովայի ...ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿՐՆԿԻ ՏԱԿ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԳՐՈՂԻ ՀԱՄԲԱՎ
Նաիրա ՀայրումյանԳրքերի տպագրությունը, ինչը բիզնեսի տեսանկյունից այնքան էլ գրավիչ ոլորտ չէ, վերջերս դարձել է Ղարաբաղում քննարկվող խնդիրներից մեկը: Այստեղ ևս թափանցել է կաշառակերությունը: Խնդիրն այն է, որ որոշ ղարաբաղցի ...ՆՅՈՒԹ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓՈՐՁԱՌՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարիաննա Գրիգորյան
Ապրիլի կեսին, երբ խուզարկության նպատակով ոստիկանները մտան Լուսինե Հայրապետյանի տուն, խորհուրդ տվեցին եղած զենքը, թռուցիկները կամ հայտարարությունները ինքնակամ հանձնել: Բայց Լուսինեն խոհանոցից բերեց միայն ...ԵՐԿՆՔԻ ՄԱՀԱՑՈՒ «ՊԱՐՍԱՏԻԿՆԵՐԸ». ՆՈՐ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԸ
Անի Հակոբյան
Շիրակի մարզի գյուղացիները ցանկանում են իմանալ` արդյո՞ք հակակարկտային նոր կայանները արդյունավետ կկարողանան պաշտպանել բերքը այնպիսի վնասներից, ինչպիսին են մայիս ամսվա բնական աղետները: Առաջին նոր հակակարկտային ...ԳԵՐԱԿԱ ՇԱ՞Հ, ԹԵ՞ ԳԵՐԱԿԱ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔԸ ՈՐՊԵՍ ԿՌՎԱԽՆՁՈՐ ԻՏԱԼԱՑԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ և ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋև
Վահան Իշխանյան
Կողբացի 22 հասցեում 1898 թ. կառուցված «Գեղամ Մնացականյանի բնակելի տուն» պատմամշակութային հուշարձանը կարող է քանդվել, որպեսզի տեղը կառուցվի Երևանի պատմամշակութային միջավայր (Արամի և Բուզանդի փողոցների ...ՇԱՐԺՈՒՄ. ԼՂՀ-Ն ՆՈՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՆՈՒՄ, ԵՐԲ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
Արիս Ղազինյան
Վերջին ամիսներին Հայաստանում ղարաբաղյան հարցի նկատմամբ պաշտոնական ուշադրության ակնհայտ աշխուժացում է դիտվում: Նախկինում երբեք ՀՀ ԱԺ խոսնակը և արտաքին գերատեսչության ղեկավարը մեկը մյուսի հետևից չեն այցելել ...ԵԽԽՎ-ԻՆ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁևԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ԱՆՑԵԼ Է ԵՐԵՔ ՇԱԲԱԹ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄԻ ՏԵՂԱՇԱՐԺ ՉԿԱ
Գայանե Աբրահամյան
Քսան օր է անցել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 1609 բանաձևի ընդունումից, որը կոչ էր անում ազատ արձակել քաղբանտարկյալներին և ձեռնարկել Հայաստանում քաղաքական լարվածության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇՌԱՅԼՈՒՄ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ՋՈՒՐ Է ՀԱՍՆՈՒՄ, ՔԱՆ ՎԱՏՆՎՈՒՄ Է
Նաիրա ԲուլղադարյանԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»
Գայանե Մկրտչյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻ ՎՐԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ԼՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Գայանե Աբրահամյան
ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԸ

ԴԱՏԱՎՈՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ» ԿԱՐՃՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահան ԻշխանյանՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ
Վահան ԻշխանյանՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
Ջոն Հյուզ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Նաիրա Բուլղադարյան
ՏԱՆԸ և ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԿՐԻՉԸ
Արփի ՀարությունյանՍՊՈՐՏ. ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ
Սուրեն ՄուսայելյանՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ և ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Մարիաննա ԳրիգորյանՀԱՎԱՏ և ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԻՑ ՄՈԼՈՐՎԱԾ ԱՆՃԱՐԱԿ ՍՊԻՏԱԿԱՄՈՐԹ ԱՄԵՐԻԿԱՑՈՒ ՄՏՔԵՐԸ
Ջոն Հյուզ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

