
Հրատարակված է Մայիս 09, 2008
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
- Դատարանի վճռով Վանաձորի բնակիչ Դավիթ Պետրոսյանը առաջիկա երկուսուկես տարին կանցկացնի բանտում` այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 18-ամյա Եհովայի վկա Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի առաջին մասով՝ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Դեռևս 2004-ին ուժի մեջ մտած «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը կրոնական կազմակերպությունների անդամներին այլընտրանքային ծառայության իրավունք է տալիս: Օրենքի հոդված 2-ը սահմանում է. «Այլընտրանքային ծառայությունը ՀՀ քաղաքացու կողմից իրականացվող հատուկ պետական ծառայություն է, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ»: Սակայն դատարանում Պետրոսյանը հայտարարել է, որ հրաժարվում է ինչպես զինվորական, այնպես էլ այլընտրանքային ծառայությունից: «Չեմ հանդուրժում ծառայությունը` անկախ նրանից, թե ինչ աշխատանք պիտի կատարեմ, քանի որ, միևնույն է, պետք է գտնվեմ պաշտպանության նախարարության ենթակայության տակ»,- ասել է երիտասարդ մեղադրյալը: «Եթե մարդը չի հանդուրժում գողությունը, ինչպե՞ս կարող է հանդուրժել իրեն գող անվանելը»,- այս կերպ Եհովայի վկաները համեմատում են զինվորական ու այլընտրանքային ծառայությունները: Պետրոսյանը ընտանիքի կրտսեր որդին է: Նրա եղբայրն ու երկու քույրերը Եհովայի վկա են: Մայրը, մեծ եղբայրն ու երրորդ քույրն իրենց համարում են հավատացյալ, բայց «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ չեն: Կազմակերպության հավաքներին երիտասարդը մասնակցել է 5 տարեկանից: Արդեն 12 տարեկանում նա համարվում էր կազմակերպության անդամ: Հայաստանում կա շուրջ 9000 Եհովայի վկա, որից 180-ը՝ Վանաձորում: Համաձայն օրենքի՝ այլընտրանքային ծառայությունն ունի երկու տեսակ՝ այլընտրանքային զինվորական և այլընտրանքային աշխատանքային: Առաջինի դեպքում ծառայությունն անցնում է զինված ուժերում, երկրորդի դեպքում՝ դրանից դուրս՝ տարբեր հաստատություններում: ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուստամ Խաչատրյանի տվյալներով` ծառայությունից խուսափելու համար մինչև այժմ ազատազրկման է դատապարտվել 65 Եհովայի վկա, 10 վկա էլ ներկայումս կալանավորված է: Փաստաբանը կարծում է, որ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը հակասում է եվրոպական չափանիշներին: Նա վկայակոչում է օրենքի 14 հոդվածը, որով այլընտրանքային ծառայության ապահովումը տրված է պաշտպանության գերատեսչությանը: 2005-ին Խաչատրյանը պաշտպանել է այլընտրանքային ծառայությունը լքած 21 երիտասարդների իրավունքները դատարաններում: «Օրենքի ընդունումից հետո նրանք ինքնակամ ընտրել էին այլընտրանքային ծառայությունը՝ կարծելով, որ այն իրական այլընտրանքային է»,- պատմում է Խաչատրյանը: Մինչդեռ մեկ շաբաթ անց երիտասարդներին սկսել են ստուգել ռազմական ոստիկանությունից ու դատախազությունից, թույլ չեն տվել հարազատներին տեսակցել, տուն զանգել, մասնակցել հոգևոր հավաքների: Վանաձորցի Եհովայի վկա