
Հրատարակված է Ապրիլ 04, 2008
ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ և ԱՊԱԳԱ. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ
- Նայում եմ, թե ինչպես են կոհակներն ալիքվում, Բայց երբեք չեն լքում հոսանքը Դեյվիդ Բոուի «Փոփոխություններ» Նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության եկավ խառնակ ժամանակներում: Տասը տարի կառավարելուց հետո նա թողնում է խռովահույզ ժամանակներ` չորեքշաբթի նախագահի նստավայրի բանալիները Սերժ Սարգսյանին հանձնելով: Երբ 1998-ին Քոչարյանն իշխանության եկավ, Լևոն Տեր-Պետրոսյանը նրան թողել էր մի հանրապետություն, որը պառակտված էր Ղարաբաղի հարցով, և պահանջվում էր այդ հարցի լուծում` ներքին անվտանգության ու տարածաշրջանային կայունության պահպանման համար: Այսօր, երբ Քոչարյանը հեռանում է, խաղաղությունը Ղարաբաղում թվում է ավելի հեռու, քան երբևէ` 2001-ի հայտնի քիվեսթյան բանակցություններից հետո ընկած ժամանակաշրջանում: Յոթ տարի է անցել այն լավատեսական օրերից, որոնք նույնքան պայծառ էին, որքան այն արևադարձային արևը, որի շողերի տակ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը հյուրընկալեց Քոչարյանին ու Ալիև ավագին: Այսօր Փաուելի հետնորդ Քոնդոլիզա Ռայսը (որը նույնպես ավարտում է պաշտոնավարումը) ասում է, որ ղարաբաղյան բանակցությունների ապագան «կասկածահարույց» է: Ծագումով ղարաբաղցի նախագահը, որը հանձնում է իշխանությունը մեկ այլ ծագումով ղարաբաղցի նախագահի, հակամարտության կարգավորման առումով չկարողացավ ծառայել սեփական հայրենիքին: Նա ուներ 10 տարի և չկարողացավ կարգավորման հասնել: Ի՞նչ նվաճումների հասավ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասնամյակում: Երկնիշ տնտեսական աճի վեց անընդմեջ տարիներ: Չնայած այն դրամատիկ ու ցավալի պայմաններին, որոնք այս երկիրը շարունակում է հանդուրժել, անժխտելի է, որ կյանքը բարելավվել է` առնվազն դարձել է ավելի հարմարավետ, եթե ոչ բոլորի, գոնե մեծ մասի համար: Փողոցները, որ ժամանակին բոուլինգի` հաջորդ գնդին սպասող նետուղիների նման դատարկ էին, այժմ հեղեղված են շքեղ ավտոմեքենաներով, ինչն անհնար էր պատկերացնել, երբ 43-ամյա Քոչարյանն առաջին անգամ ստանձնում էր Հայաստանի նախագահի պաշտոնը: Մութ ու անշուք խորհրդային ոճի պահեստ-խանութներին, որոնք ցածրորակ ապրանքներ էին վաճառում հազիվ ծայր ծայրին հասցնող գնորդներին, այսօր փոխարինել են շողշողուն սուպերմարքեթները, որոնք առաջարկում են բոլոր անհրաժեշտ ու ոչ այնքան մթերքները: (Մաշտոցի պողոտայի նորաբաց խանութներից մեկում վաճառվում է ապխտած օձաձուկ` կիլոգրամը մոտ 60 դոլարով:) Փողոցները բարեկարգ են, և նույնիսկ մայրաքաղաքից դուրս գտնվող մայրուղիներն ապակու պես հարթ են` ի տարբերություն մեկ տասնամյակ առաջվա կիսաքանդ ճանապարհների: Հուսահատներն այսօր ավելի հեշտ կարող են հեռանալ Հայաստանից: Եվ այդպես էլ արել են, մինչ այս նախագահը հայրենիք էր կառուցում արտոնյալների համար` նրանց համար, ում փողերը բավական են այն թանկ կյանքի համար, որն ապահովվել է հուսահատներին տեղահան անելու հաշվին: Ոչ ոք այստեղ չի հավատում պաշտոնական տվյալներին, թե Հայաստանում 3 միլիոն մարդ է ապրում: Գուցե` երկու միլիոն: Հեռացող նախագահին չի կարելի է մեղադրել, որ այդքան մարդ է հեռացել: Այլ հարց է, որ նրանք չեն վերադարձել: Նա կառուցել է, իսկ նրանք չեն վերադարձել: Վերադարձել են ուրիշները` ԱՄՆ-ից, Իրանից, Մերձավոր Արևելքից, ովքեր միշտ երազել են լինել «Հայրենիքում», սակայն պարզապես սպասել են, մինչև այն ապահովի իրենց անհրաժեշտ հարմարություններն ու հարմարավետությունը: ՀՆԱ երկնիշ աճի վեց անընդմեջ տարիները մի ցուցանիշ է, որով կհպարտանա ցանկացած նախագահ: Բայց եկեք ավելի ուշադիր հայացք նետենք: Ըստ հավաստի տնտեսական տվյալների` այդ աճի 27 տոկոսը գրանցվել է շինարարության ոլորտում: Եվս 14 տոկոսը, ըստ ՄԱԿ-ի զեկույցի, պայմանավորված է դրամական փոխանցումներով` գումարներով, որ ուղարկում են նաև այն մարդիկ, ովքեր հեռացել են Հայաստանից և օգնում են իրենց ընտանիքներին: Այս թվերը նշանակում են, որ այս բուռն զարգացող տնտեսության աճի գրեթե կեսը (41 տոկոսը) չհարատևող ռեսուրսներ են: Եվ այդ դրամական հոսքերը առավել խոցելի են, երբ չկան անվտանգության երաշխիքներ, ինչպես այժմ Ղարաբաղի հարցում և երկրի ներսում` մարտի 1-ի իրադարձություններից հետո: Ինչ վերաբերում է շինարարությանը, այն պետք է մի օր կանգ առնի: Եվ այդ օրը կլինի Սարգսյանի պաշտոնավարման տարիներին` մի բան, որ Սերժանտատորը, անշուշտ, հաշվի է առել: Իրավացիորեն նշելով Քոչարյանի ներդրումը երկրի զարգացման գործում` հարկ է նշել նաև, որ մարդու իրավունքների հարցում նրա վարչակազմի «նվաճումները» աղետալի են, և կարելի է միայն հուսալ, որ նրա իրավահաջորդը կշտկի վիճակն այս ոլորտում: Հիշենք Պողոս Պողոսյանին. Քոչարյանի թիկնապահներից մեկը ծեծելով սպանեց նրան ջազ սրճարանի զուգարանում ու մնաց անպատիժ: Հիշենք Բուզանդի փողոցի բնակիչներին: Նրանց խաբեությամբ վտարեցին իրենց տներից այնպիսի փոխհատուցմամբ, որը ոչ միայն բավարար չէր, այլև վիրավորական էր, որպեսզի իրականացնեն կառուցապատման ծրագիր, որից շահեցին Քոչարյանի բարեկամ օլիգարխները: Իսկ պետությանն ապօրինությունների մեջ մեղադրող հարյուրից ավելի հայցերով կայացված դատավճիռներից և ոչ մեկը հօգուտ բնակիչների չէր: Հիշենք, որ Քոչարյանի վարչակազմը փակեց միակ ընդդիմադիր հեռուստաընկերությունը («Ա1+»), իսկ այժմ էլ փորձում է լռեցնել Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը: Հիշենք, որ նրա վերջին օրենսդրական նախաձեռնություններից էր հանրահավաք անցկացնելու` հանրության իրավունքների սահմանափակումը, որի հետևանքով անմեղ քաղաքացիներին բռնում են փողոցներից ու տանում ոստիկանատուն միայն այն բանի համար, որ նրանց քաղաքական հայացքները տարբեր են նախագահի հայացքներից: Ի՞նչ նվաճումներ են գրանցվել անցած 10 տարում: Մեծ նվաճումներ: Կամ էլ` ոչ այնքան: Նայած, թե դուք ով եք: Կամ էլ` ում հետ եք շփվո

- Ջոն Հյուզ
Քննարկում
hayer jan գրել է:
Please support Sirousho in EuroVision 2008.
Armenia is # 1 so far and all may vote for her by going to www.eurovision2008.org and selecting Armenia on the right hand section, scroll towards bottom and click on Vote button.
Thank you for your support!
Վերջին լուրերը, Ապրիլ 04, 2008
ԵՎՐՈՔՆՆԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍ-ԿԱՍՊՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Սառա Խոջոյան 2
Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները փորձություն են Եվրոպայի հետ հարաբերությունների համար` անցյալ շաբաթ Երևանում կայացած «Հայաստան-Եվրոպա 2008» կոնֆերանսում կարծիք հայտնեցին Կովկաս-կասպյան հանձնաժողովի ...ՁԱԽՈՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր. ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻև ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ
Արիս Ղազինյան 2
Անցյալ շաբաթավերջին պարզ դարձավ, որ այս շաբաթ Ռումինիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա: Մինչ այդ ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ. ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ
Արիս Ղազինյան 1
Հայաստանի խորհրդարանը քննարկելու է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) խմբերից մեկի առաջարկները, որոնք ուղղված են ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամի լուծմանը: Նման պայմանավորվածության են եկել Հայաստանի ...ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԵՑ. 13 ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ, ՈՄԱՆՔ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Սուրեն Մուսայելյան 2
Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ մարտի 1-ի իրադարձությունների առիթով տարբեր պատճառներով կալանքի տակ վերցված հարյուրից ավելի անձանց գործեից 13-ը այս շաբաթ ուղարկվել է դատարան: Շաբաթվա սկզբին Ագոյի ...ԳԵՆԵՐԱԼԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
19
Նախագահի մամլո ծառայությունը հայտնում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 2-ի իր հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Հետընտրական հանրահաքներից ...ՍՊՈՐՏ. ԱՆՊԱՐՏԵԼԻ ԱՐԹՈՒՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ «ՈՒՐՎԱԿԱՆԻ» ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Բռնցքամարտ Ծնունդով հայաստանցի Արթուր Աբրահամը, որը ներկայացնում է Գերմանիան, մարտի 29-ին կայացած մրցամարտում նոկաուտի ենթարկելով Միացյալ Նահանգներից Էլվին Այալային` յոթերորդ անգամ պաշտպանեց IBF վարկածով ...ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ և ԱՊԱԳԱ. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ
Ջոն Հյուզ 2
Նայում եմ, թե ինչպես են կոհակներն ալիքվում, Բայց երբեք չեն լքում հոսանքը Դեյվիդ Բոուի «Փոփոխություններ» Նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության ...ՌՈԲԵՐՏ «ՇԻՆԱՐԱ՞Ր». ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ՆԵՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Սուրեն Մուսայելյան 4
Մի քանի օրից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության զեկը կհանձնի իր ընտրած հաջորդին: Պաշտոնավարումն ավարտող նախագահը հույս ունի մնալ ժողովրդի հիշողության մեջ, որին կառավարել է տասը տարի, ...ՓՈՂԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ. ՇԱՏ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՐՑՐԱԾԻ ՄԻ ՄԱՍԸ ՄԻԱՅՆ, ՄԵԾ ՄԱՍԸ ԴԺԳՈՀ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԻՑ
Սառա Խոջոյան
Չնայած նախընտրական ու հետընտրական թոհուբոհին` փետրվարին փոխհատուցվել են ավելի քան 1600 մարդու խորհրդային ավանդները: Սակայն խաբված ավանդատուներից շատերը զայրացած են, իրենց կարծիքով, փոխհատուցման անարդար ...ԿԱՊԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է. ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՀԱՎՈՐՎԵԼ Է ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ
Արմինե Ավագյան
Տեխնիկական գիտությունների թեկնածու 37-ամյա Սարգիս Մանուկյանն այն հատուկենտ դասախոսներից է, ով Երևան-Կապան երկար ճանապարհն անցնում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղում դասախոսություն ...ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵՐԵԼ Է ԼՂՀ-Ն. ՈՒԺԳԻՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Նաիրա ՀայրումյանՂարաբաղում մարտի վերջին մոլեգնած փոթորիկի հետևանքների վերացման աշխատանքները դեռ շարունակվում են: Քամու արագությունը հասել է վայրկյանում 50 մետրի: Տարեցներն ասում են, որ նման ուժգնության քամի վերջին 50 ...ՃԱՆԱՉՈՒՄ` Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞. ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Արիս Ղազինյան 2
Ընդամենը մի քանի օրից, երկու լրիվ հնգամյա ժամկետ նախագահելուց հետո, Ռոբերտ Քոչարյանը կավարտի իր պաշտոնավարումը ` թողնելով իր հաջորդին, ի թիվս այլ հարցերի, նաև վեճը Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի չկարգավորված ...ՄԵՂԱՎՈՐ Է. ՎԱՆԱՁՈՐԻ ԲՆԱԿԻՉԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նաիրա Բուլղադարյան
Վանաձորի բնակչին դատարանը ենթարկեց 300 հազար դրամ (շուրջ 1000$) տուգանքի՝ ապացուցված համարելով նրա անօրինական գործողությունները: Լոռու մարզի դատախազությունը մեղադրանք ներկայացրեց 59-ամյա Սոֆա Քալանթարյանին ...ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐՈՒՄ. ԵԽ ԽՈՒՄԲԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան դիվանագետների պատվիրակությունը զգուշացրել էր Հայաստանի իշխանություններին, որ ԵԽ անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը: Եվրոպայի խորհրդի նախարարների ...ՊԱՏՃԱՌ և ՊԱՀԱՆՋ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Գայանե ԱբրահամյանՔննադատներն այն կոչում են «վհուկաորս», իշխանությունները` լավ քաղաքականություն: Պիտակները թողնենք մի կողմ. Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ ոստիկանների ուշադրության կենտրոնում: Զբոսանքի դուրս եկած ...ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵՐԹԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ «ՀՅՈՒՐԵՐ» ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Մարիաննա Գրիգորյան
Անցյալ շաբաթ, երբ արմատական ընդդիմադիր «Չորրորդ իշխանություն» թերթը, սովորականի պես, իշխանության մասին «թունդ» հոդվածներ էր պատրաստում, ներս մտան հարկային պետական ծառայության աշխատակիցները և ծանուցագիր ...ԹԻՐԱԽ ԴԱՐՁԱԾ. ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՈՐՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Սառա Խոջոյան
Հայաստանում որս կազմակերպող իտալական ընկերության մասին տեղեկություններն առաջ բերեցին բնապահպանների տագնապը, որ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում դա կարող է հանգեցնել որոշ թռչնատեսակների ոչնչացմանը: ...ԱՐևԻ ՓԱՅԼԸ. ՀԱՏՈՒԿ ՏԵՍԱԾՐԻՉԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿՈՒՅՐԵՐԸ ՀԱՍՈՒ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Արփի Հարությունյան
Հայ գիտնականների մշակած համակարգը նոր աշխարհ է բացում կույր և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: «Արև» տեսածրիչը (սքաներ) ճանաչում է տեքստը, ապա այն վերածում համակարգչային ձայնի, որը կարդում է ...«ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ». ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Եվրոպական ամենահեղինակավոր դիվանագիտական կազմակերպություններից երկուսը անընդունելի են համարել հանրահավաքների ազատությունը սահմանափակող մարտիմեկյան հետընտրական անկարգություններից հետո ԱԺ-ի կողմից ընդունված ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԳԵՆԵՐԱԼԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ. ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

ԿԱԼԱՆՔ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱԿԱՆԸ
Մարիաննա Գրիգորյան
ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԵՑ. 13 ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ, ՈՄԱՆՔ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Սուրեն Մուսայելյան
ՌՈԲԵՐՏ «ՇԻՆԱՐԱ՞Ր». ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ` ԵԶՐԱՓԱԿԻՉ ՆԵՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՄՆԱՑԵԼ
Սուրեն Մուսայելյան
ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ և ԱՊԱԳԱ. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ
Ջոն Հյուզ
ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ
ՀԵՏԱՊՆԴՎՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՀԱՅՑՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱՄԱԿՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ»
ԵՎՐՈՔՆՆԱՐԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍ-ԿԱՍՊՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Սառա Խոջոյան
ՁԱԽՈՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր. ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻև ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ
Արիս Ղազինյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

