
Հրատարակված է Մայիս 02, 2008
ՀԱՎԱՏ և ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԻՑ ՄՈԼՈՐՎԱԾ ԱՆՃԱՐԱԿ ՍՊԻՏԱԿԱՄՈՐԹ ԱՄԵՐԻԿԱՑՈՒ ՄՏՔԵՐԸ
- Արի մի շրջան էլ պտտվենք… Հարրի Չափլին «Շրջան» Ջահել ու անհոգ, կյանքում մեր սեփական տեղի մասին մեծ կարծիքով` տարիներ առաջ ես և Դոկտորը (ես այդպես էի նրան կոչում) օրենք էինք խախտում ու մեր հոգին լլկում, լուսացնում էինք երկար գիշերներ ու սպանում հեղձուկ ցերեկները: Եվ այսօր, երբ երևանյան զբոսայգում կանգնած փորձում եմ շփվել մի հայ Եհովայի վկայի հետ, չգիտես ինչու, հիշում եմ Դոկտորին: Մի առիթով հրավիրված էինք (Դոկտորն ու ես, ոչ Եհովայի վկա կինը) մի հավաքույթի` Չիկագոյի կենտրոնում գտնվող «Weed» կոչվող հաստատություն: Գիշերվա այն ժամին, երբ ես արթուն եմ լինում միայն միզափամփուշտի պահանջով կամ վերջնաժամկետի պատճառով, մենք տեղ հասանք և զարմանալիորեն ավելի լավ վիճակում էինք, քան մեզնից շուտ եկածները: Մեր տեղն անցնելու համար ստիպված էինք զգուշորեն անցնել սենյակի ճիշտ մեջտեղում հատակին փռված մի հաղթանդամ մարդու վրայով: «Բուչին է»,- ասաց Դոկտորը: «Էստեղի հարբեցո՞ղն է»,- հարցրի: «Ոչ, մենեջերը»: Հետո եղան շատ այլ նման հավաքույթներ. «Lodge»-ը` Չիկագոյում, «Tootsie’s»-ը` Նեշվիլում, «Outlook Inn»-ը` Լուսվիլում, «Parody Hall»-ը` Քանզաս սիթիում, «Reno Room»-ը` Լոնգ Բիչում, «Club Deuce»-ը` Մայամիում, «Hog’s Breath Saloon»-ը` Քի Վեսթում, «Frolic Room»-ը` Հոլիվուդում, «Small World»-ը` Սան Խուանում (Պուրտո Ռիկո) և մի անանուն պարասրահ Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ կանանց կոնքերը, կարծես, սռնու վրա լինեին, իսկ տղամարդիկ, կարծես, ապրում էին ռումբա պարելու և ռոմ խմելու համար, իսկ մեր թարգմանիչն էլ պարծենում էր մի զույգ մարզակոշիկով, որը, ինչպես ինքն էր պնդում, ժամանակին հագել էր բեյսբոլի լեգենդ Բենիտո Սանտյագոն: Այն ժամանակ Դոկը, ինչպես ինքն էր ասում, հարգված էր ամբողջ Հյուսիսային Չիկագոյում իր ճարտար լեզվի, իսկ Հարավային Չիկագոյում` երբ պետք է` բերանը փակ պահելու համար: Մենք արևահարվում էինք «Wrigley Field» մարզադաշտում` պարտվելով «Chicago Cubs» բեյսբոլային թիմի հետ, բայց, այդուհանդերձ, ամենասպիտակ մշտական հաճախորդն էինք քաղաքի այդ հատվածում, որտեղ երաժշտությունը բլյուզն էր, իսկ հաճախորդները` սևամորթ` գումարած մենք երկուսս: Եթե պետք էր, մենք ստում էինք միմյանց, ինչպես այն առավոտյան, երբ ես շնորհավորեցի նրան նախորդ երեկո ձեռք գցած ընկերուհու համար` փորձելով փարատել նրա դժգոհությունն աղջկա բեղերից: Մենք նաև օգնության էինք հասնում իրար, երբ մեզնից մեկնումեկին թալանում էին ավտոբուսում, կամ խնդիր էինք ունենում տեղական իշխանության ներկայացուցչի հետ: Դոկտորը հիմա սեփական սյունակ ունի Չիկագոյի խոշորագույն թերթերից մեկում, իսկ ես թեթևակի մոռացության եմ տրվել Երևանում, որտեղ խաչվում են օրերն ու տարածությունը` ի դեմս հոգեորսությամբ զբաղվող կրոնական աղանդավորի, կոմունիստական տոնի և այդ ամենի անհավանական զուգադիպության: Մայիսի 1-ին` օր, որը կոմունիստները յուրացրել են ամերիկացիներից որպես աշխատավորների տոն, այն աշխարհում, որը հիմա նվազ իրական է թվում, քան այսօրվա աշխարհը, Դոկտորն ու ես, հավանաբար, «Daily Racing Form» կամ որևէ այլ թերթի մարզական էջը կարդալիս կլինեինք, որպեսզի հետո Հյուսիսային Ամերիկայի ամենահայտնի ձիարշավում` Կենտուկիի դերբիում, շաբաթ օրը խաղադրույք կատարենք ու տանուլ տանք: Այդուհանդերձ, այս մայիսի 1-ին ես կանգնած եմ այստեղ` փորձելով հաճոյանալ այս մարմնեղ մոլորյալ հայուհուն, մինչ նա հայցում է իմ համբերությունը` դեմ տալով իր ամսագիրը` «Դիտարանը», ու փորձելով գտնել դրա անգլերեն տարբերակը: Աստված ինձ օգնական (այսպես ասած), որովհետև իմ գլխում, որը, անկասկած, նվազ ֆունկցիոնալ է, քան կարող էր լինել, եթե ես չծանրաբեռնեի այն վերոհիշյալ բոլոր անխոհեմ ձեռնարկումներով, իրար են խառնվել Եհովայի վկա կինը, կոմունիստների կորուսյալ տոնը և այն, որ ես շաբաթ օրվա մեծ ձիարշավի գոնե մի նժույգի անուն չգիտեմ` դառնալով մի մեծ գլոբալացված շիլաշփոթ երևանյան այս սրճարանի մոտ, որը կոչվում է Կալիֆոռնիայի ծովափնյա առողջարանային քաղաքի անունով` «Մալիբու», և գտնվում է մի փողոցում, որը կոչվում է Մաշտոցի անունով, որը ստեղծել է հայոց գրերը, որոնցով էլ գրվում են այն բառերը, որ այս կինը փորձում է ինձ հասկացնել: Հուսահատված` նա պարզապես աչքերը հառում է երկինք ու բացականչում` Եհովա, Եհովա, և ես չգիտեմ` նա օգնությո՞ւն է աղերսում, թե՞ փորձում է իր ձայնարկումներով մի ելք գտնել այս լեզվական փակուղուց: «Ես Եհովա չուզել»,- մրթմրթում եմ ի պատասխան` հուսալով, որ ճիշտ բառ եմ գտել: Ուզածս բոլորովին այլ բան է. «Racing Form» թերթի մի համար կամ տանուլ տված բեյսբոլի խաղում ստացած արևայրուք, կամ նորից հայտնվել գետնին փռված Բուչիի սենյակում, կամ լինել բարետես, կամ լինել կրկին պաշտպանված մի աշխարհում, որի այս անկյունը դեռ շարունակում են ղեկավարել կոմունիստները, կամ որ կարողանամ քշել ինձ հետապնդող աղանդավորներին և ոչ թե հարկադրված լինեմ հաճոյանալու, քանի որ սա նրանց տարածքն է, իմը չէ: Այդ ամենի փոխարեն գնացի իռլանդական բար ու հայկական գարեջուր խմեցի: Իսկ դուրս գալիս, երդվում եմ, որ չեմ հնարում, ստիպված էի վճարելու համար արթնացնել բարմենին:

- Ջոն Հյուզ
Վերջին լուրերը, Մայիս 02, 2008
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ. ՈՉ ՄԻԱՅՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հինգշաբթի մենք նշեցինք Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը: 93-ը չհիշվող թիվ է` հարմար, թերևս, մոռանալու կամ ծեծված փաստարկներում, զուգահեռներում օգտագործելու կամ էլ Հիտլերի հայտնի արտահայտության համար` ...ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ
Վահան ԻշխանյանԵվրոպայի մարդու իրավունքների դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի` քաղաքացու ու հարկային պետական ծառայության միջև չորս տարի ձգձգվող վեճում: Թեև Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանը հինգերորդ ...ԴԱՏԱՎՈՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ» ԿԱՐՃՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահան Իշխանյան
Կենտրոնի Նորք-Մարաշ համայնքային ընդհանուր իրավասության դատարանը այսօր պետք է որոշում կայացներ ոստիկանությունում կյանքից զրկված Լևոն Գուլյանի գործը դատախազությունում կարճելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ, ...ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՄԵՐԻԿԱՅԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ԿՆՔՈՒՄ
Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի (ԱՀՑԹ) և Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) միջև կնքվել է մշտական համագործակցության համաձայնագիր` հիմնված նրանց նպատակների ընդհանրության վրա: ...ԿՐԿԻՆ «ՈՉ ԱԶԱՏ». ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՀԱՆՁԻՆՍ ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐԻ և ԳՎԻՆԵԱՅԻ, ՆՈՐ ՀԱՐևԱՆՆԵՐ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՍԱՆԴՂԱԿՈՒՄ
Վահան Իշխանյան«Ոչ ազատ» է գնահատվել Հայաստանի մամուլը` զբաղեցնելով 144-149-րդ տեղերը 195 երկրների մեջ նյույորքյան «Ֆրիդոմ հաուզ» կազմակերպության` մինչև Ազատ մամուլի համաշխարհային օրը` մայիսի 3-ը հրապարակած զեկույցում ...ԱՇԽԱՐՀԻ «ԴԱՐԴՈՎ». ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՄԱՍՆ ՉԷ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՃԻՑ
Գայանե Մկրտչյան
ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը նախազգուշացնում են, որ հնարավոր է պարենի համաշխարհային ճգնաժամ: Պարենի գների աճը սպառնում է շատ երկրների կայունությանն ու անվտանգությանը: Համաշխարհային շուկայում պարենի գնաճն ...ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գայանե ԱբրահամյանՄարտի 1-ի իրադարձությունների հետևանքներից մեկը մտահոգությունն էր` կկարողանա՞ արդյոք Հայաստանը բավարարել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի պահանջները, որպեսզի շարունակվի 235.65 միլիոն դոլարանոց ծրագրի ...ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ և ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Մարիաննա Գրիգորյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որը երկրում տիրող ներքաղաքական վիճակի վերաբերյալ մինչ այս առանձնապես քննադատական մոտեցում հանդես չէր բերում, ապրիլի վերջին հրապարակած արտահերթ զեկույցով ...ԲՈՒԺԵ՞Լ, ԹԵ՞ ՊԱՏԺԵԼ. ՀԱՅ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՆ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻՆ ՊԱՏԺՈՂ ՕՐԵՆՔԸ
Նաիրա Բուլղադարյան
ՀՀ Քրեական օրենսգրքում նախատեսվող նոր փոփոխություններով թմրամիջոց պահելն ու գործածելը դիտվում է ոչ թե քրեական հանցագործություն, այլ վարչական իրավախախտում: Այդ փոփոխությունները շուտով ուժի մեջ կմտնեն ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ
Սուրեն Մուսայելյան
Բռնցքամարտ Բռնցքամարտի չեմպիոն Արթուր Աբրահամը օրերս հայտնվել է գերմանական թերթերից մեկի սկանդալային հոդվածներից մեկում: Թերթը տեղեկություն էր տարածել, թե Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող 28-ամյա բռնցքամարտիկը ...ՀԱՎԱՏ և ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԻՑ ՄՈԼՈՐՎԱԾ ԱՆՃԱՐԱԿ ՍՊԻՏԱԿԱՄՈՐԹ ԱՄԵՐԻԿԱՑՈՒ ՄՏՔԵՐԸ
Ջոն Հյուզ
Արի մի շրջան էլ պտտվենք… Հարրի ...ՀԵՏ ՉՄՆԱԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌևՏՐԻՑ. «ԷՅՉԷՍԲԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՆԿԸ` ՈՐՊԵՍ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋԱՏԱՐ
Սառա Խոջոյան
Հայաստանի բանկային համակարգի արագ զարգացումը վկայում է Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ազդարարված տնտեսական հզորացման մասին: Ընդհանուր առմամբ` այստեղ գործում է 22 բանկ, ինչը պատկառելի թիվ է Հայաստանի ...ՁԿՆԱԽԱՂԵ՞Ր. ՄԱՆՐԱՁԿՆԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՎ` ՁԳՏՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍևԱՆԱ ԼՃԻ ՖԱՈՒՆԱՆ
