
Հրատարակված է Ապրիլ 25, 2008
ԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
- Խմբագրի կողմից` Ապրիլի 18-ին Մեծ Բոստոնի Հրեական համայնքի հասարակայնության հետ կապերի խորհրդի (ՀՀՀԿԽ) գործադիր տնօրեն Նենսի Քաուֆմանը (www.jcrcboston.org) ելույթ է ունեցել Մասաչուսեթսի նահանգային կառավարության շենքում` իր կազմակերպության զորակցությունը հայտնելով Հայոց ցեղասպանության ոգեկոչմանն ու ճանաչմանը: Ստորև ներկայացվում է մի հատված նրա ելույթից (ինչը հնարավոր է դարձել Ամերիկայի հայկական համագումարի (www.aaainc.org) և ՀՀՀԿԽ-ի համագործակցության շնորհիվ): Սեղմեք այստեղ ելույթն ամբողջությամբ կարդալու համար (միայն անգլերեն տարբերակով): Մինչ հրեական համայնքը պատրաստվում է նշելու իր Զատիկը` տոն, որ նվիրված է ազատությանը բռնատիրությունից ու ճնշումից, ես ուզում եմ կիսվել իմ մտքերով այն դասերի մասին, որ մենք կարող ենք քաղել անցյալ դարում մեր երկու ժողովուրդներին բաժին հասած փորձություններից: Համաշխարհային պատմության մեջ 20-րդ դարը կհիշվի որպես բարու ու չարի, ինչպես նաև բազմաթիվ մարտահրավերների, ողբերգությունների ու փոփոխությունների ժամանակաշրջան: Երկու ամենասարսափելի իրադարձությունները դարասկզբին թուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանությունն էր և դարակեսին նացիստների իրականացրած Հրեաների ողջակիզումը: Մեր` որպես հաջորդ սերնդի, պարտքն է պատմել այդ վայրագություններին զոհ գնացած մեր նախնիների պատմությունը` վկայություն տալով մեր պատմության սև էջի մասին: Միայն այդպես մենք կարող ենք ստիպել մարդկանց չմոռանալ կատարվածը, որպեսզի «այլևս երբեք» կոչը զուր չհնչի: Մեր երկու ժողովուրդները հարկադրված են նաև դիմագրավելու այդ իրադարձությունների կարևորությունը ժխտելու ոմանց փորձերին: Հայերի համար ժխտման ու ժխտողների խնդիրը ծանրացել է ոչ միայն վաղեմության պատճառով, այլև որովհետև հանցագործություն կատարողները չեն ճանաչել, և այդ պատճառով` համաշխարհային դիվանագիտական հանրությունը չի ընդունել, որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Որպես Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու դեմ միջոց` ես ցանկանում եմ վկայություն, եթե կուզեք` ցուցմունք տալ այդ մասին: Մեզ` հրեաներիս համար հատկապես կարևոր է աջակցություն հայտնել ժխտման դեմ ձեր ժողովրդի ծավալած պայքարին: 1915 թվականին իշխանությունների հրամանով իրականացվեցին էթնիկական զտումներ, անմեղ մարդկանց համակարգված զանգվածային սպանություններ: Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հիշենք զոհերին և նշենք պատմության այդ օրը, երբ աշխարհի աչքի առաջ իշխանավորները դարձան մարդասպաններ, իսկ մյուս երկրները լռեցին ու ոչինչ չասացին: Հայ ժողովրդի հետ կատարվածը դաս չդարձավ, և աշխարհը կրկին չմիջամտեց, երբ ընդամենը քառորդ դար անց Եվրոպայում սկսեցին զանգվածաբար ոչնչացնել հրեաներին: Հայոց ցեղասպանությունն իրականացրեց մի կառավարություն, որը դժվար ժամանակներ էր ապրում, տվյալ դեպքում` Օսմանյան կայսրության փլուզման հետևանքով: Սեփական ձախողումներից ուշադրություն շեղելու նպատակով այն գտավ քավության նոխազ ու մի առաջնորդ, որն առաջարկեց իր ծրագիրը` «սպանել ամեն հայ կնոջ, երեխայի ու տղամարդու` առանց որևէ բանի մասին մտածելու»: Այս սահմռկեցուցիչ խոսքերը պատկանում են Թալեաթ փաշային` օսմանյան առաջնորդին, որն սկսեց 20-րդ դարի առաջին և, դժբախտաբար, ոչ վերջին ցեղասպանությունը: … Ուշագրավ է, որ հենց Հենրի Մորգենթաու ավագն էր` Գերմանիայում ծնված հրեան, որը 10 տարեկանում տեղափոխվել էր ԱՄՆ, իսկ հետո` 1913 թվականին, նախագահ Վիլսոնի կողմից դեսպան նշանակվել Օսմանյան կայսրությունում, որ ամերիկյան դիվանագիտական միջամտության կոչ էր անում: Զավեշտական է, որ շատ տարիներ անց հենց նրա որդին էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայի հրեաներին պաշտպանելու նույնպիսի կոչով դիմեց նախագահ Ռուզվելտին: 1915 թ. հուլիսի 10-ին Մորգենթաու ավագը հեռագիր էր ուղարկել Վաշինգտոն` այսպես նկարագրելով թուրքերի իրականացրած գործողությունները. «Հայերի հետապնդումներն աննախադեպ չափերի են հասնում: Երկրի տարբեր շրջաններից ստացվող տեղեկությունները վկայում են, որ ամենուրեք փորձում են տեղահանել խաղաղ հայ բնակչությանը: Կամայական ձերբակալությունները, սարսափելի կտտանքները, զանգվածային տեղահանությունները կայսրության մի ծայրից մյուսը ուղեկցվում են պարբերական թալանով, բռնաբարություններով ու սպանություններով, որոնք վերածվում են կոտորածների` նրանց ամեն ինչից զրկելու ու ոչնչացնելու նպատակով: Այս ամենն իրականացվում է ոչ թե ի պատասխան զանգվածային կամ մոլեռանդ պահանջների, այլ միանգամայն կամայականորեն և ուղղորդվում է Կոստանդնուպոլսից` ռազմական անհրաժեշտության պատրվակով, հաճախ այնպիսի շրջաններում, որտեղ ռազմական գործողություններ բնավ չեն նախատեսվում»: Թուրքիայի իշխանությունները դիմեցին ժխտման քաղաքականությանը, որը շարունակվում է ցայսօր: Նրանք ժխտում են ցեղասպանության մեղադրանքները և միլիոնավոր դոլարներ են ծախսում այդ նպատակով: Բացի այդ, նրանց հաջողվում է սպառնալիքներով ստիպել այլ երկրների հետևելու իրենց օրինակին: Սակայն Թուրքիայից դուրս ժխտման այդ քաղաքականությունն առանձնապես արդյունավետ չէ: 1,5 միլիոն զոհերի հիշատակը հարգելու նպատակով աշխարհի տարբեր երկրներում կառուցվել են բազմաթիվ հուշարձաններ: Շուտով Հայոց ցեղասպանության թանգարան կբացվի Վաշինգտոնում: Այն գտնվում է Սպիտակ տնից երկու թաղամաս հեռու` Ողջակիզման ամերիկյան թանգարանի մոտ: 50.000 քառակուսի ոտնաչափ [մոտ 4600 քմ] տարածքով թանգարանը հնարավորություն կտա այցելուներին հարգելու զոհերի հիշատակը և ճանաչելու, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ իրագործված հանցագործությունների, այդ թվում` Ողջակիզման և ավելի ուշ շրջանում` Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունների նախատիպն է: Ինչո՞ւ են Հայոց ցեղասպանությունը հաճախ անվանում «մոռացված ցեղասպանություն»: Ինչո՞ւ է դրանից մոտ 100 տարի անց այդքան կարևոր, որ այդ վայրագությունները «ցեղասպանություն» որակվեն: Այսօրվա հավաքը` «Ժխտել ժխտումը» կարգախոսով, ճշտում է մեր անելիքները: Իսկ պարզ ճշմարտությունն այն է, որ քանի դեռ նման հանցագործությունները չեն ճանաչվում, դրանք կատարողները և ոչ թե միայն մի քանի պարագլուխները չեն պատժվում, զոհերին ու նրանց ընտանիքներին արդար փոխհատուցում չի տրվում, ցեղասպանություններն ապագայում էլ կշարունակվեն, և դրանք կատարողները չեն վախենա, որ իրենց կարող են պատասխանատվության ենթարկել ու պատժել: … Սա է պատճառը, որ ես այսօր եկել եմ այստեղ և խոսում եմ Հայոց ցեղասպանության և Ողջակիզմանը նրա առնչության մասին: Մի պահ մտածեք, թե ի՞նչ տեղի կունենար, եթե դաշնակիցները գրավեին Թուրքիան, և անցկացվեին պատերազմի հանցագործների դատավարություններ: Կատարվածը մանրազնին կհետաքննվեր, հանցագործություն կատարողները կպատժվեին, իսկ ողջ մնացածներն արժանի փոխհատուցում կստանային: Հետո վերապրածները կհորդորեին աշխարհին հիշել իրենց ապրած սարսափները, և աշխարհը կձգտեր կանխել նման աղետի կրկնությունը: Պատկերացրեք, օրինակ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիստները պահպանեին իրենց իշխանությունը, և չլիներ Նյուրնբերգյան դատավարությունը: Նացիստները, ճիշտ այսօրվա Թուրքիայի իշխանությունների նման, անկասկած, կժխտեին մեղադրանքները, և կատարվածի հիշողությունը կխամրեր ու կվերածվեր պատմության: Ողջակիզումը վերապրած հրեաներից տարիներ պահանջվեց, որ նրանք բարձրաձայնեն նացիստների պատճառած չարիքի ու սարսափների մասին: Միայն Գերմանիայում անցկացված Նյուրնբերգյան դատավարությունից և Իսրայելում անցկացված Այխմանի դատավարությունից հետո հրապարակվեցին վայրագությունների մասին տեղեկությունները, և վերապրածները վերջապես սկսեցին խոսել այդ մասին: Եթե այդ դատավարությունները տեղի չունենային, եթե հանցագործություն կատարողները հրապարակավ չդատվեին ու չդատապարտվեին մարդկության դեմ գործած հանցագործությունների համար, Ողջակիզումը նույնպես կարող էր դառնալ «մոռացված ցեղասպանություն»: Երբ լուսանկարները, վիճակագրական տվյալները, վկաները, դատավարությունները և միայն դրանցից հետո վերապրածները սկսեցին ներկայացնել նացիստական Գերմանիայի պատկերը, հրեական համայնքը խոստացավ, որ «այլևս երբեք» անհաղորդ մի կողմ չի քաշվի, եթե ցեղասպանություն կատարվի: Մենք խոստացանք գործել, որպեսզի «այլևս երբեք» արտահայտությունը զուր չհնչի: Սակայն ցեղասպանություն կրկին կատարվեց Ռուանդայում, Բոսնիայում, Կամբոջայում, և հենց հիմա կատարվում է Դարֆուրում:

Քննարկում
Vahan NY գրել է:
Միամիտ հայեր սա կոչ կանի մյուսները ոչ կասեն որքա՞ն կուտ կարելի է ուտել
lol գրել է:
http://www.youtube.com/watch?v=GGLZj_KtjG4&feature=related
Վերջին լուրերը, Ապրիլ 25, 2008
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան 14
Շաբաթ օրը Հայաստանի ընդդիմությունն իրավունք ստացավ անցկացնելու իր առաջին հանրահավաքը վերջին շաբաթների ընթացքում: Դրանից երկու օր առաջ Եվրախորհուրդը սուր քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին ...ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան 7
Երկուշաբթի նախագահ Սերժ Սարգսյանի մի քանի հրամանագրերով ամբողջապես ձևավորվեց Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Թեև նախարարների մեծ մասը պահպանել է իր պորտֆելները հիմնականում հանրապետական կառավարության ...ԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
2
Խմբագրի կողմից` Ապրիլի 18-ին Մեծ Բոստոնի Հրեական համայնքի հասարակայնության հետ կապերի խորհրդի (ՀՀՀԿԽ) գործադիր տնօրեն Նենսի Քաուֆմանը (www.jcrcboston.org) ելույթ է ունեցել Մասաչուսեթսի նահանգային կառավարության ...ՍՊՈՐՏ. ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹՈՂ ԵՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Ծանրամարտ Իտալիայում իրենց հերոսություններից հետո երեքշաբթի մեր մարզիկներին ջերմորեն դիմավորեցին Հայաստանում: Անցյալ տարվա Եվրոպայի առաջնությունում ձեռք բերած մեծ հաջողությունը այս տարի նրանք գերազանցեցին` ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍ. ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆՈՒՐԲ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑ Է
Արիս Ղազինյան
Մարտի վերջին Իսրայելի կնեսետը (խորհրդարանը) որոշում ընդունեց առաջին անգամ քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Ինչպես և անցյալ տարի, երբ նախաձեռնությունը մերժվեց, այդ առաջարկով հանդես եկավ Սոցիալ-դեմոկրատական ...ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏԵԽՆԻԿԱՅԻ և ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՂՐԻՆ ՄԱՔՐՎՈՒՄ Է
Արմինե Ավագյան 1
Տարիներով Մեղրի քաղաքի, ինչպես և ամբողջ Հայաստանի ամենամտահոգիչ հարցերից մեկը համայնքի մաքրությունն ու աղբահանությունն է եղել: Սակայն վերջերս Հայաստանի ամենահարավային քաղաքում իրավիճակը զգալիորեն փոխվեց: ...ՄԵՂԱԴՐԱՆՔ`ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ և ԴՐԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ. ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Խմբագրի կողմից` Հետևյալ մեկնաբանությունները անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստի ժամանակ ներկայացվել են որպես Հայաստանի նախագահական ընտրություններում Եվրախորհրդի դիտորդական ...ՍԻԵՐԱ ՎԻՍՏԱՅԻՑ ՎԱՆԱՁՈՐ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ԿԻՍՎՈՒՄ Է ԻՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ և ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Նաիրա Բուլղադարյան
Ամերիկացի ուսուցչուհի Լիզա Ադելին, ինչպես ինքն է ասում` իր «երազների երկիրը» առաջին անգամ այցելելուց հետո մեծ տպավորություններով կմեկնի հայրենիք: Հայաստանի մասին նա կարդացել էր գրքերից, և նրա երազանքն ...ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿՈՐ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԼՂՀ-ՈՒՄ
Նաիրա Հայրումյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության վերջին նիստում Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ) պետպատվերով տեղերի ցանկն աշխույժ քննարկման նյութ էր դարձել: Չնայած բուռն քննարկումներին` ցանկն այդպես ...ՊԱՅՔԱՐԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒ՞Ն. ԱԺ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՈՇՏԱՑՆԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Գայանե Աբրահամյան
ՀՀ Ազգային ժողովն առաջարկում է կոշտացնել դիրքորոշումը ղարաբաղյան հարցում` փոխելով արտաքին քաղաքականության կուրսը, «լինել ավելի նախաձեռնող, այլ ոչ թե միայն պատասխաններ տալ Բաքվի ռազմատենչ հայտարարություններին»: ...ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳԻՆԸ. ՎԵՐևՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԱՐԱԳ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ՆԵՐՔևՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԳԻՆ
Ջոն Հյուզ
Իրոք որ տարօրինակ օրեր են, Շատ յուրահատուկ: Ջոն Լենոն «Ինձ ոչ ոք չի ասել» Նախագահ Սերժ Սարգսյանի գործը հեշտ չի լինելու: Նա հասավ նախագահության` մանիպուլյացիայի ենթարկելով ...ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան 1
Մինչ իշխանությունները խոստումներ են տալիս միջազգային հանրությանը՝ ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և ԵԽ առաջ ստանձնած պարտավորություններին «հավատարիմ» մնալու, նոր ձևավորված կառավարությունը հավատացնում ...FAILED PROMISE, AGAIN: GENOCIDE RECOGNITION REMAINS CAMPAIGN SLOGAN FOR US POLITICIANS
