
Հրատարակված է Մարտ 28, 2008
ԿԻԲԵՌՍԱԲՈՏԱ՞Ժ. ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՆԱև SMS «ՍԱԴՐԱՆՔՆԵՐ»
- Մարտի 1-ի իրադարձություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է առնվազն երկու քաղաքացու` SMS ուղարկելու համար, քանի որ, իրավապահների կարծիքով, դրանք վտանգ են ներկայացրել պետության համար: Հեռուստատեսությամբ ցուցադրվեց ոստիկանության ներկայացրած տեսանյութը, որտեղ երկու երիտասարդ խոստովանում էին, որ «սուտ տեղեկություններ են տարածել»: Իրենց կատարածի համար խղճի խայթ զգալով` քննության ընթացքում որպես վկա ներգրավված երիտասարդներն ասացին, որ զղջում են «սադրանքներին ենթարկվելու համար»: Նրանից մեկին, որին գլխավոր դատախազությունը ներկայացրեց որպես Երևանի բնակիչ Դավիթ Այվազյան, իրավապահները հարցրել են` արդյոք ուղարկե՞լ է SMS` գրելով, թե «Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունեցել «Եվրոնյուզով»: Կա 58 զոհ: Ուղարկեք SMS-ը ուրիշներին»: Նա ասել է, թե հասկացել է, որ դա սադրանք է, և որ ինքը պետք է SMS չուղարկեր: Միաժամանակ նա ասել է, որ ուղարկել է միայն «Եվրոնյուզին» վերաբերող մասը և ոչ թե զոհերի կեղծ թիվը: Մեկ այլ մարդ` պատանու տեսքով, որն առավոտյան նստացույցը ցրելիս եղել է Ազատության հրապարակում, իսկ հետո ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայի դեսպանատան մոտ բողոքի ցույցին, պատմել է իր տեսածի մասին անվտանգության ուժերի ու բողոքավորների միջև բախումների օրը: Այդ քաղաքացին, որին գլխավոր դատախազությունը ներկայացրել է որպես Մկրտիչ Արմենակյան, ասել է, որ երբ աղբատարը Ֆրանսիայի դեսպանատան մոտ դատարկել է Ազատության հրապարակից բերված բողոքավորների ունեցվածքի մնացորդները, մի կին այդ կույտից հանել է մի կոշիկ և ասել է, թե դա պատկանում է մի երեխայի, որն, նրա խոսքերով, սպանել են: Նա նույնպես զղջացել է, որ տարածել է այդ կեղծ լուրը: Այդ կնոջ սադրանքը, ըստ գլխավոր դատախազության, անհանգստություն ու բռնություններ է հրահրել ոստիկանության դեմ: Հաղորդվում է, որ այդ կնոջը գտնելու համար միջոցներ են ձեռնարկվում: Նույն օրը գլխավոր դատախազության տարածած պաշտոնական հայտարարության մեջ կրկին նշվում է, որ մարտի 1-ի ուշ գիշերային ընդհարումների հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան: Նշվում է, որ Ազատության հրապարակում ոստիկանության ձեռնարկած միջոցների հետևանքով, երբ բողոքավորները դիմադրություն են ցույց տվել ոստիկանների օրինական պահանջներին, ոչ ոք չի զոհվել, և հակառակը պնդող հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Նշվում է, որ մարտի 1-ին ու 2-ին մարմնական վնասվածքներ են ստացել 180 ոստիկան և 48 քաղաքացի: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ասեկոսեների տարածումը բնակչության նկատմամբ կիրառված «հոգեբանական սաբոտաժ» է:

- Սուրեն Մուսայելյան
Քննարկում
los angeles գրել է:
չԵՆՔ ՀԱՎԱՏՒՄ ՎՕՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ Ւ ՎԵՐջ . ՈՉ ՄԻ ՎՍՏԱՀՒՏՅՒՆ չՒՆԻ ԱՅՍՕՐ ՄԻԼԻՑԻԱՆ.
Վերջին լուրերը, Մարտ 28, 2008
ԿԱԼԱՆՔ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱԿԱՆԸ
Մարիաննա Գրիգորյան 7Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` դիվանագիտական աշխատանքից հեռացված ազգականը պնդում է, որ ենթարկվել է քաղաքական հետապնդման, երբ ոստիկանները կալանավորել են իրեն ու ժամերով պահել կալանքի տակ առանց ...ՀԱՎԵՐԺ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԿՐԵՄԼԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Սուրեն Մուսայելյան
Երկուշաբթի Հայաստանի ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպեց իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ: Դա նրա առաջին արտասահմանյան այցն էր անցյալ ամսվա վիճահարույց նախագահական ընտրություններում հաղթելուց ...ՀԵՏԱՊՆԴՎՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՀԱՅՑՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱՄԱԿՈՒՄ ՔՆՆԱԴԱՏՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ»
Խմբագրի կողմից` Անցյալ շաբաթ, երբ արտակարգ դրության շրջանակներում Հայաստանում սահմանափակված էր լրատվամիջոցների գործունեությունը, ձերբակալվածների ընտանիքների անդամները հանդես եկան նամակով` հայցելով միջազգային ...Ա.Զ.ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ Է ԸՆՏՐՎԵԼ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ. «ԳԱԼԱ»-Ն ԿԱՐՈՂԱՑԱՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐ ԱՊԱԳԱՆ
Անի Հակոբյան
Երեքշաբթի` մարտի 25-ին, Գյումրու «ԳԱԼԱ» անկախ հեռուստաընկերությունը իշխանությունների սահմանած տուգանքը վճարելու համար անցկացված դրամահավաքի շնորհիվ հաղթականորեն խուսափեց փակվելուց: Անցյալ շաբաթ մեկնարկած ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԻ ՀԱՐՑԸ. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի արտգործնախարարությունը երեկ հաստատել է, որ Բուշի վարչակազմը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել Մարի Յովանովիչի անունը` որպես Հայաստանում ԱՄՆ հաջորդ դեսպանի: Ներկայումս Յովանովիչը ԱՄՆ-ի դեսպանն ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ 1
Կբարելավվե՞ն արդյոք Հայաստանի լարված հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, թե՞ ավելի կվատանան փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած իրադարձությունների հետևանքով` կախված կլինի նրանից, թե որքանով նախագահ Սերժ Սարգսյանի ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՓՈԽԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ»
Ջոն Հյուզ
Կբարելավվե՞ն արդյոք Հայաստանի լարված հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, թե՞ ավելի կվատանան փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած իրադարձությունների հետևանքով` կախված կլինի նրանից, թե որքանով նախագահ Սերժ Սարգսյանի ...ԿԻԲԵՌՍԱԲՈՏԱ՞Ժ. ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՆԱև SMS «ՍԱԴՐԱՆՔՆԵՐ»
Սուրեն Մուսայելյան 1
Մարտի 1-ի իրադարձություններից հետո ոստիկանությունը ձերբակալել է առնվազն երկու քաղաքացու` SMS ուղարկելու համար, քանի որ, իրավապահների կարծիքով, դրանք վտանգ են ներկայացրել պետության համար: Հեռուստատեսությամբ ...«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔՆԵՐ». ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ, ԻՍԿ ԲՈՂՈՔԱՎՈՐՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ Է ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Մարիաննա Գրիգորյան
Մարտի 26-ին Երևանի կենտրոնում «ժողովրդական զբոսանքի» շրջանակներում նախատեսված ընթերցանության ակցիան տապալվեց: Ըստ ականատեսների` ընդամենը մի քանի մարդու հաջողվեց ցածրաձայն գիրք կարդալ, որից հետո ոստիկանները ...ԴՊՐՈՑ և ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՈՒՍՈՒՑԻՉՆ ԱՍՈՒՄ Է` ԻՐԵՆ ԳՈՐԾԻՑ ԱԶԱՏԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նաիրա Բուլղադարյան
Լոռու մարզի ուսուցիչ Նաիրի Արոյանը փետրվարի նախագահական ընտրություններից հետո դարձավ գործազուրկ: Արոյանն ասում է, որ իրեն գործից ազատել են, որովհետև նա պաշտպանել էր Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: ...ՄԱՐԶԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ. ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Նաիրա Բուլղադարյան
Երևանում հայտարարված արտակարգ դրությունը վերացվել է, սակայն հանրահավաքները արգելքի տակ են ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի մարզերում: Վանաձորի քաղաքային իշխանությունները (որոնք արտակարգ դրության ...ՃՆՇՈՒՄՆԵՐ ՄԱՄՈՒԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ՄԱՐԶԱՅԻՆ ԹԵՐԹԸ ԶԳՈՒՄ Է ՌԻՍԿԻ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԵՌԸ
Արմինե Ավագյան
Մարտի 16-ին` ժամը 20-ի սահմաններում, Գորիսի ոստիկանները հայտնվել էին Սյունիքում լույս տեսնող «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում ու առանց ծանուցագրի նրան բերման ենթարկել ոստիկանություն: ...ՄԱՐՏԻ 1-Ի ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Նաիրա Հայրումյան 1
Ղարաբաղում բոլորն ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն մեղավորներին որոշելիս ելնում են բացառապես Ղարաբաղի անվտանգության շահերից: Այստեղ ակնհայտորեն տեղյակ են Հայաստանում ...ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ԴԻՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ և ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «ԼԻԲԵՐԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԱՐԴՅՈՒՆՔ
Արիս Ղազինյան
Այսօր չափազանց դժվար է որևէ կանխատեսում անել մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից հետո Հայաստանի զարգացման ուղիների հետ կապված: Արտակարգ դրության պատճառով հաղորդումների և տեղեկատվության սահմանափակումը ...ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁևԸ. ԿՀՐԱԺԱՐՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՁևԱՉԱՓԻՑ
Նաիրա Հայրումյան
Մարտի կեսին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հավանություն տվեց Ադրբեջանի առաջարկած բանաձևին, որով, փաստորեն, ճանաչվում է Ղարաբաղը որպես գրավյալ տարածք: Վերլուծաբանների կարծիքով` նման քայլերով Բաքուն փորձում է ...ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է. ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆ, ԱՍԵՔ ՁԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՅՆ, ԻՆՉ ՆԱ ՈՒԶՈՒՄ Է ԼՍԵԼ
Ջոն Հյուզ 2
«Ներիր»-ը, Կարծես, ամենադժվար բառը լինի Էլթոն Ջոն «Ներիր» Նախագահ Սերժ Սարգսյանի առջև գրեթե լինքոլնյան հնարավորություններ են բացվում, երբ մոտ տասը օրից նա ստանձնի նոր պաշտոնը: Դժվար է պատկերացնել ...ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան 7
«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է «ԱՄԲԵՐ»-ՈՒՄ
Սուրեն ՄուսայելյանՖուտբոլ Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ դանիացի մասնագետ Յան Պոուլսենի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԿԱԼԱՆՔ ՈՒ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ԿԱԼԱՆՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱԶԳԱԿԱՆԸ
Մարիաննա Գրիգորյան
«Ի~ՆՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ». ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Վահան Իշխանյան
ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ. ՍՊԱՆՎԱԾ ԳՈՌ ՔԼՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Մարիաննա Գրիգորյան
«ԴԱՎԱՃԱՆԻՑ»` ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԵՐՈՒՎԱՐՆԵՐԸ
Արիս Ղազինյան
ՏԵՍԱԿԵՏ. ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Արփի Հարությունյան
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ և ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՄՂՁԱՎԱՆՋ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ. ՑՈՒՑԱՐԱՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գայանե Աբրահամյան
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱ
ՆԵՐՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ. ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԴԵՄ
Վահան Իշխանյան
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

