
Հրատարակված է Ապրիլ 04, 2008
ՃԱՆԱՉՈՒՄ` Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞. ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
- Ընդամենը մի քանի օրից, երկու լրիվ հնգամյա ժամկետ նախագահելուց հետո, Ռոբերտ Քոչարյանը կավարտի իր պաշտոնավարումը ` թողնելով իր հաջորդին, ի թիվս այլ հարցերի, նաև վեճը Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության պատճառով, որը 1998-ին դարձավ իրեն նախորդող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հիմնական պատճառը: Քոչարյանը կթողնի երկրի թիվ մեկ պաշտոնը մի ժամանակ, երբ վերջին տարիների ամենասուր ներքաղաքական ճգնաժամի պայմաններում Հայաստանը հարկադրված է դիմել «զսպման քաղաքականության»` ի պատասխան Ադրբեջանի մի շարք ոտնձգությունների: Երևանում տեղի ունեցած քաղաքացիական անհանգստություններից հետո Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումները ադրբեջանական զինուժի կողմից, ինչպես նաև բանակցությունների ձևաչափը փոխելուն ուղղված Ադրբեջանի վերջին դիվանագիտական ջանքերը, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի մասին ՄԱԿ-ի բանաձևը, փաստորեն, վտանգել են բանակցությունների հետագա ընթացքը և հարկադրել Հայաստանի ղեկավարությանը համարժեք քայլեր ձեռնարկել, որոնք կհակակշռեն Ադրբեջանի ռազմատենչ նկրտումներին: Պաշտոնավարման ավարտից ընդամենն ինն օր առաջ` մարտի 31-ին, Քոչարյանը վճռականորեն արձագանքեց ստեղծված իրավիճակին` մատնանշելով այն հնարավոր գործողությունները, որ Հայաստանը կարող է ձեռնարկել` ի պատասխան խաղաղ կարգավորման գործընթացը խափանելու Ադրբեջանի վերջին փորձերի: «Կա երկու տարբերակ` կամ [Լեռնային Ղարաբաղի] անկախության անմիջական ճանաչում, կամ վերջնական ճանաչումից առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) և Հայաստանի Հանրապետության միջև պայմանագրի ստորագրում փոխադարձ օգնության ու հնարավոր ագրեսիան կանխելու մասին»,- ասել է Քոչարյանը Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: «Կարծում եմ` նման պայմանագիրը կանխարգելիչ դեր կկատարի ռազմատենչ հայտարարությունների համար»,- ավելացրել է նախագահը: Տպավորությունն այն էր, որ նման հայտարարություն անելով` Քոչարյանը վճռականորեն է տրամադրված լրջորեն աշխատելու մինչև պաշտոնավարման վերջին օրը, ինչը միանգամայն համահունչ է նրա առողջ պրագմատիզմին: Նույնիսկ այն հանգամանքը, որ այս շաբաթ Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հայաստանը ներկայացնում էր ոչ թե Քոչարյանը, այլ նրա հաջորդ Սերժ Սարգսյանը, այնքան էլ կարևոր չէ: Ի վերջո, Քոչարյանը չի մասնակցել նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի վերջին բոլոր նստաշրջաններին և, ընդհանրապես, արդեն որոշ ժամանակ է, որ իր ներկայությամբ չի պատվում դիվանագիտական մեծ հավաքները: Քոչարյանի կարևոր հայտարարությունը Ստեփանակերտում հեռու է պատահական լինելուց և պետք է դիտվի որպես իր հաջորդին փոխանցված էստաֆետային փայտիկ: Չնայած Հայաստանի հարևանի շարունակվող ռազմատենչ հայտարարություններին` դժվար է ակնկալել, որ երկարաձգված հակամարտությունը կկարգավորվի Հայաստանի ու Ադրբեջանի նոր նախագահների օրոք (Ադրբեջանում նախագահական ընտրությունները կանցկացվեն այս տարվա վերջին, և, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի Իլհամ Ալիևը:) Բանն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկում են Լեռնային Ղարաբաղի խնդիրը ոչ թե որպես տարածքային վեճ, այլ հայկական պետականության վրա ճնշում գործադրելու հարմար մեխանիզմ` ընդհուպ մինչև նրա լիակատար վերացում: Դրանով է մասամբ բացատրվում Բաքվի հայտնի դիրքորոշումը լուրջ տարածքային զիջումների գնալու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությանը: Ակնհայտ է, որ եթե այս խնդիրը լուծվի, ապա թուրքական երկյակը հարկադրված կլինի գտնել ճնշման նոր մեխանիզմ, որը դժվար թե ներառի ղարաբաղյան հակամարտության ողջ լարվածությունը: Սակայն