
Հրատարակված է Մայիս 02, 2008
ՁԿՆԱԽԱՂԵ՞Ր. ՄԱՆՐԱՁԿՆԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՎ` ՁԳՏՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍևԱՆԱ ԼՃԻ ՖԱՈՒՆԱՆ
- Արդեն մի քանի օր է`Սևանի ավազանում կրակոցներ են հնչում: Սակայն դրանք անդորրը խախտող որսորդներ չեն, այլ բնապահպանության նախարարության (ԲՆ) նախաձեռնությամբ ձկների պաշտպանության ելած բնության բարեկամներ: Այս շաբաթ լիճ են բաց թողել ամառային իշխանի և գեղարքունի ձկնատեսակի մոտ 216.000 մանրաձկներ, որոնց ճայերի և որորների որսից պաշտպանելու համար «Սևան» ազգային պարկի տնօրինությունն օդ էր կրակում` ցրելու համար ձկնորս թռչուններին: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշում է, որ «եթե լիճ լցված մանրաձկների 70-80 տոկոսը գոյատևի, ապա աշխատանքները կհամարվեն արդյունավետ»: «Ծրագրի երկրորդ մասն իրականացվելու է աշնանը. 50-70 գրամանոց ևս 50.000 մանրաձուկ է բաց թողնվելու լիճ,- ասում է Հարությունյանը: - Մեր նպատակն է ապահովել ձկան պաշարների համալրման գործընթացը: Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ արհեստական և բնական պայմաններում համալրված ձկնատեսակների պաշարները զգալիորեն ավելացել են»: Այս տարի նախատեսված է մինչև 300.000 մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ: Նախարարության տվյալներով` իշխան ձկան և դրա տարատեսակների վերաճի ապահովման նպատակով 2008-ի համար նախատեսված է 80 մլն դրամ, ինչը մոտ 3 անգամ ավելի է նախորդ 3 տարիների ամենամյա հատկացումներից: Իսկ հաջորդ տարի նախատեսվում է մինչև 120 մլն դրամի ներդրում: ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանի խոսքերով` 1 տարուց 5 գրամանոց մանրաձկները կդառնան 50 գրամանոց, իսկ 3 տարուց` սեռահասուն: «Այսօր Սևանի ձկնապաշարն այնպիսի վիճակում է, որ մենք մտածում ենք ոչ թե նախկին պաշարները վերականգնելու, այլ տեսակները պահպանելու մասին»,- նշում է կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանը` ավելացնելով, որ լավագույն դեպքում իշխանի պաշարը կավելանա 10-12 տոկոսով: Իսկ թե որքան են այսօրվա պաշարները, որևէ մեկը նշել չի կարող, քանի որ համապատասխան ուսումնասիրություններ չեն կատարվել: Եվ այսօր, ինչպես նշում է Ճենտերեճյանը, ցուցիչ է այն, որ պատահական որսի մեջ վերջերս ավելի շատ է պատահում իշխան: Նախարարը վկայում է, որ դեռևս շարունակվում է ձկնորսության արգելանքի ռեժիմը: Սակայն չի հերքում, որ արգելքի հրաման չկա: Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, սակայն, արդյունքները ավելի քան ոչ գոհացուցիչ է համարում: «Էն ա` մի կողմից մանրաձուկ են լցնում, մյուս կողմից` որսում. արդյունք չկա: Պահպանությունը նորմալ չի կատարվում: Ամեն տեղ ցանցեր են, ձուկ են որսում»,- ասում է Համբարձումյանը: Նախարարը ևս չի հերքում, որ որսագողության դեպքեր կան: «Վերջին մի քանի օրերի ընթացքում ևս որսագողության դեպքեր բացահայտվել են, բռնագրավվել են ցանցեր ու ձկնորսական այլ միջոցներ, Երևանի շուկաներից առգրավվել է մեծ քանակությամբ ձուկ և հանձնվել, օրինակ, մանկատներին»,- պատմում է Հարությունյանը` միաժամանակ փաստելով, որ ներկայումս որևէ քրեական գործ հարուցված չէ, պատիժները եղել են տուգանքի տեսքով: Արդյունագործական որսն իրականացվում է ԲՆ կողմից տրված արտոնագրերի և կնքած պայմանագրերի հիման վրա, սակայն առանց ձկնապաշարների նախնական հաշվառման, որը լուրջ սպառնալիք է ստեղծում առկա ձկնապաշարների հետագա գոյությանը: Համբարձումյանի խոսքերով` ձկնատեսակների վերացմանը նպաստեց նաև լճի ջրի մակարդակի կտրուկ նվազումը: Այժմ ջրի մակարդակը բարձրանում է, իսկ ձկան պաշարները դեռ չեն վերականգնվում: Մոտ 200 մլն դրամ տարեկան բյուջեով «Սևան» ազգային պարկի տնօրեն Տիգրան Գրիգորյանի խոսքերով` հատկացված գումարները բավարարում են պարկի աշխատանքներին, արդյունքներն էլ գոհացուցիչ են: «Մենք նկատում ենք, որ ձկնատեսակներն ավելացել են: Ջրի որակը ևս լավացել է. դա է վկայում կարասի ու խեցգետնի քանակի ավելացումը»,- նշում է պարկի փոխտնօրեն Նիկոլայ Սիմոնյանը: Բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը, սակայն, փաստում է, որ ջրի որակի վատացման հետևանքով են վերոնշյալ ձկնատեսակները բազմանում: Նրա խոսքերով` եթե ինքն այժմ նախարար լիներ, ապա մեծ ուշադրություն կդարձներ լճի մաքրմանը, իսկ մակարդակի