
Հրատարակված է Ապրիլ 25, 2008
ՊԱՅՔԱՐԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒ՞Ն. ԱԺ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՈՇՏԱՑՆԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
- ՀՀ Ազգային ժողովն առաջարկում է կոշտացնել դիրքորոշումը ղարաբաղյան հարցում` փոխելով արտաքին քաղաքականության կուրսը, «լինել ավելի նախաձեռնող, այլ ոչ թե միայն պատասխաններ տալ Բաքվի ռազմատենչ հայտարարություններին»: Պատգամավորները նոր, առավել հարձակողական քաղաքականության որդեգրումը համարում են ուշացած, բայց անհրաժեշտ: «Եթե տեղի չունենա կուրսի փոփոխություն, ապա ավելի կամրապնդվենք նահանջողական, պաշպանական դիրքերում»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը: Ազգային ժողովը քննարկում է խոսնակ Տիգրան Թորոսյանի ներկայացրած հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, որը նաև առաջարկում է ստեղծել ղարաբաղյան խնդրով զբաղվող մշտական հանձնաժողով: Թորոսյանը հայտարարության նախագծի շրջանակում առաջարկում է երեք խնդիր լուծել. ակտիվացնել ԼՂ խնդրի վերաբերյալ միջազգային հանրությանն ուղղված միջոցառումների իրականացման ջանքերը, քաղաքականությունը դարձնել առավել նախաձեռնողական, ԼՂՀ անվտանգությունն ու պաշտպանունակությունն ապահովելուն ուղղված` ձևակերպել Հայաստանի կողմից այդ անվտանգությունն ապահովելու իրավական հիմքերը: «Այս հայտարարությունը բնավ էլ տագնապի արտահայտություն չէ: Ուղղակի սթափ, ամենօրյա աշխատանքի կոչ է արվում»,- ասում է խոսնակը: Հայտարարություն անելու և կուրսի փոփոխության որոշումը, սակայն, տեղի ունեցավ մարտի 14-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի «Ադրբեջանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասին» բանաձևի ընդունումից հետո, որին կողմ են քվեարկել 39 երկիր, դեմ` 7-ը, իսկ 100 երկիր ձեռնպահ են մնաց: Բանաձևը, որը մեկ անգամ ևս Հայաստանին «օկուպանտ» էր անվանում, նախկին արտգործնախարար Օսկանյանը գնահատել էր որպես «ոչ անհրաժեշտ և ժամանակավրեպ», շեշտելով` «Դա նշան է, որ Ադրբեջանը ոչ թե նախահարձակ է, այլ պաշտպանվում է»: Սակայն հայտարարության նախագծի քննարկումը տեղի է ունենում Ադրբեջանի ձեռնարկած նոր քայլերի ֆոնի վրա: Դեռ նախորդ շաբաթ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության պատգամավոր Մուսա Ղուլիևը խորհրդարանի նիստում հայտարարել էր, թե «Իրևանը (ադրբեջաներեն այսպես է հնչում Երևանը) Ադրբեջանի հին քաղաքներից մեկն է, և նախագահ Իլհամ Ալիևը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ադրբեջանական հին Իրևան քաղաքը վերադարձնելու անհրաժեշտությունը»: Ըստ «Թրենդ» լրատվական գործակալության` Ղուլիևը կարծիք է հայտնել, թե Ադրբեջանի ավաններից մեկը պետք է անվանակոչվի «Ենի (Նոր) Իրևան»: Միլի մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովն էլ հայտարարել է, որ խորհրդարանին շուտով ներկայացվելու է «Իրևանը` հին ադրբեջանական քաղաք» ճանաչող հայտարարություն: Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը զայրանում է, որ նման հայտարարություններին չի տրվում պատշաճ պատասխան, այնինչ դրանք լուրջ հետևանքներ կարող են ունենալ: «Մենք շատ հաճախ հեգնում ենք ու արհամարհում նման հայտարարությունները, սակայն, Ադրբեջանում մի սերունդ է աճում, որը վստահ է, թե հայերը գրավել են իրենց հողերը, իրենցն են համարում Երևանը, Գառնին, Սևանը և այլն»,- ասում է Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետի պնդումները ակնհայտ են դառնում, երբ կարդում ենք ադրբեջանական էլեկտրոնային մամուլը: Հենց այս շաբաթ day.az-ում հրապարակված հոդվածում, Ադրբեջանի «Մարդասիրական» կուսակցության առաջնորդ Օգթայ Ատախանը ասում է, որ «Այսպես կոչված «Հայաստանի Հանրապետության» ամբողջ տարածքը, դրա յուրաքանչուր թիզըը բնիկ ադրբեջանական հողեր են»: http://www.day.az/news/politics/115485.html: Պատգամավոր Արմեն Աշոտյանը շեշտում է, որ այս «պատմական անհեթեթությունը ոչ միայն ներարկվում է ադրբեջանցիների գիտակցության մեջ, այլև ողջ աշխարհում ակտիվորեն քարոզվում»: «Մենք վատ ենք օգտագործում անգամ ինտերնետի հնարավորությունները` չենք ստեղծում մրցունակ համացանցային պորտալ: Google-ից հայանպաստ երկու ռեսուրս է բերում, իսկ անգլիալեզու չորս ադրբեջանանպաստ ռեսուրս` «Ղարաբաղ» անվան որոնման դեպքում: Մենք զիջում ենք. հայկական ռեսուրսների որոնման համակարգի օպտիմալացում չի կատարվում, դրա համար «Ղարաբաղ» բառը սեղմողը նախ ադրբեջանանպաստ կայքերն է կարդում, սա տեղեկատվության անվտանգության խնդիր է»,- ասում է Աշոտյանը: Ղարաբաղյան հարցի կարգավորման նոր կուրսի քննարկման ընթացքում ՀՅԴ անդամները քննադատության ենթարկեցին նախկինում իրականացված