
«Ի~ՆՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ». ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
- «Զինվորները` մահակներով ու վահաններով, լրիվ փողոցը փակեցին, սկսեցինք առաջ գնալ, սեղմել ժողովրդին դեպի դեսպանատուն: Կարծում էինք` զինվորների գալու շուխուրից կցրվեն։ Գնացինք մի 20 մետր, հանգստացանք, անգամ սիգարետ կպցրի, հո չեն դիմադրի: Հետո առաջին պայթյունը լսեցի, ուղիղ զինվորների դիմաց: Մեր մասնագետ տղերքից մեկն ասաց` էս հաստատ գրանատ ա»,- պատմում է մարտի 1-ի իրադարձություններին մասնակից ոստիկանության զորքերի մի սպա, որ չցանկացավ իր անունը հրապարակել։ Նա մասնակցել է ոստիկանության գործողություններին առավոտվանից, միայն օպերայի հրապարակի նստացույցը ցրելիս ներկա չի եղել։ Պատմում է, որ կեսօրից անց իրենց զորամիավորումը տեղակայվել է Մյասնիկյանի արձանի դիմաց, իսկ այն բանից հետո, երբ ընդդիմության ակտիվիստ, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը կոչ է արել ժողովրդին գնալ Մատենադարանի մոտ հանրահավաքի, իրենք տեղափոխվել են Օպերայի մոտ, սակայն երեկոյան կրկին հետ են եկել: «Տեղեկություն բերեցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հրահանգ է տվել ցուցարարներին չշարժվել, թե այդտեղ ամենահարմար տեղն է, թե իբր եթե շարժվեն դեպի Մատենադարան, իրենց ծուղակի մեջ կգցեն։ Հետ գնացինք, արդեն սկսվել էին անկարգությունները»։

Սպան ասում է, որ նռնակի պայթյունը խուճապ առաջացրեց զինվորների մեջ. նրանք պատրաստ չէին, որ իրենց դեմ հրազեն կօգտագործվի: «Աջ թևում տեսա` մեր հրամանատարին դուրս են բերել, մեկը ժգուտը բռնել է, որ ոտը կապի, էս ոտը ձգում է, էն ոտն էլ է արյունոտված, ժգուտ գցողի գլուխն էր բացված, մեկ էլ մի զինվորի ոտքերը թուլացած քաշեցին էս կողմ, արդեն մի խուճապ սկսեց մեր մեջ, հետո զինվորներից մեկն էլ գնդակի վնասվածք ստացավ, վիզը ծակել-անցել էր»։
«Մերոնք սկսեցին նահանջել, նահանջել-վրա տալ, նահանջել-վրա տալ, բայց սրանք արդեն կատաղել էին: Էն ի~նչ պայթյուններ էին։ Սեղմելով, սեղմելով` եկանք հասանք Լեոյի փողոց, մեկ էլ հետևից` Պարոնյանի կողմից, սկսեցին քարեր շպրտել»։
Սպան ասում է, որ կռվի ամենաթեժ պահին գալիս է ոստիկանության հատուկ ջոկատը և սկսում օդ կրակել լուսածրային փամփուշտներով։ «Հատուկ տռասիռույուշչիով էին կրակում, որ երևա կրակոցների ուղղությունը, որ տեսնեն` օդ են կրակում։ Բայց կրակոցները չեն հանգստացնում, ժողովուրդը գազազած վրա է տալիս։
«Գազազած մասսա` տենց բան չեմ տեսել, մի ոհմակ, էդ ի~նչ ատելություն, աշխարհի վրի քֆուրները տալիս են՝ թուրքեր, գնացեք ձեր Ղարաբաղ։ Ասեմ, որ սուտ են ասում, թե Ղարաբաղից զորք ա եղել, միայն եղել է ոստիկանության սպեցնազն ու ոստիկանության զորքերը։ Միայն արտակարգ դրությունից հետո է բանակ երևացել»։
Նա պնդում է, որ ոստիկանության աշխատակիցները ժողովրդի կողմը ոչ մի փամփուշտ չեն կրակել, թեև զինվորները իրենց մեղադրում էին, որ զենք չեն տվել պաշտպանվելու համար. «Ասում էին` զենք տվեք, խի՞ զենք չեն տվել: Նայեք, Մխոյին խփեցին, մյուսին խփեցին»։
Իսկ ցուցարարների միջից կրակոց լսել է. «Անընդհատ գրոհում էին, գիտեին, որ մենք չենք կրակելու, մոտենում` լոմեր, քարեր էին գցում, հետո ինչ-որ բան էին գցում, ծուխը կապում ա, ու կրակում են: Ուզում ես տեսնես` որտեղից էր, ծուխը փակում ա դեմդ, էլ ոչինչ չես տեսնում։ Վիճակներս ծանր էր, զանգում ասում էին` մի քիչ էլ դիմացեք, հիմա նախագահը հրամանագիրը կստորագրի»։
Տեսել է, թե ինչպես ցուցարարները զինվորներ բերած մի ավտոբուս են վառել` վարորդը մեջը. «Զինվորներին իջեցրել է, հենց խոդ ա տվել, լարվել են ավտոբուսի հետևից: Էկավ` Լեոյով ֆռաց, արդեն մեջը բոց էր: Ես տեսա վարորդին, ինչ-որ բան էր փնտրում շուրջը: Գոռում եմ` իջի փախի, մեկ էլ ծուխ գոյացավ, ու ավտոբուսը փակվեց: Ծուխը ցրվեց, վարորդը չկար, չիմացանք` ի՞նչ եղավ, ավտոբուսը էնպես էր վառվել, որ համարները նույնիսկ մոխրացել էին»։
- Վահան Իշխանյան
Քննարկում
Hakob գրել է:
es lragroxe lurj bujman kariq uni. hastat!
SERJIK գրել է:
Վահան Իշխանյան
AY ANASUN LAV PHOX EN TVEL THE VAXCREL EN?
muso գրել է:- SERJIK
Վահան ԻշխանյանAY ANASUN LAV PHOX EN TVEL THE VAXCREL EN?
ajs lragrozi azjkan ev kngan ccnen turker@- SERJIK
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱ
Կարճ պատասխանն է` այո: Մարտի 1-ի բռնությունները և ընտրակեղծիքների լուրջ մեղադրանքները անհարմարություններ են ստեղծում Կոնգրեսի մեր բարեկամների շրջանում և շահարկվում են թուրքական ու ադրբեջանական լոբբիի ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ և ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
7
Այժմ, երբ առավել քան երբևէ խորանում է հայ ժողովրդի և նրա իշխանության միջև առկա անջրպետը, «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ձեռնամուխ լինել ազգային վերափոխման իմաստալից ու մշտատև մի գործընթացի, ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԱԾԸ ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳԻՇԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Գայանե Մկրտչյան 3
Մարտի 2-ին ընդդիմադիր օրաթերթի լրագրող Քրիստինե Խանումյանի հոդվածը սկսվում էր այսպես. «Գարնան առաջին օրը իշխանությունները մարդկանց շնորհավորեցին մահակներով ու էլեկտրաշոկերով: Ինձ համար այլևս մարտի 1-ը ...«Ի~ՆՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ». ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Վահան Իշխանյան 3
«Զինվորները` մահակներով ու վահաններով, լրիվ փողոցը փակեցին, սկսեցինք առաջ գնալ, սեղմել ժողովրդին դեպի դեսպանատուն: Կարծում էինք` զինվորների գալու շուխուրից կցրվեն։ Գնացինք մի 20 մետր, հանգստացանք, անգամ ...ՏԵՍԱԿԵՏ. ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Արփի Հարությունյան 6
«Մեր զինվորներն ու ոստիկանները, ազնիվ խոսք, պատրաստ չէին նման գրոհի՝ զինված, հարբած, անկառավարելի ամբոխի կողմից: Իհարկե, մեզ հանձնարարված էր դիմակայել, բայց զորքն այնպես պատրաստված չի եղել, ինչպես էդ ...«ԴԱՎԱՃԱՆԻՑ»` ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԵՐՈՒՎԱՐՆԵՐԸ
Արիս Ղազինյան 3
Փետրվարի 29-ին Երևանում ստորագրվեց կոալիցիոն համաձայնագիր երեք կուսակցությունների`վարչապետ ու նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ), մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի ...ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գայանե Աբրահամյան 3
Գարնան առաջին օրը դարձավ վերջինը 31-ամյա Զաքար Հովհաննիսյանի համար, որը հարևանին հանրահավաքից տուն բերելու համար երեկոյան գնացել է քաղաքի կենտրոն ու այլևս չի վերադարձել, չի վերադարձել նաև հարևանը` Դավիթ ...ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ. ՍՊԱՆՎԱԾ ԳՈՌ ՔԼՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Մարիաննա Գրիգորյան 4
Ատամները թափվել էին բռան մեջ, փորձում էր մեկ-մեկ տեղը դնել, չէր ստացվում, էլի թափվում էին: «Մամ, երազ եմ տեսել»,- առավոտյան մորն իր երազը պատմեց 28-ամյա Գոռ Քլոյանը:
«Ասացի` վայ, Գոռիկ ջան, վատ երազ ...ՄՂՁԱՎԱՆՋ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ. ՑՈՒՑԱՐԱՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան 4
