
Հրատարակված է Մայիս 09, 2008
ՆՅՈՒԹ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓՈՐՁԱՌՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
- Ապրիլի կեսին, երբ խուզարկության նպատակով ոստիկանները մտան Լուսինե Հայրապետյանի տուն, խորհուրդ տվեցին եղած զենքը, թռուցիկները կամ հայտարարությունները ինքնակամ հանձնել: Բայց Լուսինեն խոհանոցից բերեց միայն կենցաղային դանակներն ու ասաց. «Մեր տան միակ զենքը սա է, իսկ ամենաուժեղ զենքը Սուրենի ուղեղն ու լեզուն է, քանի որ, ի տարբերություն շատերի, ասում է այն, ինչ մտածում է: Թե որտեղ է գտնվում նա՝ դուք գիտեք»: Իր գլխավոր զենքերի՝ «լեզվի ու ուղեղի համար» ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը և նրա ընտանիքը (կինը` Լուսինեն, ու երկու երեխաները) շատ են «տուժել»: Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում Սուրենյանցը փոխարինում էր հանրահավաքների հիմնական «վարող», իշխանությունների անխոնջ քննադատ Նիկոլ Փաշինյանին, որի ձայնը անընդմեջ բացականչելուց կտրվել էր: Երեկոյան Սուրենյանցն անհետացավ, իսկ որոշ ժամանակ անց հայտարարվեց, որ նա ձերբակալվել է: Սուրենյանցը մեղադրվում է մի քանի ծանր հոդվածներով. «օրենքով չնախատեսված հանրահավաքների կազմակերպում», «ոստիկանության հորդորները չլսել», «զանգվածային անկարգությունների կազմակերպում» և «իշխանության յուրացում»: Ներքաղաքական հերթական լարվածության արդյունքում Սուրենյանցը կրկին հայտնվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ուր օրեր անց բերման ենթարկվեցին ընդդիմության մի քանի տասնյակ այլ ակտիվիստներ: «Իրական պայքարի էպիկենտրոնը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկներ և ԱԱԾ,- ասում է Սուրենյանցը: - Մարդիկ իրենց պայքարի յուրօրինակ ձևը սկսեցին ոչ թե ոստիկաններով շրջապատված փողոցներում, այլ մեկուսարաններում, որտեղ մարդ, կարծես, ավելի պաշտպանված էր»: Մարտի 24-ին` բողոքելով իրեն առաջադրված մեղադրանքների և անարդարությունների դեմ, մասնագիտությամբ պատմաբան, բնույթով ընդդիմադիր 33-ամյա Սուրենյանցը սկսեց կյանքում իր չորրորդ անժամկետ հացադուլը՝ որպես «իրական պայքարի ձևերից մեկը»: «Հացադուլն ինքնանպատակ չի կարող լինել,- ասում է Սուրենյանցը: - Հացադուլ սկսելուց առաջ պարտադիր է հայտարարություն անել և տարբեր ատյաններին, տաբեր ուղղություններով պահանջագրեր ուղարկել: Այլ կերպ դու քո պահանջներն ու բողոքն արտահայտել չես կարող»: Առաջին անգամ Սուրենյանցն իր «պահանջագրերը» հացադուլի տեսքով հայտարարեց 1996-ի գարնանը: Մոտ 4.000 ուսանողների հետ «Արդարություն» արհմիության անդամները բողոքի ցույցով մոտեցան նախագահական նստավայրին, և մի քանի ժամ անց նրանցից մի քանիսը Սուրենյանցի գլխավորությամբ հենց նախագահականի մոտ հացադուլ սկսեցին: «Պատկերացնո՞ւմ եք` հիմա մեկն ու մեկը նախագահականի մոտ հացադուլ անի,- հարցնում է Սուրենյանցը: - Այն ժամանակ մեզ ոչ ոք բերման չենթարկեց, ավելին` երկու օր տևած հացադուլից հետո մենք առնվազն երկու կարևոր հարց լուծեցինք ուսանողության համար՝ ռազմական ամբիոնները չփակելու և ուսանողության ինքնակառավարման հետ կապված»: Վրաններում նախագահականի մոտ տեղի ունեցած երկօրյա հացադուլից հետո այն ժամանակ ուսանող Սուրենյանցի ու նրա համակիրների համար նախագահականում հանդիպում