Շալիկո Սարգսյանն այլընտրանքային ծառայությունը լքած 21 երիտասարդներից մեկն է: 2004-ի վերջին Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում այլընտրանքային ծառայության անցնելով՝ նա հասկացել է, որ ծառայության միայն անունն է այլընտրանքային: «Ինձ համար կարևորը ոչ միայն զենք չկրելն էր, այլև այն, որ զինվոր չկոչվեմ»,- ասում է Շալիկոն` նշելով, որ գտնվում էր պաշտպանության նախարարության հսկողության ու ենթակայության տակ: Սա էր պատճառը, որ չնայած հիվանդանոցում նրա գործը հիվանդներին խնամելն ու օգնելն էր, նա մի քանի ամիս անց լքեց այն: «Եթե այլընտրանքային ծառայող եմ, ինչո՞ւ ինձ դատեցին որպես դասալիքի»,-հարցնում է Եհովայի վկան: 21 երիտասարդների իրավունքների պաշտպանությունն ավարտվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործերի կարճման արդյունքում նրանց արդարացմամբ: Փաստաբանը հիշատակում է Եվրոպայի խորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններից «Այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունումը: Այն դեռ ընդունված չէ: 2007-ին սկզբին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հիշեցրել է Հայաստանին իր պարտավորության մասին՝ հրահանգելով անհապաղ ընդունել օրենքը: «Եվրոպայի խորհուրդը զգուշացրել է, որ մինչև օրենքի ընդունումը Հայաստանում չպետք է լինի «խղճի» կալանավոր»,- ասում է փաստաբան Խաչատրյանը: Հայաստանում այլընտրանքային ծառայություն մասին օրենքի ընդունումից հետո Եհովայի վկաների նկատմամբ հանդուրժողության հարցը դարձել է հասարակության բանավեճերի նյութ: Վանաձորում քիչ են այնպիսիք, ովքեր չեզոք վերաբերմունք ունեն նրանց նկատմամբ, մեծ մասը բացասաբար է վերաբերվում Եհովայի վկաներին: «Դրանք նենգափոխում են մեր կրոնը,- դժգոհում է 80-ամյա Եղիշե Դերզյանը: - Ասում են, որ զենք չեն կրելու միայն զինվորական ծառայությունից խուսափելու համար»: Դատավարության ժամանակ Պետրոսյանը հրաժարվել է դատապաշտպանից: Նրա ընտանիքը հայտարարել է, որ չի բողոքարկելու դատավճիռը:

- Նաիրա Բուլղադարյան
Քննարկում
HAY ZAVAK գրել է:
KAROGH EM ASEL MIANSHANAK,
ETE TVYAL AZGI ERITASARD@ KHUSAPUM E ANCKACNEL ZINVORAKAN TSARAYUTYUN IR MAYR ERKRI SAHMANNERI AMOGHCHAKANUTYUN@ PASHTPANELU HAMAR, PATCHARABANELOV IR ANDZI @NDGRKVATSUTYUN@ GAGHAPARAKAN ,,, HOGEVOR ,,,EV AYL OGHAKNERI MECH, ,,, KNSHANAKI KANKHAMTATSVATS KHUSAPEL ZINVORAKAN TSARAYUTYUNIC,,
HAYRENIK@ PASHTPANELU EV MAYR ERKRI SAHMANNERI AMBOGHCHAKANUTYUN@ PASHTPANELUC,,,,
""" EV IHARKE NMAN VAT GAGHAPAROV ORINAK TSARAYEL@ BOLORIN """
...............................................
ARAVELAGUYNS PATIJ VORYEVE ,,, GNDAKAHARUTYUN ,,, CMAH BANTARKUTYUN,,,,, KAM TVYAL ERKRI ARAVELAGUYN PATJAMIJOC@.
...............................................
ANGAM ETE PETUTYUN@ ANKAYUN E, ,, EV CHUNI HAMAPATASKHAN PATJAMIJOCNER ,,, KNSHANAKI BERDUM 24 JAMVA MECH SATKACNEL.
...............................................
MI HAT "K H A V A R A S E R" EL KPAKASI MER MEJIC.
