
Հրատարակված է Մայիս 09, 2008
ՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
- Հիմա այլևս երեկ չէ… «Թոքինգ հեդզ» - «Նոր զգացում» Ես թվերի հետ լավ չեմ, ուստի տոկոսների և այլ հարցերում կարող եմ լուրջ թյուրիմացությունների մեջ ընկնել: Եվ ուզում եմ հարց տալ (չմոռանաք վերոհիշյալ խոստովանությունս): Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 19-ի ընտրություններում ստացել է ձայների ընդամենը 21,5 տոկոսը, ինչո՞ւ է նրա գլխավորած շարժումն արժանացել նման ուշադրության ու ստեղծել այս ամբողջ խառնաշփոթը: Ամեն 10 հայաստանցիներից երկուսը նրան է ցանկացել նախագահ տեսնել, ամեն 10-ից ավելի քան հինգը (52,8 տոկոսը) ընտրել է Սերժ Սարգսյանին: Այդ դեպքում ինչո՞ւ են հարցը փակելուց գրեթե երեք ամիս անց շարունակվում երկխոսության կոչերը: Էլի թվաբանություն. Արթուր Բաղդասարյանը ստացել է ձայների 16, իսկ Վահան Հովհաննիսյանը` 6 տոկոսը: Երկուսն էլ համաձայնել են համագործակցել Նախագահ Սերժի հետ (նրա ղեկավարած կուսակցությանը կեղծիքների մեջ մեղադրելուց հետո): Նրանց միացումն այս տաքուկ կոալիցիային պետք է նշանակեր, որ այս վարչակարգին սատարում է բնակչության մոտ 75 տոկոսը, այնպես չէ՞: Պետք է որ, բայց… Այսօր Հայաստանը ղեկավարող գործիչները շատ լավ գիտեն, որ իշխանության են եկել ոչ այնքան ժողովրդավարական ընտրության արդյունքում: Նրանք գիտեն, որ նորմալ անցկացված ընտրություններում` նորմալ մոնիթորինգով ու նորմալ հաշվարկով, պետք է որ առնվազն երկրորդ փուլ լիներ ատելություն սերմանող ԼՏՊ-ի և Սերժ Մանիպուլյատորի միջև: Ընտրությունը մեծ չէ, բայց դե… Երբ 2003-ին Ռոբերտ Քոչարյանը երկրորդ փուլում հաղթեց Ստեփան Դեմիրճյանին 67/33 տոկոս հարաբերակցությամբ, մի՞թե Ռոբերտ Շինարարը փորձեց սիրաշահելով հաշտվել Կարեն Որդու հետ: Մի՞թե Քոչարյանը «երկխոսության» կոչ արեց իր մրցակցին, որին նման ծանր պարտության էր մատնել: Եվ կամ մի՞թե իր պարտությունն ընդունած Դեմիրճյան Որդին հանդիպում խնդրեց: Ոչ, թեև Որդու նկատմամբ նրա առավելությունը նվազ տպավորիչ էր, քան Սերժի հաղթանակը Հառնածի նկատմամբ, հանդիպման կոչ չեղավ: Մինչդեռ պաշտոնավարման 5 տարուց մեկ ամիսն արդեն անցել է, սակայն շարունակվում են նրան ու լևոնականներին ուղղված` տարաձայնությունները հարթելու ու հաշտություն կնքելու կոչերը: Ինչո՞ւ: Եթե ամեն 10 հայաստանցիներից միայն 2-ն է դժգոհ ներկա իշխանություններից, ո՞րն է այս հաշտեցման կոչերի իմաստը: Թյուրըմբռնումից խուսափելու համար նշենք, որ Սերժը չի զանգահարում ԼՏՊ-ին հանդիպման խնդրանքով: Միջազգային կառույցներն են դա անում, և Տեր-Պետրոսյանն ասում է, որ պատրաստ է: Ի՞նչ իրավունքով: Որքա՞ն ամբարտավան պետք է լինի պարտվածը` իրեն հաղթողի նման պահելու համար: Պատասխան. մոտավորապես այնքան, որքան չի հավատում, որ պարտություն է կրել արդար պայքարում: Ի՞նչ իրավունք ունի Տեր-Պետրոսյանը հանդիպում ակնկալելու մի մարդուց, որը հաղթել է իրեն 5:2 հարաբերակցությամբ: ԵԹԵ այդ թվերը ճիշտ են: Բանն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքերն ամրապնդում է այն փաստը, որ այստեղ ոչ ոք` ընտրողներից մինչև դիտորդներ` ներառյալ իշխանության