
«ԴԱՎԱՃԱՆԻՑ»` ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԵՐՈՒՎԱՐՆԵՐԸ
- Փետրվարի 29-ին Երևանում ստորագրվեց կոալիցիոն համաձայնագիր երեք կուսակցությունների`վարչապետ ու նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ), մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) և խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) միջև: Այսպիսով, 2008 թ. փետրվարի վերջին օրը ՕԵԿ-ը դադարեց ընդդիմություն լինելուց, ինչպիսին էր 2006 թ. մայիսից, երբ կուսակցության քաղխորհուրդը որոշեց դուրս գալ կոալիցիայի կազմից` պայմանավորելով այդ քայլը հակասություններով ներքին ու արտաքին քաղաքականության, ինչպես նաև ժողովրդավարության խորացման մոտեցումների հարցերում:

Հենց այդ ժամանակ էլ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց խորհրդարանի խոսնակի պաշտոնից: Դեռ ավելին, այս տարվա փետրվարի 29-ին հայտնի դարձավ, որ այդ քաղաքական գործիչը կստանձնի Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին կից Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Նման կոալիցիոն կառավարության պայմանագրի ստորագրման ու, հատկապես, նման առանցքային պաշտոնում Արթուր Բաղդասարյանի նշանակման փաստը դուրս է նոր դաշինքին անմիջականորեն նախորդած շրջանում նրա ու բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների միջև հարաբերությունների տրամաբանությունից: Հատկանշական է, որ անցյալ տարվա ապրիլին նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի նախկին խոսնակին անվանեց «դավաճան»` ձայնագրությունների հետ կապված աղմկահարույց սկանդալից հետո:
«Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակը կարող էր այդքան ցածր ընկնել»,- այն ժամանակ հայտարարեց նախագահը` մեկնաբանելով Բաղդասարյանի հանդիպումը Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի հետ, որի ընթացքում Բաղդասարյանը համոզում էր եվրոպացի դիվանագետին գալիք խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդների կոշտ բացասական գնահատական տալու անհրաժեշտության մեջ ու նաև նշում, որ դիտորդների գնահատականը մեծապես կախված կլինի խորհրդարանական ընտրություններից հետո ՕԵԿ-ի բարձրաձայնած գնահատականից:
«Ես դա համարում եմ դավաճանության արտահայտություն, և այդ հանդիպումն ավելի այլանդակ է դարձնում այն հանգամանքը, որ այն նախաձեռնել է Արթուր Բաղդասարյանը,- ընդգծել է Հայաստանի նախագահը: - Շատերը դիմում են իշխանություններին` առաջարկելով թույլ չտալ նրան մասնակցել ընտրություններին: Սակայն ես ճիշտ չեմ համարում իշխանությունների կոշտ վերաբերմունքը: Թող Բաղդասարյանը մասնակցի ընտրություններին: Եթե երկրում չկան հայրենասերներ, թող քվեարկեն նրա օգտին: Նա, ով դավաճանում է մեկ անգամ, կարող է դավաճանել և երկրորդ, և երրորդ անգամ: Այդ գործողությունները բնութագրում են նրա էությունը»:
Արդեն այս մեկ օրինակը բավական է նոր դաշինքի արհեստական բնույթի մասին խոսելու համար: Բայց եղել են նաև այլ օրինակներ: 2006-ի մայիսին գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգ» թերթին տված հարցազրույցում Բաղդասարյանը, մասնավորապես, հայտարարել է, որ «Հայաստանի ապագան Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն են» և որ «Ռուսաստանը չպետք է փակի Եվրոպա տանող ճանապարհը»: Այդ պնդումն առաջ բերեց Քոչարյանի կտրուկ արձագանքը, որը հիշեցնելով, որ «երկրի արտաքին քաղաքականությունը Սահմանադրությամբ որոշում է Հայաստանի նախագահը»` հայտարարեց. «Խոսնակի ասածը, հավանաբար, արտացոլում է նրա փոփոխված տեսակետը»: Հենց 2006 թ. մայիսին էլ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց:
Այսպիսով, կոալիցիոն համաձայնագրի ստորագրումը պետք է այնպիսի ծանրակշիռ հիմքեր ունենար, որ հետին պլան մղեր լարված հարաբերությունները Հայաստանի ղեկավարի ու խորհրդարանի նախկին խոսնակի միջև:
«Արևմուտքի որոշ ուժեր իրոք խաղադրույք էին կատարել Արթուր Բաղդասարյանի` որպես Հայաստանի գործող նախագահի հնարավոր իրավահաջորդի վրա, ինչով էլ պայմանավորված էր նրա արևմտամետ հայտարարությունների անխուսափելիությունը խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ,- ասում է քաղաքագետ Լևոն Ղազարյանը: - Արթուր Բաղդասարյանը հանդես էր գալիս ոչ միայն որպես ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության կողմնակից, այլև ուրիշ արևմտյան ծրագրերի ջատագով` Հարավկովկասյան խորհրդարանի ձևավորման, Թուրքիային ներկայացվող տարածքային պահանջների բացակայության և այլն: Հենց այդ պատճառով էլ, ի վերջո, նա դարձավ արմատական ընդդիմություն»:
Փորձագետի կարծիքով` «ծիրանագույն հեղափոխությամբ» շահագրգռված ուժերի երկրորդ խաղադրույքը հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված էր որոշակի լարվածությունն այդ երկու քաղաքական գործիչների միջև, որը հետագայում վերաճեց հակամարտության: Կողմերից յուրաքանչյուրը պնդում էր միասնական թեկնածու առաջադրելու իր մոտեցումը, և այդ փառասիրական նկրտումների պայքարն էլ, ի վերջո, կանխորոշեց պառակտումը: Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում նրանք երկուսով ստացան քվեարկած ընտրողների 623.649 ձայն (39.2 տոկոս), ինչը զգալիորեն ցածր էր իշխանական ներկայացուցիչ Սերժ Սարգսյանի ցուցանիշից և համեմատելի է 1998-ին Կարեն Դեմիրճյանի ցույց տված արդյունքի հետ:
«Տեսականորեն ուժերի միավորման ու բողոքող ընտրողների միասնական թեկնածուի հնարավորությունը Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկման ընթացքում պահպանվում էր նույնիսկ ընտրություններից հետո,- նշում է Ղազարյանը: - Ինտրիգը պահպանվում էր ընդհուպ մինչև փետրվարի վերջին օրը: Ավելին, դա չէր բացառում ինքը` Արթուր Բաղդասարյանը»:
Իրոք, փետրվարի 26-ին Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ բանակցություններ է վարում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` նշելով, որ խոսք կարող է լինել «ընդհանուր գաղափարի շուրջը միավորման և ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանին միանալու մասին»: Մեկնաբանելով ընտրությունները` Բաղդասարյանը հայտարարեց, որ դրանց լեգիտիմությունը մեծ հարցականի տակ է, սակայն ընդգծեց, որ «կուսակցությունը դեռ չի որոշել` դիմե՞լ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ»:
Հենց այդ ժամանակ էլ նորընտիր նախագահը միավորման կոչով դիմեց բոլոր քաղաքական ուժերին և Բաղդասարյանին առաջարկեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի առանցքային պաշտոնը:
«Բաղդասարյանն ընդունեց այդ առաջարկը, հավանաբար, ելնելով մի քանի նկատառումներից,- ասում է փորձագետը: - Նախ` նա հասկացավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ինչ-որ հեռանկար կապելը դառնում է անհնար, քանի որ վերջինս գնում է բացահայտ առճակատման` հաշվի չնստելով ոչ մի բանի ու ոչ մեկի հետ: Երկրորդ` միանգամայն կանխատեսելի պարտության պարագայում նրան սպասում էր ընդամենը ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդի հեռանկարը, մինչդեռ խորհրդականի բարձր պաշտոնը նրան հնարավորություն կտար ոչ միայն մասնակցելու պետական կյանքին, այլև տեղյակ լինելու գործնականում բոլոր կարևոր հարցերին: Իսկ անհրաժեշտ տեղեկացվածությունը, անշուշտ, հարմար ոստնակ է սեփական կարիերայի հեռանկարներն ուրվագծելու առումով»:
Իշխանություններն էլ միջազգային հանրությանը ցույց տվեցին բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը, այդ թվում` այնպիսի ուժի հետ, որի առաջնորդին դեռ անցյալ տարի «դավաճան» էին անվանում: Փորձագետի կարծիքով` դա բավական գրագետ քայլ էր, թեև չի բացառվում, որ հենց այդ քայլն էլ բորբոքեց ժողովրդին ջարդի առաջնորդած` առաջին նախագահի ցասումը:
- Արիս Ղազինյան
Քննարկում
Հայ մարդ գրել է:
Հոդվածագրին չեմ ճանաճում ,նկատի չունեմ անձամբ:
Բայց կարծում եմ կեղծ են նրա մեկնաբանությունները,
Բոլորն էլ գիտեն ,որ նա Սերժի "լակոտ"-ն ա, թե արդեն մոռացել են
ինչ էր նրանց կուսակցության անունը?
"Հորինած երկիր":
Այս բոլորը վաղուց շատ լավ հաշվարկված էր:
Թե կարծում էիք Արթուր Բաղդասարյանը իրեն իրեն,
տենց հեշտ ու հանգիստ դարձավ Խորհրդարանի նախագահ ու էդպես էլ
հեշտ ու հանգիստ հրաժարական տվեց:?
Ես զարմանում եմ այսօրվա մեր ընդդիմադիր քաղաքական գործիչների
բթամտության վրա:
Իսկ մեր միամիտ ժողովուրդին թվում է թե Արթուր Բաղդասարյանը
դավաճանել է :
Ոչ նա դավաճան չի ,նա հենց սկզբից էլ ուղղղակի սրիկայի մեկն ա եղել :
Նա ուղղակի լավ խաղաց իրեն հատկացված դերը:
000000 գրել է:
[quote=Հայ մարդ]Հոդվածագրին չեմ ճանաճում ,նկատի չունեմ անձամբ:Բայց կարծում եմ կեղծ են նրա մեկնաբանությունները,
Բոլորն էլ գիտեն ,որ նա Սերժի "լակոտ"-ն ա, թե արդեն մոռացել են
ինչ էր նրանց կուսակցության անունը?
"Հորինած երկիր":
Այս բոլորը վաղուց շատ լավ հաշվարկված էր:
Թե կարծում էիք Արթուր Բաղդասարյանը իրեն իրեն,
տենց հեշտ ու հանգիստ դարձավ Խորհրդարանի նախագահ ու էդպես էլ
հեշտ ու հանգիստ հրաժարական տվեց:?
Ես զարմանում եմ այսօրվա մեր ընդդիմադիր քաղաքական գործիչների
բթամտության վրա:
Իսկ մեր միամիտ ժողովուրդին թվում է թե Արթուր Բաղդասարյանը
դավաճանել է :
Ոչ նա դավաճան չի ,նա հենց սկզբից էլ ուղղղակի սրիկայի մեկն ա եղել :
Նա ուղղակի լավ խաղաց իրեն հատկացված դերը:[/quoteԱՅՈ ԴՈՒՔ ՃԻՇՏ ԵՔ ԱՐՏՈՒՐԸ ՄԻՇՏ
ԷԼ ՇՊԻՈՆԻ ԴԵՐԱ ՏԱՐԵ]
muso գրել է:
arturi knik@ serji dur@ sata ekel- 000000
[quote=Հայ մարդ]Հոդվածագրին չեմ ճանաճում ,նկատի չունեմ անձամբ:Բայց կարծում եմ կեղծ են նրա մեկնաբանությունները,Բոլորն էլ գիտեն ,որ նա Սերժի "լակոտ"-ն ա, թե արդեն մոռացել են
ինչ էր նրանց կուսակցության անունը?
"Հորինած երկիր":
Այս բոլորը վաղուց շատ լավ հաշվարկված էր:
Թե կարծում էիք Արթուր Բաղդասարյանը իրեն իրեն,
տենց հեշտ ու հանգիստ դարձավ Խորհրդարանի նախագահ ու էդպես էլ
հեշտ ու հանգիստ հրաժարական տվեց:?
Ես զարմանում եմ այսօրվա մեր ընդդիմադիր քաղաքական գործիչների
բթամտության վրա:
Իսկ մեր միամիտ ժողովուրդին թվում է թե Արթուր Բաղդասարյանը
դավաճանել է :
Ոչ նա դավաճան չի ,նա հենց սկզբից էլ ուղղղակի սրիկայի մեկն ա եղել :
Նա ուղղակի լավ խաղաց իրեն հատկացված դերը:[/quoteԱՅՈ ԴՈՒՔ ՃԻՇՏ ԵՔ ԱՐՏՈՒՐԸ ՄԻՇՏ
ԷԼ ՇՊԻՈՆԻ ԴԵՐԱ ՏԱՐԵ]
- 000000
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱ
Կարճ պատասխանն է` այո: Մարտի 1-ի բռնությունները և ընտրակեղծիքների լուրջ մեղադրանքները անհարմարություններ են ստեղծում Կոնգրեսի մեր բարեկամների շրջանում և շահարկվում են թուրքական ու ադրբեջանական լոբբիի ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ և ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
7
Այժմ, երբ առավել քան երբևէ խորանում է հայ ժողովրդի և նրա իշխանության միջև առկա անջրպետը, «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ձեռնամուխ լինել ազգային վերափոխման իմաստալից ու մշտատև մի գործընթացի, ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԱԾԸ ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳԻՇԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Գայանե Մկրտչյան 3
Մարտի 2-ին ընդդիմադիր օրաթերթի լրագրող Քրիստինե Խանումյանի հոդվածը սկսվում էր այսպես. «Գարնան առաջին օրը իշխանությունները մարդկանց շնորհավորեցին մահակներով ու էլեկտրաշոկերով: Ինձ համար այլևս մարտի 1-ը ...«Ի~ՆՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ». ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Վահան Իշխանյան 3
«Զինվորները` մահակներով ու վահաններով, լրիվ փողոցը փակեցին, սկսեցինք առաջ գնալ, սեղմել ժողովրդին դեպի դեսպանատուն: Կարծում էինք` զինվորների գալու շուխուրից կցրվեն։ Գնացինք մի 20 մետր, հանգստացանք, անգամ ...ՏԵՍԱԿԵՏ. ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Արփի Հարությունյան 6
«Մեր զինվորներն ու ոստիկանները, ազնիվ խոսք, պատրաստ չէին նման գրոհի՝ զինված, հարբած, անկառավարելի ամբոխի կողմից: Իհարկե, մեզ հանձնարարված էր դիմակայել, բայց զորքն այնպես պատրաստված չի եղել, ինչպես էդ ...«ԴԱՎԱՃԱՆԻՑ»` ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԵՐՈՒՎԱՐՆԵՐԸ
Արիս Ղազինյան 3
Փետրվարի 29-ին Երևանում ստորագրվեց կոալիցիոն համաձայնագիր երեք կուսակցությունների`վարչապետ ու նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ), մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի ...ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գայանե Աբրահամյան 3
Գարնան առաջին օրը դարձավ վերջինը 31-ամյա Զաքար Հովհաննիսյանի համար, որը հարևանին հանրահավաքից տուն բերելու համար երեկոյան գնացել է քաղաքի կենտրոն ու այլևս չի վերադարձել, չի վերադարձել նաև հարևանը` Դավիթ ...ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ. ՍՊԱՆՎԱԾ ԳՈՌ ՔԼՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Մարիաննա Գրիգորյան 4
Ատամները թափվել էին բռան մեջ, փորձում էր մեկ-մեկ տեղը դնել, չէր ստացվում, էլի թափվում էին: «Մամ, երազ եմ տեսել»,- առավոտյան մորն իր երազը պատմեց 28-ամյա Գոռ Քլոյանը:
«Ասացի` վայ, Գոռիկ ջան, վատ երազ ...ՄՂՁԱՎԱՆՋ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ. ՑՈՒՑԱՐԱՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան 4
57-ամյա Գրիզելդա Ղազարյանի գլուխն ամբողջովին վիրակապված է: Ոստիկանական մահակի հարվածից բացված պատռվածքի վրա ութ կար է դրվել: «Հետո լավ չեմ հիշում արդեն, միայն զգում էի, որ ինչ-որ տաք բան է հոսում դեմքիս ...ԴԺՎԱՐ ԴԱՍԵՐ. ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌՋև
Գայանե Մկրտչյան 3
