
Հրատարակված է Մարտ 28, 2008
ՄԱՐԶԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ. ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ
- Երևանում հայտարարված արտակարգ դրությունը վերացվել է, սակայն հանրահավաքները արգելքի տակ են ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի մարզերում: Վանաձորի քաղաքային իշխանությունները (որոնք արտակարգ դրության ժամանակ երկու հանրահավաք էին արգելել) վերջերս կրկին մերժեցին հանրահավաք անցկացնելու դիմումը: Քաղաքապետարան դիմած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը ցանկանում էր հանրահավաք անցկացնել երեք օր` մարտի 25-ին, 26-ին ու 27-ին: Դրանք պետք է նվիրված լինեին տեղեկատվության ազատությանը: Արտակարգ դրության ժամանակ մերժելով հանրահավաք անցկացնելու դիմումները` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ասել է. «Ինչո՞ւ ենք ուզում ժողովրդին հրահրել, ինչո՞ւ ենք ուզում աշխարհի աչքին վատ երևալ»: Քաղաքապետի մտահոգությունը կիսում է ոստիկանության մարզային վարչության պետ Գեորգի Գրիգորյանը: «էդ իրավունքները ուզում եք հրապարակո՞ւմ պաշտպանել,- ասել է Գրիգորյանը` հայտարարելով, թե կան զինված մարդիկ, որոնց իրենք փնտրում են: - Եթե մի բան լինի, դուք պատասխան կտա՞ք»: Հանրահավաքներն արգելելու որոշում կայացնելիս Վանաձորի քաղաքապետն առաջնորդվել է ՀՀ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Լոռու մարզային վարչության եզրակացությունները: Վանաձորի քաղաքային իշխանությունների նման գործելակերպի հիմքում մի պատճառաբանություն է ընկած. նկատի ունենալով երևանյան դեպքերը՝ հանրահավաքները ժամանակավրեպ են: «Այս պահին հանրահավաքները խարխլում են մեր պետականությունը»,- եզրակացրել է քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Իրավապաշտպան կազմակերպության ցանկությանը օպտիմալ լուծում տալու համար քաղաքապետն առաջարկել է փակ տարածք տրամադրել կազմակերպությանը իր ուզած հանրահավաքն անցկացնելու համար: Ոստիկանության մարզային վարչության ներկայացուցիչն էլ ամփոփելով իր խոսքը՝ կեսկատակ-կեսլուրջ ասել է, թե հանրահավաքը կարող են անցկացնել ոստիկանության շենքի առջև, իսկ «Արցախ» պուրակում իրենք չեն կարող վերահսկել իրավիճակը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատրվակ է համարում այն պնդումները, թե հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ: «Տեղական ինքնակառավարման մարմիններն ու իշխանությունները ցանկացած հրապարակային ակտիվության մեջ իրենց համար վտանգ են տեսնում: Քաղաքացիական ընդվզումից, հրապարակային ցանկացած գործողությունից վախենում են միայն այն իշխանությունները, որոնք իրենց բնույթով ամբողջատիրական են»,- ասում է Սաքունցը: Ըստ նրա` կայունություն ասածը իշխանությունները տեսնում են ոչ թե իրավունքների ու ազատությունների իրականացման, այլ դրանց սահմանափակման մեջ: Նա համոզված է, որ իշխանությունները, հանրահավաքները մերժելով, ըստ էության, վստահ չեն, որ տիրապետում են իրավիճակին: Ներկայումս կազմակերպությունը մտադիր է դիմել դատարան (ինչպես առաջին մերժման դեպքում` արտակարգ դրության ժամանակ): Թեև առաջին հանրահավաքի անցկացման մերժման մասին որոշումը ՀՀ վարչական դատարանը թողել է ուժի մեջ, Սաքունցը չի ընկրկում: Եթե դատարանն այս անգամ էլ մերժի նրա հայցն ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, Սաքունցը վիճարկելու է դատարանի որոշումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Միաժամանակ նա չի պատրաստվում հանգիստ թողնել քաղաքային իշխանություններին ու դիմելու է Վանաձորի քաղաքապետարան՝ կրկին հանրահավաքի անցկացման պահանջով: Սաքունցն ասում է, որ մերժվելու դեպքում նոր դիմում է գրելու քաղաքապետարան:

- Նաիրա Բուլղադարյան
Վերջին լուրերը, Մարտ 28, 2008
ԿԱԼԱՆՔ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱԿԱՆԸ
Մարիաննա Գրիգորյան 7Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` դիվանագիտական աշխատանքից հեռացված ազգականը պնդում է, որ ենթարկվել է քաղաքական հետապնդման, երբ ոստիկանները կալանավորել են իրեն ու ժամերով պահել կալանքի տակ առանց ...ՀԱՎԵՐԺ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԿՐԵՄԼԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Երկուշաբթի Հայաստանի ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպեց իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ: Դա նրա առաջին արտասահմանյան այցն էր անցյալ ամսվա վիճահարույց նախագահական ընտրություններում հաղթելուց ...ՀԵՏԱՊՆԴՎՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՀԱՅՑՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱՄԱԿՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ»
Խմբագրի կողմից` Անցյալ շաբաթ, երբ արտակարգ դրության շրջանակներում Հայաստանում սահմանափակված էր լրատվամիջոցների գործունեությունը, ձերբակալվածների ընտանիքների անդամները հանդես եկան նամակով` հայցելով միջազգային ...Ա.Զ.ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ Է ԸՆՏՐՎԵԼ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ. «ԳԱԼԱ»-Ն ԿԱՐՈՂԱՑԱՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐ ԱՊԱԳԱՆ
Անի Հակոբյան
Երեքշաբթի` մարտի 25-ին, Գյումրու «ԳԱԼԱ» անկախ հեռուստաընկերությունը իշխանությունների սահմանած տուգանքը վճարելու համար անցկացված դրամահավաքի շնորհիվ հաղթականորեն խուսափեց փակվելուց: Անցյալ շաբաթ մեկնարկած ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԻ ՀԱՐՑԸ. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի արտգործնախարարությունը երեկ հաստատել է, որ Բուշի վարչակազմը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել Մարի Յովանովիչի անունը` որպես Հայաստանում ԱՄՆ հաջորդ դեսպանի: Ներկայումս Յովանովիչը ԱՄՆ-ի դեսպանն ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ 1
Կբարելավվե՞ն արդյոք Հայաստանի լարված հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, թե՞ ավելի կվատանան փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած իրադարձությունների հետևանքով` կախված կլինի նրանից, թե որքանով նախագահ Սերժ Սարգսյանի ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ
Կբարելավվե՞ն արդյոք Հայաստանի լարված հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, թե՞ ավելի կվատանան փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած իրադարձությունների հետևանքով` կախված կլինի նրանից, թե որքանով նախագահ Սերժ Սարգսյանի ...ԿԻԲԵՌՍԱԲՈՏԱ՞Ժ. ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՆԱև SMS «ՍԱԴՐԱՆՔՆԵՐ»
Սուրեն Մուսայելյան 1
Մարտի 1-ի իրադարձություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է առնվազն երկու քաղաքացու` SMS ուղարկելու համար, քանի որ, իրավապահների կարծիքով, դրանք վտանգ են ներկայացրել պետության համար: Հեռուստատեսությամբ ...«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔՆԵՐ». ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ, ԻՍԿ ԲՈՂՈՔԱՎՈՐՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ Է ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Մարիաննա Գրիգորյան
Մարտի 26-ին Երևանի կենտրոնում «ժողովրդական զբոսանքի» շրջանակներում նախատեսված ընթերցանության ակցիան տապալվեց: Ըստ ականատեսների` ընդամենը մի քանի մարդու հաջողվեց ցածրաձայն գիրք կարդալ, որից հետո ոստիկանները ...ԴՊՐՈՑ և ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՈՒՍՈՒՑԻՉՆ ԱՍՈՒՄ Է` ԻՐԵՆ ԳՈՐԾԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նաիրա Բուլղադարյան
Լոռու մարզի ուսուցիչ Նաիրի Արոյանը փետրվարի նախագահական ընտրություններից հետո դարձավ գործազուրկ: Արոյանն ասում է, որ իրեն գործից ազատել են, որովհետև նա պաշտպանել էր Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: ...ՄԱՐԶԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ. ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Նաիրա Բուլղադարյան
Երևանում հայտարարված արտակարգ դրությունը վերացվել է, սակայն հանրահավաքները արգելքի տակ են ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի մարզերում: Վանաձորի քաղաքային իշխանությունները (որոնք արտակարգ դրության ...ՃՆՇՈՒՄՆԵՐ ՄԱՄՈՒԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ՄԱՐԶԱՅԻՆ ԹԵՐԹԸ ԶԳՈՒՄ Է ՌԻՍԿԻ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԵՌԸ
Արմինե Ավագյան
Մարտի 16-ին` ժամը 20-ի սահմաններում, Գորիսի ոստիկանները հայտնվել էին Սյունիքում լույս տեսնող «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում ու առանց ծանուցագրի նրան բերման ենթարկել ոստիկանություն: ...ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Նաիրա Հայրումյան 1
Ղարաբաղում բոլորն ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն մեղավորներին որոշելիս ելնում են բացառապես Ղարաբաղի անվտանգության շահերից: Այստեղ ակնհայտորեն տեղյակ են Հայաստանում ...ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ԴԻՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ և ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ԼԻԲԵՐԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԱՐԴՅՈՒՆՔ
Արիս Ղազինյան
Այսօր չափազանց դժվար է որևէ կանխատեսում անել մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից հետո Հայաստանի զարգացման ուղիների հետ կապված: Արտակարգ դրության պատճառով հաղորդումների և տեղեկատվության սահմանափակումը ...ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁևԸ. ԿՀՐԱԺԱՐՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁևԱՉԱՓԻՑ
Նաիրա Հայրումյան
Մարտի կեսին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հավանություն տվեց Ադրբեջանի առաջարկած բանաձևին, որով, փաստորեն, ճանաչվում է Ղարաբաղը որպես գրավյալ տարածք: Վերլուծաբանների կարծիքով` նման քայլերով Բաքուն փորձում է ...ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՍԵՔ ՁԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՅՆ, ԻՆՉ ՆԱ ՈՒԶՈՒՄ Է ԼՍԵԼ
Ջոն Հյուզ 2
«Ներիր»-ը, Կարծես, ամենադժվար բառը լինի Էլթոն Ջոն «Ներիր» Նախագահ Սերժ Սարգսյանի առջև գրեթե լինքոլնյան հնարավորություններ են բացվում, երբ մոտ տասը օրից նա ստանձնի նոր պաշտոնը: Դժվար է պատկերացնել ...ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան 7
«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է «ԱՄԲԵՐ»-ՈՒՄ
Սուրեն ՄուսայելյանՖուտբոլ Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ դանիացի մասնագետ Յան Պոուլսենի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿԱԼԱՆՔ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱԿԱՆԸ
Մարիաննա Գրիգորյան
«Ի~ՆՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ». ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Վահան Իշխանյան
ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ. ՍՊԱՆՎԱԾ ԳՈՌ ՔԼՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Մարիաննա Գրիգորյան
«ԴԱՎԱՃԱՆԻՑ»` ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԵՐՈՒՎԱՐՆԵՐԸ
Արիս Ղազինյան
ՏԵՍԱԿԵՏ. ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Արփի Հարությունյան
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ և ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՄՂՁԱՎԱՆՋ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ. ՑՈՒՑԱՐԱՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գայանե Աբրահամյան
ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

