
Հրատարակված է Ապրիլ 18, 2008
ԶՐՈՒՅՑՆԵՐ ԶԲՈՍԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ, ՄԻՆՉ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ԵՐԵԿՈՅԱՆ «ԶԲՈՍԱՆՔՆԵՐԸ»
- Ապրիլի 15-ին, երբ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը միջազգային փորձագետների հետ քննարկում էր «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, Երևանի Ազատության հրապարակը շուրջկալած մի քանի տասնյակ ոստիկաններ խոչընդոտում էին քաղաքացիների «զբոսանքներն» այդ տարածքով: Հանրահավաքները սահմանափակող վերոհիշյալ փոփոխությունների ընդունումից հետո քաղաքացիներին ցույցերի շատ քիչ հնարավորություններ են մնացել, և երեկոյան «զբոսանքները» դարձել են նրանց բողոքի արտահայտման ձևը: Սակայն ամեն օր ոստիկանությունը հավաքվում է Ազատության հրապարակում, որտեղ նրանց ներկայությունը նշանակում է, որ ոչ մի «զբոսանք» չի հանդուրժվի: «Երբ փորձում էի անցնել, որպեսզի զբոսնեմ, միանգամից մի 10 ոստիկան փակեցին ճանապարհս,- «ԱրմենիաՆաուին» ասաց ՀԺԿ քաղխորհրդի անդամ, ընդդիմադիր Ռուզան Խաչատրյանը: - Ինձ ասացին, թե թույլ չեն տալիս անցնեմ, քանի որ, հնարավոր է, հրապարակ հասնելով` սկսեմ կոչեր անել: Ես էլ ծիծաղեցի. միգուցե ես աշխարհին խաղաղության կոչ եմ անում: Ինչո՞ւ չի հարգվում իմ անմեղության կանխավարկածը»: «Գրեթե ամեն օր ընդդիմադիր կուսակցություններն ու կառույցները դիմում են Երևանի քաղաքապետարան՝ հանրահավաքի թույլտվություն ստանալու խնդրանքով, սակայն ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով մերժվում են»,- ասում է Խաչատրյանը: Մերժումները սկսվեցին մարտի 21-ից հետո, երբ արտակարգ դրության պայմաններում ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի լրացումներն ընդլայնեցին զանգվածային միջոցառումներ՝ հանրահավաքներ, երթեր և ցույցեր կազմակերպելու` իշխանությունների արգելելու իրավունքները: Օրենսդրական փոփոխությունները, որոնք մարտի 17-ի երեկոյան 90 «կողմ» և 6 «դեմ» ձայներով ընդունվեցին ԱԺ-ում, սովորականի պես ուժի մեջ մտան ոչ թե 10 օրից, այլ հապշտապ՝ հաջորդ օրվանից: Ըստ օրենքում փոփոխությունների նախագիծը ԱԺ-ում ներկայացրած ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանի` «շուտափույթ» փոփոխությունները մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետևանք էին: Նրա հավաստմամբ` ստեղծված իրավիճակում նախապես օրենսդրական փոփոխությունների նախագիծը չուղարկվեց Վենետիկի հանձնաժողով, ինչը նախատեսվում է Եվրախորհրդի անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորություններով: Հակառակ լարվածությունը թուլացնելու իշխանությունների հասկանալի ջանքերին` միջազգային հեղինակավոր կառույցները դատապարտեցին օրենսդրական փոփոխությունները, իսկ ընդդիմությանը սատարողները սկսեցին իրենց բողոքի ակցիաները այլ ձևաչափով` «քաղաքական զբոսանքների» տեսքով: «Քաղաքական զբոսանքները», որոնք շարունակվում են ցայսօր, հիմնականում անցկացվում են Հյուսիսային պողոտայում, որտեղ մարդիկ երեկոյան 18:00-ից սկսած խմբերով զբոսնում են, բանավիճում, որոշ դեպքերում` գիրք կարդում կամ նույնիսկ ցատկապարան ու «զիլինա» խաղում՝ ի նշան բողոքի: Թեև «քաղաքական զբոսանքները» խաղաղ բնույթ են կրում, սակայն ընդդիմադիրներն ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարել են տասնյակ մարդկանց մասին, որոնք «դեպքի վայրից» բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ: «Հայաստանի կառավարությունը պետք է թույլ տա խաղաղ ցույցերը, այլ ոչ թե արգելի դրանք,- մարտի վերջին հրապարակած զեկույցում հայտարարել է «Human Rights Watch» կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հոլի Քարթները: - Փաստորեն, նոր սահմանափակումներով խաղաղ ցուցարարներին պատժում են մարտի 1-ին տեղի ունեցած բռնությունների համար»: Միջազգային կառույցները Հայաստանին վերաբերող իրենց