բարձրացմանը, իհարկե, ամեն կերպ կնպաստեր: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ևս լճի վիճակը գոհացուցիչ չի համարում`կարևորելով հատկապես մաքրման կայանների կառուցումը: «Լճի համար խնդիրներ են առաջ բերել թե ջրի մակարդակի բարձրացումը և թե իջեցումը: Եթե աղբը, կանաչ զանգվածը մտնում են լիճ, ապա դրանց բացասական հետևանքները բավական մեծ են: Ինչպես ամենուրեք Հայաստանում, այնպես էլ Սևանում մենք տեսնում ենք, թե ինչպես է աղբը լիճ լցվում»,- ասում է Դանիելյանը` պարզաբանելով, որ իշխանը միայն մաքուր ջրում է բազմանում, հետևաբար` որքան էլ մանրաձուկ լցնեն, այն չի գոյատևի, եթե լիճը շարունակի կեղտոտ մնալ:

- Արփի Հարությունյան
Վերջին լուրերը, Մայիս 02, 2008
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ. ՈՉ ՄԻԱՅՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հինգշաբթի մենք նշեցինք Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը: 93-ը չհիշվող թիվ է` հարմար, թերևս, մոռանալու կամ ծեծված փաստարկներում, զուգահեռներում օգտագործելու կամ էլ Հիտլերի հայտնի արտահայտության համար` ...ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ
Վահան ԻշխանյանԵվրոպայի մարդու իրավունքների դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի` քաղաքացու ու հարկային պետական ծառայության միջև չորս տարի ձգձգվող վեճում: Թեև Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանը հինգերորդ ...ԴԱՏԱՎՈՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ» ԿԱՐՃՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահան Իշխանյան
Կենտրոնի Նորք-Մարաշ համայնքային ընդհանուր իրավասության դատարանը այսօր պետք է որոշում կայացներ ոստիկանությունում կյանքից զրկված Լևոն Գուլյանի գործը դատախազությունում կարճելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ, ...ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՄԵՐԻԿԱՅԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ԿՆՔՈՒՄ
Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի (ԱՀՑԹ) և Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) միջև կնքվել է մշտական համագործակցության համաձայնագիր` հիմնված նրանց նպատակների ընդհանրության վրա: ...ԿՐԿԻՆ «ՈՉ ԱԶԱՏ». ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՀԱՆՁԻՆՍ ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐԻ և ԳՎԻՆԵԱՅԻ, ՆՈՐ ՀԱՐևԱՆՆԵՐ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՍԱՆԴՂԱԿՈՒՄ
Վահան Իշխանյան«Ոչ ազատ» է գնահատվել Հայաստանի մամուլը` զբաղեցնելով 144-149-րդ տեղերը 195 երկրների մեջ նյույորքյան «Ֆրիդոմ հաուզ» կազմակերպության` մինչև Ազատ մամուլի համաշխարհային օրը` մայիսի 3-ը հրապարակած զեկույցում ...ԱՇԽԱՐՀԻ «ԴԱՐԴՈՎ». ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՄԱՍՆ ՉԷ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՃԻՑ
Գայանե Մկրտչյան
ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը նախազգուշացնում են, որ հնարավոր է պարենի համաշխարհային ճգնաժամ: Պարենի գների աճը սպառնում է շատ երկրների կայունությանն ու անվտանգությանը: Համաշխարհային շուկայում պարենի գնաճն ...ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գայանե ԱբրահամյանՄարտի 1-ի իրադարձությունների հետևանքներից մեկը մտահոգությունն էր` կկարողանա՞ արդյոք Հայաստանը բավարարել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի պահանջները, որպեսզի շարունակվի 235.65 միլիոն դոլարանոց ծրագրի ...ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ և ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Մարիաննա Գրիգորյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որը երկրում տիրող ներքաղաքական վիճակի վերաբերյալ մինչ այս առանձնապես քննադատական մոտեցում հանդես չէր բերում, ապրիլի վերջին հրապարակած արտահերթ զեկույցով ...ԲՈՒԺԵ՞Լ, ԹԵ՞ ՊԱՏԺԵԼ. ՀԱՅ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՆ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻՆ ՊԱՏԺՈՂ ՕՐԵՆՔԸ
Նաիրա Բուլղադարյան
ՀՀ Քրեական օրենսգրքում նախատեսվող նոր փոփոխություններով թմրամիջոց պահելն ու գործածելը դիտվում է ոչ թե քրեական հանցագործություն, այլ վարչական իրավախախտում: Այդ փոփոխությունները շուտով ուժի մեջ կմտնեն ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ
Սուրեն Մուսայելյան
Բռնցքամարտ Բռնցքամարտի չեմպիոն Արթուր Աբրահամը օրերս հայտնվել է գերմանական թերթերից մեկի սկանդալային հոդվածներից մեկում: Թերթը տեղեկություն էր տարածել, թե Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող 28-ամյա բռնցքամարտիկը ...ՀԱՎԱՏ և ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԻՑ ՄՈԼՈՐՎԱԾ ԱՆՃԱՐԱԿ ՍՊԻՏԱԿԱՄՈՐԹ ԱՄԵՐԻԿԱՑՈՒ ՄՏՔԵՐԸ
Ջոն Հյուզ
Արի մի շրջան էլ պտտվենք… Հարրի ...ՀԵՏ ՉՄՆԱԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌևՏՐԻՑ. «ԷՅՉԷՍԲԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՆԿԸ` ՈՐՊԵՍ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋԱՏԱՐ
Սառա Խոջոյան
Հայաստանի բանկային համակարգի արագ զարգացումը վկայում է Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ազդարարված տնտեսական հզորացման մասին: Ընդհանուր առմամբ` այստեղ գործում է 22 բանկ, ինչը պատկառելի թիվ է Հայաստանի ...ՁԿՆԱԽԱՂԵ՞Ր. ՄԱՆՐԱՁԿՆԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՎ` ՁԳՏՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍևԱՆԱ ԼՃԻ ՖԱՈՒՆԱՆ
Արփի Հարությունյան
Արդեն մի քանի օր է`Սևանի ավազանում կրակոցներ են հնչում: Սակայն դրանք անդորրը խախտող որսորդներ չեն, այլ բնապահպանության նախարարության (ԲՆ) նախաձեռնությամբ ձկների պաշտպանության ելած բնության բարեկամներ: ...ԲԱՑԸ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային ներկայացրած բանաձևը, որը հաստատում էր նրա տարածքային ամբողջականությունը և պահանջում Լեռնային Ղարաբաղից ու շրջակա տարածքներից դուրս բերել հայկական ուժերը, իմ ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ. ՂԱՐԱԲԱՂՑԻ և ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Նաիրա Հայրումյան
Անցյալ շաբաթ Թբիլիսում ղարաբաղցի և ադրբեջանցի լրագրողները հանդիպեցին կարծիքներ փոխանակելու` երկու երկրների միջև աննախադեպ նախագծի` ղարաբաղցի և ադրբեջանցի լրագրողների պատրաստած համատեղ փաստագրական ֆիլմերի ...ՆՈՐ ՓՈՍԵՐ, ՀԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ. ԳՅՈՒՄՐՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՏԵՍՆԵԼ ՔԱՂԱՔՆ ԱՌԱՆՑ ՓՈՍԵՐԻ
Անի Հակոբյան
Գյումրու փողոցներով, հատկապես գիշերը կամ անձրևոտ եղանակին, քայլելը կարող է իսկական փորձանք դառնալ: Վնասված ջրագծերի, էլեկտրական մալուխների նորոգման կամ հեռախոսագծերի անցկացման համար փոսերը սովորական ...ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՊԱՆՈՒՄ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐ Ձև
Արմինե Ավագյան
Կապանում գործող նախակրթարանը իր տեսակի մեջ միակն է Սյունիքում: Սա մանկապարտեզ չէ, այստեղ չեն սնվում, չեն քնում, ինչպես Հայաստանի այլ մանկապարտեզներում: Սյունիքի մարզում` Կապանում, որտեղ մանկապարտեզների ...ՖՈՒՏԲՈԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄՐՑԱՇԱՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սուրեն Մուսայելյան
Երևանի «Հրազդան» մարզադաշտը, որն ականատես է եղել «Արարատ» թիմի 1970-ականների փայլուն ելույթներին, դարձել էր հայաստանցի ծնողազուրկ երեխաների համար կազմակերպված մրցաշարի անցկացման վայր: Անցյալ կիրակի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան
ԴԱՏԱՎՈՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ» ԿԱՐՃՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահան ԻշխանյանՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ
Վահան ԻշխանյանԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան
ԱՇԽԱՏԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՄԻԱՎՈՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ և ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
Սառա ԽոջոյանՄԵՂԱԴՐԱՆՔ`ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ և ԴՐԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ. ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
ԽԱԲԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՋԻՆ ԱՌևՏՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԵՐԿՐՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ
Գայանե ՄկրտչյանՍՊՈՐՏ. ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ
Սուրեն Մուսայելյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