Արփի Հարությունյան
Արդեն մի քանի օր է`Սևանի ավազանում կրակոցներ են հնչում: Սակայն դրանք անդորրը խախտող որսորդներ չեն, այլ բնապահպանության նախարարության (ԲՆ) նախաձեռնությամբ ձկների պաշտպանության ելած բնության բարեկամներ: ...ԲԱՑԸ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային ներկայացրած բանաձևը, որը հաստատում էր նրա տարածքային ամբողջականությունը և պահանջում Լեռնային Ղարաբաղից ու շրջակա տարածքներից դուրս բերել հայկական ուժերը, իմ ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ. ՂԱՐԱԲԱՂՑԻ և ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Նաիրա Հայրումյան
Անցյալ շաբաթ Թբիլիսում ղարաբաղցի և ադրբեջանցի լրագրողները հանդիպեցին կարծիքներ փոխանակելու` երկու երկրների միջև աննախադեպ նախագծի` ղարաբաղցի և ադրբեջանցի լրագրողների պատրաստած համատեղ փաստագրական ֆիլմերի ...ՆՈՐ ՓՈՍԵՐ, ՀԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ. ԳՅՈՒՄՐՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՏԵՍՆԵԼ ՔԱՂԱՔՆ ԱՌԱՆՑ ՓՈՍԵՐԻ
Անի Հակոբյան
Գյումրու փողոցներով, հատկապես գիշերը կամ անձրևոտ եղանակին, քայլելը կարող է իսկական փորձանք դառնալ: Վնասված ջրագծերի, էլեկտրական մալուխների նորոգման կամ հեռախոսագծերի անցկացման համար փոսերը սովորական ...ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՊԱՆՈՒՄ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐ Ձև
Արմինե Ավագյան
Կապանում գործող նախակրթարանը իր տեսակի մեջ միակն է Սյունիքում: Սա մանկապարտեզ չէ, այստեղ չեն սնվում, չեն քնում, ինչպես Հայաստանի այլ մանկապարտեզներում: Սյունիքի մարզում` Կապանում, որտեղ մանկապարտեզների ...ՖՈՒՏԲՈԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄՐՑԱՇԱՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սուրեն Մուսայելյան
Երևանի «Հրազդան» մարզադաշտը, որն ականատես է եղել «Արարատ» թիմի 1970-ականների փայլուն ելույթներին, դարձել էր հայաստանցի ծնողազուրկ երեխաների համար կազմակերպված մրցաշարի անցկացման վայր: Անցյալ կիրակի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան
ԴԱՏԱՎՈՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ» ԿԱՐՃՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահան ԻշխանյանՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ
Վահան ԻշխանյանԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՂԱԴՐԱՆՔ`ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ և ԴՐԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ. ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան
ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳԻՆԸ. ՎԵՐևՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԱՐԱԳ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՆԵՐՔևՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳԻՆ
Ջոն ՀյուզԱՇԽԱՏԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՄԻԱՎՈՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ և ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
Սառա ԽոջոյանՍՊՈՐՏ. ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ
Սուրեն Մուսայելյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

