
Հրատարակված է Ապրիլ 25, 2008
ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
- Մինչ իշխանությունները խոստումներ են տալիս միջազգային հանրությանը՝ ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և ԵԽ առաջ ստանձնած պարտավորություններին «հավատարիմ» մնալու, նոր ձևավորված կառավարությունը հավատացնում է, թե աշխատելու և իրականացնելու է «հավակնոտ» ծրագրերը: 17 նախարարներից կազմված բազմաշերտ կառավարությունը` անկուսակցական վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ընդունելով «բազմաթիվ մարտահրավերները»` առաջիկա հինգ տարիների ընթացքում կփորձի իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնց մասին խոստումներ էին շռայլվում ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական ժամանակաշրջաններում: Տիգրան Սարգսյանը, որն ապրիլի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնը, կառավարության նիստի ժամանակ ասել է, որ գործադիրի անդամների աշխատանքային սեղաններին պետք է դրված լինի երկու կարևորագույն փաստաթուղթ՝ ՀՀ կառավարության և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերը: «Այս երկու փաստաթղթերը ձեր աշխատանքային սեղանի կարևորագույն փաստաթղթերն են, և դուք ամեն օր գործունեության ընթացքում պետք է հետևեք, թե ինչ քայլեր են ձեր կողմից ձեռնարկվել, որպեսզի այդ մատնանշված նպատակները լինեն մեզ համար հասանելի»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Սարգսյանը, որը նախապես հայտարարել էր, թե հետևելու է, որ նախարարներն անշեղորեն կատարեն իրենց պարտականությունները, «այլապես հրապարակային գնահատական կտրվի նրանց գործունեությանը», ասել է, թե իր դիտարկումների համաձայն` բավական աշխատանք ունեն անելու: «Իմ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ, ցավոք, դեռևս մեր աշխատակիցները չեն տիրապետում աշխատանքի ժամանակակից մեթոդներին: Գիտեք` ամոթ չէ չիմանալը, ամոթ է չսովորելը, և մենք պետք է սկսենք մեզնից, մենք ինքներս պետք է սովորենք ծանոթանալ աշխարհի ժամանակակից փորձին և աշխատենք այն, ինչ մեզ համար ընդունելի է, ներդնել Հայաստանի Հանրապետությունում: Բարեփոխումներ առանց սովորելու` հնարավոր չէ: Ուրեմն, մեր թիմի համար մեկ խնդիրը լինելու է` սովորել»,- ասել է վարչապետ Սարգսյանը, որը հավատացրել է, թե իրենց նիստերին հնարավոր կլինի հետևել «առցանց» ռեժիմով: «Առցանց», թե հին մեթոդներով` նոր կառավարությունը, որը ստանձնել է իր պարտականությունները բավական դժվարին իրավիճակում, ըստ վերլուծաբանների, ստիպված կլինի աշխատել կրկնակի: «Որոշ ժամանակ անց հնարավոր կլինի գնահատական տալ կատարված աշխատանքներին, քանի որ դեռևս կառավարությունը նոր է սկսում իր աշխատանքները»,- «ԱրմենիաՆաուին» ասաց անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը: Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, որն իր երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել էր աշխատելու պատրաստակամության և բարեփոխումների մասին, վարչապետին ներկայացնելիս վստահեցրել էր, թե հավատում է, որ Տիգրան Սարգսյանի օգնությամբ կարողանալու են իրականացնել բոլոր այն երկրորդ սերնդի հավակնոտ ծրագրերը, որոնք նախատեսել են: Ծրագրերը, իրոք, հավակնոտ են, սակայն եթե մինչև մարտի 1-ի արյունալի իրադարձությունները, որի ժամանակ 10 մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին և ձերբակալվեցին, շատերը վստահ էին, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն կձևավորի կառավարություն, ապա վերոհիշյալ դեպքերը փոխեցին դեպքերի ընթացքը: «Ամեն դեպքում, որևէ տրամաբանություն չկար եռակողմ-քառակողմ կառավարություն ձևավորելու մեջ,- «ԱրմենիաՆաուին» ասաց քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը: - Պարտադիր չէր նման կառավարություն ձևավորելը: Սերժ Սարգսյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, ձևական «ընդդիմությանը» տեղեր առաջարկեց, սակայն դրա անհրաժեշտությունը չկար, քանի որ ամեն դեպքում շարունակվելու է այն, ինչ կար»: Կառավարության նոր կազմը, որի մեջ ընդգրկված են թե անկուսակցական և թե ՀՀԿ, ԲՀԿ, ինչպես նաև նախընտրական շրջանում ընդդիմադրի «հախուռն» կեցվածք ընդունած ՕԵԿ և ՀՅԴ ներկայացուցիչներ, առաջիկա 5 տարիներին հանձն կառնի իրականացնելու այն թեկնածուի ծրագրերը, որին խիստ քննադատության ենթարկելով` փորձել էին հավելյալ ձայներ շահել: «Երկրորդ սերնդի բարեփոխումներն ուղղակիորեն կանդրադառնան ամբողջ ժողովրդի բարեկեցության վրա: Ամեն ոք պետք է զգա, որ իր ինքնադրսևորման հնարավորություններն ընդլայնվում են, և իր կյանքի որակը բարելավվում է,- նշված է նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի տարբեր ոլորտային ընդգրկվածություն ունեցող նախընտրական ծրագրում: - Ցանկացած նորաստեղծ ընտանիք կունենա բնակարան և ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն»: Ծրագիրը, որն անդրադարձ է կատարում նաև արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը, կրթության, առողջապահության ու այլ ոլորտներին, նշում է, թե ստեղծվելու են նպաստավոր պայմաններ` մարդկանց աշխատանքով ապահովելու համար: «Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է տիրի փոխադարձ հարգանքի, սիրո և ներողամտության մթնոլորտ»,- նշված է ծրագրում: Չնայած միջազգային կառույցների բազմաթիվ հորդորներին և Հայաստանի իշխանությունների պարտավորությունների մատնանշմանը` դեռևս լարված ներքաղաքական մթնոլորտում «փոխադարձ հարգանքի և սիրո» մթնոլորտին հասնելը բավական դժվար կլինի: «Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջև անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջև չհասկացվածության պատ կա, կոչ եմ անում` եկեք քանդենք այդ պատը»,- ասաց Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին կայացած երդմնակալության արարողության ժամանակ: Սակայն ինչպես մինչ այդ, այնպես էլ դրանից հետո «պատը» իշխանության և ընդդիմության միջև մնում է ամուր, իսկ ընդդիմության և իշխանության միջև երկխոսությունը՝ ոչ ռեալ: «Ես ինքս ոչ մի դրական սպասում չունեմ,- ասում է Ենոքյանը: - Սահմանադրորեն եթե վերցնենք, կառավարության համար դժվար կլինի միաժամանակ աշխատել նախագահի և ԱԺ-ի հետ, սակայն եթե վերցնենք հայաստանյան այն իրողությունը, ինչը մենք ունեինք, ապա նորմալ է: Նախագահն ինչ ասի, դա էլ ընդունելի կլինի թե վարչապետի, թե կառավարության և թե ԱԺ-ի համար: Այսինքն` ամեն ինչ կլինի այնպես, ինչպես եղել է: Ընտրությունները հաստատ չեն կեղծվել բարեփոխումների համար: Ամեն ինչ նորից ծառայեցվելու է օլիգարխների շահերին»:

- Մարիաննա Գրիգորյան
Վերջին լուրերը, Ապրիլ 25, 2008
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան 14
Շաբաթ օրը Հայաստանի ընդդիմությունն իրավունք ստացավ անցկացնելու իր առաջին հանրահավաքը վերջին շաբաթների ընթացքում: Դրանից երկու օր առաջ Եվրախորհուրդը սուր քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին ...ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան 7
Երկուշաբթի նախագահ Սերժ Սարգսյանի մի քանի հրամանագրերով ամբողջապես ձևավորվեց Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Թեև նախարարների մեծ մասը պահպանել է իր պորտֆելները հիմնականում հանրապետական կառավարության ...ԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
2
Խմբագրի կողմից` Ապրիլի 18-ին Մեծ Բոստոնի Հրեական համայնքի հասարակայնության հետ կապերի խորհրդի (ՀՀՀԿԽ) գործադիր տնօրեն Նենսի Քաուֆմանը (www.jcrcboston.org) ելույթ է ունեցել Մասաչուսեթսի նահանգային կառավարության ...ՍՊՈՐՏ. ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹՈՂ ԵՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Ծանրամարտ Իտալիայում իրենց հերոսություններից հետո երեքշաբթի մեր մարզիկներին ջերմորեն դիմավորեցին Հայաստանում: Անցյալ տարվա Եվրոպայի առաջնությունում ձեռք բերած մեծ հաջողությունը այս տարի նրանք գերազանցեցին` ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍ. ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆՈՒՐԲ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑ Է
Արիս Ղազինյան
Մարտի վերջին Իսրայելի կնեսետը (խորհրդարանը) որոշում ընդունեց առաջին անգամ քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Ինչպես և անցյալ տարի, երբ նախաձեռնությունը մերժվեց, այդ առաջարկով հանդես եկավ Սոցիալ-դեմոկրատական ...ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏԵԽՆԻԿԱՅԻ և ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՂՐԻՆ ՄԱՔՐՎՈՒՄ Է
Արմինե Ավագյան 1
Տարիներով Մեղրի քաղաքի, ինչպես և ամբողջ Հայաստանի ամենամտահոգիչ հարցերից մեկը համայնքի մաքրությունն ու աղբահանությունն է եղել: Սակայն վերջերս Հայաստանի ամենահարավային քաղաքում իրավիճակը զգալիորեն փոխվեց: ...ՄԵՂԱԴՐԱՆՔ`ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ և ԴՐԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ. ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Խմբագրի կողմից` Հետևյալ մեկնաբանությունները անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստի ժամանակ ներկայացվել են որպես Հայաստանի նախագահական ընտրություններում Եվրախորհրդի դիտորդական ...ՍԻԵՐԱ ՎԻՍՏԱՅԻՑ ՎԱՆԱՁՈՐ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ԿԻՍՎՈՒՄ Է ԻՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ և ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Նաիրա Բուլղադարյան
