
Հրատարակված է Ապրիլ 18, 2008
ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
- Այս ի~նչ շիլաշփոթ է, Տեսնես` ո՞վ է հիմա ինձ հետևում … Ռոքվել «Ինչ-որ մեկն ինձ հետևում է» Չնայած պառակտված ազգը ապաքինելու` իր առջև ծառացած աննախանձելի անհրաժեշտությանը` նախագահ Սերժ Սարգսյանին ընձեռվել է մի հնարավորություն, որն իսկական պետական գործիչը պետք է համարի ճակատագրի ընծա` վերապահված պետության միայն այն ղեկավարներին, ովքեր օժտված են բավարար բարոյական մկաններով` դիմագրավելու միայն իրոք լեգիտիմ իշխանավորներին վայել մարտահրավերներին: Ռոբերտ Քոչարյանը կարող է մնալ պատմության մեջ «երկնիշ» աճով, որը նախկին նախագահը կրում է շքանշանի պես, որի հակառակ կողմին կարող են լինել բազմաթիվ այլ անձանց անուններ, ովքեր հնարավոր են դարձրել այդ աճը, և որոնց մեծ մասն անձամբ շահել է տնտեսության հզորացումից: Արտասահմանցի ու հայաստանցի օլիգարխները օգնել են վերակառուցելու Հայաստանը (ինչը Քոչարյանը վերագրում է իրեն), և արել են դա` ավելի շատ առաջնորդվելով սեփական շահի, քան անձնազոհության նկատառումներով: Նախկին նախագահն օգտվել է նաև ալտրուիստներից: Քըրք Քըրքորյանն է կառուցել այն ճանապարհները, որով հիմա փողեր են գնում-գալիս Ռուսաստան: Ոմանք` Թուֆենկյանը, Գաֆեսճյանը, Հովնանյանը և այլք, անելով այնպիսի ներդրումներ, որոնք ծառայում են նաև ավելի մեծ բարօրության, ստեղծել են մի մշակույթ, որը կարելի է անվանել «սոցիալական շահութաստեղծում»: Նրանց օրինակը հանգեցրել է կորպորատիվ պատասխանատվություն նոր հասկացությանը, որի օրինակն են «ԷյչԷսԲիՍի»-ն, «Վիվասելը» և մի քանի այլ ընկերություններ, որոնց թիվն արագ մեծանում է: Սրանք բոլորն էլ հարգարժան ընկերություններ են` անկախ նրանից, թե ինչ դեր է խաղացել նախկին նախագահը նրանց կայացման գործում: Սակայն ճանաչելով Ռոբերտ Քոչարյանի նվաճումները` պետք է ընդունել դրանց միջնորդավորված լինելը: Սերժ Սարգսյանն ունի իսկական նախագահ դառնալու եզակի հնարավորություն, որն ընձեռվել է նրան սեփական ժողովրդի տասը զոհերի ու հարյուրավոր վիրավորների գնով: Եթե նա դուրս բերի Հայաստանը ներկա ցավալի ճգնաժամից, ապա, անշուշտ, մասամբ կթոթափի ներկա անկայունությունը ստեղծելու համար ամոթի խարանի իր բաժինը: Նույնիսկ եթե նա ընտրակաշառքներով է ապահովել իր հաղթանակը, իսկ նման ենթադրության համար հիմքեր կան, նա նաև հնարավորություն ունի քավել իր մեղքը` արժանի պաշտոնավարումով: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հինգշաբթի ընդունած բանաձևը նախագահ Սարգսյանի համար հասարակության սասանված վստահությունը շուտափույթ վերականգնելու ձեռնարկ է: ԵԽԽՎ բանաձևն ունի 14 կետ և 14 ենթակետ, սակայն կազմակերպության մտահոգությունը կարելի է ամփոփել երեք հիմնական քայլերում, որոնք հնարավորություն կտան Հայաստանին ու նախագահ Սարգսյանին ցրել ողբերգական դեպքերում ձեռք բերած` ժողովրդավար ողջախոհության անընդունակ պետություն ու նախագահ լինելու կասկածները: 1.Ազատ արձակել այն ձերբակալվածներին, որոնց ներկայացված մեղադրանքները չեն կարող սահմանադրորեն հիմնավորվել որպես հանցագործություններ` կատարված մարտի 1-ին կամ դրան առնչվող ժամանակաշրջանում: 2.Վերանայել օրենքում կատարված հանրահավաքներն արգելող փոփոխությունները: 3.Անցկացնել մարտի 1-ի և դրան հանգեցրած իրադարձությունների անկախ հետաքննություն: ԵԽԽՎ բարի ցանկությունների ցուցակում բացակայում է այն կարևոր ճշմարտությունը, որ հարգարժան մարմինն ինքն էլ է պատասխանատվություն կրում փետրվարի 19-ից հետո կատարվածի համար, քանի որ ոչ Եվրախորհուրդը և ոչ էլ ԵԱՀԿ-ն չօգտվեցին Հայաստանի նախագահական ընտրությունները չընդունելու հնարավորությունից` փոխարենը ներկայացնելով մի զեկույց, որում հպանցիկ գովասանքը միախառնված էր հպանցիկ պախարակմանը, իսկ եզրահանգումը բավական հեռու էր անցկացված ընտրությունների իրական պատկերից: Այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպությունները չեն ընդունել պատասխանատվության իրենց բաժինը, չպետք է ազատի նախագահ Սարգսյանին գործի իր բաժինը կատարելու անհրաժեշտությունից: Ազատ արձակել, վերանայել, հետաքննել: Արեք դա, պարոն նախագահ, և դա կապացուցի ձեր հուսալիությունը և ավելի մեծ ծառայություն կմատուցի ձեզ, քան այն փիար ընկերությունը, որին ձեր իմիջը ձևավորելու համար ամսական 65.000 դոլար եք վճարում: (Արժե նշել, որ այդ ընկերությունը ներկայացրել է նաև Բենազիր Բհուտտոյին:) Լսեք, թե ինչ է ասել