
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱ
- Կարճ պատասխանն է` այո: Մարտի 1-ի բռնությունները և ընտրակեղծիքների լուրջ մեղադրանքները անհարմարություններ են ստեղծում Կոնգրեսի մեր բարեկամների շրջանում և շահարկվում են թուրքական ու ադրբեջանական լոբբիի կողմից: Բողոքի ցույցերին ու բռնություններին նվիրված հոդվածներն ու լուսանկարները լայնորեն ներկայացվել են ամերիկյան գլխավոր լրատվամիջոցներում: Համեմատություններ են անցկացվել Վրաստանի ու Ուկրաինայի գունավոր հեղափոխությունների հետ, իսկ ամերիկահայ համայնքի որոշ քննադատներ Հայաստանի ընտրությունների որոշ մարտավարական ու ռազմավարական մեթոդներ համեմատել են Ռուսաստանում Պուտինի կիրառած մեթոդների հետ, երբ նա ընտրեց իր հաջորդին և թուլացրեց լուրջ ընդդիմությունը: Բռնություններն ու արտակարգ դրության հաստատումը շատերը համարում են քաղաքական հետընթաց:

Այս գործոնները լուրջ խնդիր են ԱՀՀ-ի և ԱՄՆ-ում գործունեություն ծավալած այլ քաղաքական կազմակերպություների համար: Մեր խնդիրն է պահպանել ներդաշնակ հարաբերություններ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև: Այժմ օրակարգում կարևոր հարցեր են դրված: Մի կողմից` կարևոր է պահպանել Հայաստանի գյուղական համայնքներին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով իրականացվող օգնությունը և նկատելիորեն բարձրացնել հաջորդ տարի նախատեսված պատմության մեջ ամենացածր` 24 միլիոն դոլար օգնությունը: Բացի այդ, Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանն ուղղված ջանքերը կպահանջեն համայնքների շարքային անդամների ուժեղ աջակցությունը, որի մակարդակը կարող է վտանգվել ընտրական վեճերից համայնքի դժգոհությամբ:
Հասկանալի է, որ ամերիկյան իշխանական շրջանները լրջորեն մտահոգված են, որ այս խնդիրները կարող են ապակայունացնել Հարավային Կովկասի անկայուն տարածաշրջանը: Այս մտահոգությունն իրական է: Ազատության հրապարակում տասնմեկ օր տևած բողոքի ցույցերը ցրելուց ընդամենը մի քանի օր անց Ադրբեջանի ուժերը գոհել են Ղարաբաղի զինադադարի գծի հյուսիսային դիրքերը: Դա առաջ է բերել ամերիկացի ու եվրոպացի պաշտոնատար անձանց կտրուկ քննադատությունը և ցույց տվել ղարաբաղյան հակամարտության փխրունությունը: Իսկ դիվանագիտական ճակատում Բաքուն առաջ է քաշել նոր թշնամական բանաձև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Հաշվի առնելով վերոհիշյալ խնդիրները` ԱՀՀ-ը սատարել է ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի պաշտոնյաների առաջարկները, որոնք կոչ են անում Հայաստանի իշխանություններին վերացնել արտակարգ դրությունը, ռազմական պարեկությունը մայրաքաղաքում և ամբողջ ծավալով վերականգնել հասարակության քաղաքացիական ազատությունները: Մենք այն կարծիքին ենք, որ ընդդիմության ներկայացուցիչների շարունակվող ձերբակալություններն ու հետապնդումները հակասում են խաղաղության ու ներքին անդորրի վերահաստատմանը: Մենք հորդորում ենք իշխանություններին ու ընդդիմությանը` զսպել իրենց զայրալից կոչերը: Հույս ենք հայտնում, որ Հայաստանում զանգվածային լրատվամիջոցները կկարողանան առանց խոչընդոտների ու հետապնդումների վախի լուսաբանել իրադարձություններն ու արտահայտել իրենց կարծիքը: Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը [նախագահի պաշտոնում] օրինական է: Բարձրագույն դատական ատյանի այդ վճիռը պետք է հարգվի, սակայն քաղաքական հաշտության համար դա բավական չէ: Անհրաժեշտ է ազնիվ ու լուրջ երկխոսություն բոլոր քաղաքական ուժերի միջև` Հայաստանում ներքաղաքական կայունությունը վերականգնելու նպատակով: Անհրաժեշտ է նաև երկարաժամկետ համաձայնություն` ուղղված քաղաքացիների խոսքի ու հավաքների ազատության իրավունքների երաշխավորմանը, արդար ընտրությունների անցկացմանը, որոնք կապահովեն այնպիսի առաջնորդների ընտրություն, ովքեր կամրապնդեն Հայաստանի առաջընթացը դեպի ժողովրդավարական հասարակություն:
Հայաստանն ունի խելացի ու գրագետ բնակչություն: Այն նաև վայելում է ուժեղ սփյուռքի աջակցությունը, որը մտահոգված ու պատրաստակամ է նպաստելու հայրենիքի սոցիալական, տնտեսական ու քաղաքական զարգացմանը: Այդ աջակցությունը չպետք է վատնվի ներքին խռովության պատճառով: Հայկական հավասարման խնդրահարույց կողմը անպարենպաստ աշխարհագրական դիրքն է, որն ուղեկցել է Հայաստանին նրա ողջ պատմության ընթացքում: Դրանից օգտվում են թշնամի հարևանները, որոնց խողովակաշարերն ու նորակառույց երկաթգիծը դիտավորյալ շրջանցում են Հայաստանը: Բացի այդ, Հայաստանը տարածաշրջանում քրիստոնեության արևելյան սահմանն է, և այս իրողությունը կարող է նոր խնդիրների տեղիք տալ` մահմեդական ֆունդամենտալիզմի ընթացիկ հզորացման պարագայում:
Այս խնդիրները մշտական են, սակայն դրանք սրվում են, երբ Հայաստանում տեղի են ունենում ներքին անհանգստություններ ու քաղաքական հետընթաց: ԱՀՀ-ը և այլ կազմակերպություններ հարկադրված են լինում բախվել նման իրողությանը` հայանպաստ ամերիկյան քաղաքականություն ձևավորելուն ուղղված իրենց գործունեության մեջ:
Հայաստանի ընտրությունների պարագայում կա մեկ բարենապաստ զուգադիպություն: ԱՄՆ-ում ընթանում է սեփական նախագահական ընտրությունների քարոզարշավը: Դա հնարավորություն է տալիս ուշադրությունը կենտրոնացնել հայկական հարցերի վրա, քանի որ նախագահի թեկնածուները ձգտում են ստանալ ամերիկահայ համայնքի աջակցությունը: Սակայն ամերիկյան քաղաքական դաշտում են նաև հզորացող թուրքական ու ադրբեջանական համայնքները, որոնց ձայնն աստիճանաբար ավելի բարձր է հնչում և որոնք ավելի լուրջ ախոյան են դառնում Վաշինգտոնում: Ադրբեջանի գազի ու նավթի պաշարներն ու Թուրքիայի աշխարհագրական դիրքի առավելությունները լուրջ կռվաններ են հօգուտ Անկարայի ու Բաքվի հակազդեցություն տարածելու պարագայում:
Ուստի ԱՀՀ-ը կոչ է անում քաղաքական ու սոցիալական համաձայնությանն ուղղված անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Երևանում: Մենք հուսով ենք, որ, ի վերջո, կհաղթանակի բոլոր քաղաքական ուժերի սթափ մոտեցումը: Հայաստանի քաղաքացիներն արժանի են դրան: Արժանի ենք և մենք, որ ձգտում ենք աջակցել ազատ, բարգավաճ ու ժողովրդավարական Հայաստանի ձևավորմանը: 13 մարտի, 2008 թ.
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱ
Կարճ պատասխանն է` այո: Մարտի 1-ի բռնությունները և ընտրակեղծիքների լուրջ մեղադրանքները անհարմարություններ են ստեղծում Կոնգրեսի մեր բարեկամների շրջանում և շահարկվում են թուրքական ու ադրբեջանական լոբբիի ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ և ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
7
Այժմ, երբ առավել քան երբևէ խորանում է հայ ժողովրդի և նրա իշխանության միջև առկա անջրպետը, «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ձեռնամուխ լինել ազգային վերափոխման իմաստալից ու մշտատև մի գործընթացի, ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԱԾԸ ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳԻՇԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Գայանե Մկրտչյան 3
Մարտի 2-ին ընդդիմադիր օրաթերթի լրագրող Քրիստինե Խանումյանի հոդվածը սկսվում էր այսպես. «Գարնան առաջին օրը իշխանությունները մարդկանց շնորհավորեցին մահակներով ու էլեկտրաշոկերով: Ինձ համար այլևս մարտի 1-ը ...«Ի~ՆՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ». ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Վահան Իշխանյան 3
«Զինվորները` մահակներով ու վահաններով, լրիվ փողոցը փակեցին, սկսեցինք առաջ գնալ, սեղմել ժողովրդին դեպի դեսպանատուն: Կարծում էինք` զինվորների գալու շուխուրից կցրվեն։ Գնացինք մի 20 մետր, հանգստացանք, անգամ ...ՏԵՍԱԿԵՏ. ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Արփի Հարությունյան 6
«Մեր զինվորներն ու ոստիկանները, ազնիվ խոսք, պատրաստ չէին նման գրոհի՝ զինված, հարբած, անկառավարելի ամբոխի կողմից: Իհարկե, մեզ հանձնարարված էր դիմակայել, բայց զորքն այնպես պատրաստված չի եղել, ինչպես էդ ...«ԴԱՎԱՃԱՆԻՑ»` ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԵՐՈՒՎԱՐՆԵՐԸ
Արիս Ղազինյան 3
Փետրվարի 29-ին Երևանում ստորագրվեց կոալիցիոն համաձայնագիր երեք կուսակցությունների`վարչապետ ու նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ), մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի ...ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գայանե Աբրահամյան 3
Գարնան առաջին օրը դարձավ վերջինը 31-ամյա Զաքար Հովհաննիսյանի համար, որը հարևանին հանրահավաքից տուն բերելու համար երեկոյան գնացել է քաղաքի կենտրոն ու այլևս չի վերադարձել, չի վերադարձել նաև հարևանը` Դավիթ ...ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ. ՍՊԱՆՎԱԾ ԳՈՌ ՔԼՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Մարիաննա Գրիգորյան 4
Ատամները թափվել էին բռան մեջ, փորձում էր մեկ-մեկ տեղը դնել, չէր ստացվում, էլի թափվում էին: «Մամ, երազ եմ տեսել»,- առավոտյան մորն իր երազը պատմեց 28-ամյա Գոռ Քլոյանը:
«Ասացի` վայ, Գոռիկ ջան, վատ երազ ...ՄՂՁԱՎԱՆՋ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ. ՑՈՒՑԱՐԱՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան 4
57-ամյա Գրիզելդա Ղազարյանի գլուխն ամբողջովին վիրակապված է: Ոստիկանական մահակի հարվածից բացված պատռվածքի վրա ութ կար է դրվել: «Հետո լավ չեմ հիշում արդեն, միայն զգում էի, որ ինչ-որ տաք բան է հոսում դեմքիս ...ԴԺՎԱՐ ԴԱՍԵՐ. ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ԽՆԴՐԻ ԱՌՋև
Գայանե Մկրտչյան 3
34-ամյա մանկավարժ Անահիտ Մարգարյանը պատմում է, որ մարտի 1-ի դեպքերի հաջորդ օրն իր 15-ամյա աղջիկը՝ Սոնան, դպրոցից տուն վերադառնալով ասել է, որ համադասարանցիներով ուզում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ...ԺԱՌԱՆԳՈՐԴԸ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԱՆՁՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, Ի՞ՆՉ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Սուրեն Մուսայելյան 1
