
Հրատարակված է Մայիս 02, 2008
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ և ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որը երկրում տիրող ներքաղաքական վիճակի վերաբերյալ մինչ այս առանձնապես քննադատական մոտեցում հանդես չէր բերում, ապրիլի վերջին հրապարակած արտահերթ զեկույցով բազմաթիվ կրքեր է բորբոքել՝ շահարկումների և քննարկումների տեղիք տալով: Չորս մասից բաղկացած 68 էջանոց ծավալուն զեկույցում, երբեմն բավական սուր անկյունների ներքո, մարդու իրավունքների պաշտպանը մանրակրկիտ անդրադարձ է կատարում նախընտրական շրջանից մինչև մարտիմեկյան արյունալի իրադարձություններն ու դրանցից հետո՝ նշելով «մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող անկախ հանձնաժողովի ստեղծման» կարևորության մասին, միաժամանակ կոշտ շեշտադրումներ անելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին: «Նորընտիր նախագահը և ձևավորվող նոր իշխանական համակարգը շատ ծանր ժառանգություն ստացան նախորդից,- նշվում է զեկույցում: - Իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ ժառանգությունն այդքան ծանր չլիներ: Բայց ունենք այն, ինչ ունենք, և բոլորս միասին պետք է հաղթահարենք այս իրավիճակը»: Մարտիմեկյան արյունալի իրադարձությունները, որոնք ստիպեցին միջազգային հանրությանը հայացք նետել դեպի հետընտրական լրջագույն ներքաղաքական զարգացումներ ապրող Հայաստանի կողմը, ընդդիմությանն ու իշխանություններին տեղի ունեցածում միմյանց մեղադրելու առիթ տվեցին: «Վերին աստիճանի կոշտ են գնահատականները,- «ԱրմենիաՆաուին» տված հարցազրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: - Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում զեկույցը, սակայն մասնավորապես կուզեի շեշտել մարտի 1-ի և դրան հաջորդող օրերի վերլուծությունը՝ իրավաբանական առումով»: Անդրադարձ կատարելով մարտի 1-ի վաղ առավոտյան տեղի ունեցած իրադարձություններին` մարդու իրավունքների պաշտպանը առաջ է քաշում բազմաթիվ հարցեր՝ նշելով, թե կապն առավոտյան և կեսօրից հետո տեղի ունեցած իրադարձությունների միջև ակնհայտ է: «Ըստ գլխավոր դատախազության մարտի 1-ի հաղորդագրության` առավոտյան Ազատության հրապարակում հայտնաբերվել են նռնակներ, ինչը թույլ է տալիս մտածել, թե ինչո՞ւ դրանք չեն օգտագործվել: Եթե, ինչպես ներկայացնում է Հանրային հեռուստատեսությունը, փախչող ցուցարարներից հետո ատրճանակներ են մնացել, ապա ինչպես եղավ, որ նրանց ցրելու ժամանակ, որն ուղեկցվել է ծեծով և դիմադրությամբ, ոչ մի կրակոց չեղավ: Առնվազն տարօրինակ է հայտնաբերված զենքերը ոստիկանների կողմից մերկ ձեռքերով վերցնելը, ինչը ցուցադրվեց Հանրային հեռուստատեսությամբ մարտի 1-ին: Կարծում ենք` այդ ոստիկանների անփութության հետևանքով վերացվեցին զենքերի վրա առկա հետքերը»,- նշված է զեկույցում: Իրավական տեսանկյունից դիտարկելով մարտի 1-ի վաղ առավոտյան նստացույցը ցրելը` մարդու իրավունքների պաշտպանը նշում է, թե մինչև հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցումը ոստիկանության ներկայացուցիչը պարտավոր է ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով տեղեկացնել հանրահավաքի մասնակիցներին հրապարակային միջոցառման դադարեցման պահանջի մասին: «Սակայն մարտի 1-ի առավոտյան նման պահանջ չի ներկայացվել: Ավելին, ցուցարարներին հանրահավաքը դադարեցնելու համար որևէ ժամանակ չի տրամադրվել: Ըստ ականատեսների` ցուցարարներն