
Հրատարակված է Մայիս 02, 2008
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՊԱՆՈՒՄ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐ Ձև
- Կապանում գործող նախակրթարանը իր տեսակի մեջ միակն է Սյունիքում: Սա մանկապարտեզ չէ, այստեղ չեն սնվում, չեն քնում, ինչպես Հայաստանի այլ մանկապարտեզներում: Սյունիքի մարզում` Կապանում, որտեղ մանկապարտեզների մեծ մասն առաջարկում է կրթական նույն ծրագիրը, «Դոփդոփիկ» նախակրթարանն առաջարկում է ավելին քան ծրագիր: Նրա նպատակն է սովորեցնել երեխաներին ստեղծագործական հմտություններ, բացահայտել նրանց անհատականությունը: Այդ իսկ պատճառով 40 ծնող Կապանում իրենց երեխաների զարգացման համար նախընտրել է «Դոփդոփիկը»: «Մենք այստեղ տառ գրել չենք սովորեցնում,- բացատրում է «Դոփդոփիկի» հիմնադիր և տնօրեն Կարինե Մկրտչյանը: - Երեխաները սովորում են բառերի, նախադասությունների կազմությունը, հեքիաթների վերարտադրություն, բառապաշարն են հարստացնում, միտքն են զարգացնում: Այո, ճանաչում են տառերը, գիտեն` որ բառն ինչ տառով է սկսվում, բայց չեն գրում: Ճիշտն այն է, որ դա անեն հետո` դպրոցում: Սա վերաբերում է և մայրենի լեզվին, և ռուսերենին, և անգլերենին»: Բացի մայրենի և օտար լեզուներից, այստեղ անցնում են տրամաբանություն, մաթեմատիկա, վարվեցողություն (էթիկա, էսթետիկա), երաժշտություն, պար, ձեռքի հմտություն: Յուրաքանչյուր առարկայի համար կա առանձին սենյակ` կահավորված հենց այդ նպատակով: Կենտրոնը բացվել է 2006 թ.: Մկրտչյանն ասում է, որ «Դոփդոփիկը» հիմնելուց առաջ այցելել է Երևանի նմանատիպ շատ նախակրթարաններ, ուսումնասիրել նրանց աշխատանքի փորձը, որոշել, թե ինչն է լավ, որ կարելի է ընդօրինակել: «Չէ՞ որ Երևանում կան մանկական սրճարաններ, երեխաների համար ժամանցի, խաղալու վայրեր: Մտածեցի` իսկ ինչո՞ւ Կապանում չունենանք այդպիսի մի հաստատություն»,- ասում է տնօրենը: Գոհար Առաքելյանը, որը 5 տարեկան որդուն սեպտեմբերից բերում է այստեղ, պատմում է, թե որդին մանկապարտեզ չէր սիրում, չէր ուզում հաճախել, բայց ինքը չէր ուզում, որ նա տանը մնար: «Քանի որ այս տարի դպրոց է գնալու, ուզում էի, որ մի քիչ սովորի շփվել: Այստեղ շատ լավ է զգում իրեն, փոխվել է` թե սովորածի առումով, թե իր վարքի»,- ասում է Առաքելյանը: Դասասենյակների հաճելի ձևավորումը, որոնք համալրված են ամեն հարմարություններով, գրավում են երեխաներին: Նախակրթարան հաճախում են 3 տարեկանից մինչև դպրոցական տարիքի երեխաները: Երեխաները հաճախում են շաբաթական կամ 4, կամ 2 օր: Ըստ այդմ էլ ամսական 6000 (20 $) և 4000 (13, 3 $) դրամ վարձ են վճարում: Երեխաները կենտրոնում մնում են 2-3 ժամ: Նախակրթարանի տարածքը վարձակալում են, մինչև բացելը այն վերանորոգել, կահավորել են հովանավորի` սյունեցի Մարո Բալասանյանի օգնությամբ, որը բացի այդ ժամանակ առ ժամանակ օգնում է կենտրոնին: Առարկաների դասավանդման համար անհրաժեշտ դիդակտիկ նյութերը, պիտույքները, խաղալիքներն էլ նրա միջոցներով են ձեռք բերել: «Իհարկե, միայն վարձավճարներով հնարավոր չէ պահել նախակրթարանը, եթե հովանավոր չունենանք»,- ասում է տնօրենը: Մերի Մելիքսեթյանն իր 5 տարեկան որդուն մանկապարտեզ էլ էր տանում. «Հիմա հարմար եմ գտնում, որ միայն այստեղ գա: Այնտեղի դասիարակն ասում է «մեր աշխատավարձի համեմատ ենք աշխատում, ի՞նչ են տալիս, որ ի՞նչ սովորեցնենք»: Բայց երեխան ի՞նչ մեղք ունի դրանում»: Չորսամյա Յանայի մայրը` Սյունե Հովհաննիսյանը, պատմում է, որ երբ դուստրը պարում է, բոլորը զարմանում են, թե որտե՞ղ է սովորել: «Նաև գիտելիքներ է ձեռք բերել: Շատ փակ երեխա էր, ինձնից չէր պոկվում, մանկապարտեզ չէր գնում, չէի պատկերացնում` ոնց է դպրոցում մնալու: Բայց այստեղ շատ բացվեց»: Մկրտչյանը նշում է, որ իրենց ուսուցման մեթոդիկայի հիմքը խաղն է. «Այստեղ չենք ստիպում, թե այս բանն ասա կամ սովորիր, խաղերի միջոցով է արվում, երեխան չի էլ զգում, որ իրեն բան են սովորեցնում: Խաղի ընթացքում է գիտելիք ստանում»: Տնօրենը նկատել է, որ «Դոփդոփիկը» բացվելուց հետո քաղաքի մանկապարտեզներում ինչ-որ տեղ մրցակցություն է ստեղծվել, դրանցից որոշ մանկապարտեզներ իրենց ծրագրում մտցրել են անգլերեն, ռուսերեն, պար: «Բացելիս ես մրցակցելու կամ երեխա խլելու խնդիր չեմ ունեցել: … Ուրախ եմ, որ չափանիշ ենք դարձել, բայց այստեղ նաև հնարավորության հարց կա. չէ՞ որ վճարովի է, ամեն ծնող չի կարող երեխա բերել: Այնպես որ, իրենք իրենց դերն ունեն, մենք` մեր»:

- Արմինե Ավագյան
Վերջին լուրերը, Մայիս 02, 2008
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ. ՈՉ ՄԻԱՅՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հինգշաբթի մենք նշեցինք Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը: 93-ը չհիշվող թիվ է` հարմար, թերևս, մոռանալու կամ ծեծված փաստարկներում, զուգահեռներում օգտագործելու կամ էլ Հիտլերի հայտնի արտահայտության համար` ...ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ
Վահան ԻշխանյանԵվրոպայի մարդու իրավունքների դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի` քաղաքացու ու հարկային պետական ծառայության միջև չորս տարի ձգձգվող վեճում: Թեև Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանը հինգերորդ ...ԴԱՏԱՎՈՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ» ԿԱՐՃՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահան Իշխանյան
Կենտրոնի Նորք-Մարաշ համայնքային ընդհանուր իրավասության դատարանը այսօր պետք է որոշում կայացներ ոստիկանությունում կյանքից զրկված Լևոն Գուլյանի գործը դատախազությունում կարճելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ, ...ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՄԵՐԻԿԱՅԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ԿՆՔՈՒՄ
Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի (ԱՀՑԹ) և Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) միջև կնքվել է մշտական համագործակցության համաձայնագիր` հիմնված նրանց նպատակների ընդհանրության վրա: ...ԿՐԿԻՆ «ՈՉ ԱԶԱՏ». ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՀԱՆՁԻՆՍ ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐԻ և ԳՎԻՆԵԱՅԻ, ՆՈՐ ՀԱՐևԱՆՆԵՐ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՍԱՆԴՂԱԿՈՒՄ
Վահան Իշխանյան«Ոչ ազատ» է գնահատվել Հայաստանի մամուլը` զբաղեցնելով 144-149-րդ տեղերը 195 երկրների մեջ նյույորքյան «Ֆրիդոմ հաուզ» կազմակերպության` մինչև Ազատ մամուլի համաշխարհային օրը` մայիսի 3-ը հրապարակած զեկույցում ...ԱՇԽԱՐՀԻ «ԴԱՐԴՈՎ». ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՄԱՍՆ ՉԷ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՃԻՑ
Գայանե Մկրտչյան
ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը նախազգուշացնում են, որ հնարավոր է պարենի համաշխարհային ճգնաժամ: Պարենի գների աճը սպառնում է շատ երկրների կայունությանն ու անվտանգությանը: Համաշխարհային շուկայում պարենի գնաճն ...ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գայանե ԱբրահամյանՄարտի 1-ի իրադարձությունների հետևանքներից մեկը մտահոգությունն էր` կկարողանա՞ արդյոք Հայաստանը բավարարել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի պահանջները, որպեսզի շարունակվի 235.65 միլիոն դոլարանոց ծրագրի ...ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ և ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Մարիաննա Գրիգորյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որը երկրում տիրող ներքաղաքական վիճակի վերաբերյալ մինչ այս առանձնապես քննադատական մոտեցում հանդես չէր բերում, ապրիլի վերջին հրապարակած արտահերթ զեկույցով ...ԲՈՒԺԵ՞Լ, ԹԵ՞ ՊԱՏԺԵԼ. ՀԱՅ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՆ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻՆ ՊԱՏԺՈՂ ՕՐԵՆՔԸ
Նաիրա Բուլղադարյան
ՀՀ Քրեական օրենսգրքում նախատեսվող նոր փոփոխություններով թմրամիջոց պահելն ու գործածելը դիտվում է ոչ թե քրեական հանցագործություն, այլ վարչական իրավախախտում: Այդ փոփոխությունները շուտով ուժի մեջ կմտնեն ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ
Սուրեն Մուսայելյան
Բռնցքամարտ Բռնցքամարտի չեմպիոն Արթուր Աբրահամը օրերս հայտնվել է գերմանական թերթերից մեկի սկանդալային հոդվածներից մեկում: Թերթը տեղեկություն էր տարածել, թե Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող 28-ամյա բռնցքամարտիկը ...ՀԱՎԱՏ և ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԻՑ ՄՈԼՈՐՎԱԾ ԱՆՃԱՐԱԿ ՍՊԻՏԱԿԱՄՈՐԹ ԱՄԵՐԻԿԱՑՈՒ ՄՏՔԵՐԸ
Ջոն Հյուզ
Արի մի շրջան էլ պտտվենք… Հարրի ...ՀԵՏ ՉՄՆԱԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌևՏՐԻՑ. «ԷՅՉԷՍԲԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՆԿԸ` ՈՐՊԵՍ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋԱՏԱՐ
Սառա Խոջոյան
Հայաստանի բանկային համակարգի արագ զարգացումը վկայում է Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ազդարարված տնտեսական հզորացման մասին: Ընդհանուր առմամբ` այստեղ գործում է 22 բանկ, ինչը պատկառելի թիվ է Հայաստանի ...ՁԿՆԱԽԱՂԵ՞Ր. ՄԱՆՐԱՁԿՆԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՎ` ՁԳՏՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍևԱՆԱ ԼՃԻ ՖԱՈՒՆԱՆ
Արփի Հարությունյան
Արդեն մի քանի օր է`Սևանի ավազանում կրակոցներ են հնչում: Սակայն դրանք անդորրը խախտող որսորդներ չեն, այլ բնապահպանության նախարարության (ԲՆ) նախաձեռնությամբ ձկների պաշտպանության ելած բնության բարեկամներ: ...ԲԱՑԸ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային ներկայացրած բանաձևը, որը հաստատում էր նրա տարածքային ամբողջականությունը և պահանջում Լեռնային Ղարաբաղից ու շրջակա տարածքներից դուրս բերել հայկական ուժերը, իմ ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ. ՂԱՐԱԲԱՂՑԻ և ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Նաիրա Հայրումյան
Անցյալ շաբաթ Թբիլիսում ղարաբաղցի և ադրբեջանցի լրագրողները հանդիպեցին կարծիքներ փոխանակելու` երկու երկրների միջև աննախադեպ նախագծի` ղարաբաղցի և ադրբեջանցի լրագրողների պատրաստած համատեղ փաստագրական ֆիլմերի ...ՆՈՐ ՓՈՍԵՐ, ՀԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ. ԳՅՈՒՄՐՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՏԵՍՆԵԼ ՔԱՂԱՔՆ ԱՌԱՆՑ ՓՈՍԵՐԻ
Անի Հակոբյան
Գյումրու փողոցներով, հատկապես գիշերը կամ անձրևոտ եղանակին, քայլելը կարող է իսկական փորձանք դառնալ: Վնասված ջրագծերի, էլեկտրական մալուխների նորոգման կամ հեռախոսագծերի անցկացման համար փոսերը սովորական ...ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՊԱՆՈՒՄ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐ Ձև
Արմինե Ավագյան
Կապանում գործող նախակրթարանը իր տեսակի մեջ միակն է Սյունիքում: Սա մանկապարտեզ չէ, այստեղ չեն սնվում, չեն քնում, ինչպես Հայաստանի այլ մանկապարտեզներում: Սյունիքի մարզում` Կապանում, որտեղ մանկապարտեզների ...ՖՈՒՏԲՈԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄՐՑԱՇԱՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սուրեն Մուսայելյան
Երևանի «Հրազդան» մարզադաշտը, որն ականատես է եղել «Արարատ» թիմի 1970-ականների փայլուն ելույթներին, դարձել էր հայաստանցի ծնողազուրկ երեխաների համար կազմակերպված մրցաշարի անցկացման վայր: Անցյալ կիրակի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԴԱՇՆԱՄՈՒՐ ԵՐԿՆՔԻՑ. ԼՂՀ ԳՅՈՒՂՈՒՄ ՈՒՐԱԽ ԵՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Նաիրա ՀայրումյանՍԻՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ». ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԱԺ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Գայանե ՄկրտչյանՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆՕԹևԱՆՆԵՐԻ. ԿԱՊԱՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ` ԿՌՎԱԽՆՁՈՐ ԵՐԿՈՒ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԻ ՄԻՋև
Արմինե ԱվագյանԿԱՐԳԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
Գայանե Աբրահամյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան
ԴԱՏԱՎՈՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ» ԿԱՐՃՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահան ԻշխանյանՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ
Վահան ԻշխանյանԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան
ԱՇԽԱՏԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՄԻԱՎՈՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ և ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
Սառա ԽոջոյանՄԵՂԱԴՐԱՆՔ`ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ և ԴՐԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ. ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
ԽԱԲԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՋԻՆ ԱՌևՏՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԵՐԿՐՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ
Գայանե ՄկրտչյանՍՊՈՐՏ. ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ
Սուրեն Մուսայելյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