Սարգիս գրել է:- HAY ZAVAK
KAROGH EM ASEL MIANSHANAK, ETE TVYAL AZGI ERITASARD@ KHUSAPUM E ANCKACNEL ZINVORAKAN TSARAYUTYUN IR MAYR ERKRI SAHMANNERI AMOGHCHAKANUTYUN@ PASHTPANELU HAMAR, PATCHARABANELOV IR ANDZI @NDGRKVATSUTYUN@ GAGHAPARAKAN ,,, HOGEVOR ,,,EV AYL OGHAKNERI MECH, ,,, KNSHANAKI KANKHAMTATSVATS KHUSAPEL ZINVORAKAN TSARAYUTYUNIC,,
HAYRENIK@ PASHTPANELU EV MAYR ERKRI SAHMANNERI AMBOGHCHAKANUTYUN@ PASHTPANELUC,,,,
""" EV IHARKE NMAN VAT GAGHAPAROV ORINAK TSARAYEL@ BOLORIN """
...............................................
ARAVELAGUYNS PATIJ VORYEVE ,,, GNDAKAHARUTYUN ,,, CMAH BANTARKUTYUN,,,,, KAM TVYAL ERKRI ARAVELAGUYN PATJAMIJOC@.
...............................................
ANGAM ETE PETUTYUN@ ANKAYUN E, ,, EV CHUNI HAMAPATASKHAN PATJAMIJOCNER ,,, KNSHANAKI BERDUM 24 JAMVA MECH SATKACNEL.
...............................................
MI HAT "K H A V A R A S E R" EL KPAKASI MER MEJIC.
Պատիժը պիտի լինի այն, որ 5 տարի մաքրի բանակի զուգարանները: Այնժամանակ ոչ մի Հայ ընտանիք կրօնափոխ չի լինի:
Նոր մոդա է, դառնալ եհովայի վկա որ չծառայել Հայկական Բանակում: Պատիժը շատ ավելի խիստ պիտի լինի: Իսրայելում նույնիսկ աղջիկներն են բանակ գնում: Այս եհովայի վկան աղջկա չափ էլ չկա՞:- HAY ZAVAK
HAY ZAVAK գրել է:
Կարող եմ ասել միանշանակ։
Եթե զինակոչիկ երիտասարդը խուսափում անցկացնել զինվորական ծառայությունը իր հայրենիքի սահմանների ամբողջականությունը պաշտպանելու համար, պատճառաբանելով իր անձի ընդգրկվածությունը գաղափարական, հոգեվոր եվ այլ օղակների մեջ, կնշանակի կանխամտածված խուսափել զինվորական ծառայությունից եվ Մայր երկրի սահմանների ամբողջականությունը պաշտպանելուց։
Իհարկե օրինակ ծառայելով, ճանապարհ ցույց տալով ուրիշ իր պես վախկոտներին։
Նման ՝՝ Հայրենիքի դավաճան ՝՝–ները արժանի են մեկ միայն առավելագույն պատժի՝ գնդակահարության կամ ցմահ բանտարկության։
Այսպիսով մեկ խավարասեր ՝՝տառական՝՝ էլ կպակասի Հայ ազգից։
HAY ZAVAK գրել է:
Կարող եմ ասել միանշանակ։
Եթե զինակոչիկ երիտասարդը խուսափում է անցկացնել զինվորական ծառայությունը իր հայրենիքի սահմանների ամբողջականությունը պաշտպանելու համար, պատճառաբանելով իր անձի ընդգրկվածությունը գաղափարական, հոգեվոր եվ այլ օղակների մեջ, կնշանակի կանխամտածված խուսափել զինվորական ծառայությունից եվ Մայր երկրի սահմանների ամբողջականությունը պաշտպանելուց։
Իհարկե օրինակ ծառայելով, ճանապարհ ցույց տալով ուրիշ իր պես վախկոտներին։
Նման ՝՝ Հայրենիքի դավաճան ՝՝–ները արժանի են մեկ միայն առավելագույն պատժի՝ գնդակահարության կամ ցմահ բանտարկության։
Այսպիսով մեկ խավարասեր ՝՝տառական՝՝ էլ կպակասի Հայ ազգից։
Վերջին լուրերը, Մայիս 09, 2008
ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻ ՎՐԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ԼՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Գայանե Աբրահամյան 18
Ուրբաթ կառավարության նիստերի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը: Հազարից ավելի մարդ էր կուտակվել Մելիք-Ադամյան փողոցում, իսկ նախասրահում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արփի ՀարությունյանԱնցյալ շաբաթվա սկզբին Հայաստանի մի խումբ քաղաքացիներ պատահաբար անցել են Ադրբեջանի սահմանը և առ այսօր գտնվում են գերության մեջ Նախիջևանում: ՀՀ չորս քաղաքացիներ Վանիկ Զմբոյանը, Արտյոմ Զոհրաբյանը, Կարեն ...ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԸ
12
Նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի ստորագրել է հրամանագիր` նախկինում իրեն խիստ քննադատության ենթարկած ԱԺ նախկին խոսնակին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին` հաղորդում է նախագահի մամուլի ...ԳՆԱՅԻՆ ՍԱՐՍԱՓ. ԳԱԶԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՈՒՂԵՎԱՐՁԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
Արփի Հարությունյան
Երեկվանից տաքսիների ուղեվարձը թանկացել է 50 տոկոսով. տարիներ շարունակ 1 կմ-ը հիմնականում 100 դրամ և նվազագույն արժեքը 500-600 դրամ սահմանած տաքսի ծառայությունները, ելնելով գազի թանկացումից, բարձրացրել ...ՀՈՂ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ. ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արիս Ղազինյան
Միջազգային բանակցողներն այս շաբաթվա սկզբին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ երկու հարևան երկրների միջև ընթացող ընդհատված բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով: ԵԱՀԿ Մինսկի ...ՏԱՆԸ և ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԿՐԻՉԸ
Արփի Հարությունյան2010 թվականից նախատեսվում է Հայաստանում ներդնել անձնագրային նոր համակարգ, ըստ որի` քաղաքացիներն ունենալու են 2 փաստաթուղթ` անհատական քարտ` երկրի տարածքում օգտագործելու նպատակով և կենսաչափական տվյալներով ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉև 19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՍԱՎ ԻՏԱԼԱՑԻ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարզիչ Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ հաջող մեկնարկեց Իտալիայի միջազգային ընկերական մրցաշարում: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` բացման ...ՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
Ջոն Հյուզ 3
Հիմա այլևս երեկ չէ… «Թոքինգ ...ԱՌևՏՈՒՐ և ՀԱՄՈԶՄՈՒՆՔ. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏՔ, ՑՆԾՈՒԹՅՈՒՆ և ԲԻԶՆԵՍ Է
Սառա Խոջոյան
Ամեն տարի Հայաստանի Կոտայքի մարզի գյուղերից մեկը վերածվում է հավատատեղիի, խնդության վայրի և տոնավաճառի: Մարդիկ շարք կազմած մտնում են փոքր գետնափոր սենյակ, որտեղ այլ սրբապատկերներից բացի Սուրբ Հովհաննեսի ...ՀՈՒՅՍ և ՀԱՎԱՏ. ԿԱՊԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ
Արմինե Ավագյան
Կապանի «Հույսի և հավատի օջախ» բարեգործական ՀԿ-ի հաշմանդամ երեխաներն այլևս հնարավորություն ունեն «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության հովանավորությամբ հաճախելու կենտրոնի հարևանությամբ գործող վճարովի ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Նաիրա Բուլղադարյան 4
Դատարանի վճռով Վանաձորի բնակիչ Դավիթ Պետրոսյանը առաջիկա երկուսուկես տարին կանցկացնի բանտում` այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 18-ամյա Եհովայի ...ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿՐՆԿԻ ՏԱԿ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԳՐՈՂԻ ՀԱՄԲԱՎ
