
Հրատարակված է Ապրիլ 18, 2008
ԿՈԱԼԻՑԻԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ` ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿՆ «ԱՆՎԻՃԵԼԻ» Է
- Անցյալ ամիս չորս կուսակցություններից ստեղծված կոալիցիայի անդամների մասնակցությամբ այս շաբաթ ձևավորվող կառավարության կազմում դերակատարումների մասին բանակցությունների ու արդեն կատարված նշանակումների մասին քննարկումները դուրս են եկել իշխանական միջանցքների, լրագրողների ու վերլուծաբանների շրջանակներից: Հասարակության ամենատարբեր խավերի ներկայացուցիչները տարածում են պաշտոնական տեղեկությունները` համեմելով դրանք այս կամ այն նախարարի մասին «սեփական փորձագիտական դատողություններով»` քննադատելով կամ գովելով հեռացողներին ու թերահավատություն հայտնելով կամ ողջունելով նրանց փոխարինողներին: Մինչ երկրի նոր ղեկավարությունը և, առաջին հերթին, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ու նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը լավատեսորեն են տրամադրված երկրի առջև ծառացած հիմնական քաղաքական ու տնտեսական խնդիրները լուծելու` ձևավորվող կառավարության ունակության հարցում, դեռևս հարց է` արդյունավետ կլինի՞ արդյոք կոալիցիոն ձևաչափը: ՀՀ Ազգային ժողովում մնացած միակ ընդդիմադիր խմբակցության` «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը թերահավատ է ծառացած խնդիրները լուծելու` նորանշանակ կառավարության ունակության հարցում: Մասնավորապես, նա բարձրաձայնել է իր կասկածները, որ «տեխնոկրատ» վարչապետը կկարողանա հարթել այն քաղաքական տարաձայնությունները, որոնք առկա են կոալիցիայի չորս անդամների միջև, որոնցից երկուսը` «Օրինաց երկիր» (ՕԵԿ) և Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները, մասնակցում էին փետրվարի 19-ի ընտրություններին` քաղաքական տեսանկյունից խիստ քննադատության ենթարկելով հիմնականում հանրապետական իշխանություններին: Սաֆարյանի նման` ընդդիմության շատ այլ ներկայացուցիչներ ակնկալում են, որ նոր կառավարությունն իրենից կներկայացնի «հավաքական պատասխանատվությամբ» նախարարների մի խումբ, ինչը հայ իրականության մեջ, որպես կանոն, նշանակում է, որ «ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ»: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը նույնպես «Ժառանգություն» խմբակցությունից է, վերջերս հեռուստատեսային մի հարցազրույցում նշել է, որ «Հայաստանում կոալիցիա կազմելը վերածվել է մեխանիկական պրոցեսի»: «Այն վերածվել է նախարարական պորտֆելների բաշխման»,- երեքշաբթի ասել է Ալավերդյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում: Քաղաքականության մեջ կոալիցիաները հարկադիր քայլ են, որին կուսակցությունները դիմում են, երբ օրենսդիր մարմնում ձայների պակաս ունեն` միանձնյա կառավարություն կազմելու կամ արմատական բարեփոխումներ իրականացնելու համար: Հայաստանում կոալիցիա առաջին անգամ կազմվել է 2003-ին, ինչը հարկադիր քայլ էր իշխանական Հանրապետական կուսակցության համար, որը խորհրդարանական ընդդիմության նկատմամբ իր գերիշխանությունը հաստատելու նպատակով դիմեց նույն ՕԵԿ-ին ու ՀՅԴ-ին: Սակայն 2007-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության մեծ առավելությամբ հաղթանակը հնարավորություն էր տալիս նրա առաջնորդ Սերժ Սարգսյանին միանձնյա գլխավորելու կաբինետը` առանց մյուս կուսակցությունների հետ համագործակցելու: Կարող եք դա համարել մյուսների հետ համագործակցելու բարի կամքի դրսևորում, ինչպես հանրապետականներն են բնորոշում, կամ պատասխանատվության բեռը ստանձնելու չկամենալ կամ համաձայնություն այն