
Հրատարակված է Ապրիլ 04, 2008
ԿԱՊԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է. ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ Է ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ
- Տեխնիկական գիտությունների թեկնածու 37-ամյա Սարգիս Մանուկյանն այն հատուկենտ դասախոսներից է, ով Երևան-Կապան երկար ճանապարհն անցնում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում դասախոսություն կարդալու համար: Մասնաճյուղում գիտական աստիճան ունեցող դասախոսների լուրջ պակաս կա, և այդ խնդիրը տարիների ընթացքում այդպես էլ չի հաջողվում լուծել: Մանուկյանն ասում է, որ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով գալով, այդ շաբաթվա բոլոր օրերի բոլոր դասաժամերին ուսանողներին փոխանցում է այն, ինչ ուսանողները պիտի անցնեն մեկ կիսամյակում: «Հասկանում եմ, որ հոգնում են օրվա 3 դասաժամին նույն առարկայի դասախոսությունը լսելով, բայց շաբաթվա մեջ ստացվում է 15 դասախոսություն` այնքան, որքան ուսանողն անցնում է մեկ կիսամյակում` շաբաթական մեկ դասախոսությամբ»: Մանուկյանի կարծիքով` սա հարցի լավագույն լուծումը չէ, բայց ելք է: Չնայած կապանյան այս բուհը կանոնադրությամբ կարող է և մագիստրատուրա, և ասպիրանտուրա ունենալ, գիտական աստիճան ունեցող դասախոսների սակավաթիվ կազմը նման հնարավորություն չի ընձեռում, և շրջանավարտների 8-10 տոկոսը Երևանում է ընդունվում մագիստրատուրա: Գոյության 10 տարվա ընթացքում մասնաճյուղի 636 շրջանավարտից ութն է ասպիրանտուրա ընդունվել: Մասնաճյուղի հիմնադրման սկզբում ավելի շատ են օգտվել հրավիրված դասախոսների ծառայություններից: «Բայց հետո տեսա, որ այդ ձևով մասնաճյուղը չի աճում: Եվ հետո` նման հեռավորություն կտրելը բավական դժվար է, խնդրեցինք մեզ համար կադրեր պատրաստել»,- ասում է մասնաճյուղի տնօրեն Սեյրան Բալասանյանը: Իհարկե, կան մասնագիտություններ, որոնց համար էլի հրավիրում են, բայց հիմա դասավանդողների ցուցակում արդեն տեղացի յոթ գիտությունների թեկնածու ունեն: Բացի այդ, հրավիրվածները կարճ ժամանակով են գալիս, մայրաքաղաքից 320 կմ հեռու է, հնարավոր չէ մշտապես երթևեկել: Իսկ տեղափոխվել ոչ ոք չի ցանկանում: Ավելին, սեփական կադրերին չի հաջողվում պահել: Տնօրենն ասում է, որ ուսումն ավարտելուց հետո Կապան է վերադառնում ասպիրանտների միայն 20 տոկոսը, և նույնիսկ բարձրագույն կրթություն ունեցողների մեծ մասը նախընտրում է աշխատել լեռնահանքային ձեռնարկություններում, որտեղ աշխատավարձը մոտ 300.000 դրամ է (Կապանում դասախոսը ստանում է 70.000, իսկ պրոֆեսորը` մոտ 150.000 դրամ): Սակայն շուտով մագիստրատուրա և ասպիրանտուրա ստեղծելու խնդիր կունենան: Որպեսզի պետությունը հավատարմագրի տվյալ մասնագիտությունները, դասախոսական կազմի 51 տոկոսը պետք է գիտական աստիճան և կոչում ունենա, իսկ իրենց մոտ 18,5 տոկոսն ունի գիտական աստիճան և կոչում: Բալասանյանը գտել է հարցի լուծումը: Նա եղել է ԱՄՆ-ում, ուսումնասիրել կրթական գործընթացի հետ կապված նման հարցեր. այնտեղ էլ նույն խնդիրը կա: Փոքր քաղաքներում մտավորականությունը` հատկապես տեխնիկական, չի ուզում բնակվել: Օրինակ` Կալիֆորնիայի համալսարանն ունի մեկ կենտրոնական համալսարան և 27 մասնաճյուղ, ու նման բուհերն այնտեղ շատ են: «Մասնաճյուղերում այնպիսի որակյալ դասախոսական կազմ, ինչպիսին մենք ենք պահանջում, չկա: Բայց նրանք լուծում են գտել. ունեն զարգացած հեռաուսուցման համակարգ, և նույնիսկ այն վայրերում, որտեղ բուհերն ունեն որակյալ դասախոսական կազմ, ուսանողը նախընտրում է հեռաուսուցման համակարգը, դրա համար օգտագործում են երկու ալիք (հատուկ հեռուստատեսային և ինտերնետային)»,- ասում է նա: Կապանի պես տարածաշրջանում Բալասանյանը մասնաճյուղի դասախոսական կազմը որակյալ կադրերով համալրելու ճանապարհը հենց ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելն է համարում: Հեռաուսուցումն այստեղ իրականություն դարձնելն այնքան էլ անհող և անիրական գաղափար չէ: Տնօրենը բացատրում է, որ սովորական ինտերնետային կապից զատ կա ներհանրապետական հատուկ ցանց, որտեղ տրաֆիկը (ինֆորմացիայի փոխանակման ծավալները) գրեթե չի անդրադառնում վարձավճարի վրա: Դա հատուկ ցանց է` էժան, դրա համար թանկարժեք օպտիկական կապ պետք չէ, այն հնարավորություն կտա կապել Երևանի կրթահամալիրը Կապանի մասնաճյուղի հետ: «Արագությունն այնպիսին է, որ կարող է ապահովել ինտերակտիվ ռեժիմ, այսինքն` Երևանից իրական ժամանակում դասախոսը կարող է տեսնել մեր լսարանը, լսարանը` դասախոսին: Այսպիսով, կարող ենք կազմակերպել դասախոսություններ, լաբորատոր աշխատանքներ»: Ներկայումս ուսանողները վիրտուալ լաբորատոր աշխատանքներ են կատարում ԱՄՆ-ի Թենեսիի նահանգային համալսարանի անվճար առցանց լաբորատորիաներում: «Հեռաուսուցման ներդրմամբ նախատեսում ենք այդպիսի այլ լաբորատորիաների օգտագործում բոլոր այն բուհերում, որոնք ազատ են, և եթե հնարավորություն ունենանք` վճարովի առցանց լաբորատորիաներում ևս»: Բալասանյանն ասում է, որ հեռաուսուցում իրականացնելուն Երևանը դեռ պատրաստ չէ, իսկ իրենք աշխատանքներ վաղուց են կատարում, հունիսից միացել են SDN (system digital network) ցանցին: Տեխնիկա ունեն, հարմարեցված են ինտերակտիվ գրատախտակները, կան նորագույն պրոյեկտորներ, վեբ-տեսախցիկներ: Սպասում են, որ մայր բուհն էլ միանա ցանցին, ու արդեն խնդիր չի լինի: Մասնաճյուղը, որն ունի 5 մասնագիտություններով սովորող 410 ուսանող, արդեն առաջարկներ է ստացել մայրաքաղաքի դասախոսներից, որոնք պատրաստ են նման դասախոսություններ կարդալու: Բացառված չէ, որ տեղի փորձառու մասնագետներն էլ Երևանի ուսանողների համար դասախոսություններ կարդան: «Երբեմն մտածում ենք, թե գուցե Կապանի բուհերը դատապարտված են… Բայց ժամանակակից տեխնոլոգիաների նման զարգացման պարագայում մեր ապագան շատ ավելի պարզորոշ է: Նույնիսկ ավելի լավ որակ կարող ենք ապահովել հեռաուսուցման միջոցով, որովհետև միայն Երևանի հույսին չենք մնա, կաշխատենք օգտագործել այլ բուհերի փորձը, դասախոսությունները»,- ասում է Բալասանյանը:

- Արմինե Ավագյան
Վերջին լուրերը, Ապրիլ 04, 2008
ԵՎՐՈՔՆՆԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍ-ԿԱՍՊՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Սառա Խոջոյան 2
Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները փորձություն են Եվրոպայի հետ հարաբերությունների համար` անցյալ շաբաթ Երևանում կայացած «Հայաստան-Եվրոպա 2008» կոնֆերանսում կարծիք հայտնեցին Կովկաս-կասպյան հանձնաժողովի ...ՁԱԽՈՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր. ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻև ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ
Արիս Ղազինյան 2
Անցյալ շաբաթավերջին պարզ դարձավ, որ այս շաբաթ Ռումինիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա: Մինչ այդ ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ. ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ
Արիս Ղազինյան 1
Հայաստանի խորհրդարանը քննարկելու է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) խմբերից մեկի առաջարկները, որոնք ուղղված են ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամի լուծմանը: Նման պայմանավորվածության են եկել Հայաստանի ...ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԵՑ. 13 ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ, ՈՄԱՆՔ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Սուրեն Մուսայելյան 2
Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ մարտի 1-ի իրադարձությունների առիթով տարբեր պատճառներով կալանքի տակ վերցված հարյուրից ավելի անձանց գործեից 13-ը այս շաբաթ ուղարկվել է դատարան: Շաբաթվա սկզբին Ագոյի ...ԳԵՆԵՐԱԼԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
20
Նախագահի մամլո ծառայությունը հայտնում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 2-ի իր հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Հետընտրական հանրահաքներից ...ՍՊՈՐՏ. ԱՆՊԱՐՏԵԼԻ ԱՐԹՈՒՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ «ՈՒՐՎԱԿԱՆԻ» ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Բռնցքամարտ Ծնունդով հայաստանցի Արթուր Աբրահամը, որը ներկայացնում է Գերմանիան, մարտի 29-ին կայացած մրցամարտում նոկաուտի ենթարկելով Միացյալ Նահանգներից Էլվին Այալային` յոթերորդ անգամ պաշտպանեց IBF վարկածով ...ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ և ԱՊԱԳԱ. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ
Ջոն Հյուզ 2
Նայում եմ, թե ինչպես են կոհակներն ալիքվում, Բայց երբեք չեն լքում հոսանքը Դեյվիդ Բոուի «Փոփոխություններ» Նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության ...ՌՈԲԵՐՏ «ՇԻՆԱՐԱ՞Ր». ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ՆԵՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Սուրեն Մուսայելյան 4
Մի քանի օրից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության զեկը կհանձնի իր ընտրած հաջորդին: Պաշտոնավարումն ավարտող նախագահը հույս ունի մնալ ժողովրդի հիշողության մեջ, որին կառավարել է տասը տարի, ...ՓՈՂԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ. ՇԱՏ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՐՑՐԱԾԻ ՄԻ ՄԱՍԸ ՄԻԱՅՆ, ՄԵԾ ՄԱՍԸ ԴԺԳՈՀ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԻՑ
Սառա Խոջոյան
Չնայած նախընտրական ու հետընտրական թոհուբոհին` փետրվարին փոխհատուցվել են ավելի քան 1600 մարդու խորհրդային ավանդները: Սակայն խաբված ավանդատուներից շատերը զայրացած են, իրենց կարծիքով, փոխհատուցման անարդար ...ԿԱՊԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է. ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ Է ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ
Արմինե Ավագյան
Տեխնիկական գիտությունների թեկնածու 37-ամյա Սարգիս Մանուկյանն այն հատուկենտ դասախոսներից է, ով Երևան-Կապան երկար ճանապարհն անցնում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում դասախոսություն ...ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵՐԵԼ Է ԼՂՀ-Ն. ՈՒԺԳԻՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Նաիրա ՀայրումյանՂարաբաղում մարտի վերջին մոլեգնած փոթորիկի հետևանքների վերացման աշխատանքները դեռ շարունակվում են: Քամու արագությունը հասել է վայրկյանում 50 մետրի: Տարեցներն ասում են, որ նման ուժգնության քամի վերջին 50 ...ՃԱՆԱՉՈՒՄ` Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞. ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Արիս Ղազինյան 2
Ընդամենը մի քանի օրից, երկու լրիվ հնգամյա ժամկետ նախագահելուց հետո, Ռոբերտ Քոչարյանը կավարտի իր պաշտոնավարումը ` թողնելով իր հաջորդին, ի թիվս այլ հարցերի, նաև վեճը Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի չկարգավորված ...ՄԵՂԱՎՈՐ Է. ՎԱՆԱՁՈՐԻ ԲՆԱԿԻՉԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նաիրա Բուլղադարյան
Վանաձորի բնակչին դատարանը ենթարկեց 300 հազար դրամ (շուրջ 1000$) տուգանքի՝ ապացուցված համարելով նրա անօրինական գործողությունները: Լոռու մարզի դատախազությունը մեղադրանք ներկայացրեց 59-ամյա Սոֆա Քալանթարյանին ...ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐՈՒՄ. ԵԽ ԽՈՒՄԲԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան դիվանագետների պատվիրակությունը զգուշացրել էր Հայաստանի իշխանություններին, որ ԵԽ անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը: Եվրոպայի խորհրդի նախարարների ...ՊԱՏՃԱՌ և ՊԱՀԱՆՋ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Գայանե ԱբրահամյանՔննադատներն այն կոչում են «վհուկաորս», իշխանությունները` լավ քաղաքականություն: Պիտակները թողնենք մի կողմ. Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ ոստիկանների ուշադրության կենտրոնում: Զբոսանքի դուրս եկած ...ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ «ՀՅՈՒՐԵՐ» ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան
Անցյալ շաբաթ, երբ արմատական ընդդիմադիր «Չորրորդ իշխանություն» թերթը, սովորականի պես, իշխանության մասին «թունդ» հոդվածներ էր պատրաստում, ներս մտան հարկային պետական ծառայության աշխատակիցները և ծանուցագիր ...ԹԻՐԱԽ ԴԱՐՁԱԾ. ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՈՐՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Սառա Խոջոյան
Հայաստանում որս կազմակերպող իտալական ընկերության մասին տեղեկություններն առաջ բերեցին բնապահպանների տագնապը, որ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում դա կարող է հանգեցնել որոշ թռչնատեսակների ոչնչացմանը: ...ԱՐևԻ ՓԱՅԼԸ. ՀԱՏՈՒԿ ՏԵՍԱԾՐԻՉԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿՈՒՅՐԵՐԸ ՀԱՍՈՒ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Արփի Հարությունյան
Հայ գիտնականների մշակած համակարգը նոր աշխարհ է բացում կույր և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: «Արև» տեսածրիչը (սքաներ) ճանաչում է տեքստը, ապա այն վերածում համակարգչային ձայնի, որը կարդում է ...«ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ». ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Եվրոպական ամենահեղինակավոր դիվանագիտական կազմակերպություններից երկուսը անընդունելի են համարել հանրահավաքների ազատությունը սահմանափակող մարտիմեկյան հետընտրական անկարգություններից հետո ԱԺ-ի կողմից ընդունված ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՈՉ ՈՔ ՉԻ ՀԱՂԹՈՒՄ. ԱՅՑ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՎՐԱՍՏԱՆ
Վահան Իշխանյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԳԵՆԵՐԱԼԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

ԿԱԼԱՆՔ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱԿԱՆԸ
Մարիաննա Գրիգորյան
ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԵՑ. 13 ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ, ՈՄԱՆՔ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Սուրեն Մուսայելյան
ՌՈԲԵՐՏ «ՇԻՆԱՐԱ՞Ր». ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ՆԵՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Սուրեն Մուսայելյան
ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ և ԱՊԱԳԱ. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ
Ջոն Հյուզ
ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ
ԵՎՐՈՔՆՆԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍ-ԿԱՍՊՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Սառա Խոջոյան
ՀԵՏԱՊՆԴՎՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՀԱՅՑՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱՄԱԿՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ»
ՁԱԽՈՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր. ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻև ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ
Արիս Ղազինյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

