
Հրատարակված է Ապրիլ 25, 2008
ՍԻԵՐԱ ՎԻՍՏԱՅԻՑ ՎԱՆԱՁՈՐ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ԿԻՍՎՈՒՄ Է ԻՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ և ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- Ամերիկացի ուսուցչուհի Լիզա Ադելին, ինչպես ինքն է ասում` իր «երազների երկիրը» առաջին անգամ այցելելուց հետո մեծ տպավորություններով կմեկնի հայրենիք: Հայաստանի մասին նա կարդացել էր գրքերից, և նրա երազանքն էր այցելել «լեռների այս երկիրը»: Վանաձորից վերադառնալիս (մի քանի օրից) առաջինը, որ կպատմի ամերիկացի ուսուցչուհին իր աշակերտներին, հայ աշակերտների բանիմացության ու դրական վարքի մասին է: Նա շատ կուզենար, որ ամերիկացի աշակերտներն էլ այնպես հարգալի վերաբերվեն իրենց ուսուցիչներին, ինչպես հայերը: 50-ամյա Ադելին Վանաձոր է եկել ԱՄՆ Արիզոնա նահանգի Սիերա Վիստա քաղաքից «Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ» (IREX) միջազգային կազմակերպության միջոցով: Ադելին Սիերա Վիստայի ավագ դպրոցում դասավանդում է համաշխարհային պատմություն և անգլերեն: Ադելին ասում է, որ ինքը տպավորված է հայկական կրթական համակարգում աշակերտների` ուսման նկատմամբ դրսևորած ձգտումով: Չնայած հայկական դպրոցների նվազ հնարավորություններին, Ադելին նկատել է, որ հայկական կրթական համակարգում ուսմումնական պլաններն ավելի սեղմ են ու բովանդակալից: «Մենք շաբաթական հինգ ժամ ենք տրամադրում լեզվի ուսուցմանը (իրենց դպրոցում): Իսկ այստեղ Ռաֆայել Պլուզյանը շաբաթական երկու անգամ 45 րոպեանոց դաս ունի, որի ընթացքում նրա աշակերտները շատ բան են հասցնում սովորել»,- ասում է Լիզա Ադելին, որին զարմացրել է նաև հայ աշակերտների միանգամից երեք լեզու սովորելու կարողությունը: Համեմատելով ամերիկյան ու հայկական կրթական համակարգերը՝ ամերիկացի մանկավարժը նկատել է հայկական դպրոցներում նախապես ծրագրված ուսուցման գործընթացը, ինչը նման չէ ամերիկյանին: «Մեզ մոտ լավ սովորողը կարող է ձանձրանալ: Բայց շատ լավ է, որ աշակերտների առաջընթացը միաժամանակ է լինում: Վատն այն է, որ խելացիները ձանձրանում են: Հայաստանում հակառակն է. լավերը կարող են առաջ գնալ, իսկ վատերը բավական հետ են ընկնում»: Ադելին ասում է` ամենալավ տարբերակը միջինն է, ինչը ո՛չ հայկական, ո՛չ էլ ամերիկյան դպրոցներում դեռևս չի տեսնում: Փորձնական կրթական ծրագրի համար ընտրվել էր Վանաձորի թիվ 5 դպրոցը, որի անգլերեն լեզվի մասնագետ Ռաֆայել Պլուզյանը նույն ծրագրի շրջանակներում այցելել էր ԱՄՆ՝ ծանոթանալու ամերիկյան կրթական համակարգին: Պլուզյանը պատմում է, որ ամերիկյան դպրոցներում հավասարապես ուշադրություն են դարձնում բոլոր աշակերտներին. «Մինչև բոլորը չյուրացնեն դասը, առաջ չեն անցնում»: Ի տարբերություն հայկական դպրոցի, ամերիկյան դպրոցում ուսուցիչները մասնագիտացած են ավելի շատ մեկ առարկայի գծով և սահմանափակված` որոշակի տարիքային խմբով: Ադելիի դիպլոմում նշված է՝ միջին դպրոցի ուսուցիչ: Նա իրավունք չունի համաշխարհային պատմություն դասավանդելու 7-րդից ցածր դասարաններում: Լիզան զարմացած է, որ հայկական դպրոցում ուսուցիչը կարող է դասավանդել իր առարկան տարբեր դասարաններում: «Եթե ես աշխատեմ Հայաստանում, իրենք ինձ կասեն` պարապիր նաև 4-րդ դասարանում, բայց ես կասեմ, որ չեմ կարող»,- նկատում է ամերիկուհի ուսուցչուհին: Այս խնդիրը շուտով կլուծվի ավագ դպրոցների բացմամբ: Վանաձորում նոր ուսումնական տարվանից թիվ 5 դպրոցը փորձնականորեն կվերափոխվի ավագ դպրոցի` հայկական կրթական համակարգը զարգացնելու համար: Ադելին հավատում է, որ հայկական կրթական համակարգում ավագ դպրոցի ներդրումը դրական տեղաշարժ է: Կրթության զարգացման 2008-2015թթ. Պետական ծրագրով Հայաստանում նախատեսվում է վերափոխել միջնակարգ կրթական համակարգը՝ առանձնացնելով կրտսեր տարիքի աշակերտների ուսուցումը ավագ դպրոցից: «Չնայած կրթական համակարգերի տարբերություններին` բոլոր աշակերտներն էլ նման են միմյանց»,- ասում է Լիզա Ադելին: Նա հույս ունի, որ կկարողանա իր և Վանաձորի թիվ 5 դպրոցի միջև գործնական կապերը շարունակել, քանի որ աշխատանքներ են կատարվում ավագ դպրոցի հայեցակարգը Հայաստանում ներդնելու ուղղությամբ:

- Նաիրա Բուլղադարյան
Վերջին լուրերը, Ապրիլ 25, 2008
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան 14
Շաբաթ օրը Հայաստանի ընդդիմությունն իրավունք ստացավ անցկացնելու իր առաջին հանրահավաքը վերջին շաբաթների ընթացքում: Դրանից երկու օր առաջ Եվրախորհուրդը սուր քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին ...ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան 7
Երկուշաբթի նախագահ Սերժ Սարգսյանի մի քանի հրամանագրերով ամբողջապես ձևավորվեց Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Թեև նախարարների մեծ մասը պահպանել է իր պորտֆելները հիմնականում հանրապետական կառավարության ...ԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
2
Խմբագրի կողմից` Ապրիլի 18-ին Մեծ Բոստոնի Հրեական համայնքի հասարակայնության հետ կապերի խորհրդի (ՀՀՀԿԽ) գործադիր տնօրեն Նենսի Քաուֆմանը (www.jcrcboston.org) ելույթ է ունեցել Մասաչուսեթսի նահանգային կառավարության ...ՍՊՈՐՏ. ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹՈՂ ԵՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Ծանրամարտ Իտալիայում իրենց հերոսություններից հետո երեքշաբթի մեր մարզիկներին ջերմորեն դիմավորեցին Հայաստանում: Անցյալ տարվա Եվրոպայի առաջնությունում ձեռք բերած մեծ հաջողությունը այս տարի նրանք գերազանցեցին` ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍ. ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆՈՒՐԲ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑ Է
Արիս Ղազինյան
Մարտի վերջին Իսրայելի կնեսետը (խորհրդարանը) որոշում ընդունեց առաջին անգամ քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Ինչպես և անցյալ տարի, երբ նախաձեռնությունը մերժվեց, այդ առաջարկով հանդես եկավ Սոցիալ-դեմոկրատական ...ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏԵԽՆԻԿԱՅԻ և ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՂՐԻՆ ՄԱՔՐՎՈՒՄ Է
Արմինե Ավագյան 1
Տարիներով Մեղրի քաղաքի, ինչպես և ամբողջ Հայաստանի ամենամտահոգիչ հարցերից մեկը համայնքի մաքրությունն ու աղբահանությունն է եղել: Սակայն վերջերս Հայաստանի ամենահարավային քաղաքում իրավիճակը զգալիորեն փոխվեց: ...ՄԵՂԱԴՐԱՆՔ`ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ և ԴՐԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ. ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Խմբագրի կողմից` Հետևյալ մեկնաբանությունները անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստի ժամանակ ներկայացվել են որպես Հայաստանի նախագահական ընտրություններում Եվրախորհրդի դիտորդական ...ՍԻԵՐԱ ՎԻՍՏԱՅԻՑ ՎԱՆԱՁՈՐ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ԿԻՍՎՈՒՄ Է ԻՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ և ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Նաիրա Բուլղադարյան
Ամերիկացի ուսուցչուհի Լիզա Ադելին, ինչպես ինքն է ասում` իր «երազների երկիրը» առաջին անգամ այցելելուց հետո մեծ տպավորություններով կմեկնի հայրենիք: Հայաստանի մասին նա կարդացել էր գրքերից, և նրա երազանքն ...ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿՈՐ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՂՀ-ՈՒՄ
Նաիրա Հայրումյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության վերջին նիստում Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ) պետպատվերով տեղերի ցանկն աշխույժ քննարկման նյութ էր դարձել: Չնայած բուռն քննարկումներին` ցանկն այդպես ...ՊԱՅՔԱՐԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒ՞Ն. ԱԺ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՈՇՏԱՑՆԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Գայանե Աբրահամյան
ՀՀ Ազգային ժողովն առաջարկում է կոշտացնել դիրքորոշումը ղարաբաղյան հարցում` փոխելով արտաքին քաղաքականության կուրսը, «լինել ավելի նախաձեռնող, այլ ոչ թե միայն պատասխաններ տալ Բաքվի ռազմատենչ հայտարարություններին»: ...ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳԻՆԸ. ՎԵՐևՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԱՐԱԳ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՆԵՐՔևՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳԻՆ
Ջոն Հյուզ
Իրոք որ տարօրինակ օրեր են, Շատ յուրահատուկ: Ջոն Լենոն «Ինձ ոչ ոք չի ասել» Նախագահ Սերժ Սարգսյանի գործը հեշտ չի լինելու: Նա հասավ նախագահության` մանիպուլյացիայի ենթարկելով ...ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան 1
Մինչ իշխանությունները խոստումներ են տալիս միջազգային հանրությանը՝ ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և ԵԽ առաջ ստանձնած պարտավորություններին «հավատարիմ» մնալու, նոր ձևավորված կառավարությունը հավատացնում ...FAILED PROMISE, AGAIN: GENOCIDE RECOGNITION REMAINS CAMPAIGN SLOGAN FOR US POLITICIANS
In 2000, then presidential candidate Governor George W. Bush stated that if elected President, he would properly recognize the Armenian Genocide. In his pledge, Bush stated that "the Armenians were subjected ...ԽԱԲԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՋԻՆ ԱՌևՏՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԵՐԿՐՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ
Գայանե Մկրտչյան
Այս շաբաթ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել Երևանի տոնավաճառների աշխատակիցները: Նրանք դժգոհում էին, որ այսուհետ իրենց ներկրված ապրանքը մաքսազերծելու համար ստիպված են ավելի շատ գումար ...ԱՇԽԱՏԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՄԻԱՎՈՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ և ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
Սառա Խոջոյան
Երևանում վերջերս կազմակերպված աշխատանքի տոնավաճառը ավելի քան 1000 երիտասարդ մասնագետներ էր հավաքել, որոնք ցանկանում էին կյանքի կոչել կրթության ընթացքում ձեռք բերած իրենց գիտելիքները: ԵՊՀ շրջանավարտների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆՕԹևԱՆՆԵՐԻ. ԿԱՊԱՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ` ԿՌՎԱԽՆՁՈՐ ԵՐԿՈՒ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԻ ՄԻՋև
Արմինե ԱվագյանԱԶԱՏԱԳՐՎԱԾ, ԲԱՅՑ ՉՎԵՐԱԾՆՎԱԾ. ՇՈՒՇԻԻ ՓԱՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ
Արիս ՂազինյանԻՐԱԿԱՆ և ՄՏԱՑԱԾԻՆ ՓԱՍՏԵՐ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Գայանե ՄկրտչյանՍԵՐ ՃԱԽՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ԱՂԱՎՆԻ ՊԱՀԵԼԸ ՇԱՏԵՐԻ ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔՆ Է, ԻՍԿ ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԻԶՆԵՍ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԽՄԲԱԳԻՐՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան
ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան
ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ
ԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՈՎ. ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Գայանե Մկրտչյան
ԿՈԱԼԻՑԻԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ` ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿՆ «ԱՆՎԻՃԵԼԻ» Է
ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

