
ԿՐԿԻՆ «ՈՉ ԱԶԱՏ». ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՀԱՆՁԻՆՍ ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐԻ և ԳՎԻՆԵԱՅԻ, ՆՈՐ ՀԱՐևԱՆՆԵՐ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՍԱՆԴՂԱԿՈՒՄ
«Ոչ ազատ» է գնահատվել Հայաստանի մամուլը` զբաղեցնելով 144-149-րդ տեղերը 195 երկրների մեջ նյույորքյան «Ֆրիդոմ հաուզ» կազմակերպության` մինչև Ազատ մամուլի համաշխարհային օրը` մայիսի 3-ը հրապարակած զեկույցում նախորդ զեկույցի համեմատ` նահանջ ապրելով 4 աստիճանով (2006-ի զեկույցում զբաղեցնում էր 137-140-րդ տեղերը): Ներկա ցուցակը գլխավորում են Ֆինլանդիան և մի շարք սկանդինավյան երկրներ: Իրավական, քաղաքական և տնտեսական դաշտերին առնչվող 23 մեթոդական հարցերի հիման վրա հետազոտվող երկրներին տրվել է 0-ից (լավագույնը) 100 (վատագույնը) միավոր, որի արդյունքում Հայաստանը 66 ընդհանուր (յուրաքանչյուր ենթակարգում համապատասխանաբար հավաքելով 21, 25, 20) միավորով հայտնվել է Կոտ դ’Իվուարի, Գվինեայի, Մալդիվյան հանրապետության, Մոլդովայի և Պակիստանի հարևանությամբ: Այս նահանջը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կապում է Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ հետապնդումների, «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը Հանրային ռադիոյով դադարեցնելու և նախընտրական շրջանում Հանրային հեռուստատեսության ոչ հավասարակաշռված լրատվության հետ: 2002 թվականից ի վեր, երբ եթերազրկվեց «Ա1+» հեռուստատեսությունը, Հայաստանը մասնակի ազատ երկրների շարքից հայտնվեց անազատների մեջ: Զեկույցում 2007 թվականին մամուլի ազատության դեմ եղած քայլերի մեջ թվարկվում են կրկին «Ա1+»-ի եթեր չտրամադրելը, Հանրային ռադիոյով «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը դադարեցնելը («Ազատությունը» հեռարձակվում է մասնավորով), «ԳԱԼԱ» հեռուստատեսության դեմ ճնշումները, որ այս տարի հանգեցրին եթերազրկման, նախընտրական շրջանում Հանրային հեռուստաընկերությամբ իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանին առավել դրական լուսաբանելը և հակառակը` ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին խիստ քննադատելը: Զեկույցում նշվում է նաև 2006-ի հունիսից «Ժամանակ Երևան» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի` ազատազրկման մեջ գտնվելը, «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունում պայթյունը: «Մեր պրոբլեմները սկսվեցին «Ա1+»-ից,- ասում է Նավասարդյանը,- իսկ այն տարիներին, երբ «Ա1+»-ը մասնակցում էր հաճախությունների մրցույթին և պարտվում, Հայաստանը ավելի էր վատացնում իր դիրքերը: Իսկ այն տարիներին, երբ ընտրություններ են անցկացվում, Հայաստանը շանս չունի տեղը բարելավելու» Նավասարդյանն ասում է, որ արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները և ապօրինի գրաքննությունը 2008 թվականի զեկույցում ավելի կվատթարացնեն Հայաստանի դիրքերը, եթե տարվա ընթացքում արմատական բարեփոխումներ չարվեն:
- Վահան Իշխանյան
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ. ՈՉ ՄԻԱՅՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հինգշաբթի մենք նշեցինք Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը: 93-ը չհիշվող թիվ է` հարմար, թերևս, մոռանալու կամ ծեծված փաստարկներում, զուգահեռներում օգտագործելու կամ էլ Հիտլերի հայտնի արտահայտության համար` ...ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ
Վահան ԻշխանյանԵվրոպայի մարդու իրավունքների դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի` քաղաքացու ու հարկային պետական ծառայության միջև չորս տարի ձգձգվող վեճում: Թեև Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանը հինգերորդ ...ԴԱՏԱՎՈՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ» ԿԱՐՃՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահան Իշխանյան