նախազգուշացումներին, որ ընտրություններում տոնած հաղթանակը մարդկանց բավականաչափ համոզիչ չի թվում և կարող է հանգեցնել հանրության վստահության պակասի, սակայն այդ կոալիցիան Հայաստանում սկիզբ դրեց իշխանությունը կիսելու ավանդույթին, նույնիսկ այն դեպքերում, երբ դա չէր բխում իրադարձությունների տրամաբանությունից: Նախագահական ընտրությունների առաջին փուլում ձայների 52,8 տոկոսով տարած համոզիչ հաղթանակը բավական է, որ ցանկացած ընտրված գործիչ չկիսի իր իշխանությունը իր երեկվա մրցակիցների հետ, հատկապես նրանց, ովքեր խստորեն քննադատում էին իրեն, և ում ինքն անձամբ ծաղրում էր պոպուլիզմի համար: Կառավարության կոալիցիոն ձևաչափը ոչ կուսակցական վարչապետ Տիգրան Սարգսյանի համար, կարծես, նշան չէ, թե Սերժ Սարգսյանն ու նրա գլխավորած Հանրապետական կուսակցությունը իրենց իսկ հայտարարած` ժողովրդի վստահության պակասն ունեն: Ճիշտ հակառակը` իր նշանակումից անմիջապես հետո տված հարցազրույցում Տ. Սարգսյանն ասել է. «Իմ խնդիրն է իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք առաջադրել է Սերժ Սարգսյանը, արժանացել են Ազգային ժողովի ու ընտրություններին մասնակցած ժողովրդի հավանությանը: Այդ ծրագրերն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը, և մեր խնդիրն է իրականացնել դրանք»: Սարգսյանը նաև լավատեսությամբ էր նայում իր վարչապետական ապագային` նշելով, որ այդ ծրագրերի բարդությունը պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ, և որ «նախատեսված բարեփոխումները չեն կարող ընդհատվել»: «Այնպես որ, կարծում եմ` կարող եմ աշխատել Սերժ Սարգսյանի հետ նրա պաշտոնավարման բոլոր հինգ տարիների ընթացքում»: Նախագահ Սարգսյանը նույնպես լավատեսորեն էր տրամադրված, երբ նախարարների գործող կաբինետին էր ներկայացնում Կենտրոնական բանկի նախկին նախագահին ` նշելով, որ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ կառավարությունը «կիրականացնի առաջիկա տարիների հավակնոտ ծրագրեր»: Կուսակցական նախագահն իր ոչ կուսակցական վարչապետով Ռոբերտ Քոչարյանի օրոք եղած վիճակի ճիշտ հակառակն է: (Ոչ մի սխալ բան չկա նրանում, որ երկրի ամենակարևոր քաղաքական պաշտոններից մեկը վստահվում է քո կուսակցությանը չպատկանող ու դժվար թե նրա սկզբունքները կիսող մարդու: Դա բոլորովին նման չէ այս շաբաթ Մոսկվայից ստացված լուրերին, որ հեռացող նախագահ և «ազգի հերոս» Վլադիմիր Պուտինը` նույն ինքը` ինքնանշանակ ապագա վարչապետը, դառնում է Ռուսաստանի իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ` նույնիսկ առանց դրա անդամը դառնալու:) Հետաքրքիր է, որ նոր նշանակումների ու պաշտոնանկությունների մասին խոսակցություններին զուգահեռ պարզվում է, որ Ազգային ժողովի շատ պատգամավորներ (որոնք ներկայացնում են կոալիցիայի բոլոր անդամներին` ներառյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը) պատրաստ են փոխելու ժողովրդի ընտրյալների իրենց մանդատը նախագահի նշանակած որևէ պաշտոնի հետ` լիովին անձնատուր լինելով Սարգսյանների ողորմածությանը: Կարող է օրինական հարց ծագել` արդյո՞ք Ազգային ժողովի պատգամավորներն իրենց համար շահեկան են համարում փոխանակել անցյալ տարվա մայիսին իրենց խորհրդարան ընտրած հազարավոր ընտրողների կամքը ժողովրդի մեծամասնության քվեն ստացած նախագահի միանձնյա կամքի հետ: Բացի այդ, ինչպես չորեքշաբթի «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում նշում է հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը, կարող է նաև այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ խորհրդարանը զրկվի իր շատ «կարկառուն պատգամավորներից», եթե շատերը տեղափոխվեն գործադիր մարմիններ: «…Բայց պետական համակարգը միայն կառավարությունը չէ: Ես վստահ եմ, որ չի կարելի «մերկացնել» Ազգային ժողովը`… թողնելով այն առանց շատ կարկառուն պատգամավորների»,- ասում է Աշոտյանը:

Վերջին լուրերը, Ապրիլ 18, 2008
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան 3
Հայաստանի մայրաքաղաքում մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա արյունալի իրադարձությունների պատճառով զոհվածների թիվը անցյալ շաբաթ հասավ 9-ի: Ոստիկանության զորքերի ժամկետային մի երիտասարդ զինծառայող հիվանդանոցում ...ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան 4Մի խումբ հայ կանայք, ովքեր պնդում են, որ իրենց ձերբակալված հարազատները քաղբանտարկյալներ են, մտադիր են ամենօրյա բողոքի ակցիաներ անցկացնել Երևանում եվրոպական դեսպանատների ու ներկայացուցչությունների առջև` ...ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Երկուշաբթի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով գեներալգնդապետ Սեյրան Օհանյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար: Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը: 2007 ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՈՎ. ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Գայանե Մկրտչյան 1
Այս տարվա մայիսի 1-ից ՀՀ կառավարությունը դադարեցնում է բնական գազի սակագների սուբսիդավորումը: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի անցկացրած իր առաջին ճեպազրույցում: «Նախագահի ...ԴԻՏԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ. ԵԽԽՎ-Ն ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Գայանե ՄկրտչյանԵԽԽՎ-ում քննարկվեց է և քվեարկության դրվեց Հայաստանում մոնիթորինգային խմբի ներկայացրած ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին բանաձևի նախագիծը: Ըստ այդ բանաձևի` Հայաստանին ժամանակ է տրվելու մինչև ...ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ 4
Այս ի~նչ շիլաշփոթ է, Տեսնես` ո՞վ է հիմա ինձ հետևում … Ռոքվել «Ինչ-որ մեկն ինձ հետևում է» Չնայած պառակտված ազգը ապաքինելու` իր առջև ծառացած աննախանձելի անհրաժեշտությանը` նախագահ ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՔՎԱՆԴՈՅԻՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆ Է ՈՒՆԵՆՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Թեքվանդո Panorama.am-ը հաղորդում է, որ առաջին անգամ Հայաստանից թեքվանդո մարզաձևում 78 կգ քաշային կարգում Արման Երեմյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մրցաշարը տեղի է ունեցել Իտալիայի Հռոմ քաղաքում: Չեմպիոն ...ՀՐՄՇՏՈՑ` ՀԱՆՈՒՆ ԳՈՅԱՏևՄԱՆ. ՌԵԳԲԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՆԱԼ
Սառա Խոջոյան
Չորս տարի առաջ, երբ բեյսբոլի մարզումներից մեկի ժամանակ Ալեքսանդր Չիլինգարյանը վնասեց ձախ ոտքը, բժիշկները խորհուրդ տվեցին մոռանալ սպորտի մասին: «Բայց ես նրանց չհավատացի, հավատացի ինքս ինձ, ու մի տարի ...ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԱԶԱՆՔ. ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԸ ԳՏԵԼ Է ԻՐ ԻՍԿԱԿԱՆ ՏՈՒՆԸ ԳՈՐԻՍՈՒՄ
Արմինե Ավագյան
Երբ այսօր շատ հայեր երազում են հեռանալ ու այլ երկրներում հաստատվել, Գերմանիայից Շահեն Զեյթունցյանի համար Հայաստանում ապրելը բավական գրավիչ է: Դեռ ավելին, նա Սյունիքի մարզը նախընտրեց Երևանից, և հիմա 68-ամյա ...ԿՈԱԼԻՑԻԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ` ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿՆ «ԱՆՎԻՃԵԼԻ» Է