34-ամյա մանկավարժ Անահիտ Մարգարյանը պատմում է, որ մարտի 1-ի դեպքերի հաջորդ օրն իր 15-ամյա աղջիկը՝ Սոնան, դպրոցից տուն վերադառնալով ասել է, որ համադասարանցիներով ուզում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ...ԺԱՌԱՆԳՈՐԴԸ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, Ի՞ՆՉ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Սուրեն Մուսայելյան 1
Ապրիլի 9-ը, երբ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, նոր զարգացում կնշանավորի հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ, քանի որ առաջին անգամ գործող նախագահը կփոխանցի իշխանությունն իր ընտրած ժառանգորդին: ...ԱՆՄԵՂ ԶՈՀ. ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՆԱ ՍԽԱԼ ԺԱՄԻՆ ՍԽԱԼ ՏԵՂՈՒՄ ԷՐ
Մարիաննա Գրիգորյան
Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է: «Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ կրակին»,- ...ԱՐՅՈՒՆՈՏ ՇԱԲԱԹ. ՕՐ, ՈՐ ՊԱՌԱԿՏԵՑ ԱԶԳԸ
Ջոն Հյուզ
Մթի ու հետապնդումների քողը, որ իջավ Երևանի վրա մարտի 1-ի երեկոյան, սկսվեց հոկտեմբերի անձրևոտ երկնքի տակ` որպես մի պայծառ հեռանկար ընտրողների համար: Հայաստանի ընդդիմությունը, որը 2003-ին լռեցվել էր քաղաքական ...ԾՆՆԴՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾԱՂՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ջոն Հյուզ 3
Որքա՞ն կարող է մարդ շրջել գլուխը` Ձևացնելով, թե չի տեսնում… Բոբ Դիլան «Փչելով քամու ուղղությամբ» Սա ավելի վատ էր, քան 1996-ը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վիճելի վերընտրությունից հետո ...ՔԱՅԼՈՂ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱԶԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ «ԼՈՒՌ ԲՈՂՈՔԸ» ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Ջոն Հյուզ 2Այսօր, որպես ըմբոստ լռության զանգվածային ակցիա, Երևանի փողոցներով քայլելով անցան հազարավոր քաղաքացիներ` փակ բերանով բարձրաձայնելով իրենց ասելիքը: Ցույցերի արգելքը, որն ուժի մեջ է մարտի 1-ից, երբ իրավապահների ...
ԱՌԱՆՑ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ. ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՆԴՐԱԴԱՐՁ ՉԵՂԱՎ
Գայանե ՄկրտչյանՄԵՆՔ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ ՉԵՆՔ. ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1 և 77-ՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋև
Մարիաննա ԳրիգորյանՍՊՈՐՏ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՒ Է «ԿԱՐՄԻՐ ՀՐԵՇՆԵՐԻՆ». ՀԱՐԲՈՒԽԸ ԽԱՆԳԱՐԵՑ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ «ԱՐՔԱՅԻ» ՏԻՏՂՈՍԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒՆ
Սուրեն Մուսայելյան
«Ի~ՆՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ». ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Վահան Իշխանյան
ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ. ՍՊԱՆՎԱԾ ԳՈՌ ՔԼՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Մարիաննա Գրիգորյան
«ԴԱՎԱՃԱՆԻՑ»` ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԵՐՈՒՎԱՐՆԵՐԸ
Արիս Ղազինյան
ՏԵՍԱԿԵՏ. ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Արփի Հարությունյան
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ և ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՄՂՁԱՎԱՆՋ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ. ՑՈՒՑԱՐԱՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գայանե Աբրահամյան
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԱԾԸ ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳԻՇԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Գայանե Մկրտչյան
ԾՆՆԴՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾԱՂՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ջոն Հյուզ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