Նաիրա ՀայրումյանԳրքերի տպագրությունը, ինչը բիզնեսի տեսանկյունից այնքան էլ գրավիչ ոլորտ չէ, վերջերս դարձել է Ղարաբաղում քննարկվող խնդիրներից մեկը: Այստեղ ևս թափանցել է կաշառակերությունը: Խնդիրն այն է, որ որոշ ղարաբաղցի ...ՆՅՈՒԹ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓՈՐՁԱՌՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարիաննա Գրիգորյան
Ապրիլի կեսին, երբ խուզարկության նպատակով ոստիկանները մտան Լուսինե Հայրապետյանի տուն, խորհուրդ տվեցին եղած զենքը, թռուցիկները կամ հայտարարությունները ինքնակամ հանձնել: Բայց Լուսինեն խոհանոցից բերեց միայն ...ԵՐԿՆՔԻ ՄԱՀԱՑՈՒ «ՊԱՐՍԱՏԻԿՆԵՐԸ». ՆՈՐ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԸ
Անի Հակոբյան
Շիրակի մարզի գյուղացիները ցանկանում են իմանալ` արդյո՞ք հակակարկտային նոր կայանները արդյունավետ կկարողանան պաշտպանել բերքը այնպիսի վնասներից, ինչպիսին են մայիս ամսվա բնական աղետները: Առաջին նոր հակակարկտային ...ԳԵՐԱԿԱ ՇԱ՞Հ, ԹԵ՞ ԳԵՐԱԿԱ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔԸ ՈՐՊԵՍ ԿՌՎԱԽՆՁՈՐ ԻՏԱԼԱՑԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ և ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋև
Վահան Իշխանյան
Կողբացի 22 հասցեում 1898 թ. կառուցված «Գեղամ Մնացականյանի բնակելի տուն» պատմամշակութային հուշարձանը կարող է քանդվել, որպեսզի տեղը կառուցվի Երևանի պատմամշակութային միջավայր (Արամի և Բուզանդի փողոցների ...ՇԱՐԺՈՒՄ. ԼՂՀ-Ն ՆՈՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՆՈՒՄ, ԵՐԲ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
Արիս Ղազինյան
Վերջին ամիսներին Հայաստանում ղարաբաղյան հարցի նկատմամբ պաշտոնական ուշադրության ակնհայտ աշխուժացում է դիտվում: Նախկինում երբեք ՀՀ ԱԺ խոսնակը և արտաքին գերատեսչության ղեկավարը մեկը մյուսի հետևից չեն այցելել ...ԵԽԽՎ-ԻՆ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁևԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ԱՆՑԵԼ Է ԵՐԵՔ ՇԱԲԱԹ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄԻ ՏԵՂԱՇԱՐԺ ՉԿԱ
Գայանե Աբրահամյան
Քսան օր է անցել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 1609 բանաձևի ընդունումից, որը կոչ էր անում ազատ արձակել քաղբանտարկյալներին և ձեռնարկել Հայաստանում քաղաքական լարվածության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻ ՎՐԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ԼՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Գայանե Աբրահամյան
ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԸ

ԴԱՏԱՎՈՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ» ԿԱՐՃՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահան ԻշխանյանՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ
Վահան ԻշխանյանՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
Ջոն Հյուզ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Նաիրա Բուլղադարյան
ՏԱՆԸ և ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԿՐԻՉԸ
Արփի ՀարությունյանՍՊՈՐՏ. ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ
Սուրեն ՄուսայելյանՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ և ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Մարիաննա ԳրիգորյանՀԱՎԱՏ և ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԻՑ ՄՈԼՈՐՎԱԾ ԱՆՃԱՐԱԿ ՍՊԻՏԱԿԱՄՈՐԹ ԱՄԵՐԻԿԱՑՈՒ ՄՏՔԵՐԸ
Ջոն Հյուզ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

