
Հրատարակված է Ապրիլ 04, 2008
ՓՈՂԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ. ՇԱՏ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՐՑՐԱԾԻ ՄԻ ՄԱՍԸ ՄԻԱՅՆ, ՄԵԾ ՄԱՍԸ ԴԺԳՈՀ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԻՑ
- Չնայած նախընտրական ու հետընտրական թոհուբոհին` փետրվարին փոխհատուցվել են ավելի քան 1600 մարդու խորհրդային ավանդները: Սակայն խաբված ավանդատուներից շատերը զայրացած են, իրենց կարծիքով, փոխհատուցման անարդար գումարներից ու առաջնահերթության կարգից: 2008-ին խորհրդային ավանդների փոխհատուցման համար հատկացվել է 1,3 միլիարդ դրամ (մոտ 4,3 միլիոն դոլար), ինչը 300 միլիոն դրամով ավելի է անցյալ տարվանից: «Քանի որ այս տարվա գումարը գերազանցում է անցյալ տարվանը, վստահորեն կարելի է նշել, որ այս տարի ավելի մեծ թվով մարդկանց ավանդները կհաջողվի փոխհատուցել»,- ասում է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանը: 2006-ի օգոստոսից մինչև 2007-ի դեկտեմբերը ներառյալ գրանցված մոտ 60.000 մարդուց փոխհատուցվել է 10.472-ի խնայողություն: Կառավարության ավանդների փոխհատուցման ծրագրի համաձայն` 1000 ռուբլին փոխհատուցվում է 84 հազար դրամով (275 դոլար), 1000-3000 ռուբլու դեպքում` 84 հազար դրամ գումարած 1000 ռուբլին գերազանցող գումարը բազմապատկած 29,4 դրամով, 3000-5000-ի դեպքում` 142.800 դրամ (465 դոլար) գումարած 3000 ռուբլին գերազանցող գումարը բազմապատկած 16,8 դրամով, 5000-10.000 ռուբլի` 176.400 դրամ (575 դոլար) գումարած 5000 ռուբլին գերազանցող գումարը բազմապատկած 8 դրամով, 10000-ից ավելի ռուբլու դեպքում` 216.400 դրամ (710 դոլար) գումարած 10.000-ը գերազանցող բազմապատկած 4 դրամով: Այսպիսով` եթե մարդն ունի 1000 ռուբլի փոխհատուցման գումարը կազմում է 84 հազար դրամով (275 դոլար), 10.000 ռուբլին` 216.400 դրամ (710 դոլար), 11000 ռուբլի` 220.400 դրամ (720 դոլար): Մեթոդական օգնության բաժնի պետ Մարգարյանն ասում է` մարդիկ պիտի հաշվի առնեն, որ սա ավանդի վերադարձ չէ, այլ ընդամենը փոխհատուցում. «Սա ընդամենը օգնություն է պետության կողմից, Հայաստանի Հանրապետության պարտքը սրանով չի մարվում: Ու հասկանալի է մարդկանց դժգոհությունը գումարի քչությունից, քանի որ նրանք համեմատում են, որ 1000 ռուբլով Խորհրդային Միության ժամանակ կարող էին 1000 կգ շաքարավազ գնել»: Հիմա 1000 ռուբլու դիմաց տրվող 84 հազար դրամով (275 դոլար) կարելի է գնել 350 կգ շաքարավազ, 11000-ի դիմաց տրվող 220.400 դրամով (720 դոլար) 950 կգ: Այդուհանդերձ, մարդիկ գումարի չափերից ավելի քիչ են բողոքում, քանի որ իրենց ավանդները կորած էին համարում, ու ինչ-որ բան դրանց դիմաց ստանալն էլ հաջողություն են համարում: Ավելի շատ դժգոհությունների տեղիք են տալիս առաջնահերթության խմբերը: Ավելի քան 10.000 երջանիկները, ովքեր 2006-ին ու 2007-ին հետ են ստացել իրենց գումարի մի մասը, 70 տարեկանից մեծ են` ապրում են սահմանամերձ և/կամ աղետի գոտիներում, ինչպես նաև գրանցված են սոցիալական նպաստի համակարգում: Առաջնահերթության համակարգում այս խմբին հետևում են միայնակ թոշակառուների, ապա` մինչև 70 տարեկան թոշակառուների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ու հաշմանդամների, 1990-94 թթ. ՀՀ պաշտպանությանը մասնակցածների խմբերը: 80-ամյա փախստական Ռոզա Վարդևանյանն անցյալ տարի Հայաստան էր եկել Ռուսաստանի Ռոստով քաղաքից, ուր ապրում էր աղջկա մոտ, քանի որ այստեղ տուն չունի: Չկարողանալով ստանալ իր 14.000 ռուբլի ավանդի համար նախատեսված 280 դոլար փոխհատուցումը նա ձեռնունայն` հետ է վերադարձել Ռուսաստան` աղջկա տուն: «Ասացին` նա նպաստառու չի եղել, դրա համար էլ չի հասնում: Բայց ինչպե՞ս կարող էր նպաստառու լինել, եթե տուն չուներ, ապրում էր Երքիմշինտրեստի շենքի առաջին հարկում, իսկ երբ այնտեղից հանեցին` ստիպված գնաց քրոջս մոտ, քանի որ ես էլ հնարավորություն չունեի նրան պահելու»,- պատմում է Ռոզայի դուստրը` Մարգոն: 83-ամյա Նինա Կոլեսնիկովան նույնպես չի մտնում առաջին խմբի մեջ, քանի որ նպաստառու չէ: «Ես խնայբանկում 16.000 ռուբլի ունեի, իսկ նրանք մեքենայություններ են արել, որ մեզ առաջին հերթին չվճարեն այդ գումարը: Օրենք են ընդունել, որ մենք 9 կետերի համապատասխանենք. եթե հաշմանդամ ես, եթե միայնակ ես ապրում, իսկ հաշվի առնելով միայն այն կետը, որ մեզ «Փարոսից» հանել են, էլ չեն տալիս այդ փողը»,- վրդովվում է 46 տարի լրագրող աշխատած կինը: Ըստ առաջնահերթությունների կարգի` նա ու իր ամուսնիը երկրորդ խմբի մեջ են ու, ըստ ամենայնի, այս տարի կստանան իրենց փոխհատուցումը: Իսկ 56-ամյա Շողիկ Ստեփանյանը դեռ հայտնի չէ, թե երբ կստանա իր 20.000 ռուբլու փոխհատուցվող մասը: Նա հաշմանդամ է, այսինքն` ըստ առաջնահերթության ընդամենը 4-րդ խմբում է: «Ես հաշմանդամ եմ ու հավաքարար եմ աշխատում, որ ուսանող աղջկաս վարձը վճարեմ, թոշակները 60 տոկոսով ավելացնելու փոխարեն թող իմ գումարը հետ տան»,- ասում է Շողիկը: Խորհրդային Միության փլուզման ժամանակ մոտ 1 միլիոն հայեր խնայողական ավանդներ ունեին` մոտ 6,5 մլրդ ռուբլի: 1980-ականների վերջի փոխարժեքով` այդ գումարը մոտ 10 մլրդ դոլար էր, շուկայական իրական արժեքով` մոտ 1 մլրդ դոլար: Ավանդների փոխհատուցման գործընթացը սկսվել է 2005-ի ամռանը, գրեթե մեկ տարի հստակեցվել են պայմաններն ու ժամկետները, առաջնահերթության խմբերն ու փոխհատուցման չափերը, գումարները սկսել են վերադարձվել 2006-ի ամռանը: Փոխհատուցման գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2015 թվականը: Արմեն Մարգարյանն ասում է` գործընթացի հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ մի քանի գրքույկ ունեն. «Դրանք վիճահարույց են, ու հիմնականում քաղաքացու պարտականությունն է` մեզ ներկայացնել այնպիսի գրքույկներ, որոնցում նշված գումարի չափը հաստատված է խնայբանկի կողմից»: Մեծ թվով մարդիկ չեն դիմել ավանդները փոխհատուցելու համար` հենց նմանատիպ քաշքշուկներից խուսափելու պատճառով: Նրանցից շատերը անգամ չեն հավատում, որ իրենց ինչ-որ գումար հետ կտան: «Մի քանի տարի է` խոսում են, բայց ո՞վ է հավատում: Էնքան մարդ գիտեմ, ում հետ չեն տվել, որ էլ բանի հետևից չեմ ընկնում, չեմ էլ դիմել»,- ասում է 46-ամյա Ժենյա Վարդանյանը, ով 17.000 ռուբլի ավանդ ուներ ու կայսրության կործանումից հետո ամեն ինչ կորցրեց:

- Սառա Խոջոյան
Վերջին լուրերը, Ապրիլ 04, 2008
ԵՎՐՈՔՆՆԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍ-ԿԱՍՊՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Սառա Խոջոյան 2
Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները փորձություն են Եվրոպայի հետ հարաբերությունների համար` անցյալ շաբաթ Երևանում կայացած «Հայաստան-Եվրոպա 2008» կոնֆերանսում կարծիք հայտնեցին Կովկաս-կասպյան հանձնաժողովի ...ՁԱԽՈՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր. ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻև ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ
Արիս Ղազինյան 2
Անցյալ շաբաթավերջին պարզ դարձավ, որ այս շաբաթ Ռումինիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա: Մինչ այդ ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ. ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ
Արիս Ղազինյան 1
Հայաստանի խորհրդարանը քննարկելու է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) խմբերից մեկի առաջարկները, որոնք ուղղված են ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամի լուծմանը: Նման պայմանավորվածության են եկել Հայաստանի ...ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԵՑ. 13 ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ, ՈՄԱՆՔ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Սուրեն Մուսայելյան 2
Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ մարտի 1-ի իրադարձությունների առիթով տարբեր պատճառներով կալանքի տակ վերցված հարյուրից ավելի անձանց գործեից 13-ը այս շաբաթ ուղարկվել է դատարան: Շաբաթվա սկզբին Ագոյի ...ԳԵՆԵՐԱԼԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
20
Նախագահի մամլո ծառայությունը հայտնում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 2-ի իր հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Հետընտրական հանրահաքներից ...ՍՊՈՐՏ. ԱՆՊԱՐՏԵԼԻ ԱՐԹՈՒՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ «ՈՒՐՎԱԿԱՆԻ» ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Բռնցքամարտ Ծնունդով հայաստանցի Արթուր Աբրահամը, որը ներկայացնում է Գերմանիան, մարտի 29-ին կայացած մրցամարտում նոկաուտի ենթարկելով Միացյալ Նահանգներից Էլվին Այալային` յոթերորդ անգամ պաշտպանեց IBF վարկածով ...ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ և ԱՊԱԳԱ. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ
Ջոն Հյուզ 2
Նայում եմ, թե ինչպես են կոհակներն ալիքվում, Բայց երբեք չեն լքում հոսանքը Դեյվիդ Բոուի «Փոփոխություններ» Նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության ...ՌՈԲԵՐՏ «ՇԻՆԱՐԱ՞Ր». ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ՆԵՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Սուրեն Մուսայելյան 4
Մի քանի օրից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության զեկը կհանձնի իր ընտրած հաջորդին: Պաշտոնավարումն ավարտող նախագահը հույս ունի մնալ ժողովրդի հիշողության մեջ, որին կառավարել է տասը տարի, ...ՓՈՂԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ. ՇԱՏ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՐՑՐԱԾԻ ՄԻ ՄԱՍԸ ՄԻԱՅՆ, ՄԵԾ ՄԱՍԸ ԴԺԳՈՀ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԻՑ
Սառա Խոջոյան
Չնայած նախընտրական ու հետընտրական թոհուբոհին` փետրվարին փոխհատուցվել են ավելի քան 1600 մարդու խորհրդային ավանդները: Սակայն խաբված ավանդատուներից շատերը զայրացած են, իրենց կարծիքով, փոխհատուցման անարդար ...ԿԱՊԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է. ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ Է ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ
Արմինե Ավագյան
Տեխնիկական գիտությունների թեկնածու 37-ամյա Սարգիս Մանուկյանն այն հատուկենտ դասախոսներից է, ով Երևան-Կապան երկար ճանապարհն անցնում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում դասախոսություն ...ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵՐԵԼ Է ԼՂՀ-Ն. ՈՒԺԳԻՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Նաիրա ՀայրումյանՂարաբաղում մարտի վերջին մոլեգնած փոթորիկի հետևանքների վերացման աշխատանքները դեռ շարունակվում են: Քամու արագությունը հասել է վայրկյանում 50 մետրի: Տարեցներն ասում են, որ նման ուժգնության քամի վերջին 50 ...ՃԱՆԱՉՈՒՄ` Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞. ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Արիս Ղազինյան 2
Ընդամենը մի քանի օրից, երկու լրիվ հնգամյա ժամկետ նախագահելուց հետո, Ռոբերտ Քոչարյանը կավարտի իր պաշտոնավարումը ` թողնելով իր հաջորդին, ի թիվս այլ հարցերի, նաև վեճը Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի չկարգավորված ...ՄԵՂԱՎՈՐ Է. ՎԱՆԱՁՈՐԻ ԲՆԱԿԻՉԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նաիրա Բուլղադարյան
Վանաձորի բնակչին դատարանը ենթարկեց 300 հազար դրամ (շուրջ 1000$) տուգանքի՝ ապացուցված համարելով նրա անօրինական գործողությունները: Լոռու մարզի դատախազությունը մեղադրանք ներկայացրեց 59-ամյա Սոֆա Քալանթարյանին ...ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐՈՒՄ. ԵԽ ԽՈՒՄԲԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան դիվանագետների պատվիրակությունը զգուշացրել էր Հայաստանի իշխանություններին, որ ԵԽ անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը: Եվրոպայի խորհրդի նախարարների ...ՊԱՏՃԱՌ և ՊԱՀԱՆՋ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Գայանե ԱբրահամյանՔննադատներն այն կոչում են «վհուկաորս», իշխանությունները` լավ քաղաքականություն: Պիտակները թողնենք մի կողմ. Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ ոստիկանների ուշադրության կենտրոնում: Զբոսանքի դուրս եկած ...ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ «ՀՅՈՒՐԵՐ» ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան
Անցյալ շաբաթ, երբ արմատական ընդդիմադիր «Չորրորդ իշխանություն» թերթը, սովորականի պես, իշխանության մասին «թունդ» հոդվածներ էր պատրաստում, ներս մտան հարկային պետական ծառայության աշխատակիցները և ծանուցագիր ...ԹԻՐԱԽ ԴԱՐՁԱԾ. ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՈՐՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Սառա Խոջոյան
Հայաստանում որս կազմակերպող իտալական ընկերության մասին տեղեկություններն առաջ բերեցին բնապահպանների տագնապը, որ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում դա կարող է հանգեցնել որոշ թռչնատեսակների ոչնչացմանը: ...ԱՐևԻ ՓԱՅԼԸ. ՀԱՏՈՒԿ ՏԵՍԱԾՐԻՉԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿՈՒՅՐԵՐԸ ՀԱՍՈՒ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Արփի Հարությունյան
Հայ գիտնականների մշակած համակարգը նոր աշխարհ է բացում կույր և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: «Արև» տեսածրիչը (սքաներ) ճանաչում է տեքստը, ապա այն վերածում համակարգչային ձայնի, որը կարդում է ...«ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ». ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Եվրոպական ամենահեղինակավոր դիվանագիտական կազմակերպություններից երկուսը անընդունելի են համարել հանրահավաքների ազատությունը սահմանափակող մարտիմեկյան հետընտրական անկարգություններից հետո ԱԺ-ի կողմից ընդունված ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԳԵՆԵՐԱԼԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

ԿԱԼԱՆՔ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱԿԱՆԸ
Մարիաննա Գրիգորյան
ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԵՑ. 13 ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ, ՈՄԱՆՔ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Սուրեն Մուսայելյան
ՌՈԲԵՐՏ «ՇԻՆԱՐԱ՞Ր». ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ՆԵՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Սուրեն Մուսայելյան
ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ և ԱՊԱԳԱ. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ
Ջոն Հյուզ
ԵՎՐՈՔՆՆԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍ-ԿԱՍՊՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Սառա Խոջոյան
ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ
ՀԵՏԱՊՆԴՎՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՀԱՅՑՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱՄԱԿՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ»
ՁԱԽՈՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր. ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻև ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ
Արիս Ղազինյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

