
ՊԱՏՃԱՌ և ՊԱՀԱՆՋ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Քննադատներն այն կոչում են «վհուկաորս», իշխանությունները` լավ քաղաքականություն: Պիտակները թողնենք մի կողմ. Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ ոստիկանների ուշադրության կենտրոնում: Զբոսանքի դուրս եկած կամ աշխատանքի գնացող քաղաքացիները ենթակա են հարցաքննման և կալանավորման: Խուզարկվում են առավել ակտիվ ցուցարարների բնակարանները ու բոլորին տրվում գրեթե նույն մեղադրանքը` իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելը, անկարգություններ հրահրելը և պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողություններ իրականացնելը: Մարտի 1-ի իրադարձություններից հետո ոստիկանության բաժին, ԱԱԾ և դատախազություն են բերման ենթարկվել մոտ 1000 հոգի, որոնցից այս պահին կալանավորվել է 135-ը: Կալանավորվածներից երկուսը Ազգային Ժողովի պատգամավորներ են` արդեն նախկին ՀՀԿ անդամներ Մյասնիկ Մալխասյանը և Հակոբ Հակոբյանը, ինչպես նաև նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը: 29 ձերբակալված և դատապարտված մարդ ապրիլի 2-ից նախազգուշական հացադուլ է հայտարարել` պահանջելով անմիջապես վերանայել իրենց ներկայացված քրեական մեղադրանքները: Մեկօրյա հացադուլից հետո նրանցից 16-ը նույն պահանջներով հայտարարել են անժամկետ հացադուլ: Նրանց մեջ են ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախկին պետ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը և Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: Մարտի 25-ին մեղադրանք առաջադրվեց նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին, որն առայժմ կալանավորված չէ, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախկին վարչապետին ներկայացվել է մեղադրանք քր. օրենսգրքի 3 հոդվածներով, որոնցից երկուսը բավական ծանր մեղադրանքներ են` քր. օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասով, որը վերաբերում է զանգվածային անկարգություններ կազմակերպելուն, «որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով», որոնք «զուգորդվել են սպանությամբ»: Սահմանված պատժաչափն է 6-12 տարվա ազատազրկում: Նախկին նախագահին աջակցող գործչի մյուս ծանր հանցանքը 300 հոդվածն է, «Պետական իշխանությունը յուրացնելը՝ ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները», որի համար նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում: «Բոլորը կալանավորվել են իրենց քաղաքական դիրքորոշման համար, բայց իշխանությունները ամեն ինչ տեղափոխում են քրեական դաշտ` հանգիստ հայտարարելով, որ քաղբանտարկյալ չունենք»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սարգսյանի ու ևս 16 կալանավորվածների դատապաշտպան Հովիկ Արսենյանը: Հակադարձելով այս կարծիքին` ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը մարտի 31-ին Ագոյի խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ կրկին շեշտել է, որ ոչ մեկը չի ձերբակալվել քաղաքական դիրքորոշման համար. «Յուրաքանչյուրը ձերբակալվել է կոնկրետ հանցագործություն կատարելու կասկածանքով, վստահ եմ, որ անկախ մարմին հանդիսացող հատուկ քննչական ծառայությունը կապահովի քննության օբյեկտիվությունը»: Կալանավորվածների դատապաշտպանները հայտարարում են, որ իրենց պաշտպանյալներին բերման են ենթարկել և ձերբակալել հիմնականում օրենքի կոպիտ խախտումներով, բռնության ենթարկելով: Արսենյանը պնդում է, որ իր 16 պաշտպանյալներին անօրինական, առանց մեղադրանք առաջադրելու բաժնում պահել են թույլատրելի ժամկետից մոտ 20-30 ժամից ավելի: Մարտի 2-ին ձերբակալված, այնուհետև ազատ արձակված մի երիտասարդ, որը ցանկացավ անանուն մնալ, «ԱրմենիաՆաուին» պատմում էր, թե ինչպես էին իրեն և իր հետ միաժամանակ բերման ենթարկված մի քանի երիտասարդների բռնի ուժով ստորագրել տալիս քննիչի կողմից գրված ցուցմունքի տակ: «Մեկը բռնում էր, մյուս ոստիկանը հարվածում` ասելով. «Պետք է ստորագրեք, թե չէ այստեղից դուրս չեք գա»: Մենք այլ տարբերակ չունեինք, քան ստորագրելը»,- ասում է երիտասարդը, ով իր ստորագրությամբ հաստատել է, թե իբր թմրանյութ են օգտագործել և իրենց հանրահավաքի ժամանակ բաժանվել է ուտելիք, որն ունեցել է տարօրինակ համ: «Գրեցին` անգամ հաշվի չառնելով, որ մեզ տարել էին նարկոդիսպանսեր և փորձաքննության ենթարկել, որտեղ նշված էր, որ արյան մեջ թմրանյութի, ալկոհոլի հետք չկա, անգամ բժիշկը զարմացած հարցրեց` արդյոք ամբողջ օրը հաց չէինք կերել»,- պատմում է նա: Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանն ասում է, որ կազմակերպությունը ստացել է բազում ահազանգեր հարցաքննությունների ընթացքում