In 2000, then presidential candidate Governor George W. Bush stated that if elected President, he would properly recognize the Armenian Genocide. In his pledge, Bush stated that "the Armenians were subjected ...ԽԱԲԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՋԻՆ ԱՌևՏՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԵՐԿՐՄԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ
Գայանե Մկրտչյան
Այս շաբաթ ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել Երևանի տոնավաճառների աշխատակիցները: Նրանք դժգոհում էին, որ այսուհետ իրենց ներկրված ապրանքը մաքսազերծելու համար ստիպված են ավելի շատ գումար ...ԱՇԽԱՏԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՄԻԱՎՈՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ և ՄԱՍՆԱԳԵՏԻՆ
Սառա Խոջոյան
Երևանում վերջերս կազմակերպված աշխատանքի տոնավաճառը ավելի քան 1000 երիտասարդ մասնագետներ էր հավաքել, որոնք ցանկանում էին կյանքի կոչել կրթության ընթացքում ձեռք բերած իրենց գիտելիքները: ԵՊՀ շրջանավարտների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՆԻՇԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԿԱՐևՈՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ, ՍԱԿԱՅՆ ԱՌՋևՈՒՄ ՆՐԱՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Արիս ՂազինյանԱԶԱՏԱԳՐՎԱԾ, ԲԱՅՑ ՉՎԵՐԱԾՆՎԱԾ. ՇՈՒՇԻԻ ՓԱՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ
Արիս Ղազինյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՆՈՐ/ՀԻՆ ԿԱԲԻՆԵՏ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ 6 ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՒՄ 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՒՄ
Սառա Խոջոյան
ԿՈՉ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԿԱՆԱՅՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԻՑ ՀԵՏՈ
Սառա Խոջոյան
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան
ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան
ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ
ԿՈՉ` «ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱԼ». ՀՐԵԱ ԳՈՐԾԻՉԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՈՎ. ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Գայանե Մկրտչյան
ԿՈԱԼԻՑԻԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ` ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿՆ «ԱՆՎԻՃԵԼԻ» Է
ԿՏՐՈՒԿ ՄԵԿՆԱՐԿ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԿՈՏ ԼԻՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ և ԱՊԱՀՈՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարիաննա Գրիգորյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Սենատի հրամանով Ա. Ս. Գրիբոյեդովը նշանակվեց Ռուսաստանի լիազոր-նախարար (դեսպան) Պարսկաստանում:
- 1888 Թիֆլիսում վախճանվեց հայ գրականության դասական Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը): (Ծնվ. 1835թ.-ին Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում):
- 1918 Թուրքական բանակը գրավեց Կարսը:
- 1918 Բաքվում կազմվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստ. Շահումյանի գլխավորությամբ:
- 1959 Մահացավ նկարիչ Հակոբ Կոջոյանը: (Ծնվ. 1883 թ.):
- 1990 Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց «Ապրիլի 24-ը որպես Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշողության օր սահմանելու մասին»:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

