
Հրատարակված է Մարտ 28, 2008
ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
- Ղարաբաղում բոլորն ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն մեղավորներին որոշելիս ելնում են բացառապես Ղարաբաղի անվտանգության շահերից: Այստեղ ակնհայտորեն տեղյակ են Հայաստանում ղարաբաղցիների նկատմամբ վերաբերմունքի վատացմանը: Սակայն դա Ղարաբաղում ամենաշատ քննարկվող թեման չէ, ոչ թե որ չի հուզում, այլ որովհետև շատերը նախընտրում են բարձրաձայն չխոսել այդ մասին: «1970-ականներին ես Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի ուսանող էի,- ասում է Ստեփանակերտի բնակիչ Վլադիմիր Խաչատրյանը: - Այն ժամանակ էլ ղարաբաղցիների նկատմամբ կանխակալ վերաբերմունք կար: Չեմ կարող ասել` մեզ չէին սիրում, բայց մի տեսակ առանձնացնում էին ուրիշներից: Տարիների հետ այդ վերաբերմունքը բազմիցս փոխվեց` լավանալով ու վատանալով` կախված քաղաքական իրավիճակից: Կարծում եմ` ներկա վիճակն էլ շուտով կփոխվի: Երևանցիները պարզապես քավության նոխազ են փնտրում, և այս անգամ էլ, ինչպես միշտ, մեղավորը ղարաբաղցիներն են»: Այն մարդիկ, ում «ԱրմենիաՆաուն» հարցերով դիմում էր Ստեփանակերտում, սկզբում այդ թեմայով ընդհանրապես չէին ուզում խոսել` ասելով, որ բոլոր հայերին պետք է չպառակտվելու կոչ անել: «Անցյալ ամռանը Երևանում էի, և ղարաբաղցիների մասին երևանցիների կարծիքն իմացա մի ծանոթից,- ասում է 53-ամյա Մարինա Մկրտչյանը: - Պարզվում է` Երևանում մարդիկ կարծում են, թե ղարաբաղցիներն ապրում են լիության մեջ, որ ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հայաստանցիների ամբողջ վաստակածն ուղարկում են Ղարաբաղ, որ այնտեղ մայթերը մարմարից են, ռեստորանները, Աստված գիտե, թե ինչպիսին են, որ բոլորը ջիփ են քշում: Ես պարզապես հրավիրեցի նրան մեր տուն: Իհարկե, չեկավ, բայց, կարծում եմ` սկսեց կասկածել Երևանում տարածվող ասեկոսեներին»: Երևանում մարտի 1-ի իրադարձություններից հետո որոշ մարդկանց շրջանում սկսեց խուճապ տարածվել, հատկապես նրանց, ովքեր Երևանում ազգականներ ունեն: Ասում էին, իբր Ղարաբաղից եկող մեքենաները քարկոծում են: Սակայն ոչ ոք չէր ասում, թե կոնկրետ ում մեքենան են քարկոծել, և ով է տուժել: «Քույրս ապրում է Երևանի կենտրոնում: Մենք Բաքվից ենք,- ասում է 46-ամյա Վյաչեսլավ Սերոյանը: - Արտակարգ դրություն հայտարարելու օրը քույրս զանգահարեց ու ասաց, որ քաղաքում լուրեր են տարածվել, թե գիշերը ղարաբաղցիների տների վրա հարձակվելու են: Նա լաց էր լինում ու հիշում էր Բաքվի ջարդերը: Ես հանգստացրի նրան ու ասացի, որ դա հնարած բան է, և այդպիսի բան հնարավոր չէ: Ամեն դեպքում` տհաճ նստվածքը մնաց»: Հարցվածները չէին ցանկանում խոսել Ղարաբաղ-Երևան հարաբերությունների մասին և խորհուրդ էին տալիս զգույշ լինել այդ թեմայով խոսելիս, մանավանդ որ հայերի ու հայերի միջև հակասության մասին այդ խոսակցությունները երբեք ասեկոսեների մակարդակից չեն հասնում նորությունների մակարդակ: «Բոլորն ասում են, թե հայաստանցիները մեղադրում են ղարաբաղցիներին: Ոչ ընդդիմադիր, ոչ իշխանական մամուլում ես նման մեղադրանքներ չեմ տեսել: Միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է իր ելույթում ասել, որ «ղարաբաղցիները» պետք է հեռանան: Բայց նա, ակնհայտորեն, նկատի ունի երկու հայտնի անձի: Կարծում եմ` բոլորն են հասկանում նման մեղադրանքների անիմաստությունը, այդ պատճառով էլ մամուլը դրանց չի անդրադառնում»,- ասում է լրագրող Անահիտ Դանիելյանը: «ԱրմենիաՆաուին» տված հարցազրույցում նախկին ազատամարտիկ Արմեն Սարգսյանն ասում է. «Ինձ միայն մեկ հարց է հուզում` Ղարաբաղի ապագան: Եթե նույնիսկ Սերժը վատ նախագահ է, բայց խոստանում է պահել Ղարաբաղը, ես նրա կողմից եմ: Եթե Լևոնն ասի, որ Ղարաբաղը չի տալու, թող նա լինի նախագահ: Առայժմ նրանցից ոչ մեկն այդպիսի բան չի ասել»:

- Նաիրա Հայրումյան
Քննարկում
los angeles գրել է:
hayastan@ piti ghekavari hayastancinnnnnnnnnnnnnnn verj
gharabagnel gharabaghcin
Վերջին լուրերը, Մարտ 28, 2008
ԿԱԼԱՆՔ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱԿԱՆԸ
Մարիաննա Գրիգորյան 7Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` դիվանագիտական աշխատանքից հեռացված ազգականը պնդում է, որ ենթարկվել է քաղաքական հետապնդման, երբ ոստիկանները կալանավորել են իրեն ու ժամերով պահել կալանքի տակ առանց ...ՀԱՎԵՐԺ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԿՐԵՄԼԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Երկուշաբթի Հայաստանի ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպեց իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ: Դա նրա առաջին արտասահմանյան այցն էր անցյալ ամսվա վիճահարույց նախագահական ընտրություններում հաղթելուց ...ՀԵՏԱՊՆԴՎՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՀԱՅՑՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱՄԱԿՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ»
Խմբագրի կողմից` Անցյալ շաբաթ, երբ արտակարգ դրության շրջանակներում Հայաստանում սահմանափակված էր լրատվամիջոցների գործունեությունը, ձերբակալվածների ընտանիքների անդամները հանդես եկան նամակով` հայցելով միջազգային ...Ա.Զ.ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ Է ԸՆՏՐՎԵԼ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ. «ԳԱԼԱ»-Ն ԿԱՐՈՂԱՑԱՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐ ԱՊԱԳԱՆ
Անի Հակոբյան
Երեքշաբթի` մարտի 25-ին, Գյումրու «ԳԱԼԱ» անկախ հեռուստաընկերությունը իշխանությունների սահմանած տուգանքը վճարելու համար անցկացված դրամահավաքի շնորհիվ հաղթականորեն խուսափեց փակվելուց: Անցյալ շաբաթ մեկնարկած ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԻ ՀԱՐՑԸ. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի արտգործնախարարությունը երեկ հաստատել է, որ Բուշի վարչակազմը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել Մարի Յովանովիչի անունը` որպես Հայաստանում ԱՄՆ հաջորդ դեսպանի: Ներկայումս Յովանովիչը ԱՄՆ-ի դեսպանն ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ 1
Կբարելավվե՞ն արդյոք Հայաստանի լարված հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, թե՞ ավելի կվատանան փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած իրադարձությունների հետևանքով` կախված կլինի նրանից, թե որքանով նախագահ Սերժ Սարգսյանի ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ
Կբարելավվե՞ն արդյոք Հայաստանի լարված հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, թե՞ ավելի կվատանան փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած իրադարձությունների հետևանքով` կախված կլինի նրանից, թե որքանով նախագահ Սերժ Սարգսյանի ...ԿԻԲԵՌՍԱԲՈՏԱ՞Ժ. ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՆԱև SMS «ՍԱԴՐԱՆՔՆԵՐ»
Սուրեն Մուսայելյան 1
Մարտի 1-ի իրադարձություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է առնվազն երկու քաղաքացու` SMS ուղարկելու համար, քանի որ, իրավապահների կարծիքով, դրանք վտանգ են ներկայացրել պետության համար: Հեռուստատեսությամբ ...«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔՆԵՐ». ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ, ԻՍԿ ԲՈՂՈՔԱՎՈՐՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ Է ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Մարիաննա Գրիգորյան
Մարտի 26-ին Երևանի կենտրոնում «ժողովրդական զբոսանքի» շրջանակներում նախատեսված ընթերցանության ակցիան տապալվեց: Ըստ ականատեսների` ընդամենը մի քանի մարդու հաջողվեց ցածրաձայն գիրք կարդալ, որից հետո ոստիկանները ...ԴՊՐՈՑ և ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՈՒՍՈՒՑԻՉՆ ԱՍՈՒՄ Է` ԻՐԵՆ ԳՈՐԾԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նաիրա Բուլղադարյան
