
Հրատարակված է Ապրիլ 25, 2008
ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳԻՆԸ. ՎԵՐևՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԱՐԱԳ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՆԵՐՔևՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳԻՆ
- Իրոք որ տարօրինակ օրեր են, Շատ յուրահատուկ: Ջոն Լենոն «Ինձ ոչ ոք չի ասել» Նախագահ Սերժ Սարգսյանի գործը հեշտ չի լինելու: Նա հասավ նախագահության` մանիպուլյացիայի ենթարկելով քաղաքացիներին ու իրադարձությունները, և այժմ ստանձնում է պաշտոնն այն մարդկանց արդարացի ըմբոստության ու գոռում-գոչյունների պայմաններում, ովքեր գուցեև համամիտ էին նրա մտադրությանը, սակայն չէին ենթադրում, որ իրենք էլ պետք է վճարեն «Առաջ, Հայաստան» մայրուղին գցելու գինը: Պաշտոնավարման առաջին 10 օրում ընդունված երկու կարևոր որոշում ցույց է տալիս ճգնաժամում հայտնված հանրապետությունը ղեկավարելու ամբողջ բարդությունը: Առաջին բանը, որ վարչապետ նշանակվելուց հետո արեց թիվ երկու Սարգսյանը` Տիգրանը, գազի սակագնի սուբսիդավորման վերացման մասին հայտարարելն էր, որը, թեև չի բարձրացնում գազի գինը, սակայն բարձրացնում է դրա սպառման սակագինը: Այս կսմթոցը լիովին չի զգացվի մինչև առաջիկա ձմեռ, երբ պարզ կդառնա, թե ինչ արդյունավետությամբ է ներկա վարչակազմը հաստատում, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, իր ջերմ հարաբերությունները Ռուսաստանի` գազի և իր ֆորպոստ Հայաստանի տիրոջ հետ: Այս քայլի տրամաբանությունը միանգամայն հասկանալի է. հանրային օգտագործման համար նախատեսված պետական միջոցները սահմանափակ են: Սակայն ընտրված ժամանակը կասկածահարույց է և չի նպաստում հանրության վստահության ձևավորմանը այս ուժեղ, բայց չհաստատված ու չսիրված իշխանության հանդեպ: Բոլոր նրանք, ովքեր զրկված են ներքին տեղեկություններ ստանալու արտոնությունից, իսկ դա գրեթե ամբողջ բնակչությունն է` բացի 131 պատգամավորներից, հավանաբար, դա կընկալեն որպես նոր բեռ սպառողների համար ու կզարմանան, թե ինչո՞ւ էր պետք է դա անել հիմա, երբ Հայաստանին ավելի, քան երբևէ, պետք է բարի կամքով միավորված լինել և ոչ թե էլ ավելի օտարվել իշխանություններից, որոնք լեգիտիմության պակաս են զգում և ցույց են տվել, որ անտեսում են քաղաքացիների շահերը: Եթե չհաշվենք վստահությունը, որը կարելի էր վերականգնել, եթե օրենքն ավելի թափանցիկ կիրառվեր, մենք բոլորս հակված ենք բացատրելու ամեն ինչ մեր սեփական հավասարումով: Ռուսաստանի նախընտրական աջակցությունը թիվ մեկ Սարգսյանին + Հայաստանի գազը պատկանում է Ռուսաստանին` «Գազպրոմ» մեգաընկերությանը + լուրեր այն մասին, որ արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է բարձր պաշտոն զբաղեցնել «Գազպրոմում» + խոսակցություններ, որ թիվ երկու Սարգսյանը պաշտոնավարումն ավարտած նախագահի ներկայացուցիչն է = ցուրտ ձմեռ տնտեսական ոչ բարվոք վիճակում գտնվող հազարավոր հայաստանցիների համար: Հնարավոր է, որ մենք սխալվում ենք: Բայց պատասխանատվությունը, նախևառաջ, ընտրված ու նշանակված իշխանությունների համար է, և եթե նրանք ոչ մի սխալ բան չեն արել (հնարավոր է, որ այդպես էլ կա), մի՞թե բնավ չեն գիտակցում, որ չարժեր հենց սկզբից լրացուցիչ հոգս դնել սեփական ժողովրդի վրա: Թե՞, ինչն ավելի վատ է, դա նրանց բոլորովին չի հուզում: Մեծ թենիսիստ Անդրե Ագասիի գովազդներից մեկը, որում նա ասում է` «Իմիջն ամեն ինչ է», գուցեև «էյս» չէր նրա համար, բայց այս երկրում, որն Ագասիին իր զավակն է համարում, տեսախցիկի նրա հին գովազդային կարգախոսը կարող է որոշակի ուշադրություն բևեռել այս վարչակազմի վրա: Մինչ մշտապես կարճ կտրած մազերով թիվ երկու Սարգսյանը դոլարներ էր «խուզում» բյուջեի գազային պարտավորություններից, թիվ մեկ Սարգսյանը պայթեցնում էր մաքսային կոմիտեով հոսող ապօրինի «փողամուղը»: Պաշտոնակալության արարողության շամպայնի խցանները դեռ նոր էին գետնին ընկել, երբ նախագահ Սարգսյանը հարձակվեց մաքսայինի վրա, որպեսզի ցույց տա, թե ով է հիմա տեր ու տիրակալը: Սա շատ տպավորիչ կերպով ներկայացվեց հեռուստադիտողներին, որոնք ականատես եղան, թե ինչպես է Սերժանտատորը շշպռում մաքսայինի ներկայացուցչին, որը կամ դրածո էր հեռուստախցիկների առաջ, կամ էլ պարզապես շարքային մաքսավոր, որի հատուցման ժամը եկել էր: Թիվ մեկ Սարգսյանը հրապարակավ նվաստացրեց մաքսավորին, որը չկարողացավ տվյալներ ներկայացնել խախտումների համար նշանակված տուգանքների մասին, ինչը, հնարավոր է, վկայում է, որ նման փաստաթղթերը բացակայում են այդ պետական հաստատությունում, որը հայտնի է իր անմաքուր աշխատաոճով ու նաև նրանով, որ խիստ ցանկալի աշխատավայր է, քանի որ այստեղ կարելի է հեշտությամբ փող «աշխատել» ու թաքցնել հետքերը: Այդ քոթակը վաղուց էր հասնում, և դա ազդանշան էր, որ ժողովրդավարությունն այստեղ որոշակի հնարավորություն է ստանում, եթե պետության ղեկավարը պատրաստ է միջոցներ ձեռնարկելու կոռուպցիայի հիմնական աղբյուրներից մեկի նկատմամբ: Ամեն ինչ շատ լավ էր արված: Բայց, ավաղ, վատ ընդունվեց նրանց պատճառով, ովքեր, ի վերջո, վճարելու են այդ ամենի համար: Դրանք ավազակ պաշտոնյաները չեն, ովքեր խախտում էին օրենքը, քանի որ հենց իրենք են այդ օրենքը: Դա, անշուշտ, օլիգարխ օրենսդիրները չեն, ում թանկարժեք կոստյումները չեն գալիս Ստամբուլից` հայտնի կարմիր-սև-սպիտակ վանդակավոր կապոցներով, կամ Չինաստանից` ստվարաթղթե տուփերով: Երբ տոնավաճառների շարքային առևտրականների և մաքսայինի լկտի թալանչիների ապօրինի համաձայնության հետևանքով պետությունից թաքցված միջոցները բարեհաջող հասնեն պետության գանձարան, շարքային հայաստանցու շշմեցուցիչ «Արմանի» կոստյումի գինը կաճի նույնքանով` գումարած «քյարը»: Սարգսյանի տարիների այս առաջին օրերը կանխատեսում են մի վարչակազմ, որը, կատարելով հսկայական ու անզիջում քայլ` չի վախենում դիմել անհրաժեշտ, ոչ պոպուլիստական միջոցների: Սակայն հարց է` արդյո՞ք ընտրողների հանդեպ ավելի բարյացակամ մանկական քայլերն ավելի հարմար կլինեին դեռահաս երկրի անհաստատ քայլերին, երբ այս վարչախմբին իշխանության բերած գործընթացը զրկել է նրան ոտքերի տակի հողից: Կասկածից վեր է այն դաժան ճշմարտությունը, որ թիվ մեկ և թիվ երկու Սարգսյանները կվաստակեն այն, ինչ ենթադրում են նրանց պաշտոնների արտոնությունները: Սակայն պաշտոն վաստակելուց շատ ավելի դժվար կլինի հարգանք վաստակելը:

- Ջոն Հյուզ
Վերջին լուրերը, Ապրիլ 25, 2008
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան 14
Շաբաթ օրը Հայաստանի ընդդիմությունն իրավունք ստացավ անցկացնելու իր առաջին հանրահավաքը վերջին շաբաթների ընթացքում: Դրանից երկու օր առաջ Եվրախորհուրդը սուր քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին ...ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան 7
Երկուշաբթի նախագահ Սերժ Սարգսյանի մի քանի հրամանագրերով ամբողջապես ձևավորվեց Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Թեև նախարարների մեծ մասը պահպանել է իր պորտֆելները հիմնականում հանրապետական կառավարության ...ԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
2
Խմբագրի կողմից` Ապրիլի 18-ին Մեծ Բոստոնի Հրեական համայնքի հասարակայնության հետ կապերի խորհրդի (ՀՀՀԿԽ) գործադիր տնօրեն Նենսի Քաուֆմանը (www.jcrcboston.org) ելույթ է ունեցել Մասաչուսեթսի նահանգային կառավարության ...ՍՊՈՐՏ. ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹՈՂ ԵՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Ծանրամարտ Իտալիայում իրենց հերոսություններից հետո երեքշաբթի մեր մարզիկներին ջերմորեն դիմավորեցին Հայաստանում: Անցյալ տարվա Եվրոպայի առաջնությունում ձեռք բերած մեծ հաջողությունը այս տարի նրանք գերազանցեցին` ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍ. ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆՈՒՐԲ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑ Է
Արիս Ղազինյան
Մարտի վերջին Իսրայելի կնեսետը (խորհրդարանը) որոշում ընդունեց առաջին անգամ քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Ինչպես և անցյալ տարի, երբ նախաձեռնությունը մերժվեց, այդ առաջարկով հանդես եկավ Սոցիալ-դեմոկրատական ...ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏԵԽՆԻԿԱՅԻ և ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՂՐԻՆ ՄԱՔՐՎՈՒՄ Է
Արմինե Ավագյան 1
Տարիներով Մեղրի քաղաքի, ինչպես և ամբողջ Հայաստանի ամենամտահոգիչ հարցերից մեկը համայնքի մաքրությունն ու աղբահանությունն է եղել: Սակայն վերջերս Հայաստանի ամենահարավային քաղաքում իրավիճակը զգալիորեն փոխվեց: ...ՄԵՂԱԴՐԱՆՔ`ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ և ԴՐԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ. ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Խմբագրի կողմից` Հետևյալ մեկնաբանությունները անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստի ժամանակ ներկայացվել են որպես Հայաստանի նախագահական ընտրություններում Եվրախորհրդի դիտորդական ...ՍԻԵՐԱ ՎԻՍՏԱՅԻՑ ՎԱՆԱՁՈՐ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ԿԻՍՎՈՒՄ Է ԻՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ և ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Նաիրա Բուլղադարյան
Ամերիկացի ուսուցչուհի Լիզա Ադելին, ինչպես ինքն է ասում` իր «երազների երկիրը» առաջին անգամ այցելելուց հետո մեծ տպավորություններով կմեկնի հայրենիք: Հայաստանի մասին նա կարդացել էր գրքերից, և նրա երազանքն ...ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿՈՐ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՂՀ-ՈՒՄ
Նաիրա Հայրումյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության վերջին նիստում Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ) պետպատվերով տեղերի ցանկն աշխույժ քննարկման նյութ էր դարձել: Չնայած բուռն քննարկումներին` ցանկն այդպես ...ՊԱՅՔԱՐԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒ՞Ն. ԱԺ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՈՇՏԱՑՆԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Գայանե Աբրահամյան
ՀՀ Ազգային ժողովն առաջարկում է կոշտացնել դիրքորոշումը ղարաբաղյան հարցում` փոխելով արտաքին քաղաքականության կուրսը, «լինել ավելի նախաձեռնող, այլ ոչ թե միայն պատասխաններ տալ Բաքվի ռազմատենչ հայտարարություններին»: ...ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳԻՆԸ. ՎԵՐևՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԱՐԱԳ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՆԵՐՔևՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳԻՆ
Ջոն Հյուզ
Իրոք որ տարօրինակ օրեր են, Շատ յուրահատուկ: Ջոն Լենոն «Ինձ ոչ ոք չի ասել» Նախագահ Սերժ Սարգսյանի գործը հեշտ չի լինելու: Նա հասավ նախագահության` մանիպուլյացիայի ենթարկելով ...ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան 1
Մինչ իշխանությունները խոստումներ են տալիս միջազգային հանրությանը՝ ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և ԵԽ առաջ ստանձնած պարտավորություններին «հավատարիմ» մնալու, նոր ձևավորված կառավարությունը հավատացնում ...FAILED PROMISE, AGAIN: GENOCIDE RECOGNITION REMAINS CAMPAIGN SLOGAN FOR US POLITICIANS
In 2000, then presidential candidate Governor George W. Bush stated that if elected President, he would properly recognize the Armenian Genocide. In his pledge, Bush stated that "the Armenians were subjected ...ԽԱԲԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՋԻՆ ԱՌևՏՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԵՐԿՐՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ
Գայանե Մկրտչյան
Այս շաբաթ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել Երևանի տոնավաճառների աշխատակիցները: Նրանք դժգոհում էին, որ այսուհետ իրենց ներկրված ապրանքը մաքսազերծելու համար ստիպված են ավելի շատ գումար ...ԱՇԽԱՏԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՄԻԱՎՈՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ և ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
Սառա Խոջոյան
Երևանում վերջերս կազմակերպված աշխատանքի տոնավաճառը ավելի քան 1000 երիտասարդ մասնագետներ էր հավաքել, որոնք ցանկանում էին կյանքի կոչել կրթության ընթացքում ձեռք բերած իրենց գիտելիքները: ԵՊՀ շրջանավարտների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԻՐԱԿԱՆ և ՄՏԱՑԱԾԻՆ ՓԱՍՏԵՐ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Գայանե ՄկրտչյանՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 100 ՕՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ
Գայանե ՄկրտչյանԼԱՎ ՈՒ ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ, ԻՍԿ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌևՍ ԱՌԿԱ ԵՆ
Սառա ԽոջոյանԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԿԱՐևՈՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ, ՍԱԿԱՅՆ ԱՌՋևՈՒՄ ՆՐԱՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Արիս ՂազինյանՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՂԵՏԱԼԻ» ԲԱՌԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑՆ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ՊԱԽԱՐԱԿՄԱՆ, ԱՅԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան
ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան
ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ
ԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՈՎ. ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Գայանե Մկրտչյան
ԿՈԱԼԻՑԻԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ` ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿՆ «ԱՆՎԻՃԵԼԻ» Է
ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