անգամ հնարավորություն չեն ունեցել դուրս պրծնել շրջափակումից»,- նշված է զեկույցում, որը նաև այս իրողության հետ առաջ է քաշում մի շարք այլ հարցեր: Չնայած բազմաթիվ սուր անկյուններին` «պաշտոնաթող» նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն առանձնապես ոգևորված չէ զեկույցի «կոշտ գնահատականներով»: «Զեկույցը, որը բավականին լղոզված է, ամեն ինչ անում է, որ մաքրի Սերժ Սարգսյանին,-«ԱրմենիաՆաուին»,- ասաց առաջին նախագահի գրասենյակի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: -Ողջ զեկույցում բացակայում է Սերժ Սարգսյանի անունը. ո՞ւր էր այդ մարդը: Նա առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրում: Քոչարյանին սևացրել են, իսկ Սերժը մեղք չունի՞: Այս զեկույցով մարտի 1-ի պատասխանատվությունը ընկնում է Ռոբերտ Քոչարյանի վրա: Եթե դու «ընտրված» նախագահ ես, և քո երկրում սպանդ է իրականացվում, իսկ դու մի քանի օր լռում ես, ապա դա նորմալ չի կարող դիտվել»: Ալավերդյանը, ինչպես Մուսինյանը, մատնանշում է զեկույցում Քոչարյանին հատուկ ուշադրություն դարձնելու փաստը: «Շեշտը դրված է արդեն պաշտոնաթող նախագահի վրա, սակայն այստեղ պետք է տեսնեինք նաև ԱԺ նախագահին, ազգային անվտանգության կառույցներին, այն ժամանակվա վարչապետ ներկա նախագահին»,- ասում է Լարիսա Ալավերդյանը: Իշխանական ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, ինչպես վերջերս միջազգային կառույցների ներկայացուցիչները, վստահեցնում է, թե միայն անկախ քննությունը կարող է տալ հարցերի պատասխանները: «Ինձ, օրինակ, ուրախացնում է այն փաստը, որ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է մի զեկույց, որի դրույթներից շատերը չեն համապատասխանում իշխանության տեսակետներին ու պնդումներին,- «ԱրմենիաՆաուին» ասաց Արմեն Աշոտյանը: - Իսկ ընդդիմության մեկնաբանությունները ինձ համար պարզ են. եթե վաղը Սերժ Սարգսյանը Սևանի վրայով քայլելով անցնի, նրանք դա ոչ թե որպես առավելություն կդիտարկեն, այլ բոլորին կհայտարարեն, թե նախագահը լողալ չգիտի»: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը կարծում է, թե բոլոր առումներով «կոշտ գնահատականներ» պարունակող զեկույցը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ, մասնավորապես, միջազգային կառույցների համար: «Զեկույցն իրականում արտացոլել է այն, ինչ կա,- ասում է Սուրենյանցը: - Այն փուլը, որին նվիրված է զեկույցը, վերաբերել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանին, և տարօրինակ կլիներ, եթե նրա անունը չհիշատակվեր: Քաղաքականությունը «եթե»-ներ չի ընդունում: Եթե այս ամենի մեջ ինչ-որ մեկի անունը մաքրելու կամ ինչ-որ նմանատիպ խաղ կա, կպարզվի, և մենք դրան համարժեք գնահատական կտանք»: Մարտի 5-ին` հայտնի իրադարձությունների հետևանքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր դժգոհությունն էր հայտնել մարդու իրավունքների պաշտպանից: «Մարդու իրավունքների պաշտպանի նշանակումը իմ ամենաանհաջող կադրային առաջարկներից էր,- հայտարարել է Քոչարյանը լրագրողներին տված մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, թե Հարությունյանը չի տիրապետում իրավիճակին: - Պետք է պատասխանատվության զգացում ունենալ: Նա պետք է գիտակցի, որ առաջին հերթին Հայաստանի քաղաքացի է, այլ ոչ Ստրասբուրգում բյուրոկրատ»: Հայերեն զեկույցն ամբողջությամբ, իսկ անգլերենը` համառոտ կարդացեք www.ombuds.am .

