
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ և ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Այժմ, երբ առավել քան երբևէ խորանում է հայ ժողովրդի և նրա իշխանության միջև առկա անջրպետը, «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ձեռնամուխ լինել ազգային վերափոխման իմաստալից ու մշտատև մի գործընթացի, որը պետք է կյանքի կոչվի ոչ թե ընդդեմ, այլ հանուն վերջին ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը լրջորեն ցնցած բոլոր իրադարձությունների լիարժեք և խիզախ իմաստավորման: Փետրվարի 19-ը` ընտրությունների օրը, նշանավորվեց քաղաքացիական կամքի բացահայտ ու համատարած անտեսմամբ: Դրա անքակտելի մասը դարձան նախորդած քարոզարշավն ու հաջորդած դեպքերը, մասնավորաբար` մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումները: Քարոզարշավը զգալիորեն անհավասար էր լրատվամիջոցներ ազատ մուտքի հնարավորության և անաչառ լուսաբանման առումով: Մի շարք դեպքերում աշխատում էր ընտրակաշառքը, այլ դեպքերում` հարկադրական ընտրական գործողությունները` վարչական լծակների չարաշահումը, մեծիմասամբ հատվածապաշտական նկրտումներով պետական միջոցների օգտագործումը: Այսպիսով, նախքան ընտրությունների անցկացումը դրանց հետ կապված գործընթացներն արդեն իսկ առանձնանում էին նախապաշարված բնույթով:

Քվեարկության օրը էական ու համակարգային խախտումներ գրանցվեցին ողջ հանրապետությունում, որոնք էլ լրջագույն հետևանքներ ունեցան ընտրակարգի որակական պատշաճության և բուն ընտրությունների իրական քանակական արդյունքի արտացոլման վրա: Այսպիսի բան ժողովրդավարական կառավարությունների առկայության պայմաններում չի լինում:
Ժողովրդավար իշխանություններն ուժ չեն կիրառում սեփական քաղաքացիներին հալածելու համար: Հայաստանի հարյուր հազարավոր խաղաղ ցուցարարներ հավաքվել էին Ազատության հրապարակում` վիճարկելու ընտրությունների անցկացման կարգն ու պաշտոնական արդյունքները: Այն փաստը, որ ցույցի մասնակիցների թիվն աճեց և դա, անկասկած, իշխանություններին խիստ անհանգստություն պատճառեց, բնավ չի արդարացնում վիճարկողներին ճնշելու նրանց գործողությունները: Մարտի 1-ին ՀՀ գործող նախագահը` բավարար օրինական հիմք չունենալով, հայտարարեց արտակարգ դրություն: Սա ծնեց, ի խախտումն քաղաքացիական և քաղաքական ազատությունների ազգային ու միջազգային բոլոր նորմերի, ինչպես նաև համընդհանուր ժողովրդավարական էթիկայի, խոսքի ու լրատվության ազատության, ազատ հավաքվելու և պետության կողմից չարտոնված քաղաքական թռուցիկներ տարածելու իրավունքների խստիվ սահմանափակում: Հայաստանի մասին հաղորդում պատրաստած միջազգային հեռարձակողներն ընդհատվեցին սև էկրաններով և/կամ արհեստականորեն տեղադրված գովազդներով: Կայքէջեր մուտքն արգելվեց, և ռադիոկայանների հաղորդումները չհեռարձակվեցին, ինչն արվում էր հայրենի կառավարության և միջազգային հանրության գործողություններից մեր ժողովրդին անտեղյակ պահելու նպատակով: Այս ամենը, ցավոք սրտի, հիշեցնում է խորհրդային դարաշրջանը:
Ըստ էության, մարտի 1-ի առավոտից մինչև նույն օրվա ուշ գիշեր իշխանությունները սկսեցին համակարգված հարձակում գործել իրենց իսկ համաքաղաքացիների վրա, իսկ «պրոֆեսիոնալ» սադրիչները բորբոքեցին հավաքվածների կրքերը` իրավապահներին և այլոց տալով բռնություններ կատարելու պատրվակ: Ազատությունը ոտնահարվեց, և ըստ պաշտոնական տեղեկատվության, յոթ քաղաքացիական անձ և մեկ ոստիկան սպանվեցին, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, և բոլորը զրկվեցին մարդու` իրենց հիմնարար իրավունքներից: Այնինչ եթե Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին վաղ առավոտյան բռնի կերպով չցրեին, ապա այդ գիշերվա ազգային ողբերգությունը տեղի չէր ունենա:
Ցուցարարները` մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած բռնարարքի արդյունքում զրկվելով իրենց ձայնից, սկսեցին չհետևել իրենց ղեկավարներին: Անվտանգության «սպասավորները», այդ թվում նաև տարբեր համազգեստ հագած, դիմակավոր մարդիկ ամեն օր ձերբակալում-տանում էին և ցայսօր էլ տանում են ընդդիմության ներկայացուցիչներին ու շարքային մասնակիցներին, անգամ տարածքում պատահաբար հայտնված քաղաքացիների, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում տարաբնույթ շինծու մեղադրանքներից մինչև պետական հեղաշրջման կազմակերպման փորձի համար: Ազգային ժողովի 4 պատգամավորների հանդեպ, ովքեր համարձակվեցին աջակցել ընդդիմության թեկնածուին, նույնպես մեղադրանք ներկայացվեց, և նրանք զրկվեցին անձեռնմխելիությունից: Իրականացված հատուկ գործողության և դրան հաջորդած արտակարգ իրավիճակի նպատակը հետևյալն էր` փորձել հայ ժողովրդին վախեցնել և Սահմանադրական դատարանին զգուշացնել, որպեսզի վերջինս անկողմնակալ դատավճիռ կայացնելու տեսական մտադրություն անգամ չունենա: Գործի դրվեց բիրտ մարտավարություն, և իշխանության գոնե գերակա շրջանակը ևս մեկ անգամ վավեր համարեց փետրվարյան ընտրությունների իր համար ցանկալի արդյունքները:
Արտակարգ դրությունը տակավին ուժի մեջ է, և քաղաքացիները դեռ բանտում են` հաճախ ունենալով իրենց փաստաբաններին տեսակցելու սահմանափակ հնարավորություն: Իսկ լրատվամիջոցները, որոնց դերը կառավարական վարքի և կոռուպցիայի նկատմամբ տեղեկատվական վերահսկողություն իրականացնելն է, մղվել են կամ դեպի լուսանցք, կամ էլ` մեղսակցություն: Քաղաքական ձերբակալությունների ու կալանքների թիվն աճում է, ընդ որում` Գլխավոր դատախազության գործունեության սահմաններն ընդարձակվել են` ներառելով «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորների հարցաքննության հանգամանքը, ովքեր իրավակարգի պահապանների թեթև ձեռքով ու բաց հայտարարությամբ նաև հակաօրինաբար զրկվել են ձերբակալված քաղաքացիներին այցելելու իրավունքից և անբարո կերպով ենթարկվում են «պաշտոնական» զրպարտանքների:
Փետրվարի 19-ին ցուցաբերված անխղճությունը և դրա արդյունքների պաշտպանությանն ուղղված մարտի 1-ի դաժանությունը իրենց մեջ դեռևս չլուծված հարցեր են պարունակում: Նախահարձակ և միակողմանի «հանրային իրազեկման» ուղղահայացով ուղեկցվող ոչ մի արտակարգ դրություն, որը հարթելու փոխարեն ավելի է խորացնում հանրության երկպառակտումը, չի կարող հանգեցնել պետության և ժողովրդի հավաքական հիշողության կորստին: Արտակարգ դրությունը պետք է անմիջապես վերացվի:
Այն, ինչի կարիքն ունի երկիրը և ինչը հույժ անհրաժեշտ է ժողովրդին, և նրա կառավարությունն այլևս չի կարող հետաձգել` համարձակ ու նորովի ազգային բազմախոսությունն է: Համապետական այս առաքելության համար «Ժառանգություն» կուսակցությունը կշարունակի ըստամենայնի ծառայել Հայաստանի քաղաքացիական պահանջին և կօգտագործի իր ողջ ներուժը, իր վերջին ճիգը` հասնելու համար հասարակության ու նրա կառավարության, ինչպես նաև կառավարության ու իր իսկ անցյալի միջև հաշտեցմանը: Այդ նպատակով «Ժառանգությունը» կոչ է անում ազգային արժանապատիվ համերաշխության, բազմահատված հանրային ծրագրի կենսագործման, ակնհայտորեն քաղաքական բովանդակությամբ բանտարկյալների ազատ արձակման, մարտմեկյան ջարդի և դրա պատճառների ու հետևանքների անհապաղ ու լիազոր հետաքննության, որի արդար և ամբողջական բացահայտումները կնպաստեն մեզանում ժողովրդավարության վերականգնմանը, ինչպեսև իրական մեղավորների պատժմանը և մամուլի ազատության հաստատմանը:
Հայոց արդի պատմության ամենավճռորոշ այս պահին միայն այսկերպ մենք կկարողանանք կենսակոչել ազգային փոխակերպումը, որը վաղուց պետք է կատարվեր, սակայն հիմա ուղղակի դարձել է անհետաձգելի հրամայական` հանուն Հայաստանի ու մեր ժողովրդի ապագայի:
17 մարտի 2008Երևան
Քննարկում
robik u serji k heraceq գրել է:
ywa miyayn hayastani naxagah tesnum em RAFFI HOVANISYANIN . SHAT APRI PARON RAFFI N . mez petk en HAYRENASER RAFINER
ALFRED գրել է:
ՐԱՖՖԻ ՊՐԵԶԻԴԵՆՏ ՇԱՏ ԱՊՐԵՍ
Hay գրել է:
Amota , verj tveq, ete nuynisk xelatzi meknabanutyun eq anum, ete hayhoyanq ka, arden lurj chi @ndunvum.
Togh imanan ,vor irantz zrpartughner@ lurj mardik en .
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱ
Կարճ պատասխանն է` այո: Մարտի 1-ի բռնությունները և ընտրակեղծիքների լուրջ մեղադրանքները անհարմարություններ են ստեղծում Կոնգրեսի մեր բարեկամների շրջանում և շահարկվում են թուրքական ու ադրբեջանական լոբբիի ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ և ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
7
Այժմ, երբ առավել քան երբևէ խորանում է հայ ժողովրդի և նրա իշխանության միջև առկա անջրպետը, «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ձեռնամուխ լինել ազգային վերափոխման իմաստալից ու մշտատև մի գործընթացի, ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԱԾԸ ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳԻՇԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Գայանե Մկրտչյան 3
Մարտի 2-ին ընդդիմադիր օրաթերթի լրագրող Քրիստինե Խանումյանի հոդվածը սկսվում էր այսպես. «Գարնան առաջին օրը իշխանությունները մարդկանց շնորհավորեցին մահակներով ու էլեկտրաշոկերով: Ինձ համար այլևս մարտի 1-ը ...«Ի~ՆՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ». ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Վահան Իշխանյան 3
«Զինվորները` մահակներով ու վահաններով, լրիվ փողոցը փակեցին, սկսեցինք առաջ գնալ, սեղմել ժողովրդին դեպի դեսպանատուն: Կարծում էինք` զինվորների գալու շուխուրից կցրվեն։ Գնացինք մի 20 մետր, հանգստացանք, անգամ ...ՏԵՍԱԿԵՏ. ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Արփի Հարությունյան 6
«Մեր զինվորներն ու ոստիկանները, ազնիվ խոսք, պատրաստ չէին նման գրոհի՝ զինված, հարբած, անկառավարելի ամբոխի կողմից: Իհարկե, մեզ հանձնարարված էր դիմակայել, բայց զորքն այնպես պատրաստված չի եղել, ինչպես էդ ...«ԴԱՎԱՃԱՆԻՑ»` ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԵՐՈՒՎԱՐՆԵՐԸ
Արիս Ղազինյան 3
Փետրվարի 29-ին Երևանում ստորագրվեց կոալիցիոն համաձայնագիր երեք կուսակցությունների`վարչապետ ու նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ), մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի ...ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գայանե Աբրահամյան 3
Գարնան առաջին օրը դարձավ վերջինը 31-ամյա Զաքար Հովհաննիսյանի համար, որը հարևանին հանրահավաքից տուն բերելու համար երեկոյան գնացել է քաղաքի կենտրոն ու այլևս չի վերադարձել, չի վերադարձել նաև հարևանը` Դավիթ ...ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ. ՍՊԱՆՎԱԾ ԳՈՌ ՔԼՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Մարիաննա Գրիգորյան 4
Ատամները թափվել էին բռան մեջ, փորձում էր մեկ-մեկ տեղը դնել, չէր ստացվում, էլի թափվում էին: «Մամ, երազ եմ տեսել»,- առավոտյան մորն իր երազը պատմեց 28-ամյա Գոռ Քլոյանը:
«Ասացի` վայ, Գոռիկ ջան, վատ երազ ...ՄՂՁԱՎԱՆՋ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ. ՑՈՒՑԱՐԱՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան 4
57-ամյա Գրիզելդա Ղազարյանի գլուխն ամբողջովին վիրակապված է: Ոստիկանական մահակի հարվածից բացված պատռվածքի վրա ութ կար է դրվել: «Հետո լավ չեմ հիշում արդեն, միայն զգում էի, որ ինչ-որ տաք բան է հոսում դեմքիս ...ԴԺՎԱՐ ԴԱՍԵՐ. ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌՋև
Գայանե Մկրտչյան 3
34-ամյա մանկավարժ Անահիտ Մարգարյանը պատմում է, որ մարտի 1-ի դեպքերի հաջորդ օրն իր 15-ամյա աղջիկը՝ Սոնան, դպրոցից տուն վերադառնալով ասել է, որ համադասարանցիներով ուզում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ...ԺԱՌԱՆԳՈՐԴԸ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, Ի՞ՆՉ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Սուրեն Մուսայելյան 1
Ապրիլի 9-ը, երբ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, նոր զարգացում կնշանավորի հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ, քանի որ առաջին անգամ գործող նախագահը կփոխանցի իշխանությունն իր ընտրած ժառանգորդին: ...ԱՆՄԵՂ ԶՈՀ. ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՆԱ ՍԽԱԼ ԺԱՄԻՆ ՍԽԱԼ ՏԵՂՈՒՄ ԷՐ
Մարիաննա Գրիգորյան
Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է: «Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ կրակին»,- ...ԱՐՅՈՒՆՈՏ ՇԱԲԱԹ. ՕՐ, ՈՐ ՊԱՌԱԿՏԵՑ ԱԶԳԸ
Ջոն Հյուզ
Մթի ու հետապնդումների քողը, որ իջավ Երևանի վրա մարտի 1-ի երեկոյան, սկսվեց հոկտեմբերի անձրևոտ երկնքի տակ` որպես մի պայծառ հեռանկար ընտրողների համար: Հայաստանի ընդդիմությունը, որը 2003-ին լռեցվել էր քաղաքական ...ԾՆՆԴՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾԱՂՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ջոն Հյուզ 3
Որքա՞ն կարող է մարդ շրջել գլուխը` Ձևացնելով, թե չի տեսնում… Բոբ Դիլան «Փչելով քամու ուղղությամբ» Սա ավելի վատ էր, քան 1996-ը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վիճելի վերընտրությունից հետո ...ՔԱՅԼՈՂ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱԶԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ «ԼՈՒՌ ԲՈՂՈՔԸ» ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Ջոն Հյուզ 2Այսօր, որպես ըմբոստ լռության զանգվածային ակցիա, Երևանի փողոցներով քայլելով անցան հազարավոր քաղաքացիներ` փակ բերանով բարձրաձայնելով իրենց ասելիքը: Ցույցերի արգելքը, որն ուժի մեջ է մարտի 1-ից, երբ իրավապահների ...
«Ի~ՆՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ». ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Վահան Իշխանյան
ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ. ՍՊԱՆՎԱԾ ԳՈՌ ՔԼՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Մարիաննա Գրիգորյան
«ԴԱՎԱՃԱՆԻՑ»` ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԵՐՈՒՎԱՐՆԵՐԸ
Արիս Ղազինյան
ՏԵՍԱԿԵՏ. ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Արփի Հարությունյան
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ և ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՄՂՁԱՎԱՆՋ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ. ՑՈՒՑԱՐԱՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գայանե Աբրահամյան
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԱԾԸ ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳԻՇԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Գայանե Մկրտչյան
ԾՆՆԴՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾԱՂՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ջոն Հյուզ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