Կենտրոնի Նորք-Մարաշ համայնքային ընդհանուր իրավասության դատարանը այսօր պետք է որոշում կայացներ ոստիկանությունում կյանքից զրկված Լևոն Գուլյանի գործը դատախազությունում կարճելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ, ...ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՄԵՐԻԿԱՅԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ԿՆՔՈՒՄ
Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի (ԱՀՑԹ) և Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) միջև կնքվել է մշտական համագործակցության համաձայնագիր` հիմնված նրանց նպատակների ընդհանրության վրա: ...ԿՐԿԻՆ «ՈՉ ԱԶԱՏ». ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՀԱՆՁԻՆՍ ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐԻ և ԳՎԻՆԵԱՅԻ, ՆՈՐ ՀԱՐևԱՆՆԵՐ Է ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՍԱՆԴՂԱԿՈՒՄ
Վահան Իշխանյան«Ոչ ազատ» է գնահատվել Հայաստանի մամուլը` զբաղեցնելով 144-149-րդ տեղերը 195 երկրների մեջ նյույորքյան «Ֆրիդոմ հաուզ» կազմակերպության` մինչև Ազատ մամուլի համաշխարհային օրը` մայիսի 3-ը հրապարակած զեկույցում ...ԱՇԽԱՐՀԻ «ԴԱՐԴՈՎ». ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՄԱՍՆ ՉԷ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՃԻՑ
Գայանե Մկրտչյան
ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը նախազգուշացնում են, որ հնարավոր է պարենի համաշխարհային ճգնաժամ: Պարենի գների աճը սպառնում է շատ երկրների կայունությանն ու անվտանգությանը: Համաշխարհային շուկայում պարենի գնաճն ...ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գայանե ԱբրահամյանՄարտի 1-ի իրադարձությունների հետևանքներից մեկը մտահոգությունն էր` կկարողանա՞ արդյոք Հայաստանը բավարարել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի պահանջները, որպեսզի շարունակվի 235.65 միլիոն դոլարանոց ծրագրի ...ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ և ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Մարիաննա Գրիգորյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որը երկրում տիրող ներքաղաքական վիճակի վերաբերյալ մինչ այս առանձնապես քննադատական մոտեցում հանդես չէր բերում, ապրիլի վերջին հրապարակած արտահերթ զեկույցով ...ԲՈՒԺԵ՞Լ, ԹԵ՞ ՊԱՏԺԵԼ. ՀԱՅ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՆ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻՆ ՊԱՏԺՈՂ ՕՐԵՆՔԸ
Նաիրա Բուլղադարյան
ՀՀ Քրեական օրենսգրքում նախատեսվող նոր փոփոխություններով թմրամիջոց պահելն ու գործածելը դիտվում է ոչ թե քրեական հանցագործություն, այլ վարչական իրավախախտում: Այդ փոփոխությունները շուտով ուժի մեջ կմտնեն ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ
Սուրեն Մուսայելյան
Բռնցքամարտ Բռնցքամարտի չեմպիոն Արթուր Աբրահամը օրերս հայտնվել է գերմանական թերթերից մեկի սկանդալային հոդվածներից մեկում: Թերթը տեղեկություն էր տարածել, թե Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող 28-ամյա բռնցքամարտիկը ...ՀԱՎԱՏ և ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՐՀՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԻՑ ՄՈԼՈՐՎԱԾ ԱՆՃԱՐԱԿ ՍՊԻՏԱԿԱՄՈՐԹ ԱՄԵՐԻԿԱՑՈՒ ՄՏՔԵՐԸ
Ջոն Հյուզ
Արի մի շրջան էլ պտտվենք… Հարրի ...ՀԵՏ ՉՄՆԱԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌևՏՐԻՑ. «ԷՅՉԷՍԲԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՆԿԸ` ՈՐՊԵՍ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋԱՏԱՐ
Սառա Խոջոյան
Հայաստանի բանկային համակարգի արագ զարգացումը վկայում է Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ազդարարված տնտեսական հզորացման մասին: Ընդհանուր առմամբ` այստեղ գործում է 22 բանկ, ինչը պատկառելի թիվ է Հայաստանի ...ՁԿՆԱԽԱՂԵ՞Ր. ՄԱՆՐԱՁԿՆԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՎ` ՁԳՏՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍևԱՆԱ ԼՃԻ ՖԱՈՒՆԱՆ
Արփի Հարությունյան
