
Հրատարակված է Ապրիլ 18, 2008
ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ, ՆՈՐ ԲՈՂՈՔ. ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍՎԵՑԻՆ, ԵՐԲ ԸՆՏՐՎԵՑ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԸ
- Լոռու մարզի Վանաձոր քաղաքի կենտրոնում անցյալ շաբաթ լայն թափով շինարարական աշխատանքներ սկսվեցին: 6 մետր խորությամբ փոս փորվեց այնտեղ, որտեղ դեռ նախորդ շաբաթ կանաչ գոտի էր: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ կառույցի տեղի ընտրությունը խախտում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը: «Դա եղել է ընդհանուր օգտագործման կանաչ տարածք,- ասում է Սաքունցը: - Մենք չգիտենք այդ հողի օգտագործման նշանակությունը, տեղյակ չենք, թե այդ հողը ինչպե՞ս է տրամադրվել, կամ քաղաքացին ինչպե՞ս է այն ձեռք բերել: Ինչպե՞ս կարող էին այն վաճառել անհատի: Արդյո՞ք այդ հողը ժամանակին կարող էր աճուրդի դրվել »: Շինարարներն ասում են, թե այդտեղ կառուցվելու է առողջապահական-վերականգնողական կենտրոն: Ընթացող շինարարությունն ու կառուցվելիք շենքը առնչվում է վանաձորցի պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարեն Սարիբեկյանի անվան հետ: Չնայած Կարեն Սարիբեկյանը հերքեց այդ լուրերը, այդուհանդերձ ոչ պաշտոնական տվյալներով` այդ տարածքը ժամանակին իսկապես պատկանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Հյուսիսային մասնաճյուղի այն ժամանակվա տնօրեն Կարեն Սարիբեկյանին: Ընթացող շինարարությունը, ինչպես նաև տարածքը պատկանում է երևանցի գործարար Ռաֆայել Մանուչարյանին, որն ասում է, թե նոր կենտրոնում կլինեն ֆիթնես ակումբ, լողավազան, մերսման սրահ: Մանուչարյանն ասում է, թե տարածքը գնել է երկու տարի առաջ, բայց չի կարողանում հիշել` ումից: Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանը ասում է, թե բացի Մանուչարյանից ոչ ոքի չի ճանաչում որպես տարածքի տեր: «Գործարքն արվել է այն ժամանակ, երբ ես չէի աշխատում»,- ասում է Պապանյանը` բացատրելով, թե, երբ ինքն անցել է պաշտոնի, այդ տարածքն արդեն պետական չէր: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ն ամրագրում է. «Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակության ներկայացուցիչներն իրավունք ունեն ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին»: Քաղաքացիների իրազեկումն ու մասնակցությունը հանրային քննարկումներին, ըստ օրենքի, մինչև նախագծի հաստատումը ապահովում է տեղական ինքնակառավարման մարմինը: Տիգրան Պապանյանը ևս կողմնակից է հանրային քննարկման անցկացմանը: Ասում է, որ նման փորձեր արվել են, բայց «մարդ (և գործարար, և սովորական քաղաքացի) հավաքել» չի հաջողվել: Պապանյանը հավաստում է, որ 600 քառակուսի մետր հողատարածքը դասվում է հանրային նշանակության հողերի շարքը, որոնք կարող են տրվել մասնավոր անձանց` սպասարկման ոլորտում օգտագործելու համար: «Սեփականատերը մեզ կարող էր հայտնել, թե մտադիր է այդտեղ, օրինակ` ռեստորան կառուցել: Դա էլ է սպասարկման կառույց, բայց կարգելեինք, մինչդեռ առողջապահական-վերականգնողական կենտրոնի կառուցումը թույլատրվել է` Վանաձորում դրա անհրաժեշտությունը հաշվի առնելով»: Անհրաժեշտությունը մի կողմ թողնենեք: Որոշ բնակիչներ բողոքում են, թե կանաչ տարածքներն ավելի անհրաժեշտ են: Նախագծով եռահարկ շինությունը լինելու է ՝ ապակեպատ, նաև բնական քարերով, ապահովված կոմունալ-կենցաղային բոլոր միջոցներով: Այն բավարարելու է ժամանակակից պահանջները: Պապանյանը ասում է, թե Վանաձորը նոր շինությունների կարիք ունի: Քաղաքի բնակֆոնդը հին է: Բայց Սաքունցը նշում է, որ առանց քաղաքացիների իրազեկման իշխանությունների կողմից քաղաքի ճարտարապետական տեսքը փոխելը առաջին անգամ չէ: «Նրանք կկառուցեն մի բան, որից ոչ ոք տեղյակ չէ: Գուցե ավելի լավ կլիներ օգտագործել այդ տարածքը այլ նպատակներով»,- ասում է իրավապաշտպանը: Սաքունցը պնդում է, որ նախատեսվող շինությունը անմիջական ազդեցություն կունենա քաղաքի ճարտարապետական տեսքի վրա, չի պատշաճում նրա կենտրոնին և կխանգարի շրջակայքում գտնվող մշակույթի օջախներին: Նա պատրաստվում է պարզել սեփականաշնորհման այս գործի օրինականությունը, ինչպես նաև քաղաքաշինության նորմերին համապատասխանությունը: Մինչդեռ գործարար Մանուչարյանը լավատես է իր ներդրման հարցում: «Վանաձորն աշխույժ քաղաք է: Այնպես որ, ես կհանեմ իմ ծախսերը»,- վստահ է գործարարը:

- Նաիրա Բուլղադարյան
Վերջին լուրերը, Ապրիլ 18, 2008
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան 3
Հայաստանի մայրաքաղաքում մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա արյունալի իրադարձությունների պատճառով զոհվածների թիվը անցյալ շաբաթ հասավ 9-ի: Ոստիկանության զորքերի ժամկետային մի երիտասարդ զինծառայող հիվանդանոցում ...ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան 4Մի խումբ հայ կանայք, ովքեր պնդում են, որ իրենց ձերբակալված հարազատները քաղբանտարկյալներ են, մտադիր են ամենօրյա բողոքի ակցիաներ անցկացնել Երևանում եվրոպական դեսպանատների ու ներկայացուցչությունների առջև` ...ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Երկուշաբթի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով գեներալգնդապետ Սեյրան Օհանյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար: Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը: 2007 ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՈՎ. ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Գայանե Մկրտչյան 1
Այս տարվա մայիսի 1-ից ՀՀ կառավարությունը դադարեցնում է բնական գազի սակագների սուբսիդավորումը: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի անցկացրած իր առաջին ճեպազրույցում: «Նախագահի ...ԴԻՏԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ. ԵԽԽՎ-Ն ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Գայանե ՄկրտչյանԵԽԽՎ-ում քննարկվեց է և քվեարկության դրվեց Հայաստանում մոնիթորինգային խմբի ներկայացրած ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին բանաձևի նախագիծը: Ըստ այդ բանաձևի` Հայաստանին ժամանակ է տրվելու մինչև ...ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ 4
Այս ի~նչ շիլաշփոթ է, Տեսնես` ո՞վ է հիմա ինձ հետևում … Ռոքվել «Ինչ-որ մեկն ինձ հետևում է» Չնայած պառակտված ազգը ապաքինելու` իր առջև ծառացած աննախանձելի անհրաժեշտությանը` նախագահ ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՔՎԱՆԴՈՅԻՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆ Է ՈՒՆԵՆՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Թեքվանդո Panorama.am-ը հաղորդում է, որ առաջին անգամ Հայաստանից թեքվանդո մարզաձևում 78 կգ քաշային կարգում Արման Երեմյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մրցաշարը տեղի է ունեցել Իտալիայի Հռոմ քաղաքում: Չեմպիոն ...ՀՐՄՇՏՈՑ` ՀԱՆՈՒՆ ԳՈՅԱՏևՄԱՆ. ՌԵԳԲԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՆԱԼ
Սառա Խոջոյան
Չորս տարի առաջ, երբ բեյսբոլի մարզումներից մեկի ժամանակ Ալեքսանդր Չիլինգարյանը վնասեց ձախ ոտքը, բժիշկները խորհուրդ տվեցին մոռանալ սպորտի մասին: «Բայց ես նրանց չհավատացի, հավատացի ինքս ինձ, ու մի տարի ...ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԱԶԱՆՔ. ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԸ ԳՏԵԼ Է ԻՐ ԻՍԿԱԿԱՆ ՏՈՒՆԸ ԳՈՐԻՍՈՒՄ
Արմինե Ավագյան
Երբ այսօր շատ հայեր երազում են հեռանալ ու այլ երկրներում հաստատվել, Գերմանիայից Շահեն Զեյթունցյանի համար Հայաստանում ապրելը բավական գրավիչ է: Դեռ ավելին, նա Սյունիքի մարզը նախընտրեց Երևանից, և հիմա 68-ամյա ...ԿՈԱԼԻՑԻԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ` ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿՆ «ԱՆՎԻՃԵԼԻ» Է