կազմակերպվեց կրթության նախարարի և համապատասխան պաշտոնյաների հետ: «Այդ ժամանակ մենք ոչ միայն լուծեցինք մեր հարցերը, այլև դրանից հետո մեզ հրավիրում էին բոլոր կարևոր քննարկումներին, որտեղ մեր ձայնը լսելի էր: Այն տարիներն ու հիմա անհամեմատելի են»,- ասում է Սուրենյանցը: Նա հիշատակում է նաև ներկայումս իշխանության կազմում գտնվող ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովին, որը ևս այն տարիներին ակտիվիստներից էր, հացադուլավորներից մեկը: «Էդուարդ Շարմազանովի հետ այն տարիներին ոչ միայն հացադուլ ենք արել, այլև, կարող եմ ասել, որ նա ոչ միայն ակտիվիստ էր, այլև կարևոր դերակատար»,- ասում է Սուրենյանցը: Երկրորդ հացադուլը նույն տարվա աշնանն էր` նոյեմբերին, որը տևեց երեք օր: Այն ուղղված էր «երկրում քաղբանտարկյալների գոյության», մասնավորապես, այն ժամանակ ընդդիմադիր ՀՅԴ գործիչների բանտարկության դեմ: «Ես չեմ կարող ասել, թե մենք լիովին հասանք մեր նպատակին, սակայն կալանավորվածները ժամանակի հետ ազատ արձակվեցին,- ասում է Սուրենյանցը: - Հացադուլը երբեք անմիջական արդյունք չի ունենում: Դա հարթակ է, որով մարդկանց խոսքը լսելի է դառնում: Եվ մտածել, թե հացադուլով հնարավոր է հարց լուծել, նույնքան միամիտ է, որքան մտածել, թե մի հանրահավաքով հնարավոր է իշխանություն փոխել»: Երրորդ անգամ Սուրենյանցը հացադուլ հայտարարեց 2004-ի մայիսին` ապրիլյան հայտնի դեպքերից հետո, երբ մեկ ամիս շարունակ նրան կալանքի տակ պահեցին ԱԱԾ մեկուսարանում` մեղադրելով «սահմանադրական կարգի տապալման կոչերի» և «իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու» մեջ: «2004-ին ես վեց օրով հացադուլ արեցի,- հիշում է Սուրենյանցը: - Հասկանալի է, որ հացադուլի դեպքում քո բոլոր պահանջները չեն բավարարի, քանի որ այն կդառնա շանտաժի միջոց, սակայն միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ այն ամեն դեպքում փոխեց իրավիճակը»: Սուրենյանցն ասում է, որ իր չորրորդ և [առայժմ] ամենաերկար վերջին հացադուլն «անկախ իր կամքից» ամենազանգվածայինն էր, քանի որ մեկուսարանների ավելի քան 40 ձերբակալվածներ ևս հացադուլ հայտարարեցին: «Մարտի 24-ին ես քրեակատարողական հիմնարկի տնօրենին դիմում գրեցի՝ նշելով, որ հացադուլ եմ սկսում: Կարգն այդպես է: Բացի այդ, ինչպես նախորդ դեպքերում, պահանջագրեր ուղարկեցի տարբեր ուղղություններով»,- ասում է Սուրենյանցը: Նա ասում է, որ մեկուսարանում վերաբերմունքն իր հանդեպ վատ չի եղել: Փորձել են համոզել, որ հետ կանգնի հացադուլի մտքից, սակայն երբ հասկացել են, որ անիմաստ է, ուղեկցել են հացադուլավորների համար նախատեսված հատուկ խուց, որտեղ բժշկի հսկողությամբ 12 օր շարունակ Սուրենյանցը հացադուլ է արել: «Այդ ընթացքում ես հանգիստ էի: Կարդացել եմ 15 գիրք՝ Սելինջեր, Սենկևիչ, Հովհան Ոսկեբերան, Համո Սահյան… Թերթ էի կարդում, «Ազատություն» ռադիոկայան լսում և սարսափելի կարոտել էի Երևանը»,- պատմում է նա: 12 օրում 12 կգ քաշ կորցնելով` Սուրենյանցի մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջանում, և ապրիլի 18-ին` 52 օր կալանված մնալուց հետո, ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի և Նաիրա Զոհրաբյանի միջնորդությամբ Սուրենյանցի խափանման միջոցը` կալանքը, փոխարինվում է քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Սակայն, չնայած առողջական խնդիրներին` Սուրենյանցը պնդում է, որ շատ ավելի հեշտ էր տանում այդ օրերը, քան նախորդ հացադուլի ժամանակ: «Այս անգամ, ճաշի ժամին հսկիչը բացում էր դռնակը և հարցնում` արդյոք ուզո՞ւմ եմ շարունակել հացադուլը, քանի որ ճաշի ժամն է, և իմ պատասխանը լսելուց հետո փակում էր այն: Իսկ 2004-ին, երբ ԱԱԾ-ում էի հացադուլ անում, միանգամից բերում և ուտելիքը դնում էին դիմացներս, ինչը, ընդհանուր առմամբ, անընդունելի է և իսկական փորձություն է «անփորձների» համար»: Սուրենյանցը, որն իր կյանքի ընթացքում, ընդհանուր առմամբ, 23 օր հացադուլ է արել և 110 օր կալանված եղել, ասում է, որ յուրաքանչյուր հացադուլի ժամանակ լիովին կարողացել է վերահսկել իրեն: Օրական խմել է 3 լիտր ջուր և փորձել պահպանել հանգստությունը: Հացադուլից առաջ 86 կգ քաշ ունեցող Սուրենյանցը, որի հասակը 174 սմ է, այժմ 74 կգ է: «Առաջին բանը, որ հացադուլից հետո ուզում էին ուտել, խորովածն էր, բայց բժիշկները թույլ չտվեցին: Դա բնական է, քանի որ հացադուլից հետո առաջին յոթ օրերին միս ուտել չի թույլատրվում»,- ասում է Սուրենյանցը` ավելացնելով, որ այդ օրերին կերել է յոգուրտ, թեթև ապուրներ ու նաև խմել է հյութեր: Ասում է, որ բանտի սնունդը երբեք չի կերել, միշտ կերել է ընտանիքի տնից բերածը: «Հացադուլն ինձ համար առաջին հերթին հոգեբանական խնդիր է, և եթե դրան կարողանաս պատրաստվել, որևէ խնդիր չի լինի,- համոզված է փորձառու հացադուլավորը: - Առաջին հերթին` պիտի հոգեբանորեն հաղթահարես քաղցի հետևանքը, և այդ ժամանակ մարմինդ ֆիզիկապես նեղություն չի կրի»:

- Մարիաննա Գրիգորյան
Վերջին լուրերը, Մայիս 09, 2008
ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻ ՎՐԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ԼՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Գայանե Աբրահամյան 18
Ուրբաթ կառավարության նիստերի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը: Հազարից ավելի մարդ էր կուտակվել Մելիք-Ադամյան փողոցում, իսկ նախասրահում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արփի ՀարությունյանԱնցյալ շաբաթվա սկզբին Հայաստանի մի խումբ քաղաքացիներ պատահաբար անցել են Ադրբեջանի սահմանը և առ այսօր գտնվում են գերության մեջ Նախիջևանում: ՀՀ չորս քաղաքացիներ Վանիկ Զմբոյանը, Արտյոմ Զոհրաբյանը, Կարեն ...ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԸ
12
Նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի ստորագրել է հրամանագիր` նախկինում իրեն խիստ քննադատության ենթարկած ԱԺ նախկին խոսնակին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին` հաղորդում է նախագահի մամուլի ...ԳՆԱՅԻՆ ՍԱՐՍԱՓ. ԳԱԶԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՈՒՂԵՎԱՐՁԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
Արփի Հարությունյան
Երեկվանից տաքսիների ուղեվարձը թանկացել է 50 տոկոսով. տարիներ շարունակ 1 կմ-ը հիմնականում 100 դրամ և նվազագույն արժեքը 500-600 դրամ սահմանած տաքսի ծառայությունները, ելնելով գազի թանկացումից, բարձրացրել ...ՀՈՂ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ. ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արիս Ղազինյան
Միջազգային բանակցողներն այս շաբաթվա սկզբին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ երկու հարևան երկրների միջև ընթացող ընդհատված բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով: ԵԱՀԿ Մինսկի ...ՏԱՆԸ և ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԿՐԻՉԸ
Արփի Հարությունյան2010 թվականից նախատեսվում է Հայաստանում ներդնել անձնագրային նոր համակարգ, ըստ որի` քաղաքացիներն ունենալու են 2 փաստաթուղթ` անհատական քարտ` երկրի տարածքում օգտագործելու նպատակով և կենսաչափական տվյալներով ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉև 19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՍԱՎ ԻՏԱԼԱՑԻ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարզիչ Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ հաջող մեկնարկեց Իտալիայի միջազգային ընկերական մրցաշարում: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` բացման ...ՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
Ջոն Հյուզ 3
Հիմա այլևս երեկ չէ… «Թոքինգ ...ԱՌևՏՈՒՐ և ՀԱՄՈԶՄՈՒՆՔ. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏՔ, ՑՆԾՈՒԹՅՈՒՆ և ԲԻԶՆԵՍ Է
Սառա Խոջոյան
Ամեն տարի Հայաստանի Կոտայքի մարզի գյուղերից մեկը վերածվում է հավատատեղիի, խնդության վայրի և տոնավաճառի: Մարդիկ շարք կազմած մտնում են փոքր գետնափոր սենյակ, որտեղ այլ սրբապատկերներից բացի Սուրբ Հովհաննեսի ...ՀՈՒՅՍ և ՀԱՎԱՏ. ԿԱՊԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ
Արմինե Ավագյան
Կապանի «Հույսի և հավատի օջախ» բարեգործական ՀԿ-ի հաշմանդամ երեխաներն այլևս հնարավորություն ունեն «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության հովանավորությամբ հաճախելու կենտրոնի հարևանությամբ գործող վճարովի ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Նաիրա Բուլղադարյան 4
Դատարանի վճռով Վանաձորի բնակիչ Դավիթ Պետրոսյանը առաջիկա երկուսուկես տարին կանցկացնի բանտում` այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 18-ամյա Եհովայի ...ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿՐՆԿԻ ՏԱԿ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԳՐՈՂԻ ՀԱՄԲԱՎ
Նաիրա ՀայրումյանԳրքերի տպագրությունը, ինչը բիզնեսի տեսանկյունից այնքան էլ գրավիչ ոլորտ չէ, վերջերս դարձել է Ղարաբաղում քննարկվող խնդիրներից մեկը: Այստեղ ևս թափանցել է կաշառակերությունը: Խնդիրն այն է, որ որոշ ղարաբաղցի ...ՆՅՈՒԹ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓՈՐՁԱՌՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարիաննա Գրիգորյան
Ապրիլի կեսին, երբ խուզարկության նպատակով ոստիկանները մտան Լուսինե Հայրապետյանի տուն, խորհուրդ տվեցին եղած զենքը, թռուցիկները կամ հայտարարությունները ինքնակամ հանձնել: Բայց Լուսինեն խոհանոցից բերեց միայն ...ԵՐԿՆՔԻ ՄԱՀԱՑՈՒ «ՊԱՐՍԱՏԻԿՆԵՐԸ». ՆՈՐ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԸ
Անի Հակոբյան
Շիրակի մարզի գյուղացիները ցանկանում են իմանալ` արդյո՞ք հակակարկտային նոր կայանները արդյունավետ կկարողանան պաշտպանել բերքը այնպիսի վնասներից, ինչպիսին են մայիս ամսվա բնական աղետները: Առաջին նոր հակակարկտային ...ԳԵՐԱԿԱ ՇԱ՞Հ, ԹԵ՞ ԳԵՐԱԿԱ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔԸ ՈՐՊԵՍ ԿՌՎԱԽՆՁՈՐ ԻՏԱԼԱՑԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ և ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋև
Վահան Իշխանյան
Կողբացի 22 հասցեում 1898 թ. կառուցված «Գեղամ Մնացականյանի բնակելի տուն» պատմամշակութային հուշարձանը կարող է քանդվել, որպեսզի տեղը կառուցվի Երևանի պատմամշակութային միջավայր (Արամի և Բուզանդի փողոցների ...ՇԱՐԺՈՒՄ. ԼՂՀ-Ն ՆՈՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՆՈՒՄ, ԵՐԲ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
Արիս Ղազինյան
Վերջին ամիսներին Հայաստանում ղարաբաղյան հարցի նկատմամբ պաշտոնական ուշադրության ակնհայտ աշխուժացում է դիտվում: Նախկինում երբեք ՀՀ ԱԺ խոսնակը և արտաքին գերատեսչության ղեկավարը մեկը մյուսի հետևից չեն այցելել ...ԵԽԽՎ-ԻՆ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁևԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ԱՆՑԵԼ Է ԵՐԵՔ ՇԱԲԱԹ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄԻ ՏԵՂԱՇԱՐԺ ՉԿԱ
Գայանե Աբրահամյան
Քսան օր է անցել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 1609 բանաձևի ընդունումից, որը կոչ էր անում ազատ արձակել քաղբանտարկյալներին և ձեռնարկել Հայաստանում քաղաքական լարվածության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՎՏԱՆԳՎԱԾ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԵՐՆ ԱՆՎՆԱՍ ՄՆԱՑԻՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԱՀԱԳՆԱՑՈՂ ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Սառա ԽոջոյանԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՅՈՒՂ. ԵՐևԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՄԲ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Մարիաննա ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԸ. ԿԱՊԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԻ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ԲԱՅՑ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂ ՉՈՒՆԻ
Արմինե ԱվագյանԱՂԲՅՈՒՐԻՑ` ԾՈՐԱԿ. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ
Նաիրա ՀայրումյանՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՈՒԺԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏԻ ԿԻՐԱՌՈՒՄ
Գայանե Աբրահամյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻ ՎՐԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ԼՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Գայանե Աբրահամյան
ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԸ

ԴԱՏԱՎՈՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ» ԿԱՐՃՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահան ԻշխանյանՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ
Վահան ԻշխանյանՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
Ջոն Հյուզ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Նաիրա Բուլղադարյան
ՏԱՆԸ և ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԿՐԻՉԸ
Արփի ՀարությունյանՍՊՈՐՏ. ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ
Սուրեն ՄուսայելյանՀԱՎԱՏ և ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԻՑ ՄՈԼՈՐՎԱԾ ԱՆՃԱՐԱԿ ՍՊԻՏԱԿԱՄՈՐԹ ԱՄԵՐԻԿԱՑՈՒ ՄՏՔԵՐԸ
Ջոն ՀյուզՆՅՈՒԹ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓՈՐՁԱՌՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

