
Հրատարակված է Ապրիլ 04, 2008
ՌՈԲԵՐՏ «ՇԻՆԱՐԱ՞Ր». ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ՆԵՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՄՆԱՑԵԼ
- Մի քանի օրից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության զեկը կհանձնի իր ընտրած հաջորդին: Պաշտոնավարումն ավարտող նախագահը հույս ունի մնալ ժողովրդի հիշողության մեջ, որին կառավարել է տասը տարի, երբեմն` երկաթե բռունցքով, որպես մի առաջնորդ, ով ցեմենտել է ազգային անվտանգությունը, կառուցապատել է քաղաքներ ու գյուղեր, նորոգել է ճանապարհները, ստեղծել աշխատատեղեր, բարձրացրել ժողովրդի կենսամակարդակը տնտեսական երկնիշ աճով ու… փրկել երկիրը «գունավոր հեղափոխությունից»: Եթե ոմանց հիշողության մեջ կարող է դրոշմված լինել ինչ-որ շինհրապարակում շինարարական սաղավարտով կամ ինչ-որ նոր ձեռնարկության բացման արարողության ժամանակ ժապավեն կտրող Քոչարյանի կերպարը, ապա ուրիշները նրան, անշուշտ, կհիշեն որպես կոշտ գլխավոր հրամանատարի, որը հավակնում է լինել տղամարդկության մարմնավորում և անխնա ճնշում է այլախոհությունը: Քոչարյանը, որը կանգնած էր նորանկախ հայոց պետականության ակունքներում և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընտրվել էր Հայաստանի Գերագույն խորհրդում 1989-ի թափուր պատգամավորական տեղերի ընտրություններում, որոնք, հնարավոր է` ամբողջ հետխորհրդային տարածքում առաջին մրցակցային (և արդար) ընտրություններն էին, իրենից հետո թողել է ժողովրդավարության ու մարդու իրավունքների տեսանկյունից վիճելի ժառանգություն և առնվազն երկու աղմկահարույց միջադեպ, որոնք շատերը համարում են հայոց նորագույն պատմության առավել ողբերգական էջերը: 54-ամյա նախկին ինժեներն ու կուսակցական գործիչը մուտք գործեց մեծ քաղաքականություն Հայաստանի հետ Ղարաբաղի վերամիավորման 1988-ի շարժման ալիքի վրա և շատ շուտով դարձավ նախ` Հայաստանի, ապա` իր հայրենի Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության և պատերազմում վերջնական հաղթանակի գործում իր կարևոր ներդրման շնորհիվ Քոչարյանը 1994-ին դարձավ չճանաչված հանրապետության նախագահ: Այդ պաշտոնին նա մնաց մինչև 1997 թվականը, երբ հրավիրվեց Հայաստան` ստանձնելու վարչապետի պաշտոնը: Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո` 1998-ի սկզբին, Քոչարյանը հաղթեց իր առաջին նախագահական ընտրություններում նախկին կոմունիստական ղեկավար Կարեն Դեմիրճյանի հետ երկփուլ համառ պայքարում: Հինգ տարի անց նա կարողացավ հաղթել Դեմիրճյանի որդուն` Ստեփան Դեմիրճյանին, և կրկին համառ երկփուլ պայքարում: Այդ երկու ընտրությունների արդարությունն էլ կասկածի տակ էր դրվել ընդդիմության ու միջազգային դիտորդների կողմից: Քոչարյանի պաշտոնավարման առաջին ժամկետը մթագնվեց 1999 թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած սպանդով, որին զոհ գնացին ութ պետական գործիչներ, որոնց շարքում` հզոր քաղաքական երկյակը` վարչապետ Վազգեն Սարգսյանն ու խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը: Հայտնվելով ճգնաժամի մեջ` Քոչարյանը կարողացավ մի շարք քայլերով, այդ թվում`մի քանի մարդու պաշտոնի նշանակելով ու ազատելով, շատ արագ վերահսկողության տակ վերցնել իրավիճակը և թույլ չտալ երկրի ապակայունացում: Դրան հետևեցին կայունության ու տնտեսական աճի տարիներ, երբ ընդդիմությունը սպասում էր նոր առաջնորդների երևան գալուն, որոնք կկարողանային մարտահրավեր նետել հզոր դիրքեր ունեցող նախագահին: Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ այդ շրջանում Քոչարյանի վարած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը հիմնականում հաջողված էր: Մասնավորապես, նրանք նշում են, որ Քոչարյանը հաջողել էր դիվանագիտական ասպարեզում` մանևրելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ հարաբերություններում համաշխարհային ճգնաժամերի շրջանում, ինչպիսիք էին ՆԱՏՕ-ի օդային հարձակումները Սերբիայի վրա, ԱՄՆ-ի գլխավորությամբ դաշնակիցների ներխուժումն Իրաք և, ինչն ավելի կարևոր է, ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը, որտեղ Հայաստանը կարողացավ պահպանել ստատուս քվոն հայր և որդի Ալիևների հետ բանակցություններում: Մինչդեռ քննադատները ղարաբաղյան բանակցություններում ստեղծված վիճակն անվանում են պատային ու նաև նշում Հայաստանի չափից ավելի մեծ հակվածությունը դեպի Կրեմլ, որը տիրանում է երկրի ունեցվածքի մեծ մասին, ներառյալ` այնպիսի ռազմավարական ոլորտների, ինչպիսին են էներգետիկան, գազամուղները, հեռահաղորդակցությունը և երկաթգիծը: Սակայն մնալով Ռուսաստանի առանցքային աշխարհաքաղաքական ու ռազմական գործընկերը`Հայաստանն անմասն չմնաց ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ կապերից` մասնակցելով, համապատասխանաբար, «Գործընկերություն հանուն խաղաղության» և «Նոր հարևանության քաղաքականություն» ծրագրերին: Չնայած Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամակցությանը` Հայաստանը նաև իր փոքր, բայց հետևողական մասնակցությունն է բերել Կոսովոյում ու Իրաքում ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ իրականացվող խաղաղարար գործողություններին: Բացի այդ, Քոչարյանի ղեկավարությամբ էր, որ 2001-ին Հայաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ: Այդ անդամակցությունը դրական է գնահատվել քաղաքական զարգացումների շրջանակում, երբ երկրում նոր զարգացող ժողովրդավարությունը բավական երկար ժամանակ համապատասխանում էր այդ հեղինակավոր համաեվրոպական կազմակերպության չափանիշներին: Հայաստանին բնորոշ կոռուպցիայի մեղադրանքները ուղեկցել են Քոչարյանին նրա պաշտոնավարման ամբողջ ընթացքում, ճիշտ ինչպես նրան նախորդած վարչակազմին և, ամենայն հավանականությամբ, կուղեկցեն գալիք շատ վարչակազմերի: Սակայն Քոչարյանին, մեղմ ասած, չհաջողվեց բարելավել երկրում մարդու իրավունքների և, մանավանդ, լրատվամիջոցների ազատության վիճակը: Եվրախորհրդին անդամակցելուց մոտ մեկ տարի անց Հայաստանի հիմնական անկախ հեռուստաընկերության` «Ա1+»-ի հեռարձակման արտոնագիրը չերկարացվեց, և այն զրկվեց եթերից: Դրանից հետո ընկերությունն առնվազն 11 անգամ դիմել է կարգավորող մարմնին` արտոնագիրը երկարացնելու խնդրանքով և միշտ մերժում է ստացել: Ութ տարի եթերից զրկված ընկերությունը դիմել է եվրոպական դատարան և սպասում է պատասխանի: 2003-ի վիճահարույց վերընտրությունից և մեկ տարի անց ընդդիմության բողոքները ճնշելուց հետո Քոչարյանը, ինչպես համարում են, վերջնականորեն զսպաշապիկ հագցրեց հիմնական լրատվամիջոցների վրա, քանի որ երկրի փաստորեն բոլոր հեռուստաընկերությունները այս կամ այն ձևով վերահսկվում են իշխանությունների կողմից: Սակայն Քոչարյանի ժողովրդավար իմիջին ամենաուժեղ հարվածը հասցրին, թերևս, ընտրություններից հետո այս գարնան առաջին օրը Հայաստանում տեղի ունեցած արյունոտ իրադարձությունները, երբ նա դաժանորեն ճնշեց ընդդիմության բողոքները: Նա երկրում արտակարգ դրություն մտցրեց և անցկացրեց մի քանի օրենսդրական փոփոխություններ, որոնք արդարացիորեն գնահատվում են որպես նահանջ ժողովրդավարության ու մարդու իրավունքների սկզբունքներից: Եվ այժմ Քոչարյանն իր հաջորդին թողնում է մի իրավիճակ, որը կարող է զարգանալ տարբեր ուղղություններով և հանգեցնել տարբեր արդյունքների: Եվ նրանից, թե ինչ ուղղությամբ կտանի երկիրը Սերժ Սարգսյանը, կախված կլինի` արդյոք քննադատները նրան բարյացակամորեն կհամեմատեն իր երկար տարիների ընկերոջ և ոչ մի դեպքում երկրի «ամենաերիտասարդ թոշակառուն» դառնալ չցանկացող Քոչարյանի հետ:

- Սուրեն Մուսայելյան
Վերջին լուրերը, Ապրիլ 04, 2008
ԵՎՐՈՔՆՆԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍ-ԿԱՍՊՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Սառա Խոջոյան 2
Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները փորձություն են Եվրոպայի հետ հարաբերությունների համար` անցյալ շաբաթ Երևանում կայացած «Հայաստան-Եվրոպա 2008» կոնֆերանսում կարծիք հայտնեցին Կովկաս-կասպյան հանձնաժողովի ...ՁԱԽՈՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր. ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻև ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ
Արիս Ղազինյան 2
Անցյալ շաբաթավերջին պարզ դարձավ, որ այս շաբաթ Ռումինիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա: Մինչ այդ ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ. ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ
Արիս Ղազինյան 1
Հայաստանի խորհրդարանը քննարկելու է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) խմբերից մեկի առաջարկները, որոնք ուղղված են ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամի լուծմանը: Նման պայմանավորվածության են եկել Հայաստանի ...ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԵՑ. 13 ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ, ՈՄԱՆՔ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Սուրեն Մուսայելյան 2
Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ մարտի 1-ի իրադարձությունների առիթով տարբեր պատճառներով կալանքի տակ վերցված հարյուրից ավելի անձանց գործեից 13-ը այս շաբաթ ուղարկվել է դատարան: Շաբաթվա սկզբին Ագոյի ...ԳԵՆԵՐԱԼԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
20
Նախագահի մամլո ծառայությունը հայտնում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 2-ի իր հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Հետընտրական հանրահաքներից ...ՍՊՈՐՏ. ԱՆՊԱՐՏԵԼԻ ԱՐԹՈՒՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ «ՈՒՐՎԱԿԱՆԻ» ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Բռնցքամարտ Ծնունդով հայաստանցի Արթուր Աբրահամը, որը ներկայացնում է Գերմանիան, մարտի 29-ին կայացած մրցամարտում նոկաուտի ենթարկելով Միացյալ Նահանգներից Էլվին Այալային` յոթերորդ անգամ պաշտպանեց IBF վարկածով ...ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ և ԱՊԱԳԱ. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ
Ջոն Հյուզ 2
Նայում եմ, թե ինչպես են կոհակներն ալիքվում, Բայց երբեք չեն լքում հոսանքը Դեյվիդ Բոուի «Փոփոխություններ» Նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության ...ՌՈԲԵՐՏ «ՇԻՆԱՐԱ՞Ր». ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ՆԵՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Սուրեն Մուսայելյան 4
Մի քանի օրից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության զեկը կհանձնի իր ընտրած հաջորդին: Պաշտոնավարումն ավարտող նախագահը հույս ունի մնալ ժողովրդի հիշողության մեջ, որին կառավարել է տասը տարի, ...ՓՈՂԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ. ՇԱՏ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՐՑՐԱԾԻ ՄԻ ՄԱՍԸ ՄԻԱՅՆ, ՄԵԾ ՄԱՍԸ ԴԺԳՈՀ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԻՑ
Սառա Խոջոյան
Չնայած նախընտրական ու հետընտրական թոհուբոհին` փետրվարին փոխհատուցվել են ավելի քան 1600 մարդու խորհրդային ավանդները: Սակայն խաբված ավանդատուներից շատերը զայրացած են, իրենց կարծիքով, փոխհատուցման անարդար ...ԿԱՊԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է. ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ Է ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ
Արմինե Ավագյան
Տեխնիկական գիտությունների թեկնածու 37-ամյա Սարգիս Մանուկյանն այն հատուկենտ դասախոսներից է, ով Երևան-Կապան երկար ճանապարհն անցնում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում դասախոսություն ...ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵՐԵԼ Է ԼՂՀ-Ն. ՈՒԺԳԻՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Նաիրա ՀայրումյանՂարաբաղում մարտի վերջին մոլեգնած փոթորիկի հետևանքների վերացման աշխատանքները դեռ շարունակվում են: Քամու արագությունը հասել է վայրկյանում 50 մետրի: Տարեցներն ասում են, որ նման ուժգնության քամի վերջին 50 ...ՃԱՆԱՉՈՒՄ` Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞. ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Արիս Ղազինյան 2
Ընդամենը մի քանի օրից, երկու լրիվ հնգամյա ժամկետ նախագահելուց հետո, Ռոբերտ Քոչարյանը կավարտի իր պաշտոնավարումը ` թողնելով իր հաջորդին, ի թիվս այլ հարցերի, նաև վեճը Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի չկարգավորված ...ՄԵՂԱՎՈՐ Է. ՎԱՆԱՁՈՐԻ ԲՆԱԿԻՉԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նաիրա Բուլղադարյան
Վանաձորի բնակչին դատարանը ենթարկեց 300 հազար դրամ (շուրջ 1000$) տուգանքի՝ ապացուցված համարելով նրա անօրինական գործողությունները: Լոռու մարզի դատախազությունը մեղադրանք ներկայացրեց 59-ամյա Սոֆա Քալանթարյանին ...ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐՈՒՄ. ԵԽ ԽՈՒՄԲԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան դիվանագետների պատվիրակությունը զգուշացրել էր Հայաստանի իշխանություններին, որ ԵԽ անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը: Եվրոպայի խորհրդի նախարարների ...ՊԱՏՃԱՌ և ՊԱՀԱՆՋ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Գայանե ԱբրահամյանՔննադատներն այն կոչում են «վհուկաորս», իշխանությունները` լավ քաղաքականություն: Պիտակները թողնենք մի կողմ. Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ ոստիկանների ուշադրության կենտրոնում: Զբոսանքի դուրս եկած ...ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ «ՀՅՈՒՐԵՐ» ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան
Անցյալ շաբաթ, երբ արմատական ընդդիմադիր «Չորրորդ իշխանություն» թերթը, սովորականի պես, իշխանության մասին «թունդ» հոդվածներ էր պատրաստում, ներս մտան հարկային պետական ծառայության աշխատակիցները և ծանուցագիր ...ԹԻՐԱԽ ԴԱՐՁԱԾ. ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՈՐՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Սառա Խոջոյան
Հայաստանում որս կազմակերպող իտալական ընկերության մասին տեղեկություններն առաջ բերեցին բնապահպանների տագնապը, որ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում դա կարող է հանգեցնել որոշ թռչնատեսակների ոչնչացմանը: ...ԱՐևԻ ՓԱՅԼԸ. ՀԱՏՈՒԿ ՏԵՍԱԾՐԻՉԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿՈՒՅՐԵՐԸ ՀԱՍՈՒ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Արփի Հարությունյան
Հայ գիտնականների մշակած համակարգը նոր աշխարհ է բացում կույր և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: «Արև» տեսածրիչը (սքաներ) ճանաչում է տեքստը, ապա այն վերածում համակարգչային ձայնի, որը կարդում է ...«ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ». ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Եվրոպական ամենահեղինակավոր դիվանագիտական կազմակերպություններից երկուսը անընդունելի են համարել հանրահավաքների ազատությունը սահմանափակող մարտիմեկյան հետընտրական անկարգություններից հետո ԱԺ-ի կողմից ընդունված ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԹԱՆԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ, ԱՅԼ ՈՉ` ԽՈՉԸՆԴՈՏԵԼ
Սառա ԽոջոյանԱՌՆՎԱԶՆ ՈՉ ՈՔ ՉՄԱՀԱՑԱՎ. ԵՐևԱՆԻ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ` ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Գայանե ԱբրահամյանՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԱՐԹՈՒՐ ԹԱԳԱՎՈՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է «ԱԴԱՄԱՆԴԻ» ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ
Սուրեն Մուսայելյան«ՄԵՐ ՄԱՍԻՆ». ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ և ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
Սուրեն ՄուսայելյանԼԱՎ ԿՐԹԵ՛Ք ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ. ՑԱՎԱԼԻ ԴԵՊՔ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
Ջոն Հյուզ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԳԵՆԵՐԱԼԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

ԿԱԼԱՆՔ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱԿԱՆԸ
Մարիաննա Գրիգորյան
ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԵՑ. 13 ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ, ՈՄԱՆՔ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Սուրեն Մուսայելյան
ՌՈԲԵՐՏ «ՇԻՆԱՐԱ՞Ր». ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ՆԵՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Սուրեն Մուսայելյան
ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ և ԱՊԱԳԱ. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ
Ջոն Հյուզ
ԵՎՐՈՔՆՆԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍ-ԿԱՍՊՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Սառա Խոջոյան
ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ
ՀԵՏԱՊՆԴՎՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՀԱՅՑՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱՄԱԿՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ»
ՁԱԽՈՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր. ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻև ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ
Արիս Ղազինյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