57-ամյա Գրիզելդա Ղազարյանի գլուխն ամբողջովին վիրակապված է: Ոստիկանական մահակի հարվածից բացված պատռվածքի վրա ութ կար է դրվել: «Հետո լավ չեմ հիշում արդեն, միայն զգում էի, որ ինչ-որ տաք բան է հոսում դեմքիս ...ԴԺՎԱՐ ԴԱՍԵՐ. ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌՋև
Գայանե Մկրտչյան 3
34-ամյա մանկավարժ Անահիտ Մարգարյանը պատմում է, որ մարտի 1-ի դեպքերի հաջորդ օրն իր 15-ամյա աղջիկը՝ Սոնան, դպրոցից տուն վերադառնալով ասել է, որ համադասարանցիներով ուզում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ...ԺԱՌԱՆԳՈՐԴԸ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, Ի՞ՆՉ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Սուրեն Մուսայելյան 1
Ապրիլի 9-ը, երբ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, նոր զարգացում կնշանավորի հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ, քանի որ առաջին անգամ գործող նախագահը կփոխանցի իշխանությունն իր ընտրած ժառանգորդին: ...ԱՆՄԵՂ ԶՈՀ. ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՆԱ ՍԽԱԼ ԺԱՄԻՆ ՍԽԱԼ ՏԵՂՈՒՄ ԷՐ
Մարիաննա Գրիգորյան
Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է: «Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ կրակին»,- ...ԱՐՅՈՒՆՈՏ ՇԱԲԱԹ. ՕՐ, ՈՐ ՊԱՌԱԿՏԵՑ ԱԶԳԸ
Ջոն Հյուզ
Մթի ու հետապնդումների քողը, որ իջավ Երևանի վրա մարտի 1-ի երեկոյան, սկսվեց հոկտեմբերի անձրևոտ երկնքի տակ` որպես մի պայծառ հեռանկար ընտրողների համար: Հայաստանի ընդդիմությունը, որը 2003-ին լռեցվել էր քաղաքական ...ԾՆՆԴՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾԱՂՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ջոն Հյուզ 3
Որքա՞ն կարող է մարդ շրջել գլուխը` Ձևացնելով, թե չի տեսնում… Բոբ Դիլան «Փչելով քամու ուղղությամբ» Սա ավելի վատ էր, քան 1996-ը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վիճելի վերընտրությունից հետո ...ՔԱՅԼՈՂ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱԶԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ «ԼՈՒՌ ԲՈՂՈՔԸ» ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Ջոն Հյուզ 2Այսօր, որպես ըմբոստ լռության զանգվածային ակցիա, Երևանի փողոցներով քայլելով անցան հազարավոր քաղաքացիներ` փակ բերանով բարձրաձայնելով իրենց ասելիքը: Ցույցերի արգելքը, որն ուժի մեջ է մարտի 1-ից, երբ իրավապահների ...
«Ի~ՆՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ». ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Վահան Իշխանյան
ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ. ՍՊԱՆՎԱԾ ԳՈՌ ՔԼՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Մարիաննա Գրիգորյան
«ԴԱՎԱՃԱՆԻՑ»` ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԵՐՈՒՎԱՐՆԵՐԸ
Արիս Ղազինյան
ՏԵՍԱԿԵՏ. ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Արփի Հարությունյան
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ և ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՄՂՁԱՎԱՆՋ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ. ՑՈՒՑԱՐԱՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գայանե Աբրահամյան
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԱԾԸ ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳԻՇԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Գայանե Մկրտչյան
ԾՆՆԴՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾԱՂՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ջոն Հյուզ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