տեղի ունեցած խոշտանգումների մասին: «Բայց դա ամենևին նորություն չէ, ոստիկանությունում բռնությունները սովորական երևույթ են»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Դանիելյանը: 4 կալանավորվածների պաշտպան Ինեսա Պետրոսյանն ասում է, որ իր պաշտպանյալներից երկուսի նկատմամբ ևս բերման ենթարկելու ընթացքում բռնություն է կիրառվել: «62-ամյա Դավիթ Համբարձումյանի գլխին էին հարվածել, վնասվածքներ կային, սակայն դատաբժշկական փորձաքննություն չարեցին, բայց նա շատ վատառողջ է, Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, ունի բազմաթիվ մեդալներ, երկրորդ կարգի հաշմանդամ է»,- ասում է Պետրոսյանը: Համբարձումյանի կինը հավաստիացնում է, որ ամուսինը ընդհանրապես ցույցերի չի մասնակցել, մարտի 1-ին` առավոտյան 9-ի սահմաններում, նրան բռնել են Հանրապետության հրապարակում: «Առավոտյան գնաց այդ կողմ, որ մետրոյի տակ փաստաթղթերը պատճենահանի, հետո գնա բժշկի, որ ըստ այդ հաշմանդամության կարգի, ազատամարտիկ լինելը հավաստող փաստաթղթերի` պետպատվերով բուժման դիմի: Նրանք հարձակվել են ու մտցրել նրան մեքենան` ասելով, թե ցույցերից է փախել»,- ասում է Համբարձումյանի կինը` շեշտելով, որ եթե ցույցից փախչեր, մի տեղ կթաքնվեր, ոչ թե հրապարակում ման կգար: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի, որն այցելել է մոտ 90 կալանավորվածների, միայն 12-ն են առանձնազրույցների ժամանակ ասել, որ բերման ենթարկելիս կամ ոստիկանության բաժիններում գտնվելու ընթացքում ենթարկվել են խոշտանգումների: Խումբը նշել է, որ մարտի 11-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում մի կալանավոր հայտնել էր, որ «բերման ենթարկելիս և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնում իրեն ենթարկել են խոշտանգումների: 02.03.08 թ. իրեն տրվել է դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ ուղեգիր, որը տրվել է դատաբժշկին 06.03.08 թ., սակայն վերջինս այցելել և զննել է 10.03.08 թ.», այսինքն 8 օր հետո, երբ խոշտանգումների հետքերն արդեն անցել էին: Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ այս խնդրով կազմված խումբը հայտարարել է նաև, որ կալանավորվածների զգալի մասը անհամաձայնություն է հայտնել իրենց առաջադրված մեղադրանքներին` շեշտելով, որ իրենք կալանավորվել են միայն «քաղաքական դիրքորոշման համար»: Նույնն է պնդում մարտի 24-ից հացադուլի դիմած «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, որին առաջադրվել է նույն մեղադրանքները, ինչ իր կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին: Հացադուլի դիմած կալանավորը պահանջում է փոխել իր խափանման միջոցը և դադարեցնել քաղաքական հետապնդումները: «Օրեցօր նրա առողջական վիճակը վատանում է, երիկամների սուր նոպաներ ունի, ճնշումն է շատ իջնում, բայց նա հացադուլը չի դադարեցնում, քանի որ վստահ է, որ անարդար և միայն քաղաքական պատվերի հետևանքով է հայտնվել կալանավայրում»,- ասում է Սուրենյանցի դատապաշտպան Հովիկ Արսենյանը: Իրավապաշտպան և հասարակական 10 կազմակերպություններ և 21 կուսակցություններ հայտարարություն են տարածել` նշելով, որ «Ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում հանգեցրել են պետական տեռորի հաստատմանը: Արտակարգ դրությունը հանելուց հետո Հայաստանի իշխանությունները ծավալել են բռնությունների և ահաբեկումների նոր ալիք£ ՀՀ ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը որդեգրել են սովետական ԿԳԲ-ի մեթոդները և կազմակերպված ռեպրեսիաների են ենթարկում անպաշտպան մարդկանց»: Հայտարարության մեջ կոչ է արվում դադարեցնել ձերբակալությունները: Իսկ Ազգային ժողովի պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը մտահոգություն է հայտնում, թե կալանավորվածներն այնքան շատ են, որ փաստաբանները չեն բավականացնում: «Վճարովի փաստաբանական ծառայությունները շատ թանկ են և հասանելի չեն բոլորին, իսկ հանրային պաշտպանի ընդամենը 16 դատապաշտպանները ֆիզիկապես ի վիճակի չեն պաշտպանելու բոլորին»,- ասել է ԱԺ պատգամավորը «ԱրմենիաՆաուին»:
- Գայանե Աբրահամյան
ԵՎՐՈՔՆՆԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍ-ԿԱՍՊՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Սառա Խոջոյան 2
Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները փորձություն են Եվրոպայի հետ հարաբերությունների համար` անցյալ շաբաթ Երևանում կայացած «Հայաստան-Եվրոպա 2008» կոնֆերանսում կարծիք հայտնեցին Կովկաս-կասպյան հանձնաժողովի ...ՁԱԽՈՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր. ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻև ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ
Արիս Ղազինյան 2
Անցյալ շաբաթավերջին պարզ դարձավ, որ այս շաբաթ Ռումինիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա: Մինչ այդ ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ. ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ
Արիս Ղազինյան 1
Հայաստանի խորհրդարանը քննարկելու է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) խմբերից մեկի առաջարկները, որոնք ուղղված են ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամի լուծմանը: Նման պայմանավորվածության են եկել Հայաստանի ...ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԵՑ. 13 ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ, ՈՄԱՆՔ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Սուրեն Մուսայելյան 2
Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ մարտի 1-ի իրադարձությունների առիթով տարբեր պատճառներով կալանքի տակ վերցված հարյուրից ավելի անձանց գործեից 13-ը այս շաբաթ ուղարկվել է դատարան: Շաբաթվա սկզբին Ագոյի ...ԳԵՆԵՐԱԼԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
20
Նախագահի մամլո ծառայությունը հայտնում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 2-ի իր հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Հետընտրական հանրահաքներից ...ՍՊՈՐՏ. ԱՆՊԱՐՏԵԼԻ ԱՐԹՈՒՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ «ՈՒՐՎԱԿԱՆԻ» ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Բռնցքամարտ Ծնունդով հայաստանցի Արթուր Աբրահամը, որը ներկայացնում է Գերմանիան, մարտի 29-ին կայացած մրցամարտում նոկաուտի ենթարկելով Միացյալ Նահանգներից Էլվին Այալային` յոթերորդ անգամ պաշտպանեց IBF վարկածով ...ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ և ԱՊԱԳԱ. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ
Ջոն Հյուզ 2
Նայում եմ, թե ինչպես են կոհակներն ալիքվում, Բայց երբեք չեն լքում հոսանքը Դեյվիդ Բոուի «Փոփոխություններ» Նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության ...ՌՈԲԵՐՏ «ՇԻՆԱՐԱ՞Ր». ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ՆԵՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Սուրեն Մուսայելյան 4
Մի քանի օրից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության զեկը կհանձնի իր ընտրած հաջորդին: Պաշտոնավարումն ավարտող նախագահը հույս ունի մնալ ժողովրդի հիշողության մեջ, որին կառավարել է տասը տարի, ...ՓՈՂԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ. ՇԱՏ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՐՑՐԱԾԻ ՄԻ ՄԱՍԸ ՄԻԱՅՆ, ՄԵԾ ՄԱՍԸ ԴԺԳՈՀ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԻՑ
Սառա Խոջոյան
Չնայած նախընտրական ու հետընտրական թոհուբոհին` փետրվարին փոխհատուցվել են ավելի քան 1600 մարդու խորհրդային ավանդները: Սակայն խաբված ավանդատուներից շատերը զայրացած են, իրենց կարծիքով, փոխհատուցման անարդար ...ԿԱՊԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է. ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ Է ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ
Արմինե Ավագյան
Տեխնիկական գիտությունների թեկնածու 37-ամյա Սարգիս Մանուկյանն այն հատուկենտ դասախոսներից է, ով Երևան-Կապան երկար ճանապարհն անցնում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում դասախոսություն ...ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵՐԵԼ Է ԼՂՀ-Ն. ՈՒԺԳԻՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Նաիրա ՀայրումյանՂարաբաղում մարտի վերջին մոլեգնած փոթորիկի հետևանքների վերացման աշխատանքները դեռ շարունակվում են: Քամու արագությունը հասել է վայրկյանում 50 մետրի: Տարեցներն ասում են, որ նման ուժգնության քամի վերջին 50 ...ՃԱՆԱՉՈՒՄ` Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞. ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Արիս Ղազինյան 2
Ընդամենը մի քանի օրից, երկու լրիվ հնգամյա ժամկետ նախագահելուց հետո, Ռոբերտ Քոչարյանը կավարտի իր պաշտոնավարումը ` թողնելով իր հաջորդին, ի թիվս այլ հարցերի, նաև վեճը Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի չկարգավորված ...ՄԵՂԱՎՈՐ Է. ՎԱՆԱՁՈՐԻ ԲՆԱԿԻՉԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նաիրա Բուլղադարյան
Վանաձորի բնակչին դատարանը ենթարկեց 300 հազար դրամ (շուրջ 1000$) տուգանքի՝ ապացուցված համարելով նրա անօրինական գործողությունները: Լոռու մարզի դատախազությունը մեղադրանք ներկայացրեց 59-ամյա Սոֆա Քալանթարյանին ...ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐՈՒՄ. ԵԽ ԽՈՒՄԲԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան դիվանագետների պատվիրակությունը զգուշացրել էր Հայաստանի իշխանություններին, որ ԵԽ անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը: Եվրոպայի խորհրդի նախարարների ...ՊԱՏՃԱՌ և ՊԱՀԱՆՋ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Գայանե ԱբրահամյանՔննադատներն այն կոչում են «վհուկաորս», իշխանությունները` լավ քաղաքականություն: Պիտակները թողնենք մի կողմ. Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ ոստիկանների ուշադրության կենտրոնում: Զբոսանքի դուրս եկած ...ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ «ՀՅՈՒՐԵՐ» ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան
Անցյալ շաբաթ, երբ արմատական ընդդիմադիր «Չորրորդ իշխանություն» թերթը, սովորականի պես, իշխանության մասին «թունդ» հոդվածներ էր պատրաստում, ներս մտան հարկային պետական ծառայության աշխատակիցները և ծանուցագիր ...ԹԻՐԱԽ ԴԱՐՁԱԾ. ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՈՐՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Սառա Խոջոյան
Հայաստանում որս կազմակերպող իտալական ընկերության մասին տեղեկություններն առաջ բերեցին բնապահպանների տագնապը, որ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում դա կարող է հանգեցնել որոշ թռչնատեսակների ոչնչացմանը: ...ԱՐևԻ ՓԱՅԼԸ. ՀԱՏՈՒԿ ՏԵՍԱԾՐԻՉԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿՈՒՅՐԵՐԸ ՀԱՍՈՒ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Արփի Հարությունյան
Հայ գիտնականների մշակած համակարգը նոր աշխարհ է բացում կույր և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: «Արև» տեսածրիչը (սքաներ) ճանաչում է տեքստը, ապա այն վերածում համակարգչային ձայնի, որը կարդում է ...«ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ». ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Եվրոպական ամենահեղինակավոր դիվանագիտական կազմակերպություններից երկուսը անընդունելի են համարել հանրահավաքների ազատությունը սահմանափակող մարտիմեկյան հետընտրական անկարգություններից հետո ԱԺ-ի կողմից ընդունված ...
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՄՐՑԱԿՑԱՅՆՈՒԹՅԱՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑԱԾՐ ՏԵՂ Է ՀԱՏԿԱՑՎՈՒՄ
Սուրեն ՄուսայելյանԱՌԱՆՑ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ. ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՉԵՂԱՎ
Գայանե ՄկրտչյանՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԱՐԱՐԱ՞Տ. ՖՈՒՏԲՈԼԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՓՈԽՈՒՄ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ
Սուրեն ՄուսայելյանՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՑ ՄԱՐՏԻ 1. «ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի» ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՕԳՆԵԼՈՒ ՄԱՐՏՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ
Գայանե ԱբրահամյանԿԱՏԱ՞Կ, ԹԵ՞ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ» ՄԱՍԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԲԱՆԱՎԵՃԻ ՆՅՈՒԹ. ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀՈՒՅՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Նաիրա Հայրումյան
ԳԵՆԵՐԱԼԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

ԿԱԼԱՆՔ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱԿԱՆԸ
Մարիաննա Գրիգորյան
ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԵՑ. 13 ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ, ՈՄԱՆՔ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Սուրեն Մուսայելյան
ՌՈԲԵՐՏ «ՇԻՆԱՐԱ՞Ր». ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ՆԵՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Սուրեն Մուսայելյան
ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ և ԱՊԱԳԱ. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ
Ջոն Հյուզ
ԵՎՐՈՔՆՆԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍ-ԿԱՍՊՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Սառա Խոջոյան
ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ
ՀԵՏԱՊՆԴՎՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՀԱՅՑՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱՄԱԿՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ»
ՁԱԽՈՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր. ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻև ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ
Արիս Ղազինյան
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

