
Հրատարակված է Ապրիլ 18, 2008
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆՈՐ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԴԱՌՆԱԼ «ԶԻՆՎՈՐ»
- Ապրիլի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` 52-ամյա Էդուարդ Նալբանդյանին արտգործնախարար նշանակելու մասին: Ավելի վաղ Նալբանդյանն ազատվել էր Ֆրանսիայում, Վատիկանում, Իսրայելում և Անդորրայում Հայաստանի դեսպանի պաշտոնից: Ապագա նախարարը տակավին 22 տարեկան էր, երբ սկսեց իր դիվանագիտական կարիերան Լիբանանի ԽՍՀՄ դեսպանությունում, որտեղ աշխատեց ավելի քան 5 տարի: 30 տարեկանում Նալբանդյանն արդեն Եգիպտոսում ԽՍՀՄ դեսպանության խորհրդականն էր` զբաղեցնելով այդ պաշտոնն ընդհուպ մինչև խորհրդային կայսրության փլուզումը: Որոշ ժամանակ նա նույնիսկ Կահիրեում Ռուսաստանի դեսպանության խորհրդականն էր: Հայաստանի անկախացումից հետո Նալբանդյանը մնաց Եգիպտոսում` որպես Հայաստանի գործերի հավատարմատար (1992-1993 թթ.), դեսպան (1994-1998 թթ.), Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եգիպտոսում, Մարոկկոյում և Օմանում (նստավայրը` Կահիրեում): Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետ սկսվեց Նալբանդյանի դիվանագիտական կարիերայի «եվրոպական փուլը»: 1999-ին նա նշանակվեց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսիայում` հետագայում համատեղելով այն Իսրայելում, Վատիկանում և Անդորրայում Երևանի շահերի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնի հետ (նստավայրը` Փարիզում): Հարկ է նշել, որ հենց Իսրայելում Էդուարդ Նալբանդյանի` Հայաստանի դեսպան լինելու ժամանակ էր, որ ՀՀ արտգործնախարարությունը 2002 թ. փետրվարին բողոքի նոտա ուղարկեց Իսրայելի ԱԳՆ-ին: Դա պաշտոնական Երևանի պատասխանն էր Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոենի վիճահարույց հայտարարությանը («Ողջակիզումը աննախադեպ երևույթ է, և ոչինչ, նույնիսկ հայերի ողբերգությունը, չի կարող համեմատվել հրեաների ցեղասպանության հետ»): Նոտայում, մասնավորապես, նշված էր, որ Հայաստանն անընդունելի է համարում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու կամ նսեմացնելու ցանկացած փորձ` ինչ դրդապատճառով էլ դա արվի: Չնայած իր պատկառելի դիվանագիտական ստաժին (ի դեպ, Նալբանդյանը տիրապետում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների լեզուներին` ֆրանսերենին, անգլերենին ու ռուսերենին, ինչպես նաև արաբերենին)` վերլուծաբանների մեծ մասի կարծիքով` այս փորձառու դիվանագետի կերպարը մնում է իր նախորդի` արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստվերում: Օսկանյան-դիվանագետի պրոֆեսիոնալ որակների մասին խոսում են եթե ոչ բոլոր վերլուծաբանները, ապա առնվազն նրանց մեծ մասը: Շատերը նշում են ոչ միայն նրա բացառիկ հիշողությունը, երբ ղարաբաղյան բանակցությունների ընթացքում նա կարող էր միանգամից մերժել ադրբեջանական կողմի առաջարկած «թարմ» գաղափարը` հիշեցնելով, որ 13-14 տարի առաջ նման գաղափար արդեն առաջարկվել, քննարկվել ու մերժվել է: Օսկանյանը նաև հրաշալի հռետոր է, որը կարող է ոգևորել ունկնդիրներին: Ու թեև շատերը մեղադրում են նրան չափազանց հուզականության համար, դա նույնպես խոսում է նրա անկեղծության մասին: Չնայած իր մեծ դիվանագիտական փորձին` նոր արտգործնախարարը, փաստորեն, երբեք անմիջականորեն չի առնչվել հայոց պետականության թիվ 1 խնդրին` Ղարաբաղի հարցին: Այս առումով հարկ է նշել, թե ինչ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին, երբ ԱԳՆ-ում ներկայացնում էր նոր արտգործնախարարին: Նախագահը խորհրդանշական անվանեց այն զուգադիպությունը, որ պաշտպանության և արտաքին գործերի նոր նախարարները նշանակվել են նույն օրը` ապրիլի 13-ին: «Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր երկրի դիվանագետ, հատկապես բարդագույն տարածաշրջանում գտնվող Հայաստանը ներկայացնող դիվանագետը, իր երկրի առաջամարտիկն է` ոչ պակաս ուղիղ պատասխանատվության բեռով, քան հայկական բանակի յուրաքանչյուր զինվոր, որ հսկում է մեր երկրի սահմանը: Կոչ եմ անում մեր դիվանագետներին` մշտապես հիշել այս զուգահեռի մասին»,- ասել է նախագահը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին` Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանը միշտ սատարելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նա նշել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն է և շարունակելու է այդ քաղաքականությունը: «Անհնար է նույնիսկ պատկերացնել, որ ԼՂՀ-ն ենթակայության որևէ ձևով կարող է առնչվել Ադրբեջանին: Մենք չենք վախենում պատերազմից, բայց խաղաղություն ենք ուզում»,- ասել է պետության ղեկավարը: Միաժամանակ նախագահ Սարգսյանը նշել է, որ առաջիկա տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը` պահպանելով իր փոխլրացման բովանդակությունը, պետք է լինի ավելի ակտիվ, ավելի նախաձեռնող և «մենք պետք է ավելի շատ ներգրավվենք միջազգային կյանքին` շարունակելով խորացնել համագործակցությունն ինչպես բարեկամ երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ»: Սարգսյանը նաև նշել է, որ օրակարգում շարունակելու է մնալ նաև 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրը:

- Արիս Ղազինյան
Վերջին լուրերը, Ապրիլ 18, 2008
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան 3
Հայաստանի մայրաքաղաքում մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա արյունալի իրադարձությունների պատճառով զոհվածների թիվը անցյալ շաբաթ հասավ 9-ի: Ոստիկանության զորքերի ժամկետային մի երիտասարդ զինծառայող հիվանդանոցում ...ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան 4Մի խումբ հայ կանայք, ովքեր պնդում են, որ իրենց ձերբակալված հարազատները քաղբանտարկյալներ են, մտադիր են ամենօրյա բողոքի ակցիաներ անցկացնել Երևանում եվրոպական դեսպանատների ու ներկայացուցչությունների առջև` ...ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Երկուշաբթի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով գեներալգնդապետ Սեյրան Օհանյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար: Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը: 2007 ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՈՎ. ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Գայանե Մկրտչյան 1
Այս տարվա մայիսի 1-ից ՀՀ կառավարությունը դադարեցնում է բնական գազի սակագների սուբսիդավորումը: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի անցկացրած իր առաջին ճեպազրույցում: «Նախագահի ...ԴԻՏԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ. ԵԽԽՎ-Ն ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Գայանե ՄկրտչյանԵԽԽՎ-ում քննարկվեց է և քվեարկության դրվեց Հայաստանում մոնիթորինգային խմբի ներկայացրած ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին բանաձևի նախագիծը: Ըստ այդ բանաձևի` Հայաստանին ժամանակ է տրվելու մինչև ...ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ 4
Այս ի~նչ շիլաշփոթ է, Տեսնես` ո՞վ է հիմա ինձ հետևում … Ռոքվել «Ինչ-որ մեկն ինձ հետևում է» Չնայած պառակտված ազգը ապաքինելու` իր առջև ծառացած աննախանձելի անհրաժեշտությանը` նախագահ ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՔՎԱՆԴՈՅԻՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆ Է ՈՒՆԵՆՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Թեքվանդո Panorama.am-ը հաղորդում է, որ առաջին անգամ Հայաստանից թեքվանդո մարզաձևում 78 կգ քաշային կարգում Արման Երեմյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մրցաշարը տեղի է ունեցել Իտալիայի Հռոմ քաղաքում: Չեմպիոն ...ՀՐՄՇՏՈՑ` ՀԱՆՈՒՆ ԳՈՅԱՏևՄԱՆ. ՌԵԳԲԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՆԱԼ
Սառա Խոջոյան
Չորս տարի առաջ, երբ բեյսբոլի մարզումներից մեկի ժամանակ Ալեքսանդր Չիլինգարյանը վնասեց ձախ ոտքը, բժիշկները խորհուրդ տվեցին մոռանալ սպորտի մասին: «Բայց ես նրանց չհավատացի, հավատացի ինքս ինձ, ու մի տարի ...ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԱԶԱՆՔ. ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԸ ԳՏԵԼ Է ԻՐ ԻՍԿԱԿԱՆ ՏՈՒՆԸ ԳՈՐԻՍՈՒՄ
Արմինե Ավագյան
Երբ այսօր շատ հայեր երազում են հեռանալ ու այլ երկրներում հաստատվել, Գերմանիայից Շահեն Զեյթունցյանի համար Հայաստանում ապրելը բավական գրավիչ է: Դեռ ավելին, նա Սյունիքի մարզը նախընտրեց Երևանից, և հիմա 68-ամյա ...ԿՈԱԼԻՑԻԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ` ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿՆ «ԱՆՎԻՃԵԼԻ» Է
Անցյալ ամիս չորս կուսակցություններից ստեղծված կոալիցիայի անդամների մասնակցությամբ այս շաբաթ ձևավորվող կառավարության կազմում դերակատարումների մասին բանակցությունների ու արդեն կատարված նշանակումների մասին ...ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ, ՆՈՐ ԲՈՂՈՔ. ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍՎԵՑԻՆ, ԵՐԲ ԸՆՏՐՎԵՑ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԸ
Նաիրա Բուլղադարյան
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի կենտրոնում անցյալ շաբաթ լայն թափով շինարարական աշխատանքներ սկսվեցին: 6 մետր խորությամբ փոս փորվեց այնտեղ, որտեղ դեռ նախորդ շաբաթ կանաչ գոտի էր: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ...ՔԱՇԱԹԱՂ. ՂԱՐԱԲԱՂԻ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ և ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱԿԱՍ Է ԶԳԱՑՎՈՒՄ
Նաիրա Հայրումյան
Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի զարգացման վերաբերյալ առաջին միջազգային համաժողովը տեղի ունեցավ անցած ամիս: համաժողովը կազմակերպել էր «Թուֆենկյան» հիմնադրամը` Ղարաբաղի կառավարության հովանու ներքո: Քանի ...ՀԱՅՑԵՐ ՈՒ ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑԵՐ. ԳՅՈՒՄՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂԸ ՄԻՄՅԱՆՑ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ
Անի Հակոբյան
Գյումրու ոստիկանությունը հայցով դիմել է դատարան` պահանջելով 50.000 դրամ (մոտ 170$) տուգանել Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահին` մարտի 2-ի հանրահավաքի ժամանակ ոստիկանների պահանջին ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆՈՐ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԴԱՌՆԱԼ «ԶԻՆՎՈՐ»
Արիս Ղազինյան
Ապրիլի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` 52-ամյա Էդուարդ Նալբանդյանին արտգործնախարար նշանակելու մասին: Ավելի վաղ Նալբանդյանն ազատվել էր Ֆրանսիայում, Վատիկանում, Իսրայելում ...ԶՐՈՒՅՑՆԵՐ ԶԲՈՍԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ, ՄԻՆՉ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ԵՐԵԿՈՅԱՆ «ԶԲՈՍԱՆՔՆԵՐԸ»
Մարիաննա Գրիգորյան
Ապրիլի 15-ին, երբ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը միջազգային փորձագետների հետ քննարկում էր «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ. ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է, ԻՍԿ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է
Վահան Իշխանյան«ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱԲԱԹ». ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՍՈՉԻ` ՄԵԴՎԵԴևԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ
Սուրեն ՄուսայելյանՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ԿԱՐԾԻՔ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՍՈՒԲՅԵԿՏ, ՍԱԿԱՅՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՍՏԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄԵԿ ՆՈՐ ՍՈՒԲՅԵԿՏ
Վահան ԻշխանյանՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
Գայանե ՄկրտչյանՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ, ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՓՆՏՐՈՒՄ Է ԻՐ ՏԵՂԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ
Նաիրա Հայրումյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԵՆԱՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Ջոն Հյուզ
ՎՇՏԱԼԻ ԿԻՐԱԿԻ. ՊԱՏԱՐԱԳ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ` ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ
Գայանե Աբրահամյան
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան
ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան
ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ, ՀԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԴՈՒՄ Է ՏԱԼԻՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԲՈՂՈՔԻ ՕՐ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԱՌԱՋ ՆԱՅԵԼ», ՈՄԱՆՔ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՄՈՌԱՆԱԼՈՒ
Գայանե Աբրահամյան
ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՈՎ. ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Գայանե Մկրտչյան
ԱՌԱՋ ՈՒ ԴԵՊԻ ՎԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆ. ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՕՐԸ «ԹԵԺ ՄԹՆՈԼՈՐՏՆ» ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐԻ, ՔԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՈՂՈՔԻ ՀԱՄԱՐ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