ներկայացուցիչները, չի հավատում ընտրությունների պաշտոնական արդյունքներին: Եվ հիմա ամեն ոք փորձում է ինչ-որ կերպ շտկել այս ցավալի իրավիճակը, որից հնարավոր էր խուսափել, եթե տեղացիները, միջազգային կառույցներն ու բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, վերջ տային այս խելահեղությանը, մինչև այն կհանգեցներ մարտի 1-ի զոհերին: Բայց ոչ ոք ոչինչ չարեց, և այսօր մենք հայտնվել ենք փակուղում: Ինչի՞ մասին կարող են խոսել Սերժն ու Լևոնը: Լևոն. «Պաշտոնակալության օրը շատ սիրուն փողկապ էիր կապել, Սերժ: Ես թիկնազորով շրջապատված տանս բազմոցին թիկնած դիտում էի քո զինվորական մենաշքերթը»: Սերժ. «Դե, Լևոն ջան, եթե իմ տոնը հարամած չլինեիր, հնարավոր է` նույնիսկ հրավիրված լինեիր: Ի դեպ, շամպայնը ընտիր էր»: Եվ ի՞նչ իմաստ ունի նրանց հանդիպումը, եթե Տեր-Պետրոսյանի ճամբարն այնքան մարգինալացված է, որ նրան ձայն է տվել ընտրողների ընդամենը 21 տոկոսը: Ես կարող եմ առանց պատշգամբից դուրս գալու գտնել բազմաթիվ հայաստանցիներ, որոնք ցանկացած հարցում կարող են ավելի «պառակտված» լինել, քանը 2-ը 10-ից: Սրանք հարցեր են, որ ընտրություններից գրեթե 90 օր անց պետք է անպատասխան չմնային: Եվ դրանց պատասխանները մի տեսակ բնական են, երբ չկա վստահություն ոչ բուն ընտրությունների գործընթացի, ոչ ձայների հաշվարկի և ոչ էլ քաղաքակիրթ բանավեճի հնարավորության նկատմամբ: Եթե նախագահը մանդատ է ստացել, թող օգտագործի այն: Եթե չի օգտագործում, ուրեմն թող ընդունի, որ իշխանության է եկել ոչ լեգիտիմ ճանապարհով: Կամ ընդունեք, որ փետրվարյան ընտրությունները կեղծվել են, կամ ճամփու դրեք Տեր-Պետրոսյանին որպես դժգոհ ընդդիմադրի (դատելով նրա ստացած ձայների քանակից): Հայաստանին առաջնորդ է պետք և ոչ թե հաճկատար: Նորընտիր նախագահի համար առաջին նախագահի հետ բանակցելը կարող է նշանակել լեգիտիմության որոշակի մաս զիջել Տեր-Պետրոսյանին, ինչը չի արդարացվում Սերժ Սարգսյանին իշխանության բերած ձայների թվով: Եթե այս ընդդիմության անարժան ներկայացուցիչները համաժողովի համար դահլիճ են ուզում, ինչո՞ւ է պետք նրանց տրամադրել կառավարության նիստերի դահլիճը (ինչպես անցյալ ուրբաթ տեղի ունեցած կոնգրեսի պարագայում): Եթե նրանք այնքան մարգինալացված են, որքան ենթադրում են Նախագահ Սերժի տրամադրած թվերը, սովորական հարսանյաց սրահը լիովին կբավականացներ նրանց: Նույնիսկ սրճարանը հերիք կլիներ (գուցե նախագահի շրջապատին առնչություն ունեցող բազմաթիվ սրճարաններից մեկը): Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճան է, ինչպես նրան պիտակել է նոր վարչակարգը, ուրեմն ձերբակալեք ոճրագործին ու վերջ: Եթե ոչ, ուրեմն ընդունեք, որ ներկա իշխանությունը վստահության պակաս ունի: Հայ ժողովրդին պետք է ուժեղ ղեկավարություն, որին կարելի է վստահել անելու այն, ինչ ճիշտ է ժողովրդի համար: Այդ թվում` նաև կատարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջները: Նախագահ Սերժը երեք շաբաթ ուներ` ցույց տալու համար, որ Հայաստանն այդ առումով լավ միջազգային գործընկեր է: Երեք շաբաթ է անցել. անարդար կալանվածներն ազատ չեն արձակվել, մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն չի սկսվել, միայն թեթևակի մեղմացվել են հանրահավաքների դեմ կիրառվող միջոցները: Էլ ինչի՞ մասին կարելի է խոսել:

- Ջոն Հյուզ
Քննարկում
Սարգիս գրել է:
«Որքա՞ն անբարտավան պետք է լինի պարտվածը իրեն հաղթողի նման պահելու համար»:
Շատ դիպուկ արտահայտություն ԼՏՊ-ի հասցեին -«ԱՆԲԱՐՏԱՎԱՆ» : Հիանալի է, ուղղակի հիանալի խոսքեր:
Gloria գրել է:- Սարգիս
«Որքա՞ն անբարտավան պետք է լինի պարտվածը իրեն հաղթողի նման պահելու համար»:Շատ դիպուկ արտահայտություն ԼՏՊ-ի հասցեին -«ԱՆԲԱՐՏԱՎԱՆ» : Հիանալի է, ուղղակի հիանալի խոսքեր:
- Սարգիս
Gagik Manukyan գրել է:- Սարգիս
«Որքա՞ն անբարտավան պետք է լինի պարտվածը իրեն հաղթողի նման պահելու համար»:Շատ դիպուկ արտահայտություն ԼՏՊ-ի հասցեին -«ԱՆԲԱՐՏԱՎԱՆ» : Հիանալի է, ուղղակի հիանալի խոսքեր:
Հոդվածը լրիվ կարդալու մտավոր ունակություն է պետք ունենալ: դուք փորձեք, միգուցե ստացվի,պետք չէ հուսահատվել...- Սարգիս
Վերջին լուրերը, Մայիս 09, 2008
ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻ ՎՐԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ԼՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Գայանե Աբրահամյան 18
Ուրբաթ կառավարության նիստերի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը: Հազարից ավելի մարդ էր կուտակվել Մելիք-Ադամյան փողոցում, իսկ նախասրահում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արփի ՀարությունյանԱնցյալ շաբաթվա սկզբին Հայաստանի մի խումբ քաղաքացիներ պատահաբար անցել են Ադրբեջանի սահմանը և առ այսօր գտնվում են գերության մեջ Նախիջևանում: ՀՀ չորս քաղաքացիներ Վանիկ Զմբոյանը, Արտյոմ Զոհրաբյանը, Կարեն ...ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԸ
12
Նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի ստորագրել է հրամանագիր` նախկինում իրեն խիստ քննադատության ենթարկած ԱԺ նախկին խոսնակին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին` հաղորդում է նախագահի մամուլի ...ԳՆԱՅԻՆ ՍԱՐՍԱՓ. ԳԱԶԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՈՒՂԵՎԱՐՁԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
Արփի Հարությունյան
Երեկվանից տաքսիների ուղեվարձը թանկացել է 50 տոկոսով. տարիներ շարունակ 1 կմ-ը հիմնականում 100 դրամ և նվազագույն արժեքը 500-600 դրամ սահմանած տաքսի ծառայությունները, ելնելով գազի թանկացումից, բարձրացրել ...ՀՈՂ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ. ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արիս Ղազինյան
Միջազգային բանակցողներն այս շաբաթվա սկզբին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ երկու հարևան երկրների միջև ընթացող ընդհատված բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով: ԵԱՀԿ Մինսկի ...ՏԱՆԸ և ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԿՐԻՉԸ
Արփի Հարությունյան2010 թվականից նախատեսվում է Հայաստանում ներդնել անձնագրային նոր համակարգ, ըստ որի` քաղաքացիներն ունենալու են 2 փաստաթուղթ` անհատական քարտ` երկրի տարածքում օգտագործելու նպատակով և կենսաչափական տվյալներով ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉև 19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՍԱՎ ԻՏԱԼԱՑԻ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարզիչ Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ հաջող մեկնարկեց Իտալիայի միջազգային ընկերական մրցաշարում: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` բացման ...ՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
Ջոն Հյուզ 3
Հիմա այլևս երեկ չէ… «Թոքինգ ...ԱՌևՏՈՒՐ և ՀԱՄՈԶՄՈՒՆՔ. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏՔ, ՑՆԾՈՒԹՅՈՒՆ և ԲԻԶՆԵՍ Է
Սառա Խոջոյան
Ամեն տարի Հայաստանի Կոտայքի մարզի գյուղերից մեկը վերածվում է հավատատեղիի, խնդության վայրի և տոնավաճառի: Մարդիկ շարք կազմած մտնում են փոքր գետնափոր սենյակ, որտեղ այլ սրբապատկերներից բացի Սուրբ Հովհաննեսի ...ՀՈՒՅՍ և ՀԱՎԱՏ. ԿԱՊԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ
Արմինե Ավագյան
Կապանի «Հույսի և հավատի օջախ» բարեգործական ՀԿ-ի հաշմանդամ երեխաներն այլևս հնարավորություն ունեն «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության հովանավորությամբ հաճախելու կենտրոնի հարևանությամբ գործող վճարովի ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Նաիրա Բուլղադարյան 4
Դատարանի վճռով Վանաձորի բնակիչ Դավիթ Պետրոսյանը առաջիկա երկուսուկես տարին կանցկացնի բանտում` այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 18-ամյա Եհովայի ...ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿՐՆԿԻ ՏԱԿ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԳՐՈՂԻ ՀԱՄԲԱՎ
Նաիրա ՀայրումյանԳրքերի տպագրությունը, ինչը բիզնեսի տեսանկյունից այնքան էլ գրավիչ ոլորտ չէ, վերջերս դարձել է Ղարաբաղում քննարկվող խնդիրներից մեկը: Այստեղ ևս թափանցել է կաշառակերությունը: Խնդիրն այն է, որ որոշ ղարաբաղցի ...ՆՅՈՒԹ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՓՈՐՁԱՌՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարիաննա Գրիգորյան
Ապրիլի կեսին, երբ խուզարկության նպատակով ոստիկանները մտան Լուսինե Հայրապետյանի տուն, խորհուրդ տվեցին եղած զենքը, թռուցիկները կամ հայտարարությունները ինքնակամ հանձնել: Բայց Լուսինեն խոհանոցից բերեց միայն ...ԵՐԿՆՔԻ ՄԱՀԱՑՈՒ «ՊԱՐՍԱՏԻԿՆԵՐԸ». ՆՈՐ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԸ
Անի Հակոբյան
Շիրակի մարզի գյուղացիները ցանկանում են իմանալ` արդյո՞ք հակակարկտային նոր կայանները արդյունավետ կկարողանան պաշտպանել բերքը այնպիսի վնասներից, ինչպիսին են մայիս ամսվա բնական աղետները: Առաջին նոր հակակարկտային ...ԳԵՐԱԿԱ ՇԱ՞Հ, ԹԵ՞ ԳԵՐԱԿԱ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔԸ ՈՐՊԵՍ ԿՌՎԱԽՆՁՈՐ ԻՏԱԼԱՑԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ և ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋև
Վահան Իշխանյան
Կողբացի 22 հասցեում 1898 թ. կառուցված «Գեղամ Մնացականյանի բնակելի տուն» պատմամշակութային հուշարձանը կարող է քանդվել, որպեսզի տեղը կառուցվի Երևանի պատմամշակութային միջավայր (Արամի և Բուզանդի փողոցների ...ՇԱՐԺՈՒՄ. ԼՂՀ-Ն ՆՈՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՆՈՒՄ, ԵՐԲ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
