
ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
- Գարնան առաջին օրը դարձավ վերջինը 31-ամյա Զաքար Հովհաննիսյանի համար, որը հարևանին հանրահավաքից տուն բերելու համար երեկոյան գնացել է քաղաքի կենտրոն ու այլևս չի վերադարձել, չի վերադարձել նաև հարևանը` Դավիթ Պետրոսյանը: Զաքարի անկողնուն գամված հայրը որդու և հարևանի մահվան մասին իմանում է հաջորդ օրը` հեռուստատեսությամբ հայտարարված մահացածների ցուցակից: Իմանում է, որ հրազենային վնասվածքով որդուն տարել են հիվանդանոց, անհույս վիրահատել են, բայց նա այդպես էլ գիտակցության չի եկել:

Ինչո՞ւ:
«Երբ Քելբաջարում 19 տարեկան հասակում զոհվեց մեծ տղաս, էս հարցը ինձ չէր տանջում, գիտեի` ինչու գնաց, հանուն ինչի զոհվեց, բայց Զաքարինը... Չգիտեմ` ումի՞ց հարցնեմ, ումի՞ց պահանջեմ»,- դողացող ձայնով հազիվ ասում է Սարիբեկ Հովհաննիսյանն ու գլուխը թաղում բարձի մեջ` թաքցնելով արցունքները:
Չորս ամիս ինսուլտից ողջ մարմնով թուլացած հորը պահում էր Զաքարը, որը տնից դուրս չէր գալիս` հորը մենակ չթողնելու համար, ու երկրի քաղաքական իրավիճակին ծանոթ էր լրատվամիջոցների ու հարևանների պատմածով:
Հոր խոսքերով` միշտ քննադատում էր վերջին իրադարձությունները, դեմ էր լարվածությանը, «քանի որ լավ գիտեր` ինչ բան ա կռիվն ու հարազատ կորցնելը, բայց չէր մտածում, որ էդ կռիվը պատահական իրան կտանի»:
Զաքարը մորը կորցրել է 2 տարեկանում, նրան, եղբորն ու քրոջը պահել են հայրն ու հորաքույրը: Դժվարությունների միջով անցած Զաքարը նախորդ հինգ տարին էլ խնամում էր անկողնային հիվանդ տատին, որի մահից հետո որոշել էր ամուսնանալ:
«Խեղճ երեխես հազիվ շունչ քաշեց, էն էլ ես հիվանդացա, ամբողջ օրը կողքիս էր, իբր ուզում էր տունը վերանորոգել, ամուսնանալ, ապրել, վերջապես: Գնդակը կույր ա, չգիտի` ում ա դիպչում ու ինչի»,- մղկտում է երկու որդի կորցրած հայրը, որի միակ մխիթարությունը աղջիկն է, թոռն ու Զաքարի թողած ծաղիկները:
Հին, խունացած տան սենյակի մի կեսը գրավել են մեծ որդու` Բենիամինի` ազատամարտիկի համազգեստով մարտական նկարները, մյուս կեսը` Զաքարի սենյակային բույսերն ու ծաղիկները, որոնք նրա ամենասիրած զբաղմունքն էին, ու հիմա քույրը դրանք շարել է նրա նկարի առաջ:
«Չեք հավատա, բայց էս բույսերը բոլորը ցուրտը տարած էին, ինքը կենդանացրեց դրանք, բույսերի խնամքի մասին տարբեր գրքեր ու ամսագրեր էր ուսումնասիրում, ամեն օր մաքրում էր,- ասում է քույրը` Մարինե Հովհաննիսյանը` ջրելով սիրելի եղբոր ծաղիկները: - Նա մարդկանց էլ էր էդպես սիրում, ընկերներին: Չգիտեմ` ինչի՞ ա բախտը էսքան դաժան մեր հանդեպ»:
Քույրը պատմում է, որ այդ օրը Զաքարը պետք է զարմիկի ծննդյան խնջույքին գնար, բայց քրոջն ասել է, թե չի ուզում մենակ թողնել հորը:
«Ես համոզում էի, ասեցի` կմնամ պապայի մոտ մինչև գաս, չթողեց, լվացք էի արել, չթողեց փռեմ, ասեց` ուշ ա, գնա տուն, ես ինքս կփռեմ,- պատմում է քույրը: - Որ դուրս է եկել բակ լվացքը փռելու, տեսել է, որ դրկից հարևանի կինը, 11-ամյա որդու հետ դուրս է գնում, հարցրել է, թե ուր են գնում: Դավիթի կինն ասել է` գնամ ամուսնուս բերեմ, հանրահավաքի է գնացել: Նա էլ չի թողել, որ մթով գնան, ասել է, ես կգնամ, դուք գնացեք տուն»:
«Ու ոչ Դավիթը վերադարձավ, ոչ էլ ինքը, երկուսն էլ էդ վայրագության զոհը դարձան, չգիտեմ` հանուն ինչի»:
- Գայանե Աբրահամյան
Քննարկում
Հայ մարդ գրել է:
Իմ խորին ցավակցուրյունները բոլոր զոհվածների ընտանիքներին:
Խնդրում եմ հադվածագրին նշել զոհվածների հասցեները,որպեսզի
այն մարդիկ կարողանան ինչ որ ձևով օգնել զոհվածների ընտանիքներին :
Խոսքս բոլորի մասին է:
Իմ խորին ցավակցուրյունները բոլոր զոհվածների ընտանիքներին:
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱ
Կարճ պատասխանն է` այո: Մարտի 1-ի բռնությունները և ընտրակեղծիքների լուրջ մեղադրանքները անհարմարություններ են ստեղծում Կոնգրեսի մեր բարեկամների շրջանում և շահարկվում են թուրքական ու ադրբեջանական լոբբիի ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ և ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
7
Այժմ, երբ առավել քան երբևէ խորանում է հայ ժողովրդի և նրա իշխանության միջև առկա անջրպետը, «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ձեռնամուխ լինել ազգային վերափոխման իմաստալից ու մշտատև մի գործընթացի, ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԱԾԸ ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳԻՇԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Գայանե Մկրտչյան 3
Մարտի 2-ին ընդդիմադիր օրաթերթի լրագրող Քրիստինե Խանումյանի հոդվածը սկսվում էր այսպես. «Գարնան առաջին օրը իշխանությունները մարդկանց շնորհավորեցին մահակներով ու էլեկտրաշոկերով: Ինձ համար այլևս մարտի 1-ը ...«Ի~ՆՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ». ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Վահան Իշխանյան 3
«Զինվորները` մահակներով ու վահաններով, լրիվ փողոցը փակեցին, սկսեցինք առաջ գնալ, սեղմել ժողովրդին դեպի դեսպանատուն: Կարծում էինք` զինվորների գալու շուխուրից կցրվեն։ Գնացինք մի 20 մետր, հանգստացանք, անգամ ...ՏԵՍԱԿԵՏ. ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Արփի Հարությունյան 6
«Մեր զինվորներն ու ոստիկանները, ազնիվ խոսք, պատրաստ չէին նման գրոհի՝ զինված, հարբած, անկառավարելի ամբոխի կողմից: Իհարկե, մեզ հանձնարարված էր դիմակայել, բայց զորքն այնպես պատրաստված չի եղել, ինչպես էդ ...«ԴԱՎԱՃԱՆԻՑ»` ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԵՐՈՒՎԱՐՆԵՐԸ
Արիս Ղազինյան 3
Փետրվարի 29-ին Երևանում ստորագրվեց կոալիցիոն համաձայնագիր երեք կուսակցությունների`վարչապետ ու նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ), մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի ...ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գայանե Աբրահամյան 3
Գարնան առաջին օրը դարձավ վերջինը 31-ամյա Զաքար Հովհաննիսյանի համար, որը հարևանին հանրահավաքից տուն բերելու համար երեկոյան գնացել է քաղաքի կենտրոն ու այլևս չի վերադարձել, չի վերադարձել նաև հարևանը` Դավիթ ...ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ. ՍՊԱՆՎԱԾ ԳՈՌ ՔԼՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Մարիաննա Գրիգորյան 4
Ատամները թափվել էին բռան մեջ, փորձում էր մեկ-մեկ տեղը դնել, չէր ստացվում, էլի թափվում էին: «Մամ, երազ եմ տեսել»,- առավոտյան մորն իր երազը պատմեց 28-ամյա Գոռ Քլոյանը:
«Ասացի` վայ, Գոռիկ ջան, վատ երազ ...ՄՂՁԱՎԱՆՋ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ. ՑՈՒՑԱՐԱՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան 4
57-ամյա Գրիզելդա Ղազարյանի գլուխն ամբողջովին վիրակապված է: Ոստիկանական մահակի հարվածից բացված պատռվածքի վրա ութ կար է դրվել: «Հետո լավ չեմ հիշում արդեն, միայն զգում էի, որ ինչ-որ տաք բան է հոսում դեմքիս ...ԴԺՎԱՐ ԴԱՍԵՐ. ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌՋև
Գայանե Մկրտչյան 3
34-ամյա մանկավարժ Անահիտ Մարգարյանը պատմում է, որ մարտի 1-ի դեպքերի հաջորդ օրն իր 15-ամյա աղջիկը՝ Սոնան, դպրոցից տուն վերադառնալով ասել է, որ համադասարանցիներով ուզում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ...ԺԱՌԱՆԳՈՐԴԸ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, Ի՞ՆՉ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Սուրեն Մուսայելյան 1
Ապրիլի 9-ը, երբ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, նոր զարգացում կնշանավորի հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ, քանի որ առաջին անգամ գործող նախագահը կփոխանցի իշխանությունն իր ընտրած ժառանգորդին: ...ԱՆՄԵՂ ԶՈՀ. ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՆԱ ՍԽԱԼ ԺԱՄԻՆ ՍԽԱԼ ՏԵՂՈՒՄ ԷՐ
Մարիաննա Գրիգորյան
Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է: «Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ կրակին»,- ...ԱՐՅՈՒՆՈՏ ՇԱԲԱԹ. ՕՐ, ՈՐ ՊԱՌԱԿՏԵՑ ԱԶԳԸ
Ջոն Հյուզ
Մթի ու հետապնդումների քողը, որ իջավ Երևանի վրա մարտի 1-ի երեկոյան, սկսվեց հոկտեմբերի անձրևոտ երկնքի տակ` որպես մի պայծառ հեռանկար ընտրողների համար: Հայաստանի ընդդիմությունը, որը 2003-ին լռեցվել էր քաղաքական ...ԾՆՆԴՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾԱՂՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ջոն Հյուզ 3
Որքա՞ն կարող է մարդ շրջել գլուխը` Ձևացնելով, թե չի տեսնում… Բոբ Դիլան «Փչելով քամու ուղղությամբ» Սա ավելի վատ էր, քան 1996-ը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վիճելի վերընտրությունից հետո ...ՔԱՅԼՈՂ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱԶԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ «ԼՈՒՌ ԲՈՂՈՔԸ» ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Ջոն Հյուզ 2Այսօր, որպես ըմբոստ լռության զանգվածային ակցիա, Երևանի փողոցներով քայլելով անցան հազարավոր քաղաքացիներ` փակ բերանով բարձրաձայնելով իրենց ասելիքը: Ցույցերի արգելքը, որն ուժի մեջ է մարտի 1-ից, երբ իրավապահների ...
«Ի~ՆՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ». ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Վահան Իշխանյան
ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ. ՍՊԱՆՎԱԾ ԳՈՌ ՔԼՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Մարիաննա Գրիգորյան
«ԴԱՎԱՃԱՆԻՑ»` ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԵՐՈՒՎԱՐՆԵՐԸ
Արիս Ղազինյան
ՏԵՍԱԿԵՏ. ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Արփի Հարությունյան
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ և ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՄՂՁԱՎԱՆՋ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ. ՑՈՒՑԱՐԱՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գայանե Աբրահամյան
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԱԾԸ ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳԻՇԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Գայանե Մկրտչյան
ԾՆՆԴՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾԱՂՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ջոն Հյուզ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

