
Հրատարակված է Ապրիլ 11, 2008
ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԲՈՂՈՔԻ ՕՐ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԱՌԱՋ ՆԱՅԵԼ», ՈՄԱՆՔ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՄՈՌԱՆԱԼՈՒ
- Այսօր կարմիր գորգով ու եռագույն դրոշներով զարդարված ու ոստիկանների կողմից խստորեն հսկվող Օպերայի և բալետի ազգային թատրոնում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երդում տվեց` ձեռքը ՀՀ Սահմանադրության մայր օրինակի և 7-րդ դարի Վեհամոր Ավետարանի վրա` «անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, ապահովել հանրապետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»: Մինչ նորընտիր նախագահը երդվում էր «հարգել մարդու և քաղաքացու իրավունքները», բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել Մյասնիկյանի արձանի, մի քանի դեսպանատների և միջազգային կազմակերպությունների, Սահմանադրական դատարանի ու ԿԸՀ շենքերի դիմաց` պահանջելով «իսկապես հարգել քաղաքացիների իրավունքները և հարգել զոհերի հիշատակը»: 54-ամյա նորընտիր նախագահն իր ելույթում մի քանի անգամ շեշտեց, որ «գիտակցում է պատասխանատվության չափը» և ամեն ինչ կանի` «չհիասթափեցնելու իրեն վստահության քվե տվածներին»: Բայց նա դիմեց նաև իրեն քվե չտված երկրի բնակչության մոտ կեսին` ասելով. «Դուք իրավունք ունեիք քվեարկելու ոչ իմ օգտին, բայց ես իրավունք չունեմ չլինելու Ձեր նախագահը, մենք չպետք է բաժանվենք»: Մարտի 1-ի իրադարձություններին անդրադառնալով` Սարգսյանն ասաց, որ իր երդմնակալության արարողությունից «մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցան ցավալի իրադարձություններ, որոնց թողած վերքերը դեռ թարմ են, բայց այսօր ես հորդորում եմ առաջ նայել»: Մոտ քառորդ ժամ տևած իր ելույթում Սարգսյանն անդրադարձավ մարդու որոշ իրավունքներ ու ազատություններ սահմանափակելու պետության իրավունքին: «Անսահման ազատությունը կարող է հանգեցնել ինչպես հանրության շահերի, այնպես էլ այլ անձանց իրավունքների հետ բախման»,- ասաց նա` միաժամանակ նշելով, որ «հիմնական իրավունքների սահմանափակումները չեն կարող լինել բացարձակ, քանի որ նման պարագայում հիմնական իրավունքը պարզապես կդադարի փաստացի գոյություն ունենալուց»: Մինչ նորընտիր նախագահը խոստանում էր «ցույցերի ու հավաքների մասին օրենքում միջազգային չափանիշներին համապատասխանող փոփոխություններ ընդունել», Մյասնիկյանի արձանի մոտ ոստիկանները վիճում էին քաղաքացիների հետ` հորդորելով նրանց ազատել տարածքը: «Ձեր գործողություններն անօրինական են, հեռացեք, երկու րոպեից ավելի մի կանգնեք, դրեք ծաղիկներն ու հեռացեք, սա արդեն հանրահավաք է դառնում, իսկ դրա իրավունքը չունեք»,- պարբերաբար բղավում էր ոստիկաններից մեկը: «Ի՞նչ է, սգալու համար ժամկե՞տ եք դնում, ես իրավունք չունե՞մ գոնե հասցնեմ աղոթել»,- վրդովվում էր մի կին: Զոհերի հիշատակին նվիրված և ընտրված նախագահի դեմ մեկ այլ ակցիա կազմակերպվել էր ԿԸՀ շենքի դիմաց: «Կեղծարարական ընտրական հանձնաժողով», «Ազարյան հանցագործ»` այս և նման բովանդակությամբ այլ պաստառներով` սև ժապավեններով մի խումբ երիտասարդներ մի քանի պտույտ կատարեցին շենքի դիմաց ու լուռ հեռացան: Մինչ երիտասարդները լուռ պտույտ էին գործում ԿԸՀ-ի շենքի մոտ, նրանց մոտեցավ տարեց մի կին ու սկսեց բղավել. «Չե՞ք կարող հանգիստ մնալ, թողեք` մենք էլ հանգիստ ապրենք, հերիք չէ՞ր 8 հոգու մահը, ժողովուրդը հոգնել է էս ցույցերից»: 54-ամյա նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությանը մասնակցում էին 58 պետությունների և 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

