
Հրատարակված է Մարտ 28, 2008
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔՆԵՐ». ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ, ԻՍԿ ԲՈՂՈՔԱՎՈՐՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ Է ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔԸ
- Մարտի 26-ին Երևանի կենտրոնում «ժողովրդական զբոսանքի» շրջանակներում նախատեսված ընթերցանության ակցիան տապալվեց: Ըստ ականատեսների` ընդամենը մի քանի մարդու հաջողվեց ցածրաձայն գիրք կարդալ, որից հետո ոստիկանները սկսեցին մեքենաներով մարդկանց տեղափոխել Կենտրոն ոստիկանության բաժին: «Այն, ինչ տեղի էր ունենում երեկ, խայտառակություն է: Ուրիշ կերպ բնութագրել չեմ կարող: Անհեթեթ խայտառակություն,- հինգշաբթի «ԱրմենիաՆաուին» ասաց Լևոն Տեր-Պետրոսյանի դաշնակից Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը: - Մարդկանց առանց որևէ զգուշացման տանում էին ոստիկանություն՝ հարցաքննության, միայն այն բանի համար որ այդ պահին զբոսնում էին Հյուսիսային պողոտայով»: Ըստ ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի, որը «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ եղել է դեպքի վայրում, Կենտրոն համայնքի ոստիկանություն բերման է ենթարկվել ավելի քան 4 տասնյակ մարդ: «Տվյալները մեզ տրամադրեցին Կենտրոնի ոստիկանությունում: Բերման էին ենթարկել մարդկանց, որոնք պարզապես զբոսնում էին մայրաքաղաքի այդ մասով: Բոլորն էլ հետո ազատ են արձակվել, սակայն այդ ցուցադրական, արհեստականորեն ստեղծված իրավիճակը ոչ միայն ոտնահարում է մարդկանց իրավունքները, այլև գրգռում իրավիճակը»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Ալավերդյանը: Իրավիճակը թեև «գրգռված» էր դեռևս մինչև մարտի 1-ի արյունալի իրադարձությունները, հետաքրքիր ընթացք ստացավ մարտի 21-ի (արտակարգ դրությունը վերացնելու առաջին օրը) մոմավառությանը հաջորդող օրերին՝ ստանալով «ժողովրդական զբոսանքներ» անվանումը: «Ժողովրդական զբոսանքները» հակադարձումն էին մարտի 17-ին ԱԺ-ի ընդունած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխություններին: Մարտի 17-ի երեկոյան ԱԺ արտահերթ նիստում 90 «կողմ» և 6 «դեմ» ձայնով ընդունված օրենքի լրացումներն ընդլայնում են զանգվածային միջոցառումներ՝ հանրահավաքներ, երթեր և ցույցեր արգելելու հնարավորությունները, որոնք, ՀՀԿ պատգամավորներից մեկի առաջարկությամբ, ուժի մեջ մտան ոչ թե սովորաբար նախատեսվող 10, այլ 1 օրվա ընթացքում: Արտակարգ դրության ավարտի շեմին ընդունված «օրենսդրական» փոփոխությունների նպատակը երթերի ու հանրահավաքների ընթացքում մարդկանց ձայնը լռեցնելու միտում ուներ: «Ճնշումներով հարցերին լուծում չի տրվում, դրանք առաջացնում են նոր լարվածություն,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: - Այդ գործողությունները չեն տեղավորվում ոչ իրավական դաշտի, ոչ էլ մարդու իրավունքների և քաղաքականության շրջանակներում: Եվ արդյունքում` մարդիկ պիտի նոր տարբերակներ գտնեին»: «Նոր տարբերակներով»` մարտի 22-ից` ամեն օր 18:00-ից սկիզբ առած «ժողովրդական զբոսանքների» շրջանակներում մարդիկ սկսեցին փողոց դուրս գալ՝ զբոսնել, բանավիճել, շախմատ խաղալ կամ էլ, ինչպես նախատեսվել էր՝ գիրք կարդալ: «Շարունակվում է իշխանությունների անօրինականությունների շքերթը»,- ասում է Խաչատրյանը, որը պատրաստվում է օրերս դիմել դատական ատյաններ՝ իր զբոսնելու իրավունքը խոչընդոտելու համար: ՀԺԿ անդամը պնդում է, որ հակառակ դեպքում դիմելու է նաև ԱԺ, որպեսզի մի նոր փոփոխություն մտցնեն, որը «կսահմանափակի քաղաքում զբոսնելու մարդկանց իրավունքը»: «Ընդունվում են փոփոխություններ, որոնք ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում,- ասում է Խաչատրյանը: - Հասկանում եմ, որ օրենքում փոփոխություններ են արվել, սակայն նույն այդ փոփոխությունների մեջ ես չեմ տեսել զբոսանքը, զրույցը, գիրք կարդալն արգելող դրույթներ, որի համար կարող են մարդուն բռնի ուժով, առանց հիմնավորման մտցնել ոստիկանական մեքենան ու տանել ոստիկանություն»: Իսկ ոստիկաններն էլ ասում են, որ կատարում են իրենց աշխատանքը: «Մենք մեր աշխատանքն ենք կատարում,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արտյոմ Բաբայանը: - Հնարավո՞ր է, որ այս փողոցում լինի հանցագործ, որը գտնվում է հետախուզման մեջ: Հնարավո՞ր է այս պայմաններում դա ճշտել: Անհնար է, չէ՞: Դրա համար կան համապատասխան բաժիններ, տեղեր, կանոնակարգված աշխատանք»: Նման «կանոնակարգված աշխատանքի» հետևանքով, ըստ քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի, իրավիճակը ոչ թե կմեղմանա, այլ կսրվի: «Նման գործողություններն ուղղված են վախի մթնոլորտ սերմանելուն»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Ենոքյանը: Նա համոզված է, որ իրավիճակն էլ ավելի կսրվի, քանի որ իշխանությունների ամենօրյա «լուծումներն» ու հետապնդումները, որոնք պիտի ապացուցեն, թե ամեն ինչ վերահսկողության տակ է, դրական արդյունք չեն բերի: «Անկասկած, «ժողովրդական զբոսանքները» կշարունակվեն, քանի որ ցուցադրական բռնություններով իրադրությունը շտկել հնարավոր չէ,- ասում է Ենոքյանը: - Եվ այս իրավիճակում արդեն կարևոր չէ` մեղավո՞ր ես, թե՞ ոչ, օրենք խախտո՞ւմ ես, թե՞ ոչ: Նույնիսկ ստեղծված անհեթեթ իրավիճակը մարդկանց հետ չի պահի իրենց բողոքի ձայնն արտահայտելուց»: ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց «ԱրմենիաՆաուին», թե երկրում «գուցե կա դժգոհության, բայց ոչ վախի մթնոլորտ»: «Խորհուրդ կտայի բոլորին առավել կոռեկտ լինել: Իրավական խնդիրներին պետք է տրվեն միայն իրավական գնահատականներ: Եթե ոտնահարվել են ինչ-որ մեկի իրավունքները, թող դիմեն դատարան,- ասաց Շարմազանովը: - Հայաստանն ունի մեկ ճանապարհ` դեպի ժողովրդավարություն: Իսկ ժողովրդավարությունը զարգանում է այն երկրում, որտեղ կարգուկանոն կա»: Չնայած իշխանության՝ կարգուկանոն հաստատելու մասին պնդումներին, մարտի 27-ին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերի մասնակիցներին բերման ենթարկելը՝ նշելով, որ մարտի 25-27-ը ոստիկանությունը բերման է ենթարկել «ժողովրդական զբոսանքների» մասնակից առնվազն ութ տասնյակ մարդու: «Հայաստանի կառավարությունը պետք է թույլ տա խաղաղ ցույցերը, այլ ոչ թե արգելի դրանք,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հոլի Քարթները: - Ըստ էության, նոր սահմանափակումներով խաղաղ ցուցարարներին պատժում են մարտի 1-ին տեղի ունեցած բռնությունների համար»: Human Rights Watch-ի հայտարարության մեջ նշվում է, áñ հանրահավաքների, երթերի և ցույցերի իրավունքը սահմանափակող վերջին օրենսդրական փոփոխությունները «անորոշ են և չեն համապատասխանում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»: (Հայտարարության տեքստն ամբողջությամբ կարդալու համար այցելեք http://hrw.org/english/docs/2008/03/27/armeni18366.htm:)

- Մարիաննա Գրիգորյան
Վերջին լուրերը, Մարտ 28, 2008
ԿԱԼԱՆՔ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱԿԱՆԸ
Մարիաննա Գրիգորյան 7Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` դիվանագիտական աշխատանքից հեռացված ազգականը պնդում է, որ ենթարկվել է քաղաքական հետապնդման, երբ ոստիկանները կալանավորել են իրեն ու ժամերով պահել կալանքի տակ առանց ...ՀԱՎԵՐԺ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԿՐԵՄԼԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Երկուշաբթի Հայաստանի ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպեց իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ: Դա նրա առաջին արտասահմանյան այցն էր անցյալ ամսվա վիճահարույց նախագահական ընտրություններում հաղթելուց ...ՀԵՏԱՊՆԴՎՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՀԱՅՑՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱՄԱԿՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ»
Խմբագրի կողմից` Անցյալ շաբաթ, երբ արտակարգ դրության շրջանակներում Հայաստանում սահմանափակված էր լրատվամիջոցների գործունեությունը, ձերբակալվածների ընտանիքների անդամները հանդես եկան նամակով` հայցելով միջազգային ...Ա.Զ.ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ Է ԸՆՏՐՎԵԼ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ. «ԳԱԼԱ»-Ն ԿԱՐՈՂԱՑԱՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐ ԱՊԱԳԱՆ
Անի Հակոբյան
Երեքշաբթի` մարտի 25-ին, Գյումրու «ԳԱԼԱ» անկախ հեռուստաընկերությունը իշխանությունների սահմանած տուգանքը վճարելու համար անցկացված դրամահավաքի շնորհիվ հաղթականորեն խուսափեց փակվելուց: Անցյալ շաբաթ մեկնարկած ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԻ ՀԱՐՑԸ. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի արտգործնախարարությունը երեկ հաստատել է, որ Բուշի վարչակազմը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել Մարի Յովանովիչի անունը` որպես Հայաստանում ԱՄՆ հաջորդ դեսպանի: Ներկայումս Յովանովիչը ԱՄՆ-ի դեսպանն ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ 1
Կբարելավվե՞ն արդյոք Հայաստանի լարված հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, թե՞ ավելի կվատանան փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած իրադարձությունների հետևանքով` կախված կլինի նրանից, թե որքանով նախագահ Սերժ Սարգսյանի ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ
Կբարելավվե՞ն արդյոք Հայաստանի լարված հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, թե՞ ավելի կվատանան փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած իրադարձությունների հետևանքով` կախված կլինի նրանից, թե որքանով նախագահ Սերժ Սարգսյանի ...ԿԻԲԵՌՍԱԲՈՏԱ՞Ժ. ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՆԱև SMS «ՍԱԴՐԱՆՔՆԵՐ»
Սուրեն Մուսայելյան 1
Մարտի 1-ի իրադարձություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է առնվազն երկու քաղաքացու` SMS ուղարկելու համար, քանի որ, իրավապահների կարծիքով, դրանք վտանգ են ներկայացրել պետության համար: Հեռուստատեսությամբ ...«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔՆԵՐ». ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ, ԻՍԿ ԲՈՂՈՔԱՎՈՐՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ Է ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Մարիաննա Գրիգորյան
Մարտի 26-ին Երևանի կենտրոնում «ժողովրդական զբոսանքի» շրջանակներում նախատեսված ընթերցանության ակցիան տապալվեց: Ըստ ականատեսների` ընդամենը մի քանի մարդու հաջողվեց ցածրաձայն գիրք կարդալ, որից հետո ոստիկանները ...ԴՊՐՈՑ և ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՈՒՍՈՒՑԻՉՆ ԱՍՈՒՄ Է` ԻՐԵՆ ԳՈՐԾԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նաիրա Բուլղադարյան
Լոռու մարզի ուսուցիչ Նաիրի Արոյանը փետրվարի նախագահական ընտրություններից հետո դարձավ գործազուրկ: Արոյանն ասում է, որ իրեն գործից ազատել են, որովհետև նա պաշտպանել էր Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: ...ՄԱՐԶԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ. ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Նաիրա Բուլղադարյան
Երևանում հայտարարված արտակարգ դրությունը վերացվել է, սակայն հանրահավաքները արգելքի տակ են ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի մարզերում: Վանաձորի քաղաքային իշխանությունները (որոնք արտակարգ դրության ...ՃՆՇՈՒՄՆԵՐ ՄԱՄՈՒԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ՄԱՐԶԱՅԻՆ ԹԵՐԹԸ ԶԳՈՒՄ Է ՌԻՍԿԻ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԵՌԸ
Արմինե Ավագյան
Մարտի 16-ին` ժամը 20-ի սահմաններում, Գորիսի ոստիկանները հայտնվել էին Սյունիքում լույս տեսնող «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում ու առանց ծանուցագրի նրան բերման ենթարկել ոստիկանություն: ...ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Նաիրա Հայրումյան 1
Ղարաբաղում բոլորն ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն մեղավորներին որոշելիս ելնում են բացառապես Ղարաբաղի անվտանգության շահերից: Այստեղ ակնհայտորեն տեղյակ են Հայաստանում ...ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ԴԻՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ և ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ԼԻԲԵՐԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԱՐԴՅՈՒՆՔ
Արիս Ղազինյան
Այսօր չափազանց դժվար է որևէ կանխատեսում անել մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից հետո Հայաստանի զարգացման ուղիների հետ կապված: Արտակարգ դրության պատճառով հաղորդումների և տեղեկատվության սահմանափակումը ...ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁևԸ. ԿՀՐԱԺԱՐՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁևԱՉԱՓԻՑ
Նաիրա Հայրումյան
Մարտի կեսին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հավանություն տվեց Ադրբեջանի առաջարկած բանաձևին, որով, փաստորեն, ճանաչվում է Ղարաբաղը որպես գրավյալ տարածք: Վերլուծաբանների կարծիքով` նման քայլերով Բաքուն փորձում է ...ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՍԵՔ ՁԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՅՆ, ԻՆՉ ՆԱ ՈՒԶՈՒՄ Է ԼՍԵԼ
Ջոն Հյուզ 2
«Ներիր»-ը, Կարծես, ամենադժվար բառը լինի Էլթոն Ջոն «Ներիր» Նախագահ Սերժ Սարգսյանի առջև գրեթե լինքոլնյան հնարավորություններ են բացվում, երբ մոտ տասը օրից նա ստանձնի նոր պաշտոնը: Դժվար է պատկերացնել ...ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան 7
«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է «ԱՄԲԵՐ»-ՈՒՄ
Սուրեն ՄուսայելյանՖուտբոլ Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ դանիացի մասնագետ Յան Պոուլսենի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿԱԼԱՆՔ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱԿԱՆԸ
Մարիաննա Գրիգորյան
«Ի~ՆՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ». ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Վահան Իշխանյան
ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ. ՍՊԱՆՎԱԾ ԳՈՌ ՔԼՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Մարիաննա Գրիգորյան
«ԴԱՎԱՃԱՆԻՑ»` ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԵՐՈՒՎԱՐՆԵՐԸ
Արիս Ղազինյան
ՏԵՍԱԿԵՏ. ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Արփի Հարությունյան
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ և ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՄՂՁԱՎԱՆՋ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ. ՑՈՒՑԱՐԱՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գայանե Աբրահամյան
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱ
ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

