
Հրատարակված է Մարտ 28, 2008
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՍԵՔ ՁԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՅՆ, ԻՆՉ ՆԱ ՈՒԶՈՒՄ Է ԼՍԵԼ
- «Ներիր»-ը, Կարծես, ամենադժվար բառը լինի Էլթոն Ջոն «Ներիր» Նախագահ Սերժ Սարգսյանի առջև գրեթե լինքոլնյան հնարավորություններ են բացվում, երբ մոտ տասը օրից նա ստանձնի նոր պաշտոնը: Դժվար է պատկերացնել մի երկիր, որն ավելի պառակտված լինի այլ պատճառներով, քան պատերազմն ու, թերևս, ռասայական հարցերը` տխմար զանգվածային անհամաձայնության ամենատարածված մեղավորները: Եվ հենց այն մարդիկ, ովքեր այնքան են ցավում այս երկրի համար, որ դիմացել են անցած վեց շաբաթների թշվառ վիճակին, արյունահեղությանն ու բռնապետական ճնշմանը ու շարունակում են ապրել այստեղ, հենց նրանք էլ նորընտիր նախագահին տալիս են այդ հնարավորությունը: Հանուն ազգի համախմբման` եկեք փոխարինենք կասկածն ու թշնամանքը բարի կամքի արտահայտությամբ ու հավատանք բարձրագույն բարիքի հնարավորությանը: Անկեղծ լինենք, այլ ընտրություն չկա: Ոչ երկրի ներսում առկա հակակրանքը, ոչ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքները, ոչ էլ միջազգային քննադատությունը չփոխեցին Սարգսյանի վճռականությունն ու հավատը, որ իրեն Հայաստանը ղեկավարելու մանդատ է տրվել: Փողոցում սպանված մարդիկ արգելք չէին նրա ճանապարհին. դա ցավալի միջադեպ էր, բայց ոչ այնքան կարևոր, որ սգո ազգային օր հայտարարվեր` մինչ ընտրված նախագահը շտապում էր Կրեմլ` իր թագադրությանը: Սարգսյանը մեկն է այն բազմաթիվ գործիչներից, որոնց թվում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, ովքեր այս օրերին անարժան վարք ցուցաբերեցին. Տեր-Պետրոսյանը մշտապես չարախոսում էր Սարգսյանի հասցեին, իսկ Սարգսյանն էլ իրեն այնպես էլ պահում, կարծես ուզում էր, որ այդ մեղադրանքները կպչեն իրեն: Իսկ պաշտոնավարումն ավարտող նախագահն արթնացել էր այն կարճատև նինջից, որն սկսվել էր անցյալ տարվա ապրիլից, երբ նա հանձնեց պետությունը Սարգսյանին` դժգոհելով իր անդորրը խախտած այդ ամբողջ աղմուկից, որն ընդհատեց նրա խաղաղ հեռացումը բավական անհասկանալի մի հանրապետության ղեկավարի պաշտոնից դեպի իրեն սպասող որևէ լուրջ գործարար պաշտոնի: Երբ անցյալ տարի մահացավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, տպավորությունն այնպիսին էր, կարծես մահացել էր ինքը` Քոչարյանը. բոլորի աչքերն ուղղված էին Սարգսյանին` Օծյալին: Սակայն Քոչարյանն ապացուցեց, որ «կաղ բադը» կարող է կատաղի լինել, և նա դեռ ժամանակ ունի` մարդու իրավունքների ժողովրդավարական համակարգից Հայաստանի օրենսդրական նահանջը ձևակերպելու համար: Նախագահն ու վարչապետը, որոնք սիրաշահելով ձգտում են ապահովել իրենց ռուս կնքահայրերի համակրանքը, ինչպես նաև նույնքան արատավոր Տեր-Պետրոսյանը, որի դեմ առաջին երկուսը կհամախմբվեն սեփական դիրքերն ամրապնդելուց հետո, այս երեքը, փաստորեն, խաբել ու հուսախաբ են արել ազնիվ մարդկանց: Սակայն նրանցից մեկը` Սերժ Սարգսյանը, հնարավորություն ունի ամեն ինչ շտկելու: Աստված նրան օգնական, որ նա այդպես էլ վարվի: Թող բոլոր նրանք, ում համար թանկ է Հայաստանը, աղոթեն, որ նոր նախագահը դադարեցնի իր նախորդի սկսած հետապնդումները` համաներում հայտարարելով սխալ ձերբակալվածների նկատմամբ, թույլատրելով խաղաղ ցույցերը և միաժամանակ արդարացի ու խիստ միջոցներ կիրառելով խուլիգանների նկատմամբ, թույլատրելով հեռուստատեսությանն ու ռադիոյին հեռարձակել պաշտոնական տեսակետից տարբեր լրատվություն, համոզելով թշնամիներին, որ նույնիսկ պառակտված Հայաստանը նվազ վճռական չէ Ղարաբաղի հայերի անվտանգությունն ապահովելու գործում, և ներողություն խնդրելով զոհվածներից: Եթե ապրիլի 9-ին նախագահ Սարգսյանի պաշտոնակալության ելույթի առաջին բառերը լինեն «Ես ներողություն եմ խնդրում», ապա այս Հայաստանը կարող է հուսալ, որ իր նոր առաջնորդը հասկանում է իր ժողովրդի ցավն ու հոգսը և արժանի է նրա առաջնորդը լինելուն:

- Ջոն Հյուզ
Քննարկում
SkyFlyer գրել է:
Հրաշալի ենթատեքստով ու իմաստով հոդված էր։ Անձամբ չեմ կասկածում, որ Սերժ Սարգսյանը ավելի ազատամիտ ու համագործակցող կլինի իր նախորդից, սակայն ժողովրդից առկա իշխանությունների խզումը անհրաժեշտ է վերացնել և դա միայն կարող է անել անկեղծ ու արժանապատիվ վերաբերմունքը, որ մեր նորընտիր նախագահը կարող է ցուցաբերել։
Հուսանք, որ այդ բառերն իրոք կհնչեն նրա առաջին նախագահական ելույթում և նա ամեն ինչ կանի, վերականգնելու վստահությունն ու արդարությունը, որի պակասը զգում է այսօր մեր ազգը։
es գրել է:
amena arajin@ duk lragroxnert karox ek zer grchov kandel kam shenacnel hayoc erkir2 astvac zez el ognakan
Վերջին լուրերը, Մարտ 28, 2008
ԿԱԼԱՆՔ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱԿԱՆԸ
Մարիաննա Գրիգորյան 7Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` դիվանագիտական աշխատանքից հեռացված ազգականը պնդում է, որ ենթարկվել է քաղաքական հետապնդման, երբ ոստիկանները կալանավորել են իրեն ու ժամերով պահել կալանքի տակ առանց ...ՀԱՎԵՐԺ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԿՐԵՄԼԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Երկուշաբթի Հայաստանի ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպեց իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ: Դա նրա առաջին արտասահմանյան այցն էր անցյալ ամսվա վիճահարույց նախագահական ընտրություններում հաղթելուց ...ՀԵՏԱՊՆԴՎՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՀԱՅՑՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱՄԱԿՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ»
Խմբագրի կողմից` Անցյալ շաբաթ, երբ արտակարգ դրության շրջանակներում Հայաստանում սահմանափակված էր լրատվամիջոցների գործունեությունը, ձերբակալվածների ընտանիքների անդամները հանդես եկան նամակով` հայցելով միջազգային ...Ա.Զ.ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ Է ԸՆՏՐՎԵԼ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ. «ԳԱԼԱ»-Ն ԿԱՐՈՂԱՑԱՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐ ԱՊԱԳԱՆ
Անի Հակոբյան
Երեքշաբթի` մարտի 25-ին, Գյումրու «ԳԱԼԱ» անկախ հեռուստաընկերությունը իշխանությունների սահմանած տուգանքը վճարելու համար անցկացված դրամահավաքի շնորհիվ հաղթականորեն խուսափեց փակվելուց: Անցյալ շաբաթ մեկնարկած ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԻ ՀԱՐՑԸ. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի արտգործնախարարությունը երեկ հաստատել է, որ Բուշի վարչակազմը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել Մարի Յովանովիչի անունը` որպես Հայաստանում ԱՄՆ հաջորդ դեսպանի: Ներկայումս Յովանովիչը ԱՄՆ-ի դեսպանն ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ 1
Կբարելավվե՞ն արդյոք Հայաստանի լարված հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, թե՞ ավելի կվատանան փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած իրադարձությունների հետևանքով` կախված կլինի նրանից, թե որքանով նախագահ Սերժ Սարգսյանի ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ
Կբարելավվե՞ն արդյոք Հայաստանի լարված հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, թե՞ ավելի կվատանան փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած իրադարձությունների հետևանքով` կախված կլինի նրանից, թե որքանով նախագահ Սերժ Սարգսյանի ...ԿԻԲԵՌՍԱԲՈՏԱ՞Ժ. ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՆԱև SMS «ՍԱԴՐԱՆՔՆԵՐ»
Սուրեն Մուսայելյան 1
Մարտի 1-ի իրադարձություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է առնվազն երկու քաղաքացու` SMS ուղարկելու համար, քանի որ, իրավապահների կարծիքով, դրանք վտանգ են ներկայացրել պետության համար: Հեռուստատեսությամբ ...«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔՆԵՐ». ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ, ԻՍԿ ԲՈՂՈՔԱՎՈՐՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ Է ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Մարիաննա Գրիգորյան
Մարտի 26-ին Երևանի կենտրոնում «ժողովրդական զբոսանքի» շրջանակներում նախատեսված ընթերցանության ակցիան տապալվեց: Ըստ ականատեսների` ընդամենը մի քանի մարդու հաջողվեց ցածրաձայն գիրք կարդալ, որից հետո ոստիկանները ...ԴՊՐՈՑ և ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՈՒՍՈՒՑԻՉՆ ԱՍՈՒՄ Է` ԻՐԵՆ ԳՈՐԾԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նաիրա Բուլղադարյան