- Գայանե Աբրահամյան
Քննարկում
Amot գրել է:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մարտի 1-2-ի դեպքերի միջազգային արձագանքների ալիքի վրա խմբագրությունը Շվեյցարիայից բաց նամակ է ստացել` ուղղված Սերժ Սարգսյանին, որի պատճենը փոստով ուղարկված է նաեւ հասցեատիրոջը: Նամակի հեղինակը Շվեյցարիայի հայտնի փաստաբաններից մեկն է` Ֆրիբուրգի կանտոնի Փաստաբանների միության նախագահ, Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Անդրե Քլերը: Ստորեւ ներկայացնում ենք նամակի տեքստը կրճատումներով:
ՙ...Պարոն Սարգսյան, կարծ՟ում եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով թույլ չի տալիս իր ժողովրդին սխալ գործել: Վստահ չլինելով ընտրությունների արդյունքների վրա` քվեարկության գործընթացն անցել է օրինախախտումներով: Կարծու՟մ եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով պահպանում է ընտրությունների կեղծման ավանդույթը: 2003-ի նաաագահական ընտրություններն արդեն իսկ մտահոգիչ էին` ըստ Եւրամիության հայտարարության: Դուք վստա՟հ եք, որ 2,82 % ձայները, որոնց տարբերության շնորհիվ Դուք հռչակվել եք ընտրյալ նախագահ` կեղծված չէին: Ոչ ոք չի կարող դա բացառել, եւ Դուք թերահավատների մեջ պետք է որ առաջինը լինեք: Իսկ եթե Դուք վստահ չեք, որ ընտրվել եք նախագահ, ի՟նչ վստահությամբ կարող եք դառնալ նախագահ:
Պետության գոյության համար անհրաժեշտ է երեք բան: Առաջինը` ժողովուրդ, ապա` այդ ժողովրդին պաշտպանող օրենսդրություն, եւ վերջապես` տարածք, որ այդ ժողովուրդը պետք է պաշտպանի: Դուք կարծես թե կորցնում եք երեքն էլ: Խոսենք հայ ժողովրդից: Առանց իր ժողովրդի ոչ մի երկիր արժեք չունի: Սա այն ժողովուրդն է, որի ձայներն ըստ Ձեզ ստացել եք: Ես ուրեմն չեմ հասկանում, թե ինչու՟ եւ ինչի՟ց եք վախենում: Աշխարհը չի հասկանում, թե ինչպես կարելի է համակերպվել նրանց վիրավորելու եւ սպանելու մտքի հետ: Ընտրություններին հաջորդած օրերին հազարավոր մարդիկ ճամբարել էին Ազատության հրապարակում` երգելով եւ պարելով: Դուք իհարկե չեք կարող հավատալ, թե նրանք դա անում էին գոհունակությունից դրդված, որի դեպքում, ինչ խոսք, համաձայնեք, որ նրանք պատժամիջոցների չէին արժանանա: Ձեր քաղաքացիները չեն հավատում ընտրությունների արդյունքներին: Ինչպե՟ս նրանք կարող էին հավատալ, եթե Դուք ինքներդ դրան չեք հավատում: Ինչու՟ ուրեմն Դուք չարտահայտվեցիք: Ինչու՟ թույլ չտվեցիք նրանց արտահայտվել: Ղեկավարել մի երկիր, ուր մարդիկ չեն համարձակվում ասել ինչ մտածում են եւ ուր միայն խոսում են նրանք, ովքեր այլեւս չեն մտածում` մեծ ամբիցիա չէ: Դուք հավանաբար ծանոթ եք ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերին եւ ցանկացած ժողովրդավարության հիմք կազմող նախադասությունը. ՙես չեմ բաժանում ձեր հայացքները, բայց պատրաստ եմ կռիվ տալ մինչեւ մահ, որպեսզի կարողանաք դրանք արտահայտել՚ : Ահա թե ինչը վայել կլիներ նախագահին: Դուք կռիվ չտվեցիք նրանց համար, բայց ընդունեցիք, որ նրանց դեմ կռիվ տրվի: Խնդրում եմ Ձեզ, մտածեք այս մասին: Որեւէ ժողովրդի ուժը չափվում է ազատության հանդեպ նրա ունեցած սիրով: Այն իշխանությունը, որ ցանկանում է իշխել կոխկրտված արժանապատվության վրա` ինքնասիրահարված իշխանություն է: Կարդացեք ձեր սահմանադրության 2-րդ հոդվածը. իշխանությունը Ձեզ չի պատկանում, այլ հայ ժողովրդին, որը կորոշի կամ ոչ այն Ձեզ վստահել:
... Հայաստանի Հանրապետությունը հիմնված է մարդու ազատության եւ իրավունքի սկզբունքների վրա: Ինչու՟ ուրեմն չհարգվեցին ձեր սահմանադրության հոդվածները: Ինչպե՟ս եք ցանկանում ժողովրդավարական հռչակված պետության նախագահ դառնալ, եթե չեք կարողանում երաշխավորել ցանկացած ժողովրդավարության հիմքերի հիմքը` խոսքի ազատությունը, խոսքն արտահայտելու ազատությունը: Քավ լիցի, թույլ տվեք ձեր քաղաքացիներին պարել, թույլ տվեք ազատ արտահայտվել մյուս թեկնածուներին: Գտեք փաստարկներ եւ մի ընդունեք, որ դրանց փոխարինի զենքը: Շատերը կարող են մտածել, թե Դուք իշխանությունն ավելի շատ եք սիրում, քան այն ժողովրդին, որից – ըստ Ձեր հայտարարության – ստացել եք այդ իշխանությունը: Կասեք, թե ցուցարարները խանգարել են հասարակական կարգը: Գուցեեւ ճիշտ եք: Սակայն հատկապես չձեւացնեք, թե վերականգնեցիք այդ կարգը: Պետական միջամտությունը պետք է նախեւառաջ համակշիռ լինի: Մահակավոր ոստիկաններն ընդդեմ պարողների` չի կարող այդպիսին լինել: Կրակահերթերը չեն կարող լռեցնել երգողներին:
... Ահավոր ծանր էր տեսնել այդ կադրերը, այդ ագրեսիան եւ հիմարությունը: Մերկ վիճակում աշխարհին ցուցադրվող մի ժողովրդի տառապանքը` անարդարացի է: Բացարձակ անարդարացի էր մեզ` եւրոպացիներիս մատուցվող հայացքը ձեր ժողովրդի եւ ձեր իրադարձությունների վերաբերյալ: Հայաստանը եւ հայերը այնպիսին չեն, ինչպիսին ցուցադրվեցին մեր հեռուստաէկրաններին: Դուք դա ինձանից լավ պետք է իմանաք: Ասում եք` այդ ժողովրդի մեծամասնությունը Ձեզ սատարել է: Այստեսակ սատարը ինչպես կարող է վստահեցնող լինել:
... Կրկին մեջբերեմ, այս անգամ` Դեպրոժին. ՙԹշնամին հիմար է, կարծելով, որ մենք ենք թշնամին, այնինչ ինքն է: Ծիծաղելի է:՚ Իսկ Դուք բաժանո՟ւմ եք այդ ծիծաղը: Ի±նչ եք ասում հայ ժողովրդին այն մասին, որ հայը հայ սպանեց:
... Ոստիկանությունն ու բանակը կոչված են ժողովրդի խաղաղությունն ու պաշտպանությունն ապահովելու: Ոչինչ ավելի աբսուրդ չէ, քան երբ պաշտպանող ուժերը հարձակվում են նրանց վրա, ում կոչված են պաշտպանելու: Այդպիսի բանակն այլեւս չի կարող հավակնել լեգիտիմության: 1932 թ շվեյցարական բանակը Ժնեւում կրակ բացեց ցուցարաների վրա` սպանելով 13 եւ վիրավորելով 60 մարդ: 75 տարի անց շվեյցարական բանակը դեռ չի սրբել իր ամոթը: Խորհեք նաեւ այս մասին, խնդրում եմ: Զրահամեքենքները քաղաքում` նախագահին վայել պատասխան չէ: Եւ հետո, պետությունը առանց նախագահի` այնքան էլ սարսափելի չէ, ժողովուրդը կարող է ուրիշ նախագահ ընտրել: Բայց նախագահ առանց ժողովրդի` զավեշտ է: Ի՟նչի վրա եք ուզում իշխել` վախից, արգելքներից եւ ճնշումներից փշրված հոգիների՟: Ես գրում եմ այս տողերը, որովհետեւ հավատացած եմ, որ սիրում եք ձեր ժողովրդին եւ հոգու խորքում ցանկանում եք նրանց տեսնել պարելիս եւ եգելիս:
... Ժողովրդավարական ընտրություններում նա ով պարտվում է` պակաս արժանիքներ չունի քան նա, ով հաղթում է: Նույնիսկ ավելին, որովհետեւ պարտվող թեկնածուն ինքնիշխանության ազատության արտացոլանքն է:
...Ես կարծում եմ, որ կեղծված ընտրություններում Դուք ոչ պակաս զոհ եք, քան մյուս թեկնածուները: Մի ընդունեք այդ ընտրությունները: Պահանջեք նոր ընտրություններ: Թող ձեր քաղաքացիները կարողանան ազատորեն տալ կամ մերժել Ձեզ իշխանությունը: Քանզի մի մոռացեք, պարոն Նախագահ, որ առավելագույնը տաս տարի հետո Ձեզ ոչինչ չի մնա Ձեր նախագահությունից: Ուրեմն արեք այնպես, հարգելի պարոն Սարգսյան, որպիսին դուք պարզապես կանվանվեք այդ ժամանակ, որ Ձեր նախագահության տարիներից Ձեզ չմնա միայն ամոթը` իշխանություն բանեցնելու համար հակառակ նրանց կամքին, որոնց Դուք, ըստ Ձեր կարծիքի, ներկայացնելու եք: Խորին հարգանքների արտահայտությամբ` Անդրե Քլեր, Ֆրիբուրգ, 7 մարտի 2008 թ՚:
Ֆրանսերենից թարգմանեց Նազենի Ղարիբյանը
Վերջին լուրերը, Ապրիլ 11, 2008
ՎՇՏԱԼԻ ԿԻՐԱԿԻ. ՊԱՏԱՐԱԳ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ` ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ
Գայանե Աբրահամյան 3Երեկ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան արարողություն` մարտի 1-ի զոհերի քառասնօրեքի առիթով: Այդ օրը տեղի ունեցած անկարգություններն ավարտվեցին արյունոտ ...ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԻՑ
Գայանե Աբրահամյան
Ազգային ժողովը երեկ 3 ամսով հետաձգեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին» օրինագծի երկրորդ ընթերցումը, որը երևանցիներին քաղաքապետ ընտրելու հնարավորություն պետք է ընձեռեր: ...PRESIDENT SARGSYAN NAMES PRIME MINISTER SARGSYAN: PM SLOT GOES TO CENTRAL BANK CHAIRMAN
Armenia’s President-elect Serzh Sargsyan, who is due to assume office tomorrow (April 9), has named current Central Bank Chairman Tigran Sargsyan (no relation) as the next Prime Minister of Armenia. ...ԱՌԱՋ ՈՒ ԴԵՊԻ ՎԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆ. ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՕՐԸ «ԹԵԺ ՄԹՆՈԼՈՐՏՆ» ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐԻ, ՔԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՈՂՈՔԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի մայրաքաղաքում նախագահի երդման արարողությունը սկսվեց լավատեսության «տեխնոգունեղ» ցուցադրությամբ: Երևանի երկինք բարձրացան 15 դիտարժան հսկա օդապարիկներ: Օդանավորդներին դժվարությամբ էր հաջողվում ...ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ, ՀԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԴՈՒՄ Է ՏԱԼԻՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Սերժ Սարգսյանը այլևս Հայաստանի նախագահն է և այսօր կնոջ` Ռիտայի հետ պաշտոնապես հրաժեշտ տվեց նախագահի նստավայրից հեռացող առաջին զույգին` Ռոբերտ և Բելլա Քոչարյաններին: 14:00-ին տեղի ունեցած պաշտոնակալության ...ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԲՈՂՈՔԻ ՕՐ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԱՌԱՋ ՆԱՅԵԼ», ՈՄԱՆՔ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՄՈՌԱՆԱԼՈՒ
Գայանե Աբրահամյան 1
Այսօր կարմիր գորգով ու եռագույն դրոշներով զարդարված ու ոստիկանների կողմից խստորեն հսկվող Օպերայի և բալետի ազգային թատրոնում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երդում տվեց` ձեռքը ՀՀ Սահմանադրության ...ՄԵՆԱՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Ջոն Հյուզ 3
Ես ուզում եմ վերադառնալ Դեպի ներս` քեզ հետ Լիթլ Էնթոնի «Դրսում կանգնած` ներս նայելիս» Նա միայնակ մարդու տեսք ուներ: Օպերայի շենքի հարթակում կանգնած` սեփական ժողովրդից ապահով հեռավորության ...ՄԵՆԱՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Ջոն Հյուզ 2
Ես ուզում եմ վերադառնալ Դեպի ներս` քեզ հետ Լիթլ Էնթոնի «Դրսում ...ՏԱՔՍՈՒ ԽՆԴԻՐ. ՆՈՐ ՕՐԵՆՔԸ ԴԵՌ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
Սառա Խոջոյան
Ապրիլի 1-ից Երևանի փողոցներում սպիտակ պետհամարանիշներով ու առանց հաշվիչների երթևեկող տաքսիներն այլևս օրինախախտ են: Դեռևս 2007-ի սկզբին ընդունված ու անցյալ տարի բազում շահարկումների տեղիք տված «Ավտոմոբիլային ...ՕՐԵ՞ՆՔ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀՀՇ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԲԱՆՏՈՒՄ
Նաիրա Բուլղադարյան 1
Մարտի 1-ի առավոտյան Երևանում ձերբակալված ՀՀՇ Վանաձորի գրասենյակի ղեկավարը կարող է դատապարտվել 5 տարվա ազատազրկման` «անօրինական հրապարակային միջոցառումներ կազմակերպելու և ոստիկանության աշխատողի դեմ ոտնձգություն ...ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՂԱՐԱԲԱՂ. Ո՞ՒՐ ԿՏԱՆԻ ՂԱՐԱԲԱՂԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ
Արիս Ղազինյան
Իր նախորդներից Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժառանգած հարցերի թվում առանձնանում է Ղարաբաղի հարցը: Հենց այդ հարցն է եղել հայոց նոր պետականության ակունքներում, հենց նրանով է մեծապես պայմանավորվել ...Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԿԱՆԱՅՔ. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԵՆՑ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ
Գայանե Մկրտչյան
Պետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալված ընդդիմադիր գործիչների կանայք շարունակում են պահանջել ազատ արձակել իրենց ամուսիններին` պնդելով, որ նրանց հետապնդում են քաղաքական հայացքների համար: Նախկին արտգործնախարար ...ՄՅՈՒՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄ Է, ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ
Մարիաննա Գրիգորյան 1
Ապրիլի 9-ին, երդման արարողությունից շատ չանցած, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց` վարչապետի բաղձալի պաշտոնում նշանակելով ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին: «Նրա ղեկավարությամբ կառավարությունը ...ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԻՆՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ Է ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՈՎ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԿԱՆՆԵՐԸ
Հայաստանում շարունակվող ներքաղաքական ճգնաժամի պայմաններում Իլհամ Ալիևի վարչակազմը անամոթաբար ցուցադրում է իր քաղաքական մկանները: Բաքուն պատմական հաղթանակ է համարում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը, ...ՕՋԱԽԻ ՍՅՈՒՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱև… ՂԱՐԱԲԱՂՑԻ ԿԱՆԱՅՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ «ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ» ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Նաիրա Հայրումյան 1
Ուսումնական տարվա սկզբին Ստեփանակերտի դպրոցների տնօրենները կրթության նախարար Վադիկ Խաչատրյանից տարօրինակ հրահանգ ստացան` ուսուցչուհիներին արգելվում է տաբատ հագնել աշխատանքի վայրում: Նախարարը իր այս բանավոր ...ՆՈՐ ԲՋՋՈՑ. «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԴԱՌՆՈՒՄ Է «ԲԻԼԱՅՆ»
Սառա Խոջոյան
Այս շաբաթ Հայաստանի բջջային շուկա մուտք գործեց նոր ապրանքանիշ, որը եկավ փոխարինելու «ԱրմենՏելին»`Հայաստանի մեծությամբ երկրորդ բջջային օպերատորին ու ֆիքսված կապի մոնոպոլիստին: Երկուշաբթի ամբողջ հանրապետությունում ...ՊԵՂՈՒՄՆԵՐ ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՄ. ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՖԻՆԱՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Արփի Հարությունյան
2005 թ. Արցախում հայտնաբերված մ.թ.ա. 1-ին դարի հայ թագավոր Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտ քաղաքը պեղող արշավախմբի անդամները կանգնել են փաստի առաջ. ՀՀ կառավարությունը հրաժարվում է միջոցներ տրամադրել` ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է. ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՅՏՆՈՒՄ Է ԻՐ ՀԵՏԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Ջոն Հյուզ
Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է իր պաշտոնաթողության մասին` վերջ տալով նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունում իր հնարավոր պաշտոնավարման մասին շահարկումներին: Հինգշաբթի ...ՍՊՈՐՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵԼ Է
Սուրեն Մուսայելյան
Ֆուտբոլ Կորցնելով մի շարք առանցքային խաղացողներ` Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» (Երևան) նոր մրցաշրջանը սկսեց նվազագույն հաշվով` 1:0 հաղթանակի հասնելով «Ուլիսի» (Երևան) նկատմամբ: Շաբաթվա վերջին ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ՋՐԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐ. ԳՅՈՒՄՐՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ՓԼՈՒԶՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՋՐԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐՆ ԵՆ
Անի Հակոբյան
Երբեմնի կենսական նշանակություն ունեցող քահրիզներն (ստորգետնյա ջրատար ուղիներ) այսօր սպառնում են գյումրեցիների կյանքին: Վերջին 20 օրվա ընթացքում փլուզվել են հիմնականում պատմական Գյումրու տարածքում գտնվող ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՌՆՎԱԶՆ ՈՉ ՈՔ ՉՄԱՀԱՑԱՎ. ԵՐևԱՆԻ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ` ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Գայանե ԱբրահամյանԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԹԱՆԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ, ԱՅԼ ՈՉ` ԽՈՉԸՆԴՈՏԵԼ
Սառա ԽոջոյանՆՈՐ ԽՈՍՆԱԿ, ՀԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԸ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Գայանե Մկրտչյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԳԵՆԵՐԱԼԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

ՄԵՆԱՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Ջոն Հյուզ
ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԵՑ. 13 ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ, ՈՄԱՆՔ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Սուրեն Մուսայելյան
ՎՇՏԱԼԻ ԿԻՐԱԿԻ. ՊԱՏԱՐԱԳ ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ` ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ
Գայանե Աբրահամյան
ՌՈԲԵՐՏ «ՇԻՆԱՐԱ՞Ր». ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ՆԵՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Սուրեն Մուսայելյան
ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ և ԱՊԱԳԱ. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ
Ջոն Հյուզ
ԵՎՐՈՔՆՆԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍ-ԿԱՍՊՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Սառա Խոջոյան
ՁԱԽՈՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր. ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻև ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ
Արիս Ղազինյան
ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԲՈՂՈՔԻ ՕՐ. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ «ԱՌԱՋ ՆԱՅԵԼ», ՈՄԱՆՔ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՄՈՌԱՆԱԼՈՒ
Գայանե Աբրահամյան
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ, ՀԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԴՈՒՄ Է ՏԱԼԻՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