Ապրիլի 9-ը, երբ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, նոր զարգացում կնշանավորի հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ, քանի որ առաջին անգամ գործող նախագահը կփոխանցի իշխանությունն իր ընտրած ժառանգորդին: ...ԱՆՄԵՂ ԶՈՀ. ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՆԱ ՍԽԱԼ ԺԱՄԻՆ ՍԽԱԼ ՏԵՂՈՒՄ ԷՐ
Մարիաննա Գրիգորյան
Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է: «Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ կրակին»,- ...ԱՐՅՈՒՆՈՏ ՇԱԲԱԹ. ՕՐ, ՈՐ ՊԱՌԱԿՏԵՑ ԱԶԳԸ
Ջոն Հյուզ
Մթի ու հետապնդումների քողը, որ իջավ Երևանի վրա մարտի 1-ի երեկոյան, սկսվեց հոկտեմբերի անձրևոտ երկնքի տակ` որպես մի պայծառ հեռանկար ընտրողների համար: Հայաստանի ընդդիմությունը, որը 2003-ին լռեցվել էր քաղաքական ...ԾՆՆԴՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾԱՂՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ջոն Հյուզ 3
Որքա՞ն կարող է մարդ շրջել գլուխը` Ձևացնելով, թե չի տեսնում… Բոբ Դիլան «Փչելով քամու ուղղությամբ» Սա ավելի վատ էր, քան 1996-ը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վիճելի վերընտրությունից հետո ...ՔԱՅԼՈՂ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱԶԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ «ԼՈՒՌ ԲՈՂՈՔԸ» ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Ջոն Հյուզ 2Այսօր, որպես ըմբոստ լռության զանգվածային ակցիա, Երևանի փողոցներով քայլելով անցան հազարավոր քաղաքացիներ` փակ բերանով բարձրաձայնելով իրենց ասելիքը: Ցույցերի արգելքը, որն ուժի մեջ է մարտի 1-ից, երբ իրավապահների ...
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՄՐՑԱԿՑԱՅՆՈՒԹՅԱՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑԱԾՐ ՏԵՂ Է ՀԱՏԿԱՑՎՈՒՄ
Սուրեն ՄուսայելյանՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԱՐԱՐԱ՞Տ. ՖՈՒՏԲՈԼԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՓՈԽՈՒՄ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ
Սուրեն ՄուսայելյանՍՊՈՐՏ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՒ Է «ԿԱՐՄԻՐ ՀՐԵՇՆԵՐԻՆ». ՀԱՐԲՈՒԽԸ ԽԱՆԳԱՐԵՑ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ «ԱՐՔԱՅԻ» ՏԻՏՂՈՍԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒՆ
Սուրեն Մուսայելյան
«Ի~ՆՉ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ». ՈՍՏԻԿԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Վահան Իշխանյան
ՔԱՆԴՎԱԾ ՕՋԱԽ. ՍՊԱՆՎԱԾ ԳՈՌ ՔԼՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Մարիաննա Գրիգորյան
«ԴԱՎԱՃԱՆԻՑ»` ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՎԵՐՈՒՎԱՐՆԵՐԸ
Արիս Ղազինյան
ՏԵՍԱԿԵՏ. ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Արփի Հարությունյան
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ և ԱՊԱԳԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՄՂՁԱՎԱՆՋ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ. ՑՈՒՑԱՐԱՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՍԱՐՍԱՓԻ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան
ԻՆՉՈ՞Ւ. ՍՊԱՆՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ
Գայանե Աբրահամյան
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ. ՂԱՐԱԲԱՂՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԱԾԸ ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳԻՇԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Գայանե Մկրտչյան
ԾՆՆԴՅԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾԱՂՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ջոն Հյուզ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