Արդեն մի քանի օր է`Սևանի ավազանում կրակոցներ են հնչում: Սակայն դրանք անդորրը խախտող որսորդներ չեն, այլ բնապահպանության նախարարության (ԲՆ) նախաձեռնությամբ ձկների պաշտպանության ելած բնության բարեկամներ: ...ԲԱՑԸ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային ներկայացրած բանաձևը, որը հաստատում էր նրա տարածքային ամբողջականությունը և պահանջում Լեռնային Ղարաբաղից ու շրջակա տարածքներից դուրս բերել հայկական ուժերը, իմ ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ. ՂԱՐԱԲԱՂՑԻ և ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Նաիրա Հայրումյան
Անցյալ շաբաթ Թբիլիսում ղարաբաղցի և ադրբեջանցի լրագրողները հանդիպեցին կարծիքներ փոխանակելու` երկու երկրների միջև աննախադեպ նախագծի` ղարաբաղցի և ադրբեջանցի լրագրողների պատրաստած համատեղ փաստագրական ֆիլմերի ...ՆՈՐ ՓՈՍԵՐ, ՀԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ. ԳՅՈՒՄՐՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՏԵՍՆԵԼ ՔԱՂԱՔՆ ԱՌԱՆՑ ՓՈՍԵՐԻ
Անի Հակոբյան
Գյումրու փողոցներով, հատկապես գիշերը կամ անձրևոտ եղանակին, քայլելը կարող է իսկական փորձանք դառնալ: Վնասված ջրագծերի, էլեկտրական մալուխների նորոգման կամ հեռախոսագծերի անցկացման համար փոսերը սովորական ...ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՊԱՆՈՒՄ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐ Ձև
Արմինե Ավագյան
Կապանում գործող նախակրթարանը իր տեսակի մեջ միակն է Սյունիքում: Սա մանկապարտեզ չէ, այստեղ չեն սնվում, չեն քնում, ինչպես Հայաստանի այլ մանկապարտեզներում: Սյունիքի մարզում` Կապանում, որտեղ մանկապարտեզների ...ՖՈՒՏԲՈԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄՐՑԱՇԱՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սուրեն Մուսայելյան
Երևանի «Հրազդան» մարզադաշտը, որն ականատես է եղել «Արարատ» թիմի 1970-ականների փայլուն ելույթներին, դարձել էր հայաստանցի ծնողազուրկ երեխաների համար կազմակերպված մրցաշարի անցկացման վայր: Անցյալ կիրակի ...
ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ, ԻՍԿ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌևՍ ԱՌԿԱ ԵՆ
Սառա ԽոջոյանՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆՕԹևԱՆՆԵՐԻ. ԿԱՊԱՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ` ԿՌՎԱԽՆՁՈՐ ԵՐԿՈՒ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԻ ՄԻՋև
Արմինե ԱվագյանԻՐԱԿԱՆ և ՄՏԱՑԱԾԻՆ ՓԱՍՏԵՐ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Գայանե ՄկրտչյանԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ «ՀԱԱԳԱ ՏԱՆԵԼ»
Գայանե ՄկրտչյանԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ «ՊԱՇԱՐՄԱՆ» ՄԵՋ Է
Արփի Հարությունյան
ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան
ԴԱՏԱՎՈՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ» ԿԱՐՃՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Վահան ԻշխանյանՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԴԱՍԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՆԵԼ
Վահան ԻշխանյանԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան
ԱՇԽԱՏԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՄԻԱՎՈՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ և ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
Սառա ԽոջոյանՄԵՂԱԴՐԱՆՔ`ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ և ԴՐԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ. ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
ԽԱԲԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՋԻՆ ԱՌևՏՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԵՐԿՐՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ
Գայանե ՄկրտչյանՍՊՈՐՏ. ՀԱՅԱԶԳԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԻՐ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ
Սուրեն Մուսայելյան
- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