եթե առաջին նախագահն այս հարցում ավելի զիջողական դիրքորոշում էր դրսևորում, ապա Քոչարյանը բացառում է Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում լինելու որևէ հեռանկար: Այդուհանդերձ, նա չի ճշտում ԼՂՀ տարածքի հարցը` արդյոք դա վերաբերում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքի՞ն (4400 քառ. կմ), թե՞ արտացոլում է նոր (կամ ավելի ճիշտ` ամենասկզբնական) իրողությունները` 13.000 քառ. կմ: Ապրիլի 2-ին պաշտոնական Բաքուն հանդես եկավ զարմանալի հայտարարությամբ. «Ադրբեջանը պատրաստ է ապագայում հնարավորություն տալ Հայաստանին միասին օգտվել Լաչինի միջանցքից, իհարկե, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու պայմանով,- ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: - Հանրապետության պաշտոնական իշխանությունները պատրաստ են գնալու որոշակի զիջումների, սակայն Լաչինի միջանցքը պետք է մնա Ադրբեջանի կազմում»: Այս առաջարկը, որը պաշտոնական Երևանը գնահատեց սոսկ որպես Ադրբեջանի ցանկություն, արդեն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` հենց այն կառույցին, որի չեզոք դիրքը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի վերջին նստաշրջանում իսկական հիստերիա էր առաջ բերել Ադրբեջանում: «Ես իրոք չեմ հասկանում, թե ով է կանգնած այս փորձերի հետևում,- ադրբեջանական «APA» գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: - Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր քննարկումը ՄԱԿ-ում ներկայացնում են որպես ամերիկա-ադրբեջանական բարեկամության ամրության փորձություն: Ադրբեջանի առաջարկած բանաձևը մենք համարում ենք միակողմանի, և ԵԱՀԿ Մինսկի խումբն այլ ընտրություն չուներ, բացի միայն Ադրբեջանի շահերն արտահայտող փաստաթղթին «ոչ» ասելուց: Ելնելով չեզոքության սկզբունքներից` մենք քվեարկել ենք որպես համանախագահներ»: Իսկ Հայաստանի հեռացող նախագահը մեկ անգամ ևս հավաստիացրեց հանրությանը, որ Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում իր պաշտոնավարման ընթացքում երբեք բանակցությունների քննարկման առարկա չի եղել: Հանդես գալով Ստեփանակերտում` Քոչարյանը նաև նշել է, որ միջնորդների առաջարկած փաստաթուղթն ըստ էության ուղղված է ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը:

- Արիս Ղազինյան
Վերջին լուրերը, Ապրիլ 04, 2008
ԵՎՐՈՔՆՆԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍ-ԿԱՍՊՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Սառա Խոջոյան 2
Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները փորձություն են Եվրոպայի հետ հարաբերությունների համար` անցյալ շաբաթ Երևանում կայացած «Հայաստան-Եվրոպա 2008» կոնֆերանսում կարծիք հայտնեցին Կովկաս-կասպյան հանձնաժողովի ...ՁԱԽՈՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր. ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻև ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ
Արիս Ղազինյան 2
Անցյալ շաբաթավերջին պարզ դարձավ, որ այս շաբաթ Ռումինիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա: Մինչ այդ ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ. ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ
Արիս Ղազինյան 1
Հայաստանի խորհրդարանը քննարկելու է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) խմբերից մեկի առաջարկները, որոնք ուղղված են ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամի լուծմանը: Նման պայմանավորվածության են եկել Հայաստանի ...ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԵՑ. 13 ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ, ՈՄԱՆՔ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Սուրեն Մուսայելյան 2
Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ մարտի 1-ի իրադարձությունների առիթով տարբեր պատճառներով կալանքի տակ վերցված հարյուրից ավելի անձանց գործեից 13-ը այս շաբաթ ուղարկվել է դատարան: Շաբաթվա սկզբին Ագոյի ...ԳԵՆԵՐԱԼԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
20
Նախագահի մամլո ծառայությունը հայտնում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 2-ի իր հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Հետընտրական հանրահաքներից ...ՍՊՈՐՏ. ԱՆՊԱՐՏԵԼԻ ԱՐԹՈՒՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ «ՈՒՐՎԱԿԱՆԻ» ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Բռնցքամարտ Ծնունդով հայաստանցի Արթուր Աբրահամը, որը ներկայացնում է Գերմանիան, մարտի 29-ին կայացած մրցամարտում նոկաուտի ենթարկելով Միացյալ Նահանգներից Էլվին Այալային` յոթերորդ անգամ պաշտպանեց IBF վարկածով ...ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ և ԱՊԱԳԱ. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ
Ջոն Հյուզ 2
Նայում եմ, թե ինչպես են կոհակներն ալիքվում, Բայց երբեք չեն լքում հոսանքը Դեյվիդ Բոուի «Փոփոխություններ» Նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության ...ՌՈԲԵՐՏ «ՇԻՆԱՐԱ՞Ր». ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ՆԵՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Սուրեն Մուսայելյան 4
Մի քանի օրից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության զեկը կհանձնի իր ընտրած հաջորդին: Պաշտոնավարումն ավարտող նախագահը հույս ունի մնալ ժողովրդի հիշողության մեջ, որին կառավարել է տասը տարի, ...ՓՈՂԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ. ՇԱՏ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՐՑՐԱԾԻ ՄԻ ՄԱՍԸ ՄԻԱՅՆ, ՄԵԾ ՄԱՍԸ ԴԺԳՈՀ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԻՑ
Սառա Խոջոյան
Չնայած նախընտրական ու հետընտրական թոհուբոհին` փետրվարին փոխհատուցվել են ավելի քան 1600 մարդու խորհրդային ավանդները: Սակայն խաբված ավանդատուներից շատերը զայրացած են, իրենց կարծիքով, փոխհատուցման անարդար ...ԿԱՊԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է. ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ Է ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ
Արմինե Ավագյան
Տեխնիկական գիտությունների թեկնածու 37-ամյա Սարգիս Մանուկյանն այն հատուկենտ դասախոսներից է, ով Երևան-Կապան երկար ճանապարհն անցնում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում դասախոսություն ...ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵՐԵԼ Է ԼՂՀ-Ն. ՈՒԺԳԻՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Նաիրա ՀայրումյանՂարաբաղում մարտի վերջին մոլեգնած փոթորիկի հետևանքների վերացման աշխատանքները դեռ շարունակվում են: Քամու արագությունը հասել է վայրկյանում 50 մետրի: Տարեցներն ասում են, որ նման ուժգնության քամի վերջին 50 ...ՃԱՆԱՉՈՒՄ` Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞. ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Արիս Ղազինյան 2
Ընդամենը մի քանի օրից, երկու լրիվ հնգամյա ժամկետ նախագահելուց հետո, Ռոբերտ Քոչարյանը կավարտի իր պաշտոնավարումը ` թողնելով իր հաջորդին, ի թիվս այլ հարցերի, նաև վեճը Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի չկարգավորված ...ՄԵՂԱՎՈՐ Է. ՎԱՆԱՁՈՐԻ ԲՆԱԿԻՉԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նաիրա Բուլղադարյան
Վանաձորի բնակչին դատարանը ենթարկեց 300 հազար դրամ (շուրջ 1000$) տուգանքի՝ ապացուցված համարելով նրա անօրինական գործողությունները: Լոռու մարզի դատախազությունը մեղադրանք ներկայացրեց 59-ամյա Սոֆա Քալանթարյանին ...ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐՈՒՄ. ԵԽ ԽՈՒՄԲԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան դիվանագետների պատվիրակությունը զգուշացրել էր Հայաստանի իշխանություններին, որ ԵԽ անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը: Եվրոպայի խորհրդի նախարարների ...ՊԱՏՃԱՌ և ՊԱՀԱՆՋ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Գայանե ԱբրահամյանՔննադատներն այն կոչում են «վհուկաորս», իշխանությունները` լավ քաղաքականություն: Պիտակները թողնենք մի կողմ. Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ ոստիկանների ուշադրության կենտրոնում: Զբոսանքի դուրս եկած ...ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ «ՀՅՈՒՐԵՐ» ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան
Անցյալ շաբաթ, երբ արմատական ընդդիմադիր «Չորրորդ իշխանություն» թերթը, սովորականի պես, իշխանության մասին «թունդ» հոդվածներ էր պատրաստում, ներս մտան հարկային պետական ծառայության աշխատակիցները և ծանուցագիր ...ԹԻՐԱԽ ԴԱՐՁԱԾ. ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՈՐՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Սառա Խոջոյան
Հայաստանում որս կազմակերպող իտալական ընկերության մասին տեղեկություններն առաջ բերեցին բնապահպանների տագնապը, որ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում դա կարող է հանգեցնել որոշ թռչնատեսակների ոչնչացմանը: ...ԱՐևԻ ՓԱՅԼԸ. ՀԱՏՈՒԿ ՏԵՍԱԾՐԻՉԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿՈՒՅՐԵՐԸ ՀԱՍՈՒ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Արփի Հարությունյան
Հայ գիտնականների մշակած համակարգը նոր աշխարհ է բացում կույր և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: «Արև» տեսածրիչը (սքաներ) ճանաչում է տեքստը, ապա այն վերածում համակարգչային ձայնի, որը կարդում է ...«ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ». ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Եվրոպական ամենահեղինակավոր դիվանագիտական կազմակերպություններից երկուսը անընդունելի են համարել հանրահավաքների ազատությունը սահմանափակող մարտիմեկյան հետընտրական անկարգություններից հետո ԱԺ-ի կողմից ընդունված ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԱՐԹՈՒՐ ԹԱԳԱՎՈՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է «ԱԴԱՄԱՆԴԻ» ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ
Սուրեն Մուսայելյան«ՄԵՐ ՄԱՍԻՆ». ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ և ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
Սուրեն ՄուսայելյանԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԹԱՆԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ, ԱՅԼ ՈՉ` ԽՈՉԸՆԴՈՏԵԼ
Սառա ԽոջոյանԱՌՆՎԱԶՆ ՈՉ ՈՔ ՉՄԱՀԱՑԱՎ. ԵՐևԱՆԻ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ` ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Գայանե Աբրահամյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԳԵՆԵՐԱԼԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

ԿԱԼԱՆՔ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱԿԱՆԸ
Մարիաննա Գրիգորյան
ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԵՑ. 13 ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ, ՈՄԱՆՔ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Սուրեն Մուսայելյան
ՌՈԲԵՐՏ «ՇԻՆԱՐԱ՞Ր». ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ՆԵՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Սուրեն Մուսայելյան
ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ և ԱՊԱԳԱ. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ
Ջոն Հյուզ
ԵՎՐՈՔՆՆԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍ-ԿԱՍՊՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Սառա Խոջոյան
ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ
ՀԵՏԱՊՆԴՎՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՀԱՅՑՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱՄԱԿՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ»
ՁԱԽՈՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր. ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻև ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ
Արիս Ղազինյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

