
Հրատարակված է Ապրիլ 25, 2008
ՄԵՂԱԴՐԱՆՔ`ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ և ԴՐԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ. ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
- Խմբագրի կողմից` Հետևյալ մեկնաբանությունները անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստի ժամանակ ներկայացվել են որպես Հայաստանի նախագահական ընտրություններում Եվրախորհրդի դիտորդական առաքելության երկու անդամների վկայություններ: Մեկնաբանություններն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ տեղեկություններ կարելի է գտնել Transition on Line ((www.tol.org) կայքում: «Ես խորհրդարանական վեհաժողովում եմ 2007 թվականի հունվարից և դիտորդ եմ եղել չորս երկրներում` Թուրքիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և Հայաստանում: Հայաստանի ընտրություններն ամենավատն էին: Ընտրատեղամասերի բացումը և օրվա արձանագրությունները շատ վատ չէին, սակայն հաշվարկը իմ այցելած ընտրատեղամասերում պարզապես ահավոր էր: Այն ամենը, ինչ հնարավոր էր կեղծել, կեղծվել էր: Ընտրած ընտրողների, ինչպես նաև ընտրացուցակներում նշվածների թիվը, չի հաշվարկվել: Չեն հաշվարկվել նաև չօգտագործված քվեաթերթիկները: Արձանագրությունը, որում պետք է ամփոփվեին ընտրությունների արդյունքները, նախապես ստորագրվել է ընտրական հանձնաժողովների անդամների կողմից: Ամենալուրջ միջադեպն այն էր, որ ինը թեկնածուներին պատկանող տրցակներում քվեաթերթիկները դնելիս հանձնաժողովի նախագահը բարձրաձայն սխալ անուն էր կարդում: Նախագահը գիտեր` ինչ էր անում: Նա Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված քվեարթերթիկները դնում էր վարչապետ Սերժ Սարգսյանի տրցակի մեջ: Հանձնաժողովի անդամները փորձում էին դա թաքցնել, որպեսզի ես չտեսնեմ: Վերջնական հաշվարկի ժամանակ 100 քվեաթերթիկ չկար: Ես գիտեմ, որ ոչինչ չպետք է ասեի, բայց չկարողացա զսպել ինձ և ասացի` ինչ տեսել էի: Հանձնաժողովի անդամները ձևացրին, թե արագ հաշվում են և հետո որոշեցին, որ այդ ձայները պատկանում են ընտրություններում հաղթած թեկնածուին` Սերժ Սարգսյանին: Բոլոր թեկնածուները կարող էին վստահված անձինք ունենալ, որոնք կարող էին ներկա լինել ընտրություններին ու հաշվարկին, սակայն իմ այցելած ընտրատեղամասում կային միայն Սերժ Սարգսյանին ներկայացնող երեք երիտասարդներ: Այդ երեք երիտասարդները տհաճ մթնոլորտ էին ստեղծում տեղամասում: Իմ թարգմանիչը շատ վախեցած էր և խնդրեց այլևս բարձրաձայն ոչինչ չասել, միայն դիտարկել և նշել: Ես նկատեցի, որ բոլոր պատասխանատու անձինք շատ լավ գիտեին, թե ինչ են անում, և անհարմար էին զգում, որ ես կանգնած հետևում էի, թե ինչպես են ընտրակեղծիքներ կատարվում: Սակայն դա նրանց չխանգարեց անելու այն, ինչը նրանք, հավանաբար, նախապես որոշել էին, այն է` երաշխավորել, որ գործող վարչապետը ստանա բավարար ձայներ, որպեսզի երկրորդ փուլի անհրաժեշտություն չզգացվի: Եթե այն, ինչին ես ականատես եղա, տեղի ունենար ընտրատեղամասերի ընդամենը մեկ-տասներորդում, դա, իհարկե, կազդեր ընտրությունների արդյունքի վրա: Ես հայտնեցի այն ամենի մասին, ինչ տեսել էի և հյուրանոց վերադարձա հիասթափված, զայրացած ու հոգնած: Ողջ գիշեր չկարողացա քնել: Ես խիստ քննադատաբար եմ վերաբերվում այն փաստին, որ հաջորդ օրվա մամուլի ասուլիսից դուք կարող էիք տպավորություն ստանալ, թե ընտրություններն անցկացվել են ամենաճիշտ միջոցներով և համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Մի՞թե մենք դրանով օգնում ենք հայերին: Ես այդպես չեմ կարծում: Ես նաև փորձեցի խորհրդարան գնալ և լուսանկարել, սակայն երեք ոստիկան և անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին: Ես ռուսերեն հարցրեցի` ինչու՞, նրանք ինձ պատասխանեցին, որ խորհրդարանի նիստը «գաղտնի» է: Սա Հայաստանի ներկա իրավիճակի իրական պատկերն է: Եթե ժողովրդավարության պատվար հանդիսացող խորհրդարանը համարվում է գաղտնի, ապա խոսք չի կարող լինել ժողովրդավարության, թափանցիկության, մարդու իրավունքների և ազատ ու արդար ընտրությունների մասին»: (Այս խոսքերը պատկանում են ԵԽԽՎ շվեդ պատգամավոր Մարիտա դե Պուղբե-Լունդինին: Երեք օր անց հայաստանյան ընտրությունների մասին իր դիտարկումները ներկայացրեց նաև հունգարացի պատգամավոր Մատիաշ Էորշին:) «Հիմնախնդիրն այն է, որ մենք հաճախ հանդուրժում ենք կեղծված ընտրությունները: Եթե այցելեք վեհաժողովի կայքէջի «Նորություններ» բաժինը` կտեսնեք վերնագրեր` «Մեկ քայլ առաջ դեպի ժողովրդավարություն», բայց մենք բոլորս էլ գիտենք, որ դա ճիշտ չէ: Կարող են լինել որոշ բարելավումներ, սակայն շատ հաճախ խնդրո առարկա ընտրությունները կեղծված են լինում: Եթե մենք ուզում ենք օգտակար լինել այդ երկրներին, ապա պետք է առնվազն ասենք ճշմարտությունը: Շատ հաճախ, երբ քննարկում ենք մեր հարաբերությունները այն անդամ պետությունների հետ, որտեղ ժողովրդավարության պակաս կա, մենք կրկնում ենք, որ պետք է ավելի հիմնավոր խորհրդակցություններ անցկացնենք այդ երկրների իշխանությունների հետ, որպեսզի ընտրություններն ավելի լավ անցնեն, իսկ եթե կան ընտրական կամ վարչական թերություններ, մենք կարող ենք շատ բան անել` բարելավելու այդ ընտրությունները: Գրողը տանի, ի՞նչ կարող ենք քննարկել այն իշխանությունների հետ մի երկրում, որտեղ ընտրությունները սարքած են, պետք է դա քննարկե՞նք այդ իշխանությունների հետ, պետք է ասե՞նք` մի արեք դա: Իհարկե, նրանք շատ լավ գիտեն, թե ինչ են անում: Ես չեմ կարծում, որ դա խորհրդակցելու խնդիր է: Հայաստանում գլխավոր հիմնախնդիրներից մեկը ընդհանուր անվստահությունն է ժողովրդավարական գործընթացների հանդեպ` կեղծված ընտրությունների պատճառով: Վերջում նրանք, ովքեր պարտություն են կրել, չեն կարող ընտրությունները ոչ լեգիտիմ հայտարարել այն ընթացակարգերի պատճառով, որոնց իրենք արդեն սովորել են: Իհարկե, կարևոր է, թե ով է հաղթում ընտրություններում, սակայն շատ ավելի կարևոր է, որ լայն հասարակայնությունը կարողանա վստահել ու ապավինել Սահմանադրությանը և ընտրական գործընթացներին: Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների ընկերակցությունը լիովին աջակցում է զեկուցողների հանձնարարականներին, որոնք երկխոսության կոչ են անում: Կոչ է արվում նաև ազատ արձակել քաղբանտարկյալներին, սակայն այդ կետը ներկայացվում է ավելի մեղմ ձևակերպմամբ: Նաև կոչ է արվում վերացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք հանգեցրին կեղծված ընտրությունների: Մենք կողմ ենք այդ կոչերին, բայց եթե անկեղծ լինենք, բոլորս էլ գիտենք, որ այդ նախապայմանները չեն բավարարվելու: Ես չեմ կարծում, որ քաղաքական միջավայրն այնպիսին է, որ կառավարությունը կարող է փոխզիջման գնալ»:

Վերջին լուրերը, Ապրիլ 25, 2008
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան 14
Շաբաթ օրը Հայաստանի ընդդիմությունն իրավունք ստացավ անցկացնելու իր առաջին հանրահավաքը վերջին շաբաթների ընթացքում: Դրանից երկու օր առաջ Եվրախորհուրդը սուր քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին ...ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան 7
Երկուշաբթի նախագահ Սերժ Սարգսյանի մի քանի հրամանագրերով ամբողջապես ձևավորվեց Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Թեև նախարարների մեծ մասը պահպանել է իր պորտֆելները հիմնականում հանրապետական կառավարության ...ԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
2
Խմբագրի կողմից` Ապրիլի 18-ին Մեծ Բոստոնի Հրեական համայնքի հասարակայնության հետ կապերի խորհրդի (ՀՀՀԿԽ) գործադիր տնօրեն Նենսի Քաուֆմանը (www.jcrcboston.org) ելույթ է ունեցել Մասաչուսեթսի նահանգային կառավարության ...ՍՊՈՐՏ. ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹՈՂ ԵՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Ծանրամարտ Իտալիայում իրենց հերոսություններից հետո երեքշաբթի մեր մարզիկներին ջերմորեն դիմավորեցին Հայաստանում: Անցյալ տարվա Եվրոպայի առաջնությունում ձեռք բերած մեծ հաջողությունը այս տարի նրանք գերազանցեցին` ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍ. ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆՈՒՐԲ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑ Է
Արիս Ղազինյան
Մարտի վերջին Իսրայելի կնեսետը (խորհրդարանը) որոշում ընդունեց առաջին անգամ քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Ինչպես և անցյալ տարի, երբ նախաձեռնությունը մերժվեց, այդ առաջարկով հանդես եկավ Սոցիալ-դեմոկրատական ...ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏԵԽՆԻԿԱՅԻ և ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՂՐԻՆ ՄԱՔՐՎՈՒՄ Է
Արմինե Ավագյան 1
Տարիներով Մեղրի քաղաքի, ինչպես և ամբողջ Հայաստանի ամենամտահոգիչ հարցերից մեկը համայնքի մաքրությունն ու աղբահանությունն է եղել: Սակայն վերջերս Հայաստանի ամենահարավային քաղաքում իրավիճակը զգալիորեն փոխվեց: ...ՄԵՂԱԴՐԱՆՔ`ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ և ԴՐԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ. ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Խմբագրի կողմից` Հետևյալ մեկնաբանությունները անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստի ժամանակ ներկայացվել են որպես Հայաստանի նախագահական ընտրություններում Եվրախորհրդի դիտորդական ...ՍԻԵՐԱ ՎԻՍՏԱՅԻՑ ՎԱՆԱՁՈՐ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ԿԻՍՎՈՒՄ Է ԻՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ և ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Նաիրա Բուլղադարյան
Ամերիկացի ուսուցչուհի Լիզա Ադելին, ինչպես ինքն է ասում` իր «երազների երկիրը» առաջին անգամ այցելելուց հետո մեծ տպավորություններով կմեկնի հայրենիք: Հայաստանի մասին նա կարդացել էր գրքերից, և նրա երազանքն ...ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿՈՐ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՂՀ-ՈՒՄ
Նաիրա Հայրումյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության վերջին նիստում Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ) պետպատվերով տեղերի ցանկն աշխույժ քննարկման նյութ էր դարձել: Չնայած բուռն քննարկումներին` ցանկն այդպես ...ՊԱՅՔԱՐԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒ՞Ն. ԱԺ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՈՇՏԱՑՆԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Գայանե Աբրահամյան