Լոռու մարզի ուսուցիչ Նաիրի Արոյանը փետրվարի նախագահական ընտրություններից հետո դարձավ գործազուրկ: Արոյանն ասում է, որ իրեն գործից ազատել են, որովհետև նա պաշտպանել էր Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: ...ՄԱՐԶԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ. ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Նաիրա Բուլղադարյան
Երևանում հայտարարված արտակարգ դրությունը վերացվել է, սակայն հանրահավաքները արգելքի տակ են ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի մարզերում: Վանաձորի քաղաքային իշխանությունները (որոնք արտակարգ դրության ...ՃՆՇՈՒՄՆԵՐ ՄԱՄՈՒԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ՄԱՐԶԱՅԻՆ ԹԵՐԹԸ ԶԳՈՒՄ Է ՌԻՍԿԻ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԵՌԸ
Արմինե Ավագյան
Մարտի 16-ին` ժամը 20-ի սահմաններում, Գորիսի ոստիկանները հայտնվել էին Սյունիքում լույս տեսնող «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում ու առանց ծանուցագրի նրան բերման ենթարկել ոստիկանություն: ...ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Նաիրա Հայրումյան 1
Ղարաբաղում բոլորն ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն մեղավորներին որոշելիս ելնում են բացառապես Ղարաբաղի անվտանգության շահերից: Այստեղ ակնհայտորեն տեղյակ են Հայաստանում ...ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ԴԻՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ և ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ԼԻԲԵՐԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԱՐԴՅՈՒՆՔ
Արիս Ղազինյան
Այսօր չափազանց դժվար է որևէ կանխատեսում անել մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից հետո Հայաստանի զարգացման ուղիների հետ կապված: Արտակարգ դրության պատճառով հաղորդումների և տեղեկատվության սահմանափակումը ...ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁևԸ. ԿՀՐԱԺԱՐՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁևԱՉԱՓԻՑ
Նաիրա Հայրումյան
Մարտի կեսին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հավանություն տվեց Ադրբեջանի առաջարկած բանաձևին, որով, փաստորեն, ճանաչվում է Ղարաբաղը որպես գրավյալ տարածք: Վերլուծաբանների կարծիքով` նման քայլերով Բաքուն փորձում է ...ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՍԵՔ ՁԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՅՆ, ԻՆՉ ՆԱ ՈՒԶՈՒՄ Է ԼՍԵԼ
Ջոն Հյուզ 2
«Ներիր»-ը, Կարծես, ամենադժվար բառը լինի Էլթոն Ջոն «Ներիր» Նախագահ Սերժ Սարգսյանի առջև գրեթե լինքոլնյան հնարավորություններ են բացվում, երբ մոտ տասը օրից նա ստանձնի նոր պաշտոնը: Դժվար է պատկերացնել ...ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան 7
«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է «ԱՄԲԵՐ»-ՈՒՄ
Սուրեն ՄուսայելյանՖուտբոլ Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ դանիացի մասնագետ Յան Պոուլսենի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿԱԼԱՆՔ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱԿԱՆԸ
Մարիաննա Գրիգորյան
«Ի~ՆՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ». ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Վահան Իշխանյան
ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ. ՍՊԱՆՎԱԾ ԳՈՌ ՔԼՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Մարիաննա Գրիգորյան
«ԴԱՎԱՃԱՆԻՑ»` ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԵՐՈՒՎԱՐՆԵՐԸ
Արիս Ղազինյան
ՏԵՍԱԿԵՏ. ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Արփի Հարությունյան
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ և ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՄՂՁԱՎԱՆՋ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ. ՑՈՒՑԱՐԱՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գայանե Աբրահամյան
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱ
ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