քայլերը`անվանելով այդ քաղաքականությունը «անատամ»: «Այն օրը, երբ Ադրբեջանը սկսեց բարբարոսաբար ջախջախել Ջուղայի հուշարձանները, մենք պիտի դուրս գայինք բանակցային գործընթաց, տեսեք, թե ինչ կկատարվեր: Այդ ժամանակ մեզնից կկառչեին, մեզնից ներողամտություն կհայցեին»,- ասում է նախկին փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Պատգամավորը շեշտում է, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին մեր պատասխանը պետք է լինի ազատագրված տարածքների վերաբնակեցումը պետական լուրջ ծրագրերով: «Դա չի հաջողվում, քանի որ մեր կողմից անընդհատ խոսվում է տարածքների վերադարձման մասին, այնինչ ոչ մի բանակցության ժամանակ Ադրբեջանը երբևէ չի ասել, թե ինչ է զիջելու, ասում են` պատրաստ են փոխզիջումների, հետոª հայտարարում. եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չվերականգնվի, պատերազմ կսկսենք: Ինչո՞ւ ենք մենք այդքան խոնարհվում» -զարմանում է Հովհաննիսյանը: Դաշնակցությունն առաջարկում է նաև հայտարարության մեջ ավելացնել մի դրույթ, ըստ որի` Ադրբեջանի հետ պետք է կնքել ուժի կիրառումից փոխադարձաբար հրաժարվելու պայմանագիր: Բանակցային գործընթացի բացթողումներն է մատնացույց անում նաև նախկին պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա` առաջին բացթողումն այն է, որ արտաքին քաղաքականությունը «երբեք նախահարձակ չի եղել»£ «Մենք ավելի շուտ արձագանքել ենք Ադրբեջանի քայլերին£ Դրա հետևանքով ստեղծվել է Ադրբեջանին ձեռնտու մի պատկեր` տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ադրբեջանի տարածքի մի մասը հայկական ուժերի վերահսկողության տակ է, ուրեմն` Հայաստանը ագրեսոր է»,- ասում է Քոչարյանը: «Ժառանգություն» կուսակցությունը դեռ սեպտեմբերին էր առաջարկում փոխել մարտավարությունը` ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ, որը քննադատության արժանացավ ու չընդունվեց: «Եթե դեռ այն ժամանակ ընդունեինք, կկանխեինք ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը,-ասում է կուսակցության քաղխորհրդի քարտուղար Վարդան Խաչատրյանը` նշելով, որ լավ է ուշ, քան երբեք:

- Գայանե Աբրահամյան
Վերջին լուրերը, Ապրիլ 25, 2008
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան 14
Շաբաթ օրը Հայաստանի ընդդիմությունն իրավունք ստացավ անցկացնելու իր առաջին հանրահավաքը վերջին շաբաթների ընթացքում: Դրանից երկու օր առաջ Եվրախորհուրդը սուր քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին ...ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան 7
Երկուշաբթի նախագահ Սերժ Սարգսյանի մի քանի հրամանագրերով ամբողջապես ձևավորվեց Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Թեև նախարարների մեծ մասը պահպանել է իր պորտֆելները հիմնականում հանրապետական կառավարության ...ԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
2
Խմբագրի կողմից` Ապրիլի 18-ին Մեծ Բոստոնի Հրեական համայնքի հասարակայնության հետ կապերի խորհրդի (ՀՀՀԿԽ) գործադիր տնօրեն Նենսի Քաուֆմանը (www.jcrcboston.org) ելույթ է ունեցել Մասաչուսեթսի նահանգային կառավարության ...ՍՊՈՐՏ. ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹՈՂ ԵՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Ծանրամարտ Իտալիայում իրենց հերոսություններից հետո երեքշաբթի մեր մարզիկներին ջերմորեն դիմավորեցին Հայաստանում: Անցյալ տարվա Եվրոպայի առաջնությունում ձեռք բերած մեծ հաջողությունը այս տարի նրանք գերազանցեցին` ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍ. ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆՈՒՐԲ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑ Է
Արիս Ղազինյան
Մարտի վերջին Իսրայելի կնեսետը (խորհրդարանը) որոշում ընդունեց առաջին անգամ քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Ինչպես և անցյալ տարի, երբ նախաձեռնությունը մերժվեց, այդ առաջարկով հանդես եկավ Սոցիալ-դեմոկրատական ...ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏԵԽՆԻԿԱՅԻ և ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՂՐԻՆ ՄԱՔՐՎՈՒՄ Է
Արմինե Ավագյան 1
Տարիներով Մեղրի քաղաքի, ինչպես և ամբողջ Հայաստանի ամենամտահոգիչ հարցերից մեկը համայնքի մաքրությունն ու աղբահանությունն է եղել: Սակայն վերջերս Հայաստանի ամենահարավային քաղաքում իրավիճակը զգալիորեն փոխվեց: ...ՄԵՂԱԴՐԱՆՔ`ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ և ԴՐԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ. ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Խմբագրի կողմից` Հետևյալ մեկնաբանությունները անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստի ժամանակ ներկայացվել են որպես Հայաստանի նախագահական ընտրություններում Եվրախորհրդի դիտորդական ...ՍԻԵՐԱ ՎԻՍՏԱՅԻՑ ՎԱՆԱՁՈՐ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ԿԻՍՎՈՒՄ Է ԻՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ և ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Նաիրա Բուլղադարյան
Ամերիկացի ուսուցչուհի Լիզա Ադելին, ինչպես ինքն է ասում` իր «երազների երկիրը» առաջին անգամ այցելելուց հետո մեծ տպավորություններով կմեկնի հայրենիք: Հայաստանի մասին նա կարդացել էր գրքերից, և նրա երազանքն ...ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿՈՐ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՂՀ-ՈՒՄ
Նաիրա Հայրումյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության վերջին նիստում Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ) պետպատվերով տեղերի ցանկն աշխույժ քննարկման նյութ էր դարձել: Չնայած բուռն քննարկումներին` ցանկն այդպես ...ՊԱՅՔԱՐԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒ՞Ն. ԱԺ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՈՇՏԱՑՆԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Գայանե Աբրահամյան
ՀՀ Ազգային ժողովն առաջարկում է կոշտացնել դիրքորոշումը ղարաբաղյան հարցում` փոխելով արտաքին քաղաքականության կուրսը, «լինել ավելի նախաձեռնող, այլ ոչ թե միայն պատասխաններ տալ Բաքվի ռազմատենչ հայտարարություններին»: ...ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳԻՆԸ. ՎԵՐևՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԱՐԱԳ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՆԵՐՔևՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳԻՆ
Ջոն Հյուզ
Իրոք որ տարօրինակ օրեր են, Շատ յուրահատուկ: Ջոն Լենոն «Ինձ ոչ ոք չի ասել» Նախագահ Սերժ Սարգսյանի գործը հեշտ չի լինելու: Նա հասավ նախագահության` մանիպուլյացիայի ենթարկելով ...ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան 1
Մինչ իշխանությունները խոստումներ են տալիս միջազգային հանրությանը՝ ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և ԵԽ առաջ ստանձնած պարտավորություններին «հավատարիմ» մնալու, նոր ձևավորված կառավարությունը հավատացնում ...FAILED PROMISE, AGAIN: GENOCIDE RECOGNITION REMAINS CAMPAIGN SLOGAN FOR US POLITICIANS
In 2000, then presidential candidate Governor George W. Bush stated that if elected President, he would properly recognize the Armenian Genocide. In his pledge, Bush stated that "the Armenians were subjected ...ԽԱԲԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՋԻՆ ԱՌևՏՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԵՐԿՐՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ
Գայանե Մկրտչյան
Այս շաբաթ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել Երևանի տոնավաճառների աշխատակիցները: Նրանք դժգոհում էին, որ այսուհետ իրենց ներկրված ապրանքը մաքսազերծելու համար ստիպված են ավելի շատ գումար ...ԱՇԽԱՏԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՄԻԱՎՈՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ և ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
Սառա Խոջոյան
Երևանում վերջերս կազմակերպված աշխատանքի տոնավաճառը ավելի քան 1000 երիտասարդ մասնագետներ էր հավաքել, որոնք ցանկանում էին կյանքի կոչել կրթության ընթացքում ձեռք բերած իրենց գիտելիքները: ԵՊՀ շրջանավարտների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ԱՂԵՏԱԼԻ» ԲԱՌԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑՆ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ՊԱԽԱՐԱԿՄԱՆ, ԱՅԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 100 ՕՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ
Գայանե ՄկրտչյանԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԿԱՐևՈՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ, ՍԱԿԱՅՆ ԱՌՋևՈՒՄ ՆՐԱՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Արիս ՂազինյանԿԱՐԳԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
Գայանե ԱբրահամյանՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՄԲԱԳԻՐՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան
ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան
ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ
ԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՈՎ. ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Գայանե Մկրտչյան
ԿՈԱԼԻՑԻԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ` ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿՆ «ԱՆՎԻՃԵԼԻ» Է
ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

