
Հրատարակված է Ապրիլ 25, 2008
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍ. ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆՈՒՐԲ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑ Է
- Մարտի վերջին Իսրայելի կնեսետը (խորհրդարանը) որոշում ընդունեց առաջին անգամ քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Ինչպես և անցյալ տարի, երբ նախաձեռնությունը մերժվեց, այդ առաջարկով հանդես եկավ Սոցիալ-դեմոկրատական իրավապաշտպան ձախ ազատական «Մերեց» կուսակցության առաջնորդ Հայիմ Օրոնը: Այս անգամ առաջարկին կողմ քվեարկեց 11 պատգամավոր: Գյուղատնտեսության նախարար Շալոմ Սիմհոնն առաջարկեց «ցեղասպանությունը» փոխարինել «ողբերգություն» բառով` ասելով, թե «բոլորս էլ գիտենք պատմությունը», և բառը փոխելով` ավելի հեշտ կլինի հարցը մտցնել օրակարգ: Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային ԶԼՄ-ների և քաղաքական կառույցների վարած քաղաքականությանը բնորոշ է հանրահայտ ճշմարտությունը կեղծիքով փոխարինելը: Օրինակ` Ադոլֆ Հիտլերի հանրահայտ արտահայտությունը («Ի վերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածների մասին») բացակայում է պատերազմի նացիստական հանցագործների Նյուրնբերգյան դատավարության արձանագրությունից, թեև 1939 թվականին Հիտլերի արած այդ մեկնաբանության մասին հայտնել են ամերիկյան ու բրիտանական լրատվամիջոցները: 2001 թ. ապրիլի սկզբին Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսը հայտարարեց. «Մենք ժխտում ենք Ողջակիզման ու 1915 թվականի իրադարձությունների միջև զուգահեռներ անցկացնելու բոլոր փորձերը: Հայ ժողովուրդը մեծ ողբերգություն է ապրել, որը, սակայն, ոչ մի դեպքում ցեղասպանություն չէ»: Այս հայտարարությունն առաջ բերեց բազմաթիվ պատմաբանների սուր քննադատությունը, այդ թվում` իսրայելցի: Այդ առնչությամբ ապրիլի 12-ին Ցեղասպանության հետազոտության հայկական կենտրոնում (Զորյանի ինստիտուտ) բաց նամակ է ստացվել Երուսաղեմի Ողջակիզման ու ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, «Ցեղասպանության հանրագիտարան» պարբերականի գլխավոր խմբագիր Իսրայել Չառնիից: Պրոֆեսորը խնդրել է տարածել իր բաց նամակը հայկական մամուլում: Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսին ուղղված նամակում գրված է. «Տարիներ շարունակ ես չեմ համաձայնել Հայոց ցեղասպանության հարցում ձեր դիրքորոշմանը: Ինձ թվում է, որ Հայոց ցեղասպանությունն անտեսելու ձեր ձգտումը բացատրվում է նրանով, որ դուք չեք ուզում վտանգել Իսրայելի ու Թուրքիայի միջև այդքան կարևոր հարաբերությունները: Հենց այդ պատճառով էլ 1982 թ. մեր հեռախոսազրույցում դուք առաջարկեցիք Թել Ավիվում մեր կազմակերպած Ողջակիզման ու ցեղասպանության խնդիրների առաջին միջազգային գիտաժողովի օրակարգից հանել Հայոց ցեղասպանության հարցը: Այն ժամանակ ես որոշում ընդունեցի չենթարկվել Իսրայելի ԱԳՆ-ի ճնշմանը և անվավեր չհայտարարել Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսությունները կամ ամբողջ գիտաժողովը: Սակայն այժմ` նկատի ունենալով թուրքական թերթին տված ձեր հարցազրույցը, ես տեսնում եմ, որ դուք անցել եք այն բարոյական սահմանը, որ ոչ մի հրեա չի կարող իրեն թույլ տալ անցնել»: Հարկ է նշել, որ 1997 թ. Ցեղասպանություն հետազոտողների ընկերակցության նիստում ընդունվեց մի բանաձև, որը հաստատում էր Հայոց ցեղասպանության փաստը: 2000 թ. Ֆիլադելֆիայում անցկացված Ողջակիզման միջազգային գիտաժողովում պատմաբանների ու հետազոտողների ճնշող մեծամասնությունը, այդ թվում` նաև իսրայելցի, ստորագրեց մի հռչակագիր, որում ասվում էր. «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում իսկապես տեղի է ունեցել»: «Գուցե որպես դիվանագետ և քաղաքական գործիչ դուք պետք է խուսափեք ցեղասպանության թեման արծարծելուց Թուրքիայի հետ ձեր հարաբերություններում, սակայն որպես հրեա և Իսրայելի պետության քաղաքացի ես ցանկանում եմ հայտարարել, որ ամաչում եմ նրանից, թե դուք ինչպես եք ժխտում Հայոց ցեղասպանության պատմական փաստի իրողությունը` մոռանալով, թե ինչպես էր ժամանակին ժխտվում Ողջակիզումը»,- իր նամակում ասել է Չառնին: 2002 թ. Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենը Երևանում հայտարարեց. «Ողջակիզումը աննախադեպ երևույթ է, և ոչինչ, այդ թվում նաև` հայերի ողբերգությունը, չի կարող համեմատվել հրեաների ցեղասպանության հետ»: Այս առնչությամբ փետրվարի 15-ին Հայաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա ուղարկեց Իսրայելի ԱԳՆ-ին: Նոտայում, մասնավորապես, նշվում էր, որ Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ նսեմացնելու ցանկացած փորձ, անկախ դրա դրդապատճառներից, անընդունելի է: Ավելին, Հայաստանը երբեք նպատակ չի հետապնդել զուգահեռներ անցկացնելու Հայոց ցեղասպանության ու Հրեաների ողջակիզման միջև` համարելով, որ մարդկության դեմ գործված ցանկացած հանցագործություն աննախադեպ է իր քաղաքական, իրավական, պատմական ու բարոյական հետևանքներով: Երևանում Իսրայելի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը լայն արձագանք առաջ բերեց աշխարհասփյուռ հայության շրջանում: Բազմաթիվ հայտարարությունները, հոդվածներն ու նամակները միայն մասամբ էին հաղորդում հրեա դիվանագետի բացահայտորեն լկտի հայտարարության հարուցած վրդովմունքը և կոչ էին անում Հայաստանի իշխանություններին անհապաղ համարժեք քայլեր ձեռնարկել: Թվում է, թե Հայաստանի ու Իսրայելի կառավարությունները մարդկության դեմ գործված հանցագործությունների միջազգային ճանաչման ու դատապարտման հարցում պետք է նույն ճամբարում լինեն: Մինչդեռ ներկայումս նրանք գտնվում են տրամագծորեն հակադիր դիրքորոշումներում, ինչը հաստատում է բարոյական բաղադրիչի բացակայությունն այդ գործընթացում: Այս առումով մեծ հետաքրքրություն են ներկայացնում Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման ինչպես ընթացքը, այնպես էլ արդյունքները: Հանգամանքների որոշակի դասավորության պարագայում դրանք կարող են նշանավորել հայ-հրեական հարաբերությունների զարգացման նոր փուլ:

- Արիս Ղազինյան
Վերջին լուրերը, Ապրիլ 25, 2008
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան 14
Շաբաթ օրը Հայաստանի ընդդիմությունն իրավունք ստացավ անցկացնելու իր առաջին հանրահավաքը վերջին շաբաթների ընթացքում: Դրանից երկու օր առաջ Եվրախորհուրդը սուր քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին ...ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան 7
Երկուշաբթի նախագահ Սերժ Սարգսյանի մի քանի հրամանագրերով ամբողջապես ձևավորվեց Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Թեև նախարարների մեծ մասը պահպանել է իր պորտֆելները հիմնականում հանրապետական կառավարության ...ԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
2
Խմբագրի կողմից` Ապրիլի 18-ին Մեծ Բոստոնի Հրեական համայնքի հասարակայնության հետ կապերի խորհրդի (ՀՀՀԿԽ) գործադիր տնօրեն Նենսի Քաուֆմանը (www.jcrcboston.org) ելույթ է ունեցել Մասաչուսեթսի նահանգային կառավարության ...ՍՊՈՐՏ. ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹՈՂ ԵՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Ծանրամարտ Իտալիայում իրենց հերոսություններից հետո երեքշաբթի մեր մարզիկներին ջերմորեն դիմավորեցին Հայաստանում: Անցյալ տարվա Եվրոպայի առաջնությունում ձեռք բերած մեծ հաջողությունը այս տարի նրանք գերազանցեցին` ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍ. ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆՈՒՐԲ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑ Է
Արիս Ղազինյան
Մարտի վերջին Իսրայելի կնեսետը (խորհրդարանը) որոշում ընդունեց առաջին անգամ քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Ինչպես և անցյալ տարի, երբ նախաձեռնությունը մերժվեց, այդ առաջարկով հանդես եկավ Սոցիալ-դեմոկրատական ...ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏԵԽՆԻԿԱՅԻ և ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՂՐԻՆ ՄԱՔՐՎՈՒՄ Է
Արմինե Ավագյան 1
Տարիներով Մեղրի քաղաքի, ինչպես և ամբողջ Հայաստանի ամենամտահոգիչ հարցերից մեկը համայնքի մաքրությունն ու աղբահանությունն է եղել: Սակայն վերջերս Հայաստանի ամենահարավային քաղաքում իրավիճակը զգալիորեն փոխվեց: ...ՄԵՂԱԴՐԱՆՔ`ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ և ԴՐԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ. ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Խմբագրի կողմից` Հետևյալ մեկնաբանությունները անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստի ժամանակ ներկայացվել են որպես Հայաստանի նախագահական ընտրություններում Եվրախորհրդի դիտորդական ...ՍԻԵՐԱ ՎԻՍՏԱՅԻՑ ՎԱՆԱՁՈՐ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ԿԻՍՎՈՒՄ Է ԻՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ և ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Նաիրա Բուլղադարյան
Ամերիկացի ուսուցչուհի Լիզա Ադելին, ինչպես ինքն է ասում` իր «երազների երկիրը» առաջին անգամ այցելելուց հետո մեծ տպավորություններով կմեկնի հայրենիք: Հայաստանի մասին նա կարդացել էր գրքերից, և նրա երազանքն ...ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿՈՐ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՂՀ-ՈՒՄ
Նաիրա Հայրումյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության վերջին նիստում Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ) պետպատվերով տեղերի ցանկն աշխույժ քննարկման նյութ էր դարձել: Չնայած բուռն քննարկումներին` ցանկն այդպես ...ՊԱՅՔԱՐԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒ՞Ն. ԱԺ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՈՇՏԱՑՆԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Գայանե Աբրահամյան
ՀՀ Ազգային ժողովն առաջարկում է կոշտացնել դիրքորոշումը ղարաբաղյան հարցում` փոխելով արտաքին քաղաքականության կուրսը, «լինել ավելի նախաձեռնող, այլ ոչ թե միայն պատասխաններ տալ Բաքվի ռազմատենչ հայտարարություններին»: ...ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳԻՆԸ. ՎԵՐևՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԱՐԱԳ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՆԵՐՔևՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳԻՆ
Ջոն Հյուզ
Իրոք որ տարօրինակ օրեր են, Շատ յուրահատուկ: Ջոն Լենոն «Ինձ ոչ ոք չի ասել» Նախագահ Սերժ Սարգսյանի գործը հեշտ չի լինելու: Նա հասավ նախագահության` մանիպուլյացիայի ենթարկելով ...ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան 1
Մինչ իշխանությունները խոստումներ են տալիս միջազգային հանրությանը՝ ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և ԵԽ առաջ ստանձնած պարտավորություններին «հավատարիմ» մնալու, նոր ձևավորված կառավարությունը հավատացնում ...FAILED PROMISE, AGAIN: GENOCIDE RECOGNITION REMAINS CAMPAIGN SLOGAN FOR US POLITICIANS
In 2000, then presidential candidate Governor George W. Bush stated that if elected President, he would properly recognize the Armenian Genocide. In his pledge, Bush stated that "the Armenians were subjected ...ԽԱԲԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՋԻՆ ԱՌևՏՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԵՐԿՐՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ
Գայանե Մկրտչյան
Այս շաբաթ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել Երևանի տոնավաճառների աշխատակիցները: Նրանք դժգոհում էին, որ այսուհետ իրենց ներկրված ապրանքը մաքսազերծելու համար ստիպված են ավելի շատ գումար ...ԱՇԽԱՏԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՄԻԱՎՈՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ և ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
Սառա Խոջոյան
Երևանում վերջերս կազմակերպված աշխատանքի տոնավաճառը ավելի քան 1000 երիտասարդ մասնագետներ էր հավաքել, որոնք ցանկանում էին կյանքի կոչել կրթության ընթացքում ձեռք բերած իրենց գիտելիքները: ԵՊՀ շրջանավարտների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԿԱՐևՈՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ, ՍԱԿԱՅՆ ԱՌՋևՈՒՄ ՆՐԱՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Արիս ՂազինյանՍԵՐ ՃԱԽՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ԱՂԱՎՆԻ ՊԱՀԵԼԸ ՇԱՏԵՐԻ ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔՆ Է, ԻՍԿ ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ` ԲԻԶՆԵՍ
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ. ԳՅՈՒՄՐՈՒ ՀԻՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ` ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ
Անի ՀակոբյանԱԶԱՏԱԳՐՎԱԾ, ԲԱՅՑ ՉՎԵՐԱԾՆՎԱԾ. ՇՈՒՇԻԻ ՓԱՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ
Արիս Ղազինյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան
ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան
ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ
ԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՈՎ. ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Գայանե Մկրտչյան
ԿՈԱԼԻՑԻԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ` ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿՆ «ԱՆՎԻՃԵԼԻ» Է
ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