արդարադատության ձեր նախկին նախարար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Ստրասբուրգում: «Դա պետք է անել, ոչ թե որպեսզի Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում պահպանի քվեարկելու իրավունքը կամ որպեսզի ինչ-որ մեկը զեկուցի Հայաստանի առաջընթացի մասին: Մենք պետք է գիտակցենք, որ դա անում ենք մեզ համար»: Նախագահ Սարգսյանին ընձեռվել է հրաշալի հնարավորություն` առանց ավանդական «100 օրվա» ապացուցելու, որ իր «Առաջ, Հայաստան» կարգախոսն ավելին է, քան թանկ ու անիմաստ նախընտրական քարոզարշավը: Եթե խոսքը միջազգային հեղինակությունը փրկելու մասին է, ապա ավելի կարևոր է շահել ժողովրդի սիրտը, որն անհամբեր սպասում է ազդանշանի, որ հայրենիքի հանդեպ սերը կարող է գերակայել անձնական հավակնություններին: Սա հերոս դառնալու հրաշալի հնարավորություն է:

- Ջոն Հյուզ
Վերջին լուրերը, Ապրիլ 18, 2008
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան 3
Հայաստանի մայրաքաղաքում մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա արյունալի իրադարձությունների պատճառով զոհվածների թիվը անցյալ շաբաթ հասավ 9-ի: Ոստիկանության զորքերի ժամկետային մի երիտասարդ զինծառայող հիվանդանոցում ...ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան 4Մի խումբ հայ կանայք, ովքեր պնդում են, որ իրենց ձերբակալված հարազատները քաղբանտարկյալներ են, մտադիր են ամենօրյա բողոքի ակցիաներ անցկացնել Երևանում եվրոպական դեսպանատների ու ներկայացուցչությունների առջև` ...ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Երկուշաբթի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով գեներալգնդապետ Սեյրան Օհանյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար: Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը: 2007 ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՈՎ. ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Գայանե Մկրտչյան 1
Այս տարվա մայիսի 1-ից ՀՀ կառավարությունը դադարեցնում է բնական գազի սակագների սուբսիդավորումը: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի անցկացրած իր առաջին ճեպազրույցում: «Նախագահի ...ԴԻՏԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ. ԵԽԽՎ-Ն ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Գայանե ՄկրտչյանԵԽԽՎ-ում քննարկվեց է և քվեարկության դրվեց Հայաստանում մոնիթորինգային խմբի ներկայացրած ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին բանաձևի նախագիծը: Ըստ այդ բանաձևի` Հայաստանին ժամանակ է տրվելու մինչև ...ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ 4
Այս ի~նչ շիլաշփոթ է, Տեսնես` ո՞վ է հիմա ինձ հետևում … Ռոքվել «Ինչ-որ մեկն ինձ հետևում է» Չնայած պառակտված ազգը ապաքինելու` իր առջև ծառացած աննախանձելի անհրաժեշտությանը` նախագահ ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՔՎԱՆԴՈՅԻՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆ Է ՈՒՆԵՆՈՒՄ
Սուրեն Մուսայելյան
Թեքվանդո Panorama.am-ը հաղորդում է, որ առաջին անգամ Հայաստանից թեքվանդո մարզաձևում 78 կգ քաշային կարգում Արման Երեմյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մրցաշարը տեղի է ունեցել Իտալիայի Հռոմ քաղաքում: Չեմպիոն ...ՀՐՄՇՏՈՑ` ՀԱՆՈՒՆ ԳՈՅԱՏևՄԱՆ. ՌԵԳԲԻՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՆԱԼ
Սառա Խոջոյան
Չորս տարի առաջ, երբ բեյսբոլի մարզումներից մեկի ժամանակ Ալեքսանդր Չիլինգարյանը վնասեց ձախ ոտքը, բժիշկները խորհուրդ տվեցին մոռանալ սպորտի մասին: «Բայց ես նրանց չհավատացի, հավատացի ինքս ինձ, ու մի տարի ...ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԱԶԱՆՔ. ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԸ ԳՏԵԼ Է ԻՐ ԻՍԿԱԿԱՆ ՏՈՒՆԸ ԳՈՐԻՍՈՒՄ
Արմինե Ավագյան
Երբ այսօր շատ հայեր երազում են հեռանալ ու այլ երկրներում հաստատվել, Գերմանիայից Շահեն Զեյթունցյանի համար Հայաստանում ապրելը բավական գրավիչ է: Դեռ ավելին, նա Սյունիքի մարզը նախընտրեց Երևանից, և հիմա 68-ամյա ...ԿՈԱԼԻՑԻԱՄՈԼՈՒԹՅՈ՞ՒՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ` ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿՆ «ԱՆՎԻՃԵԼԻ» Է
Անցյալ ամիս չորս կուսակցություններից ստեղծված կոալիցիայի անդամների մասնակցությամբ այս շաբաթ ձևավորվող կառավարության կազմում դերակատարումների մասին բանակցությունների ու արդեն կատարված նշանակումների մասին ...ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ, ՆՈՐ ԲՈՂՈՔ. ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍՎԵՑԻՆ, ԵՐԲ ԸՆՏՐՎԵՑ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԸ
Նաիրա Բուլղադարյան
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի կենտրոնում անցյալ շաբաթ լայն թափով շինարարական աշխատանքներ սկսվեցին: 6 մետր խորությամբ փոս փորվեց այնտեղ, որտեղ դեռ նախորդ շաբաթ կանաչ գոտի էր: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ...ՔԱՇԱԹԱՂ. ՂԱՐԱԲԱՂԻ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ և ՄԱՐԴԿԱՆՑ ՊԱԿԱՍ Է ԶԳԱՑՎՈՒՄ
Նաիրա Հայրումյան
Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի զարգացման վերաբերյալ առաջին միջազգային համաժողովը տեղի ունեցավ անցած ամիս: համաժողովը կազմակերպել էր «Թուֆենկյան» հիմնադրամը` Ղարաբաղի կառավարության հովանու ներքո: Քանի ...ՀԱՅՑԵՐ ՈՒ ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑԵՐ. ԳՅՈՒՄՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂԸ ՄԻՄՅԱՆՑ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ
Անի Հակոբյան
Գյումրու ոստիկանությունը հայցով դիմել է դատարան` պահանջելով 50.000 դրամ (մոտ 170$) տուգանել Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահին` մարտի 2-ի հանրահավաքի ժամանակ ոստիկանների պահանջին ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆՈՐ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԴԱՌՆԱԼ «ԶԻՆՎՈՐ»
Արիս Ղազինյան
Ապրիլի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` 52-ամյա Էդուարդ Նալբանդյանին արտգործնախարար նշանակելու մասին: Ավելի վաղ Նալբանդյանն ազատվել էր Ֆրանսիայում, Վատիկանում, Իսրայելում ...ԶՐՈՒՅՑՆԵՐ ԶԲՈՍԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ, ՄԻՆՉ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ԵՐԵԿՈՅԱՆ «ԶԲՈՍԱՆՔՆԵՐԸ»
Մարիաննա Գրիգորյան
Ապրիլի 15-ին, երբ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը միջազգային փորձագետների հետ քննարկում էր «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄՆ ԱԿՆՀԱ՞ՅՏ Է. ԵԽԽՎ ՈՐՈՇՈՒՄԸ «Ա1+»-Ի ՀԱՄԱՐ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ
Գայանե ՄկրտչյանՆՈՐԻՑ ՈՏՔԻ. ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ «ԱՐՏՈՆՎԱԾ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒՄ
Անի ՀակոբյանՀԱՐՄԱՐ ԹԻՐԱԽ. ՀԱԿԱՍԵՄԻՏՈՒԹՅԱՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ` ՈՐՊԵՍ ՍԱԴՐԱՆՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ
Վահան ԻշխանյանԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ, ԱՂՔԱՏ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
Նաիրա ԲուլղադարյանՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԲՈԼՈՐ ՀԱՅԱՑՔՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻՆ, ՄԻՆՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԵՆԱՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Ջոն Հյուզ
ՎՇՏԱԼԻ ԿԻՐԱԿԻ. ՊԱՏԱՐԱԳ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ` ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ
Գայանե Աբրահամյան
ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՏԱՍԸ. ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՐԿՈՒՍՈՎ
Գայանե Մկրտչյան
ԿԱՆԱՑԻ ՈՒԺ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Գայանե Մկրտչյան
ԴՅՈՒՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԵԽԽՎ ԲԱՆԱՁևԸ` ՈՐՊԵՍ ԱՊԱՇԽԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ջոն Հյուզ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ, ՀԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԴՈՒՄ Է ՏԱԼԻՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ԱՌԱՋ ՈՒ ԴԵՊԻ ՎԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆ. ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՕՐԸ «ԹԵԺ ՄԹՆՈԼՈՐՏՆ» ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐԻ, ՔԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՈՂՈՔԻ ՀԱՄԱՐ
ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԲՈՂՈՔԻ ՕՐ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԱՌԱՋ ՆԱՅԵԼ», ՈՄԱՆՔ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՄՈՌԱՆԱԼՈՒ
Գայանե Աբրահամյան
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՑ
Գայանե Աբրահամյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