զեկույցներում և հայտարարություններում նշում են, որ «օրենսդրական փոփոխություններն անորոշ են և չեն համապատասխանում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»: Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հրապարակած համատեղ իրավաբանական եզրակացությունում առաջարկել էին լրամշակել օրենքը՝ չորս հիմնական խնդիր լուծելու նպատակով, մասնավորապես` հստակեցնել զանգվածային միջոցառման արգելման եզրակացության հավաստիությունը հաստատող հիմքերը, հստակեցնել իրազեկման քննարկման համար նախատեսված ժամկետները, սահմանել պայմաններ ինքնաբուխ միջոցառումներ անցկացնելու համար: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հավաստմամբ` մինչև ապրիլի 25-ը միջազգային նշված ատյաններ կուղարկվեն ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ ձեռք բերված համաձայնությունների հիման վրա մշակված փոփոխությունների նախագիծը: «Քննարկումների արդյունքում հաջողվեց հասնել լիակատար համաձայնության բոլոր չորս խնդիրների առնչությամբ, որ փորձագետներն արձանագրել են իրենց եզրակացությունում»,- նշված է ապրիլի 16-ին` քննարկումների երկրորդ օրը, ԱԺ պաշտոնական հաղորդագրության մեջ: Ըստ Թորոսյանի` «Փորձագետների եզրակացությունը ստանալուց հետո նախագիծը կքննարկվի և կընդունվի խորհրդարանում»: Սակայն ընդդիմության ներկայացուցիչները իրականում այնքան էլ լիահույս չեն, թե «էական փոփոխություններ» կլինեն: «Իշխանությունները հիմնականում մի բան հայտարարում են միջազգային կառույցներին, այլ կերպ աշխատում Հայաստանում,- ասում է Ռուզան Խաչատրյանը: - Եվ այս անգամ էլ բացառություն չի լինի: Թերևս մի քանի խմբագրական շտկումներ լինեն, որը իրադրությունը չի փոխի»: Սակայն ապրիլի 17-ին Ստրասբուրգում անցկացված ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» բանաձևով Հայաստանին առաջադրվել են մի շարք պայմաններ՝ նաև վերոհիշյալ օրենսդրական փոփոխություններն ուժը կորցրած ճանաչելու մասին, հակառակ դեպքում նշելով, թե «Հայաստանի վստահությունը որպես ԵԽ անդամի կասկածի տակ կհայտնվի»: «Վեհաժողովը, հետևաբար, պետք է 2008 թ. հունիսի նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքները դադարեցնելու հնարավորությունը,- նշված է բանաձևում: - Եթե մինչ այդ վերոհիշյալ պահանջների ուղղությամբ էական առաջընթաց չարձանագրվի»: (Բանաձևի տեքստն ամբողջությամբ տեղադրված է http://assembly.coe.int կայքում:) ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը, անդրադառնալով Հայաստանին` նշել է, թե Հայաստանը կարող է փոփոխություններ կատարել օրենքներում, սակայն ըստ նրա`ամենակարևորը վստահությունը վերականգնելն է: Իշխանությունները վերջին շրջանում նշել են, թե ամեն ինչ անելու են այդ ուղղությամբ: «Ես պատրաստ եմ ներդնել իմ ողջ ուժերը, որպեսզի մեր հասարակության մեջ տիրի փոխըմբռնման մթնոլորտը, որպեսզի մենք ձերբազատվենք ամեն տեսակ բևեռացումներից, բիրտ առճակատումներից ու վարկաբեկումից»,- ապրիլի 9-ին տեղի ունեցած երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Ապրիլի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան, խստորեն քննադատելով Հայաստանի իշխանությունների քայլերը՝ ազատությունները սահմանափակելու առումով, նշել է, թե հուսով է, որ իշխանությունները կվերականգնեն ժողովրդավարությանը պահը: «Ցույցերի վրա դրված արգելանքը չի մեղմի զայրացած մարդկանց վրդովմունքը,- նշել է Բրայզան: - Ընդդիմադիր ձայներ լռեցնելը չի հանգեցնի տեսակետների մերձեցման, ժողովրդավարական ինստիտուտների խաթարումը չի բերի կայունության»:

- Մարիաննա Գրիգորյան
Վերջին լուրերը, Ապրիլ 18, 2008
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան 3
Հայաստանի մայրաքաղաքում մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա արյունալի իրադարձությունների պատճառով զոհվածների թիվը անցյալ շաբաթ հասավ 9-ի: Ոստիկանության զորքերի ժամկետային մի երիտասարդ զինծառայող հիվանդանոցում ...ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան 4Մի խումբ հայ կանայք, ովքեր պնդում են, որ իրենց ձերբակալված հարազատները քաղբանտարկյալներ են, մտադիր են ամենօրյա բողոքի ակցիաներ անցկացնել Երևանում եվրոպական դեսպանատների ու ներկայացուցչությունների առջև` ...ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Երկուշաբթի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով գեներալգնդապետ Սեյրան Օհանյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար: Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը: 2007 ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՈՎ. ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Գայանե Մկրտչյան 1
Այս տարվա մայիսի 1-ից ՀՀ կառավարությունը դադարեցնում է բնական գազի սակագների սուբսիդավորումը: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի անցկացրած իր առաջին ճեպազրույցում: «Նախագահի ...ԴԻՏԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ. ԵԽԽՎ-Ն ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Գայանե ՄկրտչյանԵԽԽՎ-ում քննարկվեց է և քվեարկության դրվեց Հայաստանում մոնիթորինգային խմբի ներկայացրած ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին բանաձևի նախագիծը: Ըստ այդ բանաձևի` Հայաստանին ժամանակ է տրվելու մինչև ...ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ 4
Այս ի~նչ շիլաշփոթ է, Տեսնես` ո՞վ է հիմա ինձ հետևում … Ռոքվել «Ինչ-որ մեկն ինձ հետևում է» Չնայած պառակտված ազգը ապաքինելու` իր առջև ծառացած աննախանձելի անհրաժեշտությանը` նախագահ ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՔՎԱՆԴՈՅԻՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆ Է ՈՒՆԵՆՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Թեքվանդո Panorama.am-ը հաղորդում է, որ առաջին անգամ Հայաստանից թեքվանդո մարզաձևում 78 կգ քաշային կարգում Արման Երեմյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մրցաշարը տեղի է ունեցել Իտալիայի Հռոմ քաղաքում: Չեմպիոն ...ՀՐՄՇՏՈՑ` ՀԱՆՈՒՆ ԳՈՅԱՏևՄԱՆ. ՌԵԳԲԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՆԱԼ
Սառա Խոջոյան
Չորս տարի առաջ, երբ բեյսբոլի մարզումներից մեկի ժամանակ Ալեքսանդր Չիլինգարյանը վնասեց ձախ ոտքը, բժիշկները խորհուրդ տվեցին մոռանալ սպորտի մասին: «Բայց ես նրանց չհավատացի, հավատացի ինքս ինձ, ու մի տարի ...ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԱԶԱՆՔ. ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԸ ԳՏԵԼ Է ԻՐ ԻՍԿԱԿԱՆ ՏՈՒՆԸ ԳՈՐԻՍՈՒՄ
Արմինե Ավագյան
Երբ այսօր շատ հայեր երազում են հեռանալ ու այլ երկրներում հաստատվել, Գերմանիայից Շահեն Զեյթունցյանի համար Հայաստանում ապրելը բավական գրավիչ է: Դեռ ավելին, նա Սյունիքի մարզը նախընտրեց Երևանից, և հիմա 68-ամյա ...ԿՈԱԼԻՑԻԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ` ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿՆ «ԱՆՎԻՃԵԼԻ» Է
Անցյալ ամիս չորս կուսակցություններից ստեղծված կոալիցիայի անդամների մասնակցությամբ այս շաբաթ ձևավորվող կառավարության կազմում դերակատարումների մասին բանակցությունների ու արդեն կատարված նշանակումների մասին ...ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ, ՆՈՐ ԲՈՂՈՔ. ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍՎԵՑԻՆ, ԵՐԲ ԸՆՏՐՎԵՑ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԸ
Նաիրա Բուլղադարյան
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի կենտրոնում անցյալ շաբաթ լայն թափով շինարարական աշխատանքներ սկսվեցին: 6 մետր խորությամբ փոս փորվեց այնտեղ, որտեղ դեռ նախորդ շաբաթ կանաչ գոտի էր: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ...ՔԱՇԱԹԱՂ. ՂԱՐԱԲԱՂԻ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ և ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱԿԱՍ Է ԶԳԱՑՎՈՒՄ
Նաիրա Հայրումյան
Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի զարգացման վերաբերյալ առաջին միջազգային համաժողովը տեղի ունեցավ անցած ամիս: համաժողովը կազմակերպել էր «Թուֆենկյան» հիմնադրամը` Ղարաբաղի կառավարության հովանու ներքո: Քանի ...ՀԱՅՑԵՐ ՈՒ ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑԵՐ. ԳՅՈՒՄՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂԸ ՄԻՄՅԱՆՑ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ
Անի Հակոբյան
Գյումրու ոստիկանությունը հայցով դիմել է դատարան` պահանջելով 50.000 դրամ (մոտ 170$) տուգանել Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահին` մարտի 2-ի հանրահավաքի ժամանակ ոստիկանների պահանջին ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆՈՐ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԴԱՌՆԱԼ «ԶԻՆՎՈՐ»
Արիս Ղազինյան
Ապրիլի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` 52-ամյա Էդուարդ Նալբանդյանին արտգործնախարար նշանակելու մասին: Ավելի վաղ Նալբանդյանն ազատվել էր Ֆրանսիայում, Վատիկանում, Իսրայելում ...ԶՐՈՒՅՑՆԵՐ ԶԲՈՍԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ, ՄԻՆՉ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ԵՐԵԿՈՅԱՆ «ԶԲՈՍԱՆՔՆԵՐԸ»
Մարիաննա Գրիգորյան
Ապրիլի 15-ին, երբ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը միջազգային փորձագետների հետ քննարկում էր «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԻՐԱԿԱՆ և ՄՏԱՑԱԾԻՆ ՓԱՍՏԵՐ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՅՑ Է ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Գայանե ՄկրտչյանԿԱՐԳԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ՊԱՅՔԱՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ Է ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ
Գայանե ԱբրահամյանՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՆՕԹևԱՆՆԵՐԻ. ԿԱՊԱՆԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ` ԿՌՎԱԽՆՁՈՐ ԵՐԿՈՒ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԻ ՄԻՋև
Արմինե ԱվագյանՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ. ԳՅՈՒՄՐՈՒ ՀԻՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ` ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ
Անի ՀակոբյանԱԶԱՏԱԳՐՎԱԾ, ԲԱՅՑ ՉՎԵՐԱԾՆՎԱԾ. ՇՈՒՇԻԻ ՓԱՌԱՎՈՐ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ
Արիս Ղազինյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԵՆԱՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Ջոն Հյուզ
ՎՇՏԱԼԻ ԿԻՐԱԿԻ. ՊԱՏԱՐԱԳ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ` ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ
Գայանե Աբրահամյան
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան
ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան
ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ, ՀԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԴՈՒՄ Է ՏԱԼԻՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ԱՌԱՋ ՈՒ ԴԵՊԻ ՎԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆ. ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՕՐԸ «ԹԵԺ ՄԹՆՈԼՈՐՏՆ» ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐԻ, ՔԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՈՂՈՔԻ ՀԱՄԱՐ
ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԲՈՂՈՔԻ ՕՐ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԱՌԱՋ ՆԱՅԵԼ», ՈՄԱՆՔ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՄՈՌԱՆԱԼՈՒ
Գայանե Աբրահամյան
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՑ
Գայանե Աբրահամյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