Ամերիկացի ուսուցչուհի Լիզա Ադելին, ինչպես ինքն է ասում` իր «երազների երկիրը» առաջին անգամ այցելելուց հետո մեծ տպավորություններով կմեկնի հայրենիք: Հայաստանի մասին նա կարդացել էր գրքերից, և նրա երազանքն ...ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿՈՐ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՂՀ-ՈՒՄ
Նաիրա Հայրումյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության վերջին նիստում Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ) պետպատվերով տեղերի ցանկն աշխույժ քննարկման նյութ էր դարձել: Չնայած բուռն քննարկումներին` ցանկն այդպես ...ՊԱՅՔԱՐԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒ՞Ն. ԱԺ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՈՇՏԱՑՆԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Գայանե Աբրահամյան
ՀՀ Ազգային ժողովն առաջարկում է կոշտացնել դիրքորոշումը ղարաբաղյան հարցում` փոխելով արտաքին քաղաքականության կուրսը, «լինել ավելի նախաձեռնող, այլ ոչ թե միայն պատասխաններ տալ Բաքվի ռազմատենչ հայտարարություններին»: ...ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳԻՆԸ. ՎԵՐևՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԱՐԱԳ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՆԵՐՔևՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳԻՆ
Ջոն Հյուզ
Իրոք որ տարօրինակ օրեր են, Շատ յուրահատուկ: Ջոն Լենոն «Ինձ ոչ ոք չի ասել» Նախագահ Սերժ Սարգսյանի գործը հեշտ չի լինելու: Նա հասավ նախագահության` մանիպուլյացիայի ենթարկելով ...ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան 1
Մինչ իշխանությունները խոստումներ են տալիս միջազգային հանրությանը՝ ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և ԵԽ առաջ ստանձնած պարտավորություններին «հավատարիմ» մնալու, նոր ձևավորված կառավարությունը հավատացնում ...FAILED PROMISE, AGAIN: GENOCIDE RECOGNITION REMAINS CAMPAIGN SLOGAN FOR US POLITICIANS
In 2000, then presidential candidate Governor George W. Bush stated that if elected President, he would properly recognize the Armenian Genocide. In his pledge, Bush stated that "the Armenians were subjected ...ԽԱԲԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՋԻՆ ԱՌևՏՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԵՐԿՐՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ
Գայանե Մկրտչյան
Այս շաբաթ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել Երևանի տոնավաճառների աշխատակիցները: Նրանք դժգոհում էին, որ այսուհետ իրենց ներկրված ապրանքը մաքսազերծելու համար ստիպված են ավելի շատ գումար ...ԱՇԽԱՏԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՄԻԱՎՈՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ և ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
Սառա Խոջոյան
Երևանում վերջերս կազմակերպված աշխատանքի տոնավաճառը ավելի քան 1000 երիտասարդ մասնագետներ էր հավաքել, որոնք ցանկանում էին կյանքի կոչել կրթության ընթացքում ձեռք բերած իրենց գիտելիքները: ԵՊՀ շրջանավարտների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՍԵՐ ՃԱԽՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ԱՂԱՎՆԻ ՊԱՀԵԼԸ ՇԱՏԵՐԻ ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔՆ Է, ԻՍԿ ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԻԶՆԵՍ
ԴԱՇՆԱՄՈՒՐ ԵՐԿՆՔԻՑ. ԼՂՀ ԳՅՈՒՂՈՒՄ ՈՒՐԱԽ ԵՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Նաիրա ՀայրումյանՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 100 ՕՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ
Գայանե ՄկրտչյանԿԱՐԳԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
Գայանե ԱբրահամյանՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՂԵՏԱԼԻ» ԲԱՌԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑՆ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ՊԱԽԱՐԱԿՄԱՆ, ԱՅԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան
ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան
ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ
ԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՈՎ. ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Գայանե Մկրտչյան
ԿՈԱԼԻՑԻԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ` ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿՆ «ԱՆՎԻՃԵԼԻ» Է
ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