Անցյալ ամիս չորս կուսակցություններից ստեղծված կոալիցիայի անդամների մասնակցությամբ այս շաբաթ ձևավորվող կառավարության կազմում դերակատարումների մասին բանակցությունների ու արդեն կատարված նշանակումների մասին ...ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ, ՆՈՐ ԲՈՂՈՔ. ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍՎԵՑԻՆ, ԵՐԲ ԸՆՏՐՎԵՑ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԸ
Նաիրա Բուլղադարյան
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի կենտրոնում անցյալ շաբաթ լայն թափով շինարարական աշխատանքներ սկսվեցին: 6 մետր խորությամբ փոս փորվեց այնտեղ, որտեղ դեռ նախորդ շաբաթ կանաչ գոտի էր: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ...ՔԱՇԱԹԱՂ. ՂԱՐԱԲԱՂԻ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ և ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱԿԱՍ Է ԶԳԱՑՎՈՒՄ
Նաիրա Հայրումյան
Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի զարգացման վերաբերյալ առաջին միջազգային համաժողովը տեղի ունեցավ անցած ամիս: համաժողովը կազմակերպել էր «Թուֆենկյան» հիմնադրամը` Ղարաբաղի կառավարության հովանու ներքո: Քանի ...ՀԱՅՑԵՐ ՈՒ ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑԵՐ. ԳՅՈՒՄՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂԸ ՄԻՄՅԱՆՑ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ
Անի Հակոբյան
Գյումրու ոստիկանությունը հայցով դիմել է դատարան` պահանջելով 50.000 դրամ (մոտ 170$) տուգանել Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահին` մարտի 2-ի հանրահավաքի ժամանակ ոստիկանների պահանջին ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆՈՐ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԴԱՌՆԱԼ «ԶԻՆՎՈՐ»
Արիս Ղազինյան
Ապրիլի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` 52-ամյա Էդուարդ Նալբանդյանին արտգործնախարար նշանակելու մասին: Ավելի վաղ Նալբանդյանն ազատվել էր Ֆրանսիայում, Վատիկանում, Իսրայելում ...ԶՐՈՒՅՑՆԵՐ ԶԲՈՍԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ, ՄԻՆՉ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ԵՐԵԿՈՅԱՆ «ԶԲՈՍԱՆՔՆԵՐԸ»
Մարիաննա Գրիգորյան
Ապրիլի 15-ին, երբ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը միջազգային փորձագետների հետ քննարկում էր «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԵՆԱՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Ջոն Հյուզ
ՎՇՏԱԼԻ ԿԻՐԱԿԻ. ՊԱՏԱՐԱԳ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ` ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ
Գայանե Աբրահամյան
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան
ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան
ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ, ՀԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԴՈՒՄ Է ՏԱԼԻՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ԱՌԱՋ ՈՒ ԴԵՊԻ ՎԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆ. ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՕՐԸ «ԹԵԺ ՄԹՆՈԼՈՐՏՆ» ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐԻ, ՔԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՈՂՈՔԻ ՀԱՄԱՐ
ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԲՈՂՈՔԻ ՕՐ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԱՌԱՋ ՆԱՅԵԼ», ՈՄԱՆՔ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՄՈՌԱՆԱԼՈՒ
Գայանե Աբրահամյան
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՑ
Գայանե Աբրահամյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

