
ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ. ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է, ԻՆՉՊԵՍ և ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՈՒՅՍԵՐԸ
- 2001 թվականից սկսած Հայաստան այցելող տուրիստների միջին տարեկան աճը կազմում է մոտ 25 տոկոս. նման եզրակացության է հանգել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը: Անցյալ տարի նրանց թիվը հասել է 510.000-ի` 2006 թ. համեմատ մոտ 34 տոկոսով ավելի:

«Այս տվյալները վկայում են, որ պետական ու մասնավոր կառույցների միջև համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ ու նպատակային է դառնում»,- ասում է նախարարության զբոսաշրջության զարգացման բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը` ավելացնելով, որ վիճակագրական հետազոտություններ են անցկացվում ձեռք բերած արդյունքները գնահատելու, այցելուների աշխարհագրությունը, սեռը, տարիքը և այլ տվյալներ հավաքելու համար:
Նրա խոսքերով` զբոսաշրջության զարգացմանը նպաստել է նաև հյուրանոցաշինության զարգացումը. ավելացել է միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցների թիվը: Ըստ պաշտոնական տվյալների` այսօր Հայաստանում կա մոտ 70 բարձրակարգ հյուրանոց ` 10.000-ից ավելի ննջատեղերով:
Հայաստանը պարբերաբար ներկայացվում է միջազգային զբոսաշրջային շուկայում: Արդեն մի քանի տարի հայկական տարբեր ընկերություններ մասնակցում են միջազգային փառատոների, կազմակերպվում են ճանաչողական այցեր: 2006 թվականից Հայաստանը գովազդվում է համաշխարհային հեղինակություն ունեցող «ՍիԷնԷն» և «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով:
Ապրեսյանը կարևորում է նաև 2000 թ. ընդունված զբոսաշրջության զարգացման հայեցակարգը, որը նախատեսում է միջազգային շուկայում Հայաստանի պատշաճ ներկայացում, մրցունակության, ծառայությունների որակի բարձրացում և կադրային ռեսուրսների ստեղծում, ինչը կնպաստի նաև էկոտուրիզմի զարգացմանը:
«Պատմամշակութային նպատակներով Հայաստան այցելած զբոսաշրջիկը այցելում է նաև գյուղական վայրեր, լինում գեղատեսիլ բնության գրկում, այսինքն` տուրիզմի բոլոր տեսակներն այստեղ միախառնվում են»,- ասում է նա` Հայաստանի էկոտուրիզմի ռեսուրսները գնահատելով բավարարից լավ:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը կարծում է, սակայն, որ զբոսաշրջության զարգացման ծրագրերը կմնան թղթի վրա, եթե հանքարդյունաբերությունը շարունակեն զարգացնել այն վայրերում, որտեղ տուրիզմի զարգացման մեծ հնարավորություններ կան, օրինակ` Նորավանքի ու Տաթևի կիրճերում:
Ըստ նրա` Հայաստանը մեծ հնարավորություն ունի ոչ միայն տուրիզմը զարգացնելու, այլև էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերք ստանալու:
«Այսօր, սակայն, պետության մի ձեռքը հաճախ չի իմանում, թե ինչ է անում մյուսը: Մի կողմից հանքարդյունաբերությունն են ուզում զարգացնել, մյուս կողմից` տուրիզմը, սակայն չեն հասկանում, որ դրանք իրար հակոտնյաներ են»,- ասում է Մանվելյանը:
Նրա խոսքերով` էկոտուրիզմը չի կարող զարգանալ այնքան ժամանակ, քանի դեռ շատ տեսարժան վայրեր ծածկված են աղբով, ինչպես Տաթևի վանք տանող Սատանի կամրջի տարածքը, Գառնու ձորը, Հրազդանի կիրճը և այլն:
«Մարդիկ այնտեղ (Սատանի կամրջի տարածքում) լողանում էին, հետո խորոված անում` իրենցից հետո թողնելով հսկայական աղբակույտեր: Հիմա զբոսախնջույքի առանձին տեղ ենք սարքել, 2 գյուղացու էլ նշանակել ենք տարածքի պահապան` աշխատավարձով»,- պատմում է Մանվելյանը` նշելով, որ նման նախաձեռնությունը միտված է հենց էկոտուրիզմի խթանմանը:
«Հետագայում նախատեսվում է նաև մուտքի տոմս վաճառել. դա եկամտի աղբյուր կլինի ոչ միայն պահակների, այլև համայնքի համար: Այս համակարգը կարելի է կիրառել Հայաստանի տարբեր վայրերում»,- ասում է Մանվելյանը: Հայաստանի «Էկոտուրիզմ» ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանը, սակայն, դատելով նախադեպերը, մտավախություն ունի, որ շատ նախագծեր այդպես էլ նախագծային կարգավիճակից դուրս չեն գա:
«Ժամանակին Սևան ազգային պարկի հատակագիծն էին կազմել, ինչը, սակայն, հետո դրեցին մի կողմ, մոռացության մատնեցին` դուրս թողնելով կառավարման վերջնական ծրագրից և կառուցապատելով շուրջբոլորը: Այժմ մեր աչքի առաջ ունենք Դիլիջան ազգային պարկը, և լավ կլիներ չկրկնել Սևանի տխուր օրինակը»,- ասում է Գալյանը:
Վերջինիս համոզմամբ ևս` էկոտուրիզմը զարգացնելու համար պետք է գործեն ֆինանսական ու կառավարման հստակ մեխանիզմներ:
«Բնության հուշարձանի պահպանությունը տվյալ համայնքի համար չափազանց կարևոր է դառնում այն ժամանակ, երբ մարդիկ զգում են իրենց կյանքի որակի վրա դրա ունեցած դրական ներգործությունը»,- վստահեցնում է Գալյանը` հաստատելով Մանվելյանի այն խոսքերը, որ «բնության ճիշտ կառավարման դեպքում միայն էկոտուրիզմը կզարգանա»:
«Ի վերջո մարդիկ պիտի հասկանան, որ բնության ռեսուրսները պահպանելով և ճիշտ մատուցելով` ավելի մեծ շահույթ կարելի է ստանալ, քան դրանք անխնա շահագործելով կամ փչացնելով»,- ասում է Մանվելյանը:
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄ. ՈՉ ՇԱՐՔԱՅԻՆ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՄԱՆՔ ԳՈՀ ԵՆ, ՈՄԱՆՔ` ՈՉ
1
Ձմեռային թեժ նախընտրական քարոզարշավը պսակվեց ընտրողների բարձր մասնակցությամբ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների` քվեարկել է ընտրողների մոտ 70 տոկոսը:
Մինչ ընդդիմադիրները հանրահավաքներ ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՇԱԲԱԹ. ԲՈՂՈՔՆԵՐ, ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1
Հետընտրական շաբաթը, որի ընթացքում որոշ պաշտոնյաներ հրաժարական տվեցին, ոմանց ձերբակալեցին, իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես և սպասվում էր, պաշտոնապես հայտարարվեց Հայաստանի հաջորդ նախագահ: Հաստատելով նախնական ...ՈՒԺԻ ԵՐԿՈՒՍՏԵՔ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ. ՍԵՐԺԻ և ԼՏՊ-Ի ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ԽՑԱՆՈՒՄ ԵՆ ԵՐևԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ
Անցյալ շաբաթ տեղի ունեցած նախագահական ընտրությունների պատճառով քաղաքականորեն պառակտված Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնը այսօր նաև ֆիզիկապես պառակտվեց, երբ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը և նրա գլխավոր ախոյան ...ԳՈՐԾԱՐՔԻ ԱՌԱՋԱՐԿ. ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂ ՏԱԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
12
Մինչ երեկ Երևանի կենտրոնը դղրդում էր հակադիր ուժերի հակադիր բացականչություններից, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը համագործակցության կոչ արեց «երկրի բոլոր ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերին»: ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ, ՄԹՆՈԼՈՐՏԸ ՀԱԳԵՑԱԾ Է ՄԻԱՅՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՈՎ
Դեռ մինչև նախընտրական շրջանի մեկնարկը հայաստանցի քաղաքագետները կանխատեսում էին, որ պայքարը կընթանա հիմնականում երկու` իշխանության և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բևեռների միջև: Հետընտրական զարգացումները ...ԺԱՄԱՆԱԿԸ ԲՈՒԺՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՎԵՐՔԵՐԸ. ՀԵԳՆԱՆՔԻ ԴԱՍ ԲՈՂՈՔԻ ՃԱՄԲԱՐԻՑ
2
Խեղկատակները` դեպի ձախ, Կատակասերները` դեպի աջ: ՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՄԱՆԱԼ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՁԳՏՈՒՄԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ» ՃԵՂՔԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկոյան, երբ սկսվում է «Ազատություն» ռադիոկայանի լուրերի հիմնական թողարկումը, հազարավոր մարդիկ տաքսիներում, խանութներում, փողոցներում ու տանը փորձում են բռնել «հավաստի լուրեր» հաղորդող ...ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ԵԱՀԿ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՐՑՈՒՄ
Հայաստանյան ընտրություններում իրականացրած դիտորդական առաքելության պատճառով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հայտնվել է վստահության իսկական ճգնաժամում: Արդեն ...ՆԱԽԱԴԵ՞Պ. ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԿՈՍՈՎՈՅԻ ԴԱՍԵՐՆ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ
Փետրվարի կեսին Կոսովոյի անկախության հռչակումը հզոր արձագանք առաջ բերեց ամբողջ աշխարհում` բաժանելով այն երկու ճամբարի: Մինչ որոշ երկրներ ողջունեցին Կոսովոյի իշխանությունների միակողմանի որոշումը, մյուսները ...ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԱՐՈՆՅԱՆԸ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՍԿՍՈՒՄ Է ՉՈՐՐՈՐԴ ՏԵՂԻՑ
Հինգշաբթի` փետրվարի 28-ին, Իսպանիայում վերսկսված Մորելիա-Լինարեսի մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց բուլղարացի Վեսելին Տոպալովին: Ութ գրոսմայստերների մասնակցությամբ անցկացվող ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐ, ԿԱՇԱՌՔԻ ՕՐ. ՎԵՐՑՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԵՐՑՆԵԼ ՓՈՂԸ
Նաիրա Բուլղադարյան
Անցյալ շաբաթ տեղի ունեցած ընտրությունները 26-ամյա վանաձորցի վարսահարդար Հեղինեին դարձրին օրինախախտ ու ստախոս: Փետրվարի 19-ից մի քանի օր առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբի ...ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՁԱՅՆԸ. ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ «ՏԱԿԱՆՔ» ԿՈՉՎԵԼՈՒՆ
5
«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որևէ մարդ, որ դեմ դուրս գա ժողովրդին և չկանգնի մեր կողքին: Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք` որքան հզորանում է մեր շարժումը, ...ՀԱՆՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ. ԳՅՈՒՄՐՈՒ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆԸ
Անի Հակոբյան 1
Գյումրու հեռուստաընկերությունը, հաճախ ի վնաս իրեն, ապահովում է այսօր հազվադեպ ոչ իշխանական լրատվություն: Գյումրեցի հեռուստադիտողը հնարավորություն ունի իր աչքով տեսնելու Երևանի Ազատության հրապարակում փետրվարի ...ԼՈՒԾՄԱՆ ԾԱՐԱՎ. ՄԻ ԿՆՈՋ ՋՐԻ ԿԱՐՈՏ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Սառա Խոջոյան
Ձմեռվա կեսին` կիրակի առավոտյան, երբ դրսում մինուս 10 էր, գնացի ջրի: Հաճախ եմ գնում: Այդպիսին է կյանքը Հայանիստ գյուղում, որտեղ ապրում եմ: Մեր հարևանուհի Անոյենց տնից երկու 10-լիտրանոց դույլով ջուր բերեցի: ...ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ. ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԴԱՌԸ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անի Հակոբյան
Գուրգեն Մուրադյանը թերթում է հայերին ու հայ-ադրբեջանական հարաբերություններին նվիրված հրապարակումներով ալբոմը, որ հավաքել է 60 տարի: Խորհրդային իշխանավորների լուսանկարները, պոկովի օրացույցի` հայ ժողովրդի ...ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ. ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է, ԻՆՉՊԵՍ և ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՈՒՅՍԵՐԸ
2001 թվականից սկսած Հայաստան այցելող տուրիստների միջին տարեկան աճը կազմում է մոտ 25 տոկոս. նման եզրակացության է հանգել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը: Անցյալ տարի նրանց թիվը հասել է 510.000-ի` ...ՕԴԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԵՐևԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՉՎԵՐԹԸ ԿՆՊԱՍՏԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԼՂՀ-ՈՒՄ
3
Լեռնային Ղարաբաղի կառավարությունը լուրջ մտադրություններ ունի զարգացնելու զբոսաշրջությունը` մի ոլորտ, որը համարվում է շահութաբեր, սակայն ոչ բավարար զարգացած ենթակառուցվածքներով: Զբոսաշրջիկներ գրավելու` ...
ՁԱՅՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ. Ո՞Վ, ԻՆՉՊԵ՞Ս և ԵՐԲ ՊԵՏՔ Է ՀԱՅՏՆԻ ԻՐ ԿԱՐԾԻՔԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Նաիրա ՀայրումյանՁԱՅՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵԼ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
Գայանե ՄկրտչյանՊԱՏՄԱԿԱՆ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ
Արիս ՂազինյանՍՊՈՐՏ. «ՓՅՈՒՆԻԿՆ» ՈՒ «ԱՐԱՐԱՏԸ» ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ
Սուրեն ՄուսայելյանԼՈՒՌ ԱՄՈԹ. «ԷՄՆԵՍԹԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԿԱՆԱՆՑ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԶԵԿՈՒՅՑ
Մարիաննա Գրիգորյան
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՇԱԲԱԹ. ԲՈՂՈՔՆԵՐ, ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳՈՐԾԱՐՔԻ ԱՌԱՋԱՐԿ. ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂ ՏԱԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

ՈՒԺԻ ԵՐԿՈՒՍՏԵՔ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ. ՍԵՐԺԻ և ԼՏՊ-Ի ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ԽՑԱՆՈՒՄ ԵՆ ԵՐևԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄ. ՈՉ ՇԱՐՔԱՅԻՆ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՄԱՆՔ ԳՈՀ ԵՆ, ՈՄԱՆՔ` ՈՉ

ԺԱՄԱՆԱԿԸ ԲՈՒԺՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՎԵՐՔԵՐԸ. ՀԵԳՆԱՆՔԻ ԴԱՍ ԲՈՂՈՔԻ ՃԱՄԲԱՐԻՑ

ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՁԱՅՆԸ. ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ «ՏԱԿԱՆՔ» ԿՈՉՎԵԼՈՒՆ

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ԴԵՄ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է
Գայանե Մկրտչյան և Սառա ԽոջոյանՎԵՐԱՆՎԱՃՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵ՞Ր. ՍԵՐԺ-ԼՏՊ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԳՐԵԹԵ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է, ԻՆՉԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ «ՈՒՌՃԱՑՎԱԾ» Է ՀԱՄԱՐՈՒՄ
ՎերլուծությունԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐ, ԿԱՇԱՌՔԻ ՕՐ. ՎԵՐՑՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԵՐՑՆԵԼ ՓՈՂԸ
Նաիրա ԲուլղադարյանԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐ. 10.00. ՔՎԵԱՐԿԵԼ ՈՒ ՍՊԱՍԵԼ. ՇԱՏԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ԱՅՍՕՐՎԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ` ԼՏՊ-ՍԵՐԺ
Սուրեն Մուսայելյան և Ջոն Հյուզ
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