- Մարիաննա Գրիգորյան
Վերջին լուրերը, Մայիս 02, 2008
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ. ՈՉ ՄԻԱՅՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հինգշաբթի մենք նշեցինք Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը: 93-ը չհիշվող թիվ է` հարմար, թերևս, մոռանալու կամ ծեծված փաստարկներում, զուգահեռներում օգտագործելու կամ էլ Հիտլերի հայտնի արտահայտության համար` ...ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ
Վահան ԻշխանյանԵվրոպայի մարդու իրավունքների դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի` քաղաքացու ու հարկային պետական ծառայության միջև չորս տարի ձգձգվող վեճում: Թեև Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանը հինգերորդ ...ԴԱՏԱՎՈՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ» ԿԱՐՃՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահան Իշխանյան
Կենտրոնի Նորք-Մարաշ համայնքային ընդհանուր իրավասության դատարանը այսօր պետք է որոշում կայացներ ոստիկանությունում կյանքից զրկված Լևոն Գուլյանի գործը դատախազությունում կարճելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ, ...ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՄԵՐԻԿԱՅԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ԿՆՔՈՒՄ
Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի (ԱՀՑԹ) և Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) միջև կնքվել է մշտական համագործակցության համաձայնագիր` հիմնված նրանց նպատակների ընդհանրության վրա: ...ԿՐԿԻՆ «ՈՉ ԱԶԱՏ». ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՀԱՆՁԻՆՍ ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐԻ և ԳՎԻՆԵԱՅԻ, ՆՈՐ ՀԱՐևԱՆՆԵՐ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՍԱՆԴՂԱԿՈՒՄ
Վահան Իշխանյան«Ոչ ազատ» է գնահատվել Հայաստանի մամուլը` զբաղեցնելով 144-149-րդ տեղերը 195 երկրների մեջ նյույորքյան «Ֆրիդոմ հաուզ» կազմակերպության` մինչև Ազատ մամուլի համաշխարհային օրը` մայիսի 3-ը հրապարակած զեկույցում ...ԱՇԽԱՐՀԻ «ԴԱՐԴՈՎ». ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՄԱՍՆ ՉԷ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՃԻՑ
Գայանե Մկրտչյան
ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը նախազգուշացնում են, որ հնարավոր է պարենի համաշխարհային ճգնաժամ: Պարենի գների աճը սպառնում է շատ երկրների կայունությանն ու անվտանգությանը: Համաշխարհային շուկայում պարենի գնաճն ...ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գայանե ԱբրահամյանՄարտի 1-ի իրադարձությունների հետևանքներից մեկը մտահոգությունն էր` կկարողանա՞ արդյոք Հայաստանը բավարարել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի պահանջները, որպեսզի շարունակվի 235.65 միլիոն դոլարանոց ծրագրի ...ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ և ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Մարիաննա Գրիգորյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որը երկրում տիրող ներքաղաքական վիճակի վերաբերյալ մինչ այս առանձնապես քննադատական մոտեցում հանդես չէր բերում, ապրիլի վերջին հրապարակած արտահերթ զեկույցով ...ԲՈՒԺԵ՞Լ, ԹԵ՞ ՊԱՏԺԵԼ. ՀԱՅ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՆ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻՆ ՊԱՏԺՈՂ ՕՐԵՆՔԸ
Նաիրա Բուլղադարյան
ՀՀ Քրեական օրենսգրքում նախատեսվող նոր փոփոխություններով թմրամիջոց պահելն ու գործածելը դիտվում է ոչ թե քրեական հանցագործություն, այլ վարչական իրավախախտում: Այդ փոփոխությունները շուտով ուժի մեջ կմտնեն ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ
Սուրեն Մուսայելյան
Բռնցքամարտ Բռնցքամարտի չեմպիոն Արթուր Աբրահամը օրերս հայտնվել է գերմանական թերթերից մեկի սկանդալային հոդվածներից մեկում: Թերթը տեղեկություն էր տարածել, թե Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող 28-ամյա բռնցքամարտիկը ...ՀԱՎԱՏ և ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԻՑ ՄՈԼՈՐՎԱԾ ԱՆՃԱՐԱԿ ՍՊԻՏԱԿԱՄՈՐԹ ԱՄԵՐԻԿԱՑՈՒ ՄՏՔԵՐԸ
Ջոն Հյուզ
Արի մի շրջան էլ պտտվենք… Հարրի ...ՀԵՏ ՉՄՆԱԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌևՏՐԻՑ. «ԷՅՉԷՍԲԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՆԿԸ` ՈՐՊԵՍ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋԱՏԱՐ
Սառա Խոջոյան
Հայաստանի բանկային համակարգի արագ զարգացումը վկայում է Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ազդարարված տնտեսական հզորացման մասին: Ընդհանուր առմամբ` այստեղ գործում է 22 բանկ, ինչը պատկառելի թիվ է Հայաստանի ...ՁԿՆԱԽԱՂԵ՞Ր. ՄԱՆՐԱՁԿՆԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՎ` ՁԳՏՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍևԱՆԱ ԼՃԻ ՖԱՈՒՆԱՆ
Արփի Հարությունյան
Արդեն մի քանի օր է`Սևանի ավազանում կրակոցներ են հնչում: Սակայն դրանք անդորրը խախտող որսորդներ չեն, այլ բնապահպանության նախարարության (ԲՆ) նախաձեռնությամբ ձկների պաշտպանության ելած բնության բարեկամներ: ...ԲԱՑԸ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային ներկայացրած բանաձևը, որը հաստատում էր նրա տարածքային ամբողջականությունը և պահանջում Լեռնային Ղարաբաղից ու շրջակա տարածքներից դուրս բերել հայկական ուժերը, իմ ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ. ՂԱՐԱԲԱՂՑԻ և ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Նաիրա Հայրումյան
Անցյալ շաբաթ Թբիլիսում ղարաբաղցի և ադրբեջանցի լրագրողները հանդիպեցին կարծիքներ փոխանակելու` երկու երկրների միջև աննախադեպ նախագծի` ղարաբաղցի և ադրբեջանցի լրագրողների պատրաստած համատեղ փաստագրական ֆիլմերի ...ՆՈՐ ՓՈՍԵՐ, ՀԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ. ԳՅՈՒՄՐՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՏԵՍՆԵԼ ՔԱՂԱՔՆ ԱՌԱՆՑ ՓՈՍԵՐԻ
Անի Հակոբյան
Գյումրու փողոցներով, հատկապես գիշերը կամ անձրևոտ եղանակին, քայլելը կարող է իսկական փորձանք դառնալ: Վնասված ջրագծերի, էլեկտրական մալուխների նորոգման կամ հեռախոսագծերի անցկացման համար փոսերը սովորական ...ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՊԱՆՈՒՄ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐ Ձև
Արմինե Ավագյան
Կապանում գործող նախակրթարանը իր տեսակի մեջ միակն է Սյունիքում: Սա մանկապարտեզ չէ, այստեղ չեն սնվում, չեն քնում, ինչպես Հայաստանի այլ մանկապարտեզներում: Սյունիքի մարզում` Կապանում, որտեղ մանկապարտեզների ...ՖՈՒՏԲՈԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄՐՑԱՇԱՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սուրեն Մուսայելյան
Երևանի «Հրազդան» մարզադաշտը, որն ականատես է եղել «Արարատ» թիմի 1970-ականների փայլուն ելույթներին, դարձել էր հայաստանցի ծնողազուրկ երեխաների համար կազմակերպված մրցաշարի անցկացման վայր: Անցյալ կիրակի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. «ՔԻԼԵՐ ԹԱԳՈՒՀԻՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐՔԸ, ՏԱՊԱԼՎԱԾ 2007-Ի ՄՐՑԱՇՐՋԱՆԻՑ ՀԵՏՈ «ԱՐԱՐԱՏԸ» ՎԵՐԵԼՔ Է ԱՊՐՈՒՄ
Սուրեն ՄուսայելյանԻ՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻՆ. 14 ՏԱՐՎԱ ԶԻՆԱԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Արիս Ղազինյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան
ԴԱՏԱՎՈՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ» ԿԱՐՃՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահան ԻշխանյանՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ
Վահան ԻշխանյանԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՂԱԴՐԱՆՔ`ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ և ԴՐԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ. ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան
ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳԻՆԸ. ՎԵՐևՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԱՐԱԳ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՆԵՐՔևՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳԻՆ
Ջոն ՀյուզԱՇԽԱՏԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՄԻԱՎՈՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ և ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
Սառա ԽոջոյանԽԱԲԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՋԻՆ ԱՌևՏՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԵՐԿՐՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ
Գայանե Մկրտչյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