Անցյալ ամիս չորս կուսակցություններից ստեղծված կոալիցիայի անդամների մասնակցությամբ այս շաբաթ ձևավորվող կառավարության կազմում դերակատարումների մասին բանակցությունների ու արդեն կատարված նշանակումների մասին ...ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ, ՆՈՐ ԲՈՂՈՔ. ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍՎԵՑԻՆ, ԵՐԲ ԸՆՏՐՎԵՑ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԸ
Նաիրա Բուլղադարյան
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի կենտրոնում անցյալ շաբաթ լայն թափով շինարարական աշխատանքներ սկսվեցին: 6 մետր խորությամբ փոս փորվեց այնտեղ, որտեղ դեռ նախորդ շաբաթ կանաչ գոտի էր: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ...ՔԱՇԱԹԱՂ. ՂԱՐԱԲԱՂԻ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ և ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱԿԱՍ Է ԶԳԱՑՎՈՒՄ
Նաիրա Հայրումյան
Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի զարգացման վերաբերյալ առաջին միջազգային համաժողովը տեղի ունեցավ անցած ամիս: համաժողովը կազմակերպել էր «Թուֆենկյան» հիմնադրամը` Ղարաբաղի կառավարության հովանու ներքո: Քանի ...ՀԱՅՑԵՐ ՈՒ ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑԵՐ. ԳՅՈՒՄՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂԸ ՄԻՄՅԱՆՑ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ
Անի Հակոբյան
Գյումրու ոստիկանությունը հայցով դիմել է դատարան` պահանջելով 50.000 դրամ (մոտ 170$) տուգանել Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահին` մարտի 2-ի հանրահավաքի ժամանակ ոստիկանների պահանջին ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆՈՐ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԴԱՌՆԱԼ «ԶԻՆՎՈՐ»
Արիս Ղազինյան
Ապրիլի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` 52-ամյա Էդուարդ Նալբանդյանին արտգործնախարար նշանակելու մասին: Ավելի վաղ Նալբանդյանն ազատվել էր Ֆրանսիայում, Վատիկանում, Իսրայելում ...ԶՐՈՒՅՑՆԵՐ ԶԲՈՍԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ, ՄԻՆՉ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ԵՐԵԿՈՅԱՆ «ԶԲՈՍԱՆՔՆԵՐԸ»
Մարիաննա Գրիգորյան
Ապրիլի 15-ին, երբ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը միջազգային փորձագետների հետ քննարկում էր «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԵՆԱՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Ջոն Հյուզ
ՎՇՏԱԼԻ ԿԻՐԱԿԻ. ՊԱՏԱՐԱԳ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ` ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ
Գայանե Աբրահամյան
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան
ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան
ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ, ՀԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԴՈՒՄ Է ՏԱԼԻՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԲՈՂՈՔԻ ՕՐ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԱՌԱՋ ՆԱՅԵԼ», ՈՄԱՆՔ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՄՈՌԱՆԱԼՈՒ
Գայանե Աբրահամյան
ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ԱՌԱՋ ՈՒ ԴԵՊԻ ՎԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆ. ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՕՐԸ «ԹԵԺ ՄԹՆՈԼՈՐՏՆ» ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐԻ, ՔԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՈՂՈՔԻ ՀԱՄԱՐ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՈՎ. ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Գայանե Մկրտչյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