Արիս Ղազինյան
Վերջին ամիսներին Հայաստանում ղարաբաղյան հարցի նկատմամբ պաշտոնական ուշադրության ակնհայտ աշխուժացում է դիտվում: Նախկինում երբեք ՀՀ ԱԺ խոսնակը և արտաքին գերատեսչության ղեկավարը մեկը մյուսի հետևից չեն այցելել ...ԵԽԽՎ-ԻՆ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁևԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ԱՆՑԵԼ Է ԵՐԵՔ ՇԱԲԱԹ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄԻ ՏԵՂԱՇԱՐԺ ՉԿԱ
Գայանե Աբրահամյան
Քսան օր է անցել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 1609 բանաձևի ընդունումից, որը կոչ էր անում ազատ արձակել քաղբանտարկյալներին և ձեռնարկել Հայաստանում քաղաքական լարվածության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄԻ ՔԻՉ ՄԱՔՈՒՐ ՕԴ. ՆՈՐՈԳՎԱԾ ԶԲՈՍԱՅԳԻՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՕԱԶԻՍ ԵՐևԱՆԻ ԲԵՏՈՆԵ ՋՈՒՆԳԼԻՆԵՐՈՒՄ
Վահան ԻշխանյանՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՔԻԼԵՐ ԹԱԳՈՒՀԻՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐՔԸ, ՏԱՊԱԼՎԱԾ 2007-Ի ՄՐՑԱՇՐՋԱՆԻՑ ՀԵՏՈ «ԱՐԱՐԱՏԸ» ՎԵՐԵԼՔ Է ԱՊՐՈՒՄ
Սուրեն ՄուսայելյանԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ. ՀԵՌԱՑՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ
Սառա ԽոջոյանՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՈՒԺԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏԻ ԿԻՐԱՌՈՒՄ
Գայանե ԱբրահամյանԸՆԴԵՐՔՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԼԻԲԴԵՆԻ ՀԱՄԱՐ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ
Սառա Խոջոյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿՐԿԻՆ ԹԱՄԲԻ ՎՐԱ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ԼՍԵԼՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
Գայանե Աբրահամյան
ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՊԱՇՏՈՆԸ

ԴԱՏԱՎՈՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ» ԿԱՐՃՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահան ԻշխանյանՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ
Վահան ԻշխանյանՀԱՐՑԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԵԹԵ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ, ԱՊԱ Ո՞ՐՆ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՎԻ ՆՍՏԵԼՈՒ ԻՄԱՍՏԸ
Ջոն Հյուզ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ՞. ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Նաիրա Բուլղադարյան
ՏԱՆԸ և ԱՐՏԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆ ԵՐԿՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԿՐԻՉԸ
Արփի ՀարությունյանՍՊՈՐՏ. ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ
Սուրեն ՄուսայելյանՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ և ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Մարիաննա ԳրիգորյանՀԱՎԱՏ և ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԻՑ ՄՈԼՈՐՎԱԾ ԱՆՃԱՐԱԿ ՍՊԻՏԱԿԱՄՈՐԹ ԱՄԵՐԻԿԱՑՈՒ ՄՏՔԵՐԸ
Ջոն Հյուզ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