ՀՀ Ազգային ժողովն առաջարկում է կոշտացնել դիրքորոշումը ղարաբաղյան հարցում` փոխելով արտաքին քաղաքականության կուրսը, «լինել ավելի նախաձեռնող, այլ ոչ թե միայն պատասխաններ տալ Բաքվի ռազմատենչ հայտարարություններին»: ...ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳԻՆԸ. ՎԵՐևՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԱՐԱԳ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՆԵՐՔևՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳԻՆ
Ջոն Հյուզ
Իրոք որ տարօրինակ օրեր են, Շատ յուրահատուկ: Ջոն Լենոն «Ինձ ոչ ոք չի ասել» Նախագահ Սերժ Սարգսյանի գործը հեշտ չի լինելու: Նա հասավ նախագահության` մանիպուլյացիայի ենթարկելով ...ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան 1
Մինչ իշխանությունները խոստումներ են տալիս միջազգային հանրությանը՝ ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և ԵԽ առաջ ստանձնած պարտավորություններին «հավատարիմ» մնալու, նոր ձևավորված կառավարությունը հավատացնում ...FAILED PROMISE, AGAIN: GENOCIDE RECOGNITION REMAINS CAMPAIGN SLOGAN FOR US POLITICIANS
In 2000, then presidential candidate Governor George W. Bush stated that if elected President, he would properly recognize the Armenian Genocide. In his pledge, Bush stated that "the Armenians were subjected ...ԽԱԲԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՋԻՆ ԱՌևՏՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԵՐԿՐՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ
Գայանե Մկրտչյան
Այս շաբաթ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել Երևանի տոնավաճառների աշխատակիցները: Նրանք դժգոհում էին, որ այսուհետ իրենց ներկրված ապրանքը մաքսազերծելու համար ստիպված են ավելի շատ գումար ...ԱՇԽԱՏԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՄԻԱՎՈՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ և ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
Սառա Խոջոյան
Երևանում վերջերս կազմակերպված աշխատանքի տոնավաճառը ավելի քան 1000 երիտասարդ մասնագետներ էր հավաքել, որոնք ցանկանում էին կյանքի կոչել կրթության ընթացքում ձեռք բերած իրենց գիտելիքները: ԵՊՀ շրջանավարտների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԲԱՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ «ՀԱԱԳԱ ՏԱՆԵԼ»
Գայանե ՄկրտչյանՍԵՐ ՃԱԽՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ԱՂԱՎՆԻ ՊԱՀԵԼԸ ՇԱՏԵՐԻ ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔՆ Է, ԻՍԿ ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԻԶՆԵՍ
ՍԻՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ». ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԱԺ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Գայանե ՄկրտչյանՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆՕԹևԱՆՆԵՐԻ. ԿԱՊԱՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ` ԿՌՎԱԽՆՁՈՐ ԵՐԿՈՒ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԻ ՄԻՋև
Արմինե Ավագյան«ԿԵՆԴԱՆՈՒ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԻՊՈԹԵՐԱՊԻԱՆ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ
Վահան Իշխանյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան
ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան
ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ
ԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՈՎ. ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Գայանե Մկրտչյան
ԿՈԱԼԻՑԻԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ` ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿՆ «ԱՆՎԻՃԵԼԻ» Է
ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