Լոռու մարզի ուսուցիչ Նաիրի Արոյանը փետրվարի նախագահական ընտրություններից հետո դարձավ գործազուրկ: Արոյանն ասում է, որ իրեն գործից ազատել են, որովհետև նա պաշտպանել էր Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: ...ՄԱՐԶԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ. ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Նաիրա Բուլղադարյան
Երևանում հայտարարված արտակարգ դրությունը վերացվել է, սակայն հանրահավաքները արգելքի տակ են ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի մարզերում: Վանաձորի քաղաքային իշխանությունները (որոնք արտակարգ դրության ...ՃՆՇՈՒՄՆԵՐ ՄԱՄՈՒԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ՄԱՐԶԱՅԻՆ ԹԵՐԹԸ ԶԳՈՒՄ Է ՌԻՍԿԻ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԵՌԸ
Արմինե Ավագյան
Մարտի 16-ին` ժամը 20-ի սահմաններում, Գորիսի ոստիկանները հայտնվել էին Սյունիքում լույս տեսնող «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում ու առանց ծանուցագրի նրան բերման ենթարկել ոստիկանություն: ...ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Նաիրա Հայրումյան 1
Ղարաբաղում բոլորն ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն մեղավորներին որոշելիս ելնում են բացառապես Ղարաբաղի անվտանգության շահերից: Այստեղ ակնհայտորեն տեղյակ են Հայաստանում ...ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ԴԻՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ և ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ԼԻԲԵՐԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԱՐԴՅՈՒՆՔ
Արիս Ղազինյան
Այսօր չափազանց դժվար է որևէ կանխատեսում անել մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից հետո Հայաստանի զարգացման ուղիների հետ կապված: Արտակարգ դրության պատճառով հաղորդումների և տեղեկատվության սահմանափակումը ...ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁևԸ. ԿՀՐԱԺԱՐՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁևԱՉԱՓԻՑ
Նաիրա Հայրումյան
Մարտի կեսին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հավանություն տվեց Ադրբեջանի առաջարկած բանաձևին, որով, փաստորեն, ճանաչվում է Ղարաբաղը որպես գրավյալ տարածք: Վերլուծաբանների կարծիքով` նման քայլերով Բաքուն փորձում է ...ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՍԵՔ ՁԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՅՆ, ԻՆՉ ՆԱ ՈՒԶՈՒՄ Է ԼՍԵԼ
Ջոն Հյուզ 2
«Ներիր»-ը, Կարծես, ամենադժվար բառը լինի Էլթոն Ջոն «Ներիր» Նախագահ Սերժ Սարգսյանի առջև գրեթե լինքոլնյան հնարավորություններ են բացվում, երբ մոտ տասը օրից նա ստանձնի նոր պաշտոնը: Դժվար է պատկերացնել ...ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան 7
«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է «ԱՄԲԵՐ»-ՈՒՄ
Սուրեն ՄուսայելյանՖուտբոլ Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ դանիացի մասնագետ Յան Պոուլսենի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ. ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ, ԻՍԿ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐՈՒՄ` ՑԱԾՐ
Նաիրա ԲուլղադարյանՊԱՏՄԱԿԱՆ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ
Արիս Ղազինյան
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿԱԼԱՆՔ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱԿԱՆԸ
Մարիաննա Գրիգորյան
«Ի~ՆՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ». ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Վահան Իշխանյան
ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ. ՍՊԱՆՎԱԾ ԳՈՌ ՔԼՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Մարիաննա Գրիգորյան
«ԴԱՎԱՃԱՆԻՑ»` ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԵՐՈՒՎԱՐՆԵՐԸ
Արիս Ղազինյան
ՏԵՍԱԿԵՏ. ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Արփի Հարությունյան
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ և ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՄՂՁԱՎԱՆՋ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ. ՑՈՒՑԱՐԱՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գայանե Աբրահամյան
